Գումարներ
Իրանն ուշադիր հետևում է ՀՀ ուղևորվող իրանական մեքենաներից գումարների գանձման դեպքերին
Սեպտեմբերի 14-ին Հայաստանում Իրանի դեսպանությունից տեղեկացնում են, որ Իրանն ուշադիր հետևում է Իրանից Հայաստան ուղևորվող իրանական մեքենաներից գումարների գանձման դեպքերին։ «Իրանը փորձում է իր կարողություններն օգտագործել բոլոր հարևանների մասնակցությամբ տարածաշրջանային զարգացման, խաղաղության և կայունության համար: Ըստ այդմ՝ օրակարգային է հատկապես բարեկամ Հայաստանի հետ հարաբերությունների զարգացումը և ճանապարհին խոչընդոտների ու խնդիրների վերացումը»,- տեղեկացնում են դեսպանությունից:
Ինչպե՞ս է հաշվարկվում խնամատար ընտանիքներին տրվող ամսական վարձատրության չափը
Հուլիսի 23-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում հայտնել է, որ պետությունը շարունակում է աջակցություն տրամադրել այն խնամատար ընտանիքներին, որոնց հոգածության ներքո խնամք և դաստիարակություն են ստանում կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաները։ «Ընդհանուր խնամատար ընտանիքներում խնամք ստացող յուրաքանչյուր երեխայի խնամքի դիմաց տրվող ամսական վարձատրությունը կազմվում է նվազագույն ամսական աշխատավարձի չափով (տրամադրվում…
Արցախում աճել են խարդախության եղանակով գումար շորթելու դեպքերը
Արցախում աճել են խարդախության եղանակով գումար շորթելու դեպքերը, հայտնում են Արցախի Հանրապետության ոստիկանությունից: «Ոստիկանության տնտեսական և կոռուպցիոն հացագործությունների դեմ պայքարի վարչությունը զգոնության կոչ է անում։ Հունիսի 11-ին ԱՀ ոստիկանության տնտեսական և կոռուպցիոն հացագործությունների դեմ պայքարի վարչություն է մուտքագրվել Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Ա. Հ.-ի (ծնված 1979թ.) դիմումն այն մասին, որ հունիսի 10-ին անհայտ անձը զանգել է…
Մեր մեծագույն բացթողումն այն է, որ չենք հասցրել թալանված գումարները ետ բերել ու պատշաճ պատրաստվել պատերազմին․ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Անընդհատ շրջանառության մեջ է դրվում այն միտքը, թե ճկուն քաղաքականության պարագայում կարող էինք խուսափել պատերազմից։ Այս թեզը շրջանառողները պետք է առնվազն պատասխանեն մի հարցի․ իրենց վարած «ճկուն» քաղաքականության արդյունքում ինչու՞ հնարավոր չեղավ խուսափել 2016 թվականի պատերազմից, որին նախորդել էր 2015, 2014 թվականների աննախադեպ էսկալացիան։ Երկար տարիներ…
Սահմանին ծառայողները պետք է վստահ լինեն, որ իրենց ընտանիքների ֆինանսական կայունությունն առկա է
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանն այսօր հիշեցրել է, թե ինչ նպատակ է հետապնդում իր ղեկավարած հիմնադրամը, որը ստեղծվել է 2017 թվականին՝ մահացած և վիրավոր զինծառայողների ընտանիքների ֆինանսական կայունությունն ապահովելու նպատակով։ «ՀՀ յուրաքանչյուր աշխատող քաղաքացի հիմնադրամին վճարել է 1000 դրամ, որը 2 դոլար է: Այդ երկու դոլարների շնորհիվ այս տարիների ընթացքում մենք կուտակել ենք 30…
Մինչ այսօր հավաքագրված գումարների մեծ մասն արդեն հասել է հիմնադրամի հաշիվներին․ Հայկակ Արշամյան
«Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանն այսօր ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է դրամական միջոցների օգտագործմանը՝ նշելով, որ դա կոորդինացվում է ՀՀ և ԱՀ կառավարությունների հետ: «Հիմնադրամի ծախսերի վերաբերյալ հաշվետվություն դուք կստանաք խաղաղության հաստատվելուց անմիջապես հետո»,- ասել է հիմնադրամի տնօրենը՝ կարևորելով այն աջակցությունը, որը հատկացվում է հիմնադրամին «հումանիտար թիկունքից»: Հայկակ Արշամյանը վստահեցրել է, որ մինչև այսօր հավաքագրված…
Ինտերը պատրաստ է առաջարկ անել Մեսիի տրանսֆերի շուրջ
La Gazzetta Dello Sport-ի հաղորդմամբ՝ Միլանի «Ինտերը» պատրաստ է առաջարկ անել «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսիի տրանսֆերի շուրջ։ Նշվում է, որ միլանցիները մտադիր են օգտվել կատալոնական ակումբում տիրող անհանգիստ իրավիճակից և պատրաստ են մեծ գումարներ առաջարկել արգենտինացու համար:
ՊԵԿ-ը հայտարարություն է տարածել
