Գվատեմալա
Գվատեմալայում 21 մարդ է մահացել երկարատև հորդառատ անձրևների հետևանքով: Այս մասին տեղեկացնում է Prensa Latina գործակալությունը: 7 մարդ անհետ կորած է համարվում: Տեղումների հետևանքով գետերում ջրերը վարարել են, առաջացրել են հեղեղումներ, կամուրջներ են փլվել: Որոշ տարածքներում գրանցվել են սողանքներ: Վնասվել է 108 ավտոճանապարհ, 7 կամուրջ: Բացի այդ, լրջորեն վնասվել է 111 տուն, 982 շենք թեթև…
Պանամայից Գվատեմալա ժամանած նավերի մեկի մեջ 600 կիլոգրամից ավել կոկաին տեսակի թմրանյութ է հայտնաբերվել։ Այս մասին տեղեկանում ենք միջազգային մամուլից, որոնց հղում են կատարում Գվատեմալայի դատախազությանը։ Նշվում է, որ 2 բեռնարկղում հայտնաբերված կոկաինը փաթեթավորված է եղել 616 փաթեթների մեջ։ Այլ մանրամասներ դեռևս չեն հաղորդվում։
Ոստիկանությունն արդեն իսկ Դատախազությունից ստացել է համապատասխան գրություն, և չեխ իրավապահների հետ տեխնիկական հարցերը կարգավորելուց հետո, Նարեկ Սարգսյանը Հայաստանի ոստիկանների ուղեկցությամբ կտեղափոխի Հայաստան: Այս մասին «Ազատությանը» փոխանցեց Ոստիկանության լրատվական վարչության ղեկավար Աշոտ Ահարոնյանը։ Առայժմ պարզ չէ, թե ի՞նչ ժամկետներում երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդին կտեղափոխվի Հայաստան։ Ոստիկանությունը խոստանում է նախապես տեղեկացնել այդ մասին։ Հիշեցնենք, օրերս…
Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը դեկտեմբերի 7-ին ընդունել է Գվատեմալայի Հանրապետության Կոնգրեսի խորհրդարանի առաջին փոխնախագահ Ֆելիպե Ալեխոս Լորենզանային և Կոնգրեսի պատգամավոր, նախագահության քարտուղար Խուան Ռամոն Լաուին, ովքեր Ստեփանակերտ են ժամանել Հայաստանի Հանրապետության ԱԺ-ի պատգամավոր Սոս Ավետիսյանի ուղեկցությամբ։ Ողջունելով հյուրերին՝ խորհրդարանի ղեկավարը նշել է, որ Գվատեմալայի Հանրապետության խորհրդարանական պատվիրակության այցն Արցախ բարեկամության նոր հեռանկարներ է բացում՝…
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր հավատարմագրերն է հանձնել Գվատեմալայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Գուստավո Ադոլֆո Լոպես Կալդերոնը (նստավայրը՝ Մոսկվա): Նախագահ Սարգսյանը շնորհավորել և հաջողություններ է մաղթել դեսպանին: Նա կարևորել է երկու երկրների միջև հարաբերությունների ամրապնդումը և վստահություն հայտնել, որ նորանշանակ դեսպանն իր ներդրումը կունենա երկկողմ կապերը խորացնելու և ակտիվացնելու գործում: Նորանշանակ դեսպանն ընդգծել…
Երեկ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Գրիգոր Հովհաննիսյանն ընդունեց Գվատեմալայի Հանրապետության նորանշանակ դեսպան Գուստավո Ադոլֆո Լոպես Կալդերոնին՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ։ Գրիգոր Հովհաննիսյանը շնորհավորեց դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ հույս հայտնելով, որ նրա պաշտոնավարման ընթացքում համատեղ աշխատանքի շնորհիվ հայ-գվատեմալական հարաբերություններում նոր էջ կբացվի: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը նաև վստահեցրեց, որ երկրների միջև հարաբերությունների զարգացմանն ուղղված դեսպանի ջանքերը…
