գրանցամատյաններ

  • Վարչապետին ներկայացվել են տեսչական մարմինների գործունեության հաշվետվությունները

    Վարչապետին ներկայացվել են տեսչական մարմինների գործունեության հաշվետվությունները

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շարունակվում են պետական կառավարման մարմինների 2019-2020թթ. գործունեության հաշվետվությունների լսումները: Այդ մասին տեղեկացնում են կառավարությունից: Նշվում է, որ առաջին անգամ քննարկվել է կառավարությանը ենթակա տեսչական մարմինների գործունեության կատարողականը: Վարչապետին այսօր զեկուցվել է Առողջապահության և աշխատանքի, Կրթության, Շուկայի վերահսկողության տեսչական մարմինների կողմից 2019թ. և 2020թ. առաջին 8 ամսվա ընթացքում իրականացված աշխատանքների մասին: Տեսչական…

  • Գյումրիի «Ռ. Զաքարյան» և «Սվետտեքս» ձեռնարկություններում էական խախտումներ չեն հայտնաբերվել

    Գյումրիի «Ռ. Զաքարյան» և «Սվետտեքս» ձեռնարկություններում էական խախտումներ չեն հայտնաբերվել

    ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը պարետի կողմից սահմանված նորմերի պահպանման նպատակով այսօր խստացված մշտադիտարկում է իրականացրել Շիրակի մարզի Գյումրի քաղաքում: Ստուգումներ են իրականացվել մի շարք բանկերի մասնաճյուղերում, գեղեցկության սրահներում, դեղատներում, Շիրակի մարզային գրադարանում և 2 խոշոր ձեռնարկություններում՝ «Ռ. Զաքարյան» և «Սվետտեքս» արտադրամասերում, որտեղ էական խախտումներ չեն հայտնաբերվել: Զուգահեռ մշտադիտարկումներ իրականացվել են նաև հանրապետության այլ…

  • 24 ժամով արգելվել է 5 տնտեսավարողի գործունեություն

    24 ժամով արգելվել է 5 տնտեսավարողի գործունեություն

    ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հայտնում է, որ ասյօր 24 ժամով արգելվել է 5 տնտեսավարողի գործունեություն։ Պարետի սահմանած նորմերի խախտման հիմքով Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն այսօր իրականացրել է կասեցման աշխատանքներ․ 24 ժամով արգելվել է 5 տնտեսավարողի գործունեություն` Երևանում և Արթիկ քաղաքում։ Ժամանակավոր կասեցման պատճառ են հանդիսացել տնտեսավարողների մոտ ջերմաչափման գրանցամատյանի, իրազեկման թերթիկների, ոտնակով…

  • ՎՍՎ հարսանյաց սրահում հարսանիքի մասնակիցների թիվը գերազանցել է սահմանված թիվը

    ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հայտնում է, որ կորոնավարակով պայմանավորված կիրակնօրյա ստուգայցերի ու կրկնայցերի ընթացքում տեսչական մարմնի տեսուչները խախտումներ են հայտնաբերել հանրապետության սննդի շղթայի կազմակերպություններում: Մայրաքաղաքում գործող «ՎՍՎ» հարսանյաց սրահում կազմակերպված հարսանիքի մասնակիցների թիվը գերազանցել է սահմանված թիվը՝ մինչև 40 մարդ: ՍԱՏՄ տեսուչները կազմել են արձանագրություն և ցուցում տվել խնջույքի մասնակիցների թիվը համապատասխանեցնել ՀՀ պարետի…

  • Մշտադիտարկումներ են իրականացվել բժշկական կազմակերպություններում

    ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի մասնագիտական խմբերը մայրաքաղաքի վարչական շրջաններում և մարզերում շարունակել են պարետի կողմից սահմանված հակահամաճարակային անվտանգության նորմերի պահպանման նկատմամբ հսկողությունը։ ԱԱՏՄ-ն այսօր ստուգայց է կատարել ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին: Էական խախտումներ չեն արձանագրվել: ՀՀ ամբողջ տարածքում մշտադիտարկման լայնածավալ աշխատանքներն ընթացել են նաև բժշկական կազմակերպություններում, ատամնաբուժական կաբինետներում, դեղատներում, բանկերում, գեղեցկության…

  • Պարետի կողմից սահմանված նորմերի պահպանման նպատակով իրականացվել է 73 037 ստուգում