Հայտարարություն Մի քանի աղբյուրից ստացված եկամտից հաշվարկված և գանձված սոցիալական վճարի առավելագույն չափը գերազանցող գումարը ստանալու նպատակով բանկային հաշվի մասին տեղեկությունը` ծանուցագրի հետ միասին անհրաժեշտ է ներկայացնել բացառապես էլեկտրոնային եղանակով։ Կորոնավիրուսի (COVID-19) տարածմամբ պայմանավորված` ՊԵԿ աշխատակիցների և քաղաքացիների հետ անմիջական շփումը հնարավորինս նվազեցնելու, հերթերից խուսափելու նպատակով, Պետական եկամուտների կոմիտեն ֆիզիկական անձանց հորդորում է՝ մի քանի…
Պետությունը վիրուսակիրներին ու կոնտակտավորներին այլևս չի մեկուսացնելու հյուրանոցներում
Հայաստանի կառավարությունը կորոնավիրուսով վարակված հիվանդներին ու կոնտակտավորներին մեկուսացնելու համար մայիս ամսի առաջին տասնօրյակում միայն հյուրանոցներ վարձակալելու համար վճարել է մոտ 167,5 մլն դրամ: Ստացած գումարի դիմաց որոշ հյուրանոցներ մեկուսացածներին նաև սննդով են ապահովել, որոշ հյուրանոցներ` ոչ: Տարբեր կազմակերպություններին սննդի համար առանձին վճարվել է 18,2 մլն դրամ: Երկուսը միասին` 185,7 մլն դրամ: Այդպիսով` «Փարիզ հոթելին» այդ ժամանակահատվածում…
Թբիլիսիի մետրոպոլիտենի վերականգնման համար 75 միլիոն եվրո կհատկացվի
Միջազգային ֆինանսական կազմակերպությունը հայտնում է, որ վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (EBRD) 75 միլիոն եվրո է հատակացնելու Թբիլիսիի մետրոպոլիտենի վերականգնման աշխատանքների համար: Ներդրումները նպաստելու են հասարակական տրանսպորտի հուսալիությանը, անվտանգությանն ու արդյունավետությանը։ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը գումարը փոխանցելու է երկու տրանշով: Գումար ձեռք կբերվեն մետրոյի ժամանակակից շուրջ 40 վագոններ, որպեսզի ընկերությունը փոխարինի հնացած շարժակազմերը, ինչպես…
Նիկոլ Փաշինյան (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի ուղիղ եթերում ներկայացրել է կորոնավիրուսային իրավիճակը Հայաստանում։ «Տասնյակ երկրներում արձանագրվել են մահվան թվեր, այդ երկրների թիվը մոտենում է հարյուրի: Ըստ էության, աշխարհում չկա մի երկիր, որ գործնականում ասեր՝ ինքը պատրաստ էր կորոնավիրուսին, աշխարհում չկա մի երկիր, որն ասի, թե ինչքան է շարունակվելու կորոնավիրուսային համաճարակը»,- ասաց վարչապետը` տեղեկացնելով, որ այս պահի…
45-ամյա տղամարդը ներկայացել է ոստիկան ու խոշոր չափերի գումարներ հափշտակել
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է ոստիկանության աշխատակցի կոչումը յուրացնելու եղանակով քաղաքացուց խարդախությամբ խոշոր չափերի գումարներ հափշտակելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել 45-ամյա տղամարդուն: Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ առերևույթ հանցագործություն կատարած անձը՝ ծնված 1975թ., տեղեկանալով ծանոթի Ռուսաստանի Դաշնությունից արտաքսված լինելու փաստի մասին, ներկայացել է…
Երբեք Աննա Հակոբյանի հիմնադրամներին գումար չեմ փոխանցել․ Ռուբեն Հայրապետյան
Աննա Հակոբյանի հիմնադրամներից հաճախակի են դիմում գումարներ փոխանցելու համար։ Այս մասին ասել է 168TV-ի «Պրեսսինգ» հաղորդաշարին հյուրընկալված ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը։ Նա պատասխանել է Սաթիկ Սեյրանյանի այն հարցին, թե արդյո՞ք Աննա Հակոբյանի հիմնադրամներից դիմել են դրամական միջոցներ նվիրաբերելու առա ջարկով։ «Այո, այդ հիմնադրամներից հաճախակի են դիմում գումարներ փոխանցելու համար: Ես ինքս եմ որոշում՝ որտեղ…
Պաշտոնյան ստիպել է քաղաքացիներին գումար փոխանցել «Խութ» բարեգործական հիմնադրամին․ հարուցվել է քրգործ
ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունում ստացված օպերատիվ տվյալների հիման վրա նախապատրաստված նյութերով պարզվել է, որ 2013-2014թթ. ընթացքում Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի առանձին պաշտոնատար անձինք անձնական շահագրգռվածությունից և խմբային շահերից ելնելով, ծառայողական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, ձեռնարկել են առերևույթ ապօրինի ներգործության միջոցներ՝ վարչական շրջանում գործող «Խութ» բարեգործական հիմնադրամին քաղաքացիների կողմից գումարներ տրամադրելու ուղղությամբ: Մասնավորապես՝…