Ալեխանդրո Ջամատեին հաղթել է Գվատեմալայի նախագահական ընտրություններում։ Այս մասին հաղորդում է TACC-ը։ «Հառաջ» աջ կենտրոնամետ կուսակցությունից թեկնածու Ալեխանդրո Ջամատեին դարձել է Գվատեմալայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլի հաղթողը: Օգոստոսի 11-ին կայացած քվեարկության արդյունքները հրապարակել է կենտրոնամերիկյան հանրապետության Բարձրագույն ընտրական տրիբունալը։ Նրա հաշվարկների համաձայն՝ քաղաքական գործիչը հավաքել է ձայների 58, 4 տոկոսը: Նրա մրցակիցը՝ Սանդրա Տորեսը՝ «Հույսի…
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է Գվատեմալային տուրքերով կամ այլ կոշտ միջոցներով, եթե երկիրը հրաժարվի ստորագրել միգրացիայի մասին համաձայնագիրը: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն։ «Գվատեմալան մեզ տվել էր իր խոսքը, մենք պետք է ստորագրեինք համաձայնագիրը, իսկ հետո նրանք անսպասելիորեն նահանջեցին»,- ասել է Թրամփը լրագրողներին։ Նշենք, որ Գվատեմալան Կենտրոնական Ամերիկայի համեմատաբար փոքր երկիր է 17…
Հուլիսի 24-ին ՀՀ Ոստիկանության ամփոփիչ ասուլիսի ընթացքում ոստիկանապետ Վալերի Օսիպյանը, պատասխանելով Սերժ Սարգսյանի եղբորորդի Նարեկ Սարգսյանի մասին լրագրողի հարցին, ասաց. «Ինքը ՀՀ-ում մեր անցակետերը հատել է որպես Սարգսյան, թե հետագայում ինչպես է Գոնսալես դարձել, չեմ կարող ասել` մինչև նախաքննությունը կպարզի կամ տվյալ պետության երկրի իրավապահները»: Հիշեցնենք, որ Նարեկ Սարգսյանին ձերբակալել էին Պրահայում, անցած տարվա դեկտեմբերին:…
Մարդու օրգանների անօրինական շրջանառությունը գնահատվել է տարեկան 600 մլն դոլար։ Նման տվյալներ են հնչեցվել Գվատեմալայում՝ մարդկանց առևտրի խնդիրներով առաջին տարածաշրջանային կոնգրեսի ժամանակ։ Տվյալները տրամադրել է Թմրանյութերի դեմ պայքարի հարցերով ՄԱԿ-ի վարչությունը, փոխանցում է Prensa Latina-ն։ Եռօրյա միջոցառման նպատակն է փորձի և տեղեկատվության փոխանակումն ու միջոցառումների մշակումը՝ ընդդեմ մարդու օրգանների անօրինական շրջանառության։ Գվատեմալայից բացի, կոնգրեսին մասնակցում…
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Նարեկ Ալեքսանդրի Սարգսյանը Պրահայում շարունակում է պահվել արգելանքի տակ։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշել է ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը: «Նրա արտահանձնման գործընթացը շարունակվում է»,- ասել է Խաչատրյանը: Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Նարեկ Սարգսյանի արտահանձնման համար անհրաժեշտ փաստաթղթերը Գլխավոր դատախազությունից ուղարկվել են…
Միգրանտների նոր քարավան է շարժվել Հոնդուրասից Միացյալ Նահանգների ուղղությամբ, հայտնում է Telesur հեռուստաալիքը: Հեռուստաալիքի տվյալով, շաբաթ միգրանտները սկսել են հավաքվել Սան Պեդրո Սուլա քաղաքի ավտոբուսի կայարանում և կիրակի վաղ առավոտյան ուղղություն են վերցրել դեպի Գվատեմալայի սահման: Ընդհանուր առմամբ, քարավանը բաղկացած է 400 մարդուց: Ոստիկանության տվյալով, Գվատեմալայի հետ սահմանին արդեն ժամանել է 153 մարդ, նրանք սպասում…
Հոնդուրասից դեպի Միացյալ Նահանգներ շարժվող միգրանտների քարավանը երեքշաբթի երեկոյան Գվատեմալայի տարածք է ներթափանցել: Այս մասին հայտնում է Prensa Libre գվատեմալական պորտալը` հղում անելով միգրացիայի ազգային ինստիտում (INM) աղբյուրին: Միգրանտների նոր քարավանը երկուշաբթի լույս երեքշաբթի գիշերը Հոնդուրասի Սան-Պեդրո-Սուլա քաղաքից դեպի ԱՄՆ է շարժվել: Միգրանտների ստույգ թիվը դեռ հայտնի չէ: Ըստ որոշ տվյալների՝ քարավանում 1-2 հազար մարդ կա: Efe…