գործարք
ԵՄ-ն վերջնականապես հաստատեց Brexit-ի մասին գործարքը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ԵՄ խորհուրդը վերջնականապես հաստատել է Brexit-ի մասին գործարքը՝ ավարտին հասցնելով Բրյուսելի կողմից գործարքի վավերացման գործընթացը: Այս մասին նշված է Խորհրդի տարածած հայտարարության մեջ։ Այդպիսով, Մեծ Բրիտանիան հունվարի 31-ին կեսգիշերը կկարողանա լքել Եվրամիությունը, որի կազմում կմնա 27 անդամ երկիր: Արդեն փետրվարի 1-ից Բրյուսելն ու Լոնդոնը կկարողանան նոր հարաբերություններ կառուցել:
Թրամփը մտադիր է գործարք կնքել թալիբնրի հետ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է թալիբների հետ գործարք կնքել այս տարի: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ’Բրայենը՝ հավելելով, որ եթե անգամ գործարքը չկայանա, Վաշինգտոնը մտադիր է կրճատել իր ռազմական ներկայությունը Աֆղանստանում: «Աֆղանական ուժերն ավելի լավ են կարողանում տիրապետել իրավիճակին, և ես կարծում եմ, որ շուտով, ինչ-որ մի պահի,…
Մեգան Մարքլը վերադառնում է Հոլիվուդ
Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլը պայմանագիր է ստորագրել Disney ընկերության հետ: Այս մասին հաղորդում է The Times-ը։ Գործարքը հետաքրքիր դրույթ է պարունակում: Մեգան Մարքլը հնչյունավորելու է ընկերության հերոսներին, իսկ Disney-ը փղերի պաշտպնության Elephants Without Borders ֆոնդին նվիրատվություն է կատարելու: Ըստ աղբյուրի տվյալների՝ այս գործարքը կնքվել է շատ ավելի վաղուց, քան դուքսն ու դքսուհին արեցին թագավորական ընտանիքը…
Բրազիլացի պաշտպանը՝ Արսենալի ուշադրության կենտրոնում
«Արսենալը» հետաքրքրված է «Լիլ»-ի պաշտպան Գաբրիելի ծառայություններով։ Պաշտպանությունում լոնդոնյան ակումբը խնդիրներ ունի, հենց այց պատճառով էլ գլխավոր մարզիչ Միկել Արտետան ցանկանում է ձեռք բերել բրազիլացի ֆուտբոլիստին: Հնարավոր գործարքը կարող է տեղի ունենալ հաջորդ շաբաթ, երբ բացվի տրանսֆերային պատուհանը: Այս մասին հաղորդում է Birminghammail-ը։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Արսենալ»-ի ղեկավարությունը մտադիր է ուժեղացնել թիմի…
Չինաստանը արդեն քայլեր է ձեռնարկում ԱՄՆ-ի հետ առևտրային գործարքում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ Չինաստանը սկսել է կատարել Միացյալ Նահանգների հետ առևտրային գործարքի պայմանավորվածությունները։ Համաձայն Սպիտակ տան տարածած հաղորդագրության՝ Չինաստանի հետ գործարքի պայմանն ամերիկյան գյուղարտադրանքի անհապաղ գնումն է մեծ քանակությամբ՝ առանց սպասելու երեք-չորս ամիս հետո գործարքի կնքմանը։ «Չինաստանն արդեն սկսել է գնել գյուղարտադրանք մեր մեծ հայրենասեր ֆերմերներից»,-գրել է Թրամփը թվիթերյան իր էջում։…
Լոնդոնը սպասում է, որ Brexit-ի շուրջ բանակցություները կավարտվեն այս շաբաթ
Բրիտանական կառավարությունը պատրաստվում է այն բանին, որ Brexit-ի շուրջ բանակցությունները կավարտվեն արդեն այս շաբաթվա ընթացքում՝ առանց միության կազմից Միացյալ Թագավորության դուրս գալու պայմանների վերաբերյալ Եվրամիության հետ համաձայնագրի ձեռքբերման: Այս մասին հայտնել է The Spectator բրիտանական հանդեսը՝ հղում անելով մի աղբյուր: Աղբյուրի տվյալներով՝ բանակցությունները, հավանաբար, անհաջող ավարտ կունենան, քանի որ Իռլանդիայի վարչապետ Լեո Վարադքարը չի ուզում…
Հայտնի են Brexit-ի հարցով Բրիտանիայի առաջարկները
Մեծ Բրիտանիայի կառավարությունը հրապարակել է Brexit-ի հարցով ԵՄ-ի ներկայացվելիք առաջարկները, որոնք ներառում են իռլանդական հարցին առնչվող ծրագիրը: Ինչպես հաղորդում է BBC News-ը, առաջարկվող նախագծով ենթադրվում է, որ Հյուսիսային Իռլանդիան, ըստ երևույթին, կմնա ապրանքների եվրոպական միասնական շուկայում, սակայն դուրս կգա մաքսային միությունից: Նշվում է, որ Հյուսիսային Իռլանդիան դեռ պետք է հաստատի կարգավորումները և 4 տարին մեկ…
S-400-ների գործարքը ոչ մի կերպ չպիտի փչացնի թուրք-ամերիկյան հարաբերությունները․ Էրդողան