    Պարետի կողմից սահմանված նորմերի պահպանման նպատակով իրականացվել է 73 037 ստուգում

    Պարետի կողմից սահմանված նորմերի պահպանման նպատակով օգոստոսի 26-ի դրությամբ իրականացվել է 73 037 ստուգում, որից միայն 748-ը՝ նշված օրը: ՀՀ կառավարությունը հայտնում է, որ բոլոր ստուգվողներին տրամադրվել են խորհրդատվություն և խախտումների անհապաղ վերացման պարտադիր կատարման ցուցումներ։ Ստուգումներն իրականացնում են ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային…

  • 24 ժամով արգելվել է Բեսթ Ռեզորթ Աղվերանի և Արթուրս Աղվերան Ռեզորթի կողմից անձանց ընդունելությունը

    24 ժամով արգելվել է Բեսթ Ռեզորթ Աղվերանի և Արթուրս Աղվերան Ռեզորթի կողմից անձանց ընդունելությունը

    ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից պարետի որոշմամբ այսօր 24 ժամով արգելվել է «Հոթել Աղվերան» («Բեսթ Ռեզորթ Աղվերան»), «Դրիմ Ռեսթ» («Արթուրս Աղվերան Ռեզորթ»), «ՄԳԵ Կավալեռ» (հանգստյան համալիր) , «Աշոտ Աբրահամյան» (հյուրատուն) և «Լիլիթ Կարախանյան» («Ջերմուկ Նաիրի») ընկերությունների կողմից անձանց ընդունելությունը: Նշված հասցեներում նախորդ օրերի դիտարկումների ընթացքում պարետի կողմից սահմանված մի շարք նորմերի խախտումներ էին…

  • 50 տնտեսավարողներից 2-ի մոտ են արձանագրվել կասեցման ենթակա խախտումներ. ԱԱՏՄ

    50 տնտեսավարողներից 2-ի մոտ են արձանագրվել կասեցման ենթակա խախտումներ. ԱԱՏՄ

    ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հայտնում է, որ մասնագիտական խմբերը վերահսկողական աշխատանքները շարունակել են նաև շաբաթ օրը: Երևանի և մարզերի տարածքային ստորաբաժանումների դիտարկման տիրույթում են հյուրանոցները, հանգստյան տները, բժշկական կազմակերպությունները, դեղատները, խոշոր սուպերմարկետների մասնաճյուղերը, կապի օպերատորների գրասենյակները, գեղեցկության սրահները: Մշտադիտարկումների համար հաճախ հիմք են ընդունվում նաև քաղաքացիներից ստացվող բողոքներն ու ահազանգերը։ Երևանում թեև մի…

  • Սննդի շղթայի կազմակերպություններում խախտումներ չեն հայտնաբերվում արդեն 10 օր

    Սննդի շղթայի կազմակերպություններում խախտումներ չեն հայտնաբերվում արդեն 10 օր

    ՀՀ Կառավարությունը հայտնում է, որ կիրակի օրվա ստուգայցերի ու կրկնայցերի արդյունքները՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետների վերջին շրջանի լայնածավալ մշտադիտարկումների հետ միասին, գոհացուցիչ արդյունքներ են արձանագրել հանրապետության ողջ տարածքում: ՍԱՏՄ տեսուչներն այսօր երկրի մարզերում և Երևանում այցելել են գրեթե հարյուր կազմակերպություն, հատկապես հանրային սննդի օբյեկտներ՝ նկատի ունենալով աշխատանքային շաբաթվա լարվածությանը հաջորդող օրերի ակտիվությունը հանգստյան…

  • Մինչ օրս որոշում է կայացվել ժամանակավորապես կասեցնել 15 մանկապարտեզի գործունեություն

    Մինչ օրս որոշում է կայացվել ժամանակավորապես կասեցնել 15 մանկապարտեզի գործունեություն

    ՀՀ կրթության տեսչական մարմինը հայտնում է, որ այսօր խստացված վերահսկողություն է իրականացրել Արաբկիր վարչական շրջանի նախադպրոցական ուսումնական հաստատություններում: Տեսչական մարմնի ծառայողների շրջայցին է միացել նաև Կրթության տեսչական մարմնի ղեկավար Ալեքսանդր Շագաֆյանը, որը տեղում փաստել է, որ առկա է խախտումների նվազման դինամիկա: Մինչ օրս Կրթության տեսչական մարմնի կողմից իրականացվել է 900 մշտադիտարկում Երևանում գործող համայնքային և…

  • 24 ժամով արգելվել է Վլադ ֆիթնես մարզասրահի և Բրոնքս հագուստի սրահի գործունեությունը

    24 ժամով արգելվել է Վլադ ֆիթնես մարզասրահի և Բրոնքս հագուստի սրահի գործունեությունը

