Գուդաուրի-Կոբի
Գուդաուրի-Կոբի և Ստեփանծմինդա-Լարս ճանապարհահատվածներում երթևեկությունը՝ անկանգառ ռեժիմով
Վրաստանի ՊԵՀ ճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն, Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս (Մ-3) միջազգային նշանակության ճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում տեղաշարժը որոշակի սահմանափակումների տակ է ձյան և մերկասառույցի պատճառով։ Այս մասին տեղեկացնում են Վրաստանում ՀՀ դեսպանությունից։ Կցորդ և կիսակցորդ տրանսպորտային միջոցների երթևեկությունն այս հատվածում ժամանակավորապես արգելված է, սակայն այլ տեսակի ավտոմեքենաների համար երթևեկությունն ազատ է։ Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալների համաձայն՝…
Ստեփանծմինդա- Լարս ավտոճանապարհը փակ է
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը Վրաստանում Հայաստանի դեսպանատնից տեղեկացնում են, որ փետրվարի 17-ի ժամը 16:30-ի դրությամբ, եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով Վերին Լարս տանող Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել են նախարարության լրատվական ծառայությունից։
Կցորդիչով եւ կիսակցորդիչով բեռնատարների համար այժմ փակ է Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը
Infocom-ի փոխանցմամբ՝ Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նոյեմբերի 22-ին՝ Ժամը 10:00 դրությամբ, ձյան առատ տեղումների եւ մերկասառույցի պատաճառով կցորդիչով եւ կիսակցորդիչով բեռնատարների համար այժմ փակ է Վերին Լարս տանող Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը։ Մարդատար տրանսպորտային միջոցների համար ճանապարհը բաց է։ Անցակետի ռուսական կողմում կա բեռնատարների 3 կմ երկարությամբ հերթ։ Դեսպանությունը խնդրում եւ հորդորում է…