«S-400-ների գործարքը ոչ մի կերպ չպետք է փչացնի թուրք-ամերիկյան հարաբերությունները, քանի որ դրանք պաշտպանական համակարգեր են, որոնց կարիքը ունի Թուրքիան»,- հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ամերիկյան «Fox News» հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ: Նա հիշեցրել է, որ Ռուսաստանից ժամանակին նման համակարգեր են գնել նաև Հունաստանը, Բուլղարիան ու Սլովակիան, որոնք ևս ՆԱՏՕ-ի անդամ երկրներ են:…
Բնակարանային շուկայում գործարքները ոչ միայն չեն ավելացել, այլև նվազել են. «168 ժամ»
Վերջերս Նիկոլ Փաշինյանը մի այսպիսի գրառում կատարեց իր ֆեյսբուքյան էջում. «2019 թվականի հուլիսին 2018թ. հուլիսի համեմատ Հայաստանում անշարժ գույքի գործարքներն աճել են 17,1%-ով, իսկ 2019թ. հուլիսին 2019թ. հունիսի համեմատ՝ 10,3%-ով։ Ամենաուրախալին այն է, որ 2019թ. հուլիսին 2018-ի հուլիսի նկատմամբ արտադրական նշանակության անշարժ գույքի գործարքները աճել են 11,7%-ով, 2019թ. հուլիսին հունիսի համեմատությամբ՝ 3,1%-ով։ Շատ ավելի ուրախալի…
Բարսելոնայի ֆուտբոլիստը մնացել է ակումբում Մեսսիի եղբոր շնորհիվ
«Բարսելոնա»-ի 16-ամյա տաղանդ Անսումանե Ֆատիի պայմանագրի երկարացման գործում իր մասնակցությունն է ունեցել կատալոնական ակումբի առաջատար Լիոնել Մեսսի եղբայրը։ Marca-ի տեղեկատվությամբ՝ նախորդ մրցարջանի վերջում երիտասարդ ֆուտբոլիստի մոտ խնդիրներ են առաջացել պայմանագրի երակարձգման հարցում, քանի որ բանակցությունները փակուղում են եղել: Այդ ժամանակ տղայի հայրը կապ է հաստատել Ռոդրիգո Մեսսիի հետ, ու նա իր կապերի միջոցով հարթել է…
Նիկլաս Բենդտները տեղափոխվել է Կոպենհագեն
«Ռուսենբորգի» հարձակվող Նիկլաս Բենդտները տրանսֆերային պատուհանի փակվելուց առաջ տեղափոխվել է «Կոպենհագեն»: Թե որքան է կազմել գործարքի արժեքը, հայտնի չէ։ Դանիացու պայմանագիրը նոր ակումբի հետ կարճաժամկետ բնույթ ունի և նախատեսված է մինչև այս տարվա դեկտեմբերի 31-ը: Բենդտները «Ռուսենբորգում» հանդես է եկել 2017 թվականի մարտից։ Նա մասնակցել է 86 հանդիպման և դարձել 35 գոլի ու 13 գոլային…
ԱՄՆ-ն տանուլ է տվել, իսկ մենք հաղթանակ ենք տարել․ Ռոհանի
ԱՄՆ նախագահի սպասումները, թե Իրանը կտապալվի իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից (ԳՀՀԾ) ԱՄՆ-ի դուրս գալուց հետո, չարդարացան: Այս պնդմամբ Իրանի նախագահ Հասան Ռոհանին հանդես է եկել օգոստոսի 22-ին երկրում Պաշտպանական արդյունաբերության օրվան նվիրված արարողությանը: Այս մասին հաղորդում է TACC-ը։ «Թրամփը սպասում էր, որ Իրանը կտապալվի ԳՀՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալուց երեք ամիս անց:…
Իրանը կվերադառնա միջուկային գործարքի հանձնառություններին, եթե դրանք կատարի Եվրոպան. Զարիֆ
Իրանը պատրաստ է վերադառնալ Գործողությունների համատեղ համապարակ ծրագրով նախատեսված պարտավորությունների կատարմանը, եթե Եվրոպան սկսի կատարել դրա պայմանները: Այս մասին օգոստոսի 21-ին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը: «Եթե Եվրոպան կատարի գործարքով նախատեսված իր պարտավորությունները, մենք կվերադառնանք դրանց կատարմանը: Մենք դա կանենք, նույնիսկ եթե ԱՄՆ-ը չվերադառնա ԳՀՀԾ»,-ասել Է նախարարը: Նրա խոսքով՝ ոչ թե…
Սանեն մոտ է գերմանական գրանդ տեղափոխվելուն
«Մանչեսթեր Սիթի»-ի վինգեր Լերոյ Սանեն մոտ է «Բավարիա» տեղափոխությանը: Այս մասին տեղեկացնում է Sky Deutschland-ը: Աղբյուրի հաղորդմամբ՝ մյունխենցիները մտադիր են մինչև չորեքշաբթի ավարտել գերմանացու տեղափոխության գործարքը: Նշվում է, որ գերմանական գրանդն արդեն իսկ համաձայնության է եկել ֆուտբոլիստի հետ անձնական պայմանագրի շուրջ. վերջինս տարեկան կստանա 18 մլն եվրո: Ակնկալվում է, որ տրանսֆերը կարժենա 150-160 մլն եվրո:
Մալքոլմը Զենիթում կվարձատրվի ավելի բարձր, քան Բարսելոնայում
«Բարսելոնայի» կիսապաշտպան Մալկոլմը բանակցել է ՊՍԺ-ի, «Մանչեսթեր Յունայթեդի» և «Էվերթոնի» հետ նախքան «Զենիթի» առաջարկն ընդունելը, հայտնում է RMC Sport-ը: Ըստ աղբյուրի, բրազիլացին «Զենիթում» ավելի շատ աշխատավարձ կստանա, քան իսպանական ակումբում, որը տարեկան կկազմի 8 միլիոն եվրո: Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մալքոլմը Սանկտ Պետերբուրգի ակումբի հետ կստորագրի 6 տարի ժամկետով պայմանագիր: Ակնկալվում է, որ գործարքը…