    ՀՀ Կառավարությունից հայտնում են, որ մայրաքաղաքում այսօր 24 ժամով արգելվել է «Վլադ ֆիթնես» մարզասրահի և «Բրոնքս» հագուստի սրահի գործունեությունը՝ ՀՀ ԱԱՏՄ աշխատակիցների նախորդ օրերին իրականացված ստուգայցերի ժամանակ արձանագրված խախտումների հիմքով եւ պարետի որոշմամբ։ Այս տնտեսավարողների մոտ տեսուչներն արձանագրել էին մեկից ավելի խախտումներ, որոնց չպահպանումը կարող էր նպաստել կորոնավիրուսի տարածմանը։ Պայմանավորված համավարակի լայն տարածմամբ` անվտանգության նորմերը…

  • Հյուրանոցներում և հանգստյան տներում շարունակում են արձանագրվել խախտումներ

    Հյուրանոցներում և հանգստյան տներում շարունակում են արձանագրվել խախտումներ

    ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հայտնում է, որ ուշադրության կենտրոնում է անվտանգության նորմերի պահպանումը ՀՀ մարզային տնտեսավարողների մոտ։ ԱԱՏՄ արևմտյան տարածքային կենտրոնի մասնագետները մշտադիտարկումները շարունակել են Կոտայքի մարզի Աղվերան քաղաքի խոշոր հյուրանոցներում և հյուրատներում։ Այստեղ զգալի խախտումներ են գրանցվել՝ չեն եղել սահմանված թվով ոտնակով փակվող աղբամաններ, որոշ հյուրանոցներում աշխատակիցների սնվելու համար չի հատկացվել առանձին…

  • Կասեցում՝ Տիեռաս դե Արմենիա ՓԲԸ-ում․ ԱԱՏՄ մարզային թիմերը շարունակում են դիտարկումները

    Կասեցում՝ Տիեռաս դե Արմենիա ՓԲԸ-ում․ ԱԱՏՄ մարզային թիմերը շարունակում են դիտարկումները

    ՀՀ Կառավարությունից հայտնում են, որ ԱԱՏՄ դիտարկումները փաստում են, որ վերջին շրջանում տնտեսավարողների կողմից համավարակի տարածումը կանխելու նպատակով պարետի հաստատած նորմերի խախտումները զգալիորեն նվազել են, կտրուկ կրճատվել է նաև բողոքների թիվը։ Երևանում բողոքի հիմքով դիտարկվել են կաթնամթերքի խոշոր արտադրություն եւ սպորտային բազմապրոֆիլ համալիր։ Սպորտային համալիրում արձանագրվել են խնդիրներ ջերմաչափման գրանցամատյանների հետ կապված. այցելուների և աշխատակիցների…

  • ՍԱՏՄ լայնածավալ ստուգայցերը շարունակվել են հանգստյան օրերին

    ՍԱՏՄ լայնածավալ ստուգայցերը շարունակվել են հանգստյան օրերին

    Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը հայտնում է, որ ՍԱՏՄ լայնածավալ ստուգայցերն ու կրկնայցերը շարունակվել են հանգստյան օրերին: Խախտումների քանակը նվազում է. դա արձանագրվել է երկրի բոլոր մարզերում: Երևանում, ինչպես և նախօրեին, խախտումներ չեն հայտնաբերվել: Արձանագրվել են ախտահանիչ համապատասխան միջոցների բացակայություն կամ անհամապատասխանություն նորմերին, աշխատողների կողմից դիմակ, չկրելու կամ պատշաճ չկրելու դեպքեր, և, որ ամենահաճախ դիտարկվողն են, ջերմաչափման…

  • Կիրակնօրյա անակնկալ ստուգայցեր՝ Էջմիածնում

    Կիրակնօրյա անակնկալ ստուգայցեր՝ Էջմիածնում

    Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հայտնում է, որ հարավային տարածքային կենտրոնի բոլոր մասնագիտական ստորաբաժանումների ներգրավմամբ Էջմիածնում անցկացվել են կիրակնօրյա անակնկալ ստուգայցեր։ Մշտադիտարկվել են ատամնաբուժական կլինիկաներ, դեղատներ, առևտրի և սպասարկման կազմակերպություններ, գեղեցկության սրահներ։ Մշտադիտարկումների ընթացքում արձանագրվել է, որ նախկինում հանդիպող խախտումներն էականորեն նվազել են, սակայն դեռևս կան տնտեսավարող կազմակերպություններ, որտեղ չեն վարվում սահմանված ձևաչափի գրանցամատյաններ, խախտվում է…