գրանցամատյաններ
Կասեցումներ՝ Սևանի հյուրանոցներում և հանգստյան տներում
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հայտնում է, որ Սևանա լճի ափամերձ հատվածում գործող 8 հյուրանոցի և հանգստյան տան գործունեությունն այսօր ժամանակավոր կասեցվել է․ 24 ժամով արգելվել է հետևյալ տնտեսավարողներին պատկանող մասնաճյուղերի կողմից անձանց ընդունելությունը՝ Սևանի գրողների միության հանգստյան տուն, «Մալիբու», «Նիրվանա» հանգստյան գոտի, «Գագարի մոտ» հյուրանոց, «Գրիգ Տուր», «Ոսկե ափ», «Գոհար Միքայելյան», «Մեր Սիր»։ «ՀՀ…
Չի պահպանվում զանգվածային միջոցառումներ չանցկացնելու մասին պարետի որոշումը
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը տեղեկացնում է, որ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը կիրակնօրյա ուժեղացված ստուգայցեր է անցկացրել Երևանում և մարզերում։ Հանգստյան օրերին խստացված վերահսկողական աշխատանքներ հաճախ են տարվում և ամեն հաջորդ դիտարկումը փաստում է` նախկինում գրանցված խնդիրներն էականորեն նվազում են։ Թե մայրաքաղաքի, թե մարզերի սննդի շղթայի կազմակերպությունների մշտադիտարկումների ժամանակ խնդիրներ հայտնաբերվել են: Սրճարաններում, հանրային սննդի…
ՏՀԱՏՄ-ն խախտումներ է հայտնաբերել Ռեդ Գրուպ ՍՊ ընկերությանը պատկանող ԱԳԼՃ-ում
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի տարածքային բաժնի հրդեհային և տեխնիկական անվտանգության մասնագետները հուլիսի 7-ից 8-ը ներառյալ ստուգում են իրականացրել ՀՀ Կոտայքի մարզի Քանաքեռավան համայնքի Երևանյան խճուղի թիվ 1 հասցեում գտնվող «Ռեդ Գրուպ» ՍՊ ընկերությանը պատկանող ԱԳԼՃ-ում։ Ստուգումն իրականացվել է ՀՀ կառավարության 2019 թվականի օգոստոսի 8-ի N 1025-Ն որոշման հավելված N 16-ով…
Կասեցվել է Ծաղկաձորի 10 հյուրանոցի աշխատանքը (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն այսօր 24-ժամյա կասեցումներ է իրականացրել Ծաղկաձորում գործող 10 հյուրանոցում։ ԱԱՏՄ արևմտյան տարածքային կենտրոնի կողմից արգելվել է հետևյալ տնտեսավարողներին պատկանող մասնաճյուղերի կողմից անձանց ընդունելությունը՝ «Արտատ Գրուպ» ՍՊԸ, «Նյու Հորիզոն Գրուպ ԻՆԿ» Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիր, «Էլեգանտ Ռեսորտ» ՍՊԸ, «Էյջայտուր» ՍՊԸ, «Սուսաննա Սոխակյան» Ա/Ձ, «Էդմոնդ Խաչատրյան» Ա/Ձ, «Բագրատյան Մանվել» Ա/Ձ, «Նորայր Վիրաբյան»…
ՍԱՏՄ կիրակնօրյա ստուգայցերը արձանագրել են դրական առաջընթաց
ՀՀ Կառավարությունը հայտնում է, որ ՍԱՏՄ ուժեղացված ծառայությունը հանրապետության սննդի շղթայի կազմակերպություններում շարունակվում է նաև հանգստյան օրերին. այսօր հյուրանոցային համալիրների հանրային սննդի օբեկտներում իրականացված մշտադիտարկումների ու կրկնայցերի ընթացքում արձանագրված իրավիճակը փաստում է, որ տնտեսավարողները մեծավ մասամբ պահպանում են սահմանված նորմերը: Մասնավորապես, Տավուշի և Լոռու հանգստյան տների հանրային սննդի օբյեկտներից միայն մի քանիսում են թերացել ՀՀ պարետի…
ԱԱՏՄ-ն կասեցման միջնորդություններ կներկայացնի պարետին
ՀՀ Կառավարությունը հայտնում է՝ հաշվի առնելով ամռան շրջանում հանգստացողների մեծ թիվը, ըստ այդմ՝ անվտանգության կանոնների չպահպանման դեպքում կորոնավիրուսով վարակվելու ավելի բարձր ռիսկերը՝ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը վերջին շրջանում ուշադրությունը կենտրոնացրել է հանգստյան տների վրա։ ԱԱՏՄ-ն ոչ աշխատանքային օրով ուժեղացված վերահսկողական աշխատանքներն այսօր եւս Ծաղկաձորում է անցկացրել։ Այստեղ մի շարք խոշոր հյուրանոցներում էական խախտումներ…
Երևանի հյուրանոցային համալիրները հիմնականում չեն աշխատում, մարզերում իրավիճակը բարվոք է
ՀՀ Կառավարությունը հայտնում է, որ պարետի որոշումների կատարման նկատմամբ շաբաթօրյա վերահսկողությունը ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչների իրականացրել են հանրապետության հանրային սննդի կազմակերպություններում, մասնավորապես՝ հյուրանոցների ու հանգստյան տների ռեստորաններում և ճաշարաններում: Արտակարգ դրության սահմանափակումներից ելնելով՝ Երևանի հյուրանոցներն ու դրանց ճաշարաններից շատերը չեն աշխատում, իսկ աշխատող հյուրանոցներում հանրային սննդի ծառայություններ չեն մատուցվում: Ինչ վերաբերում է մարզերին, ապա…
Նոր կանոններ՝ մարզասրահներում և լողավազաններում անվտանգության պահպանման համար
Պարետի մայիսի 3-ի N 63 որոշման մեջ կատարված փոփոխությամբ՝ 230-Ն որոշմամբ սահմանվել է, որ՝ -Յուրաքանչյուր մարզասարքի կողքին, տեսանելի վայրում անհրաժեշտ է ապահովել ալկոհոլային հիմքով ախտահանիչներով տարաների առկայություն: -Լողավազանի շուրջ նստարանները տեղադրվում են միմյանցից առնվազն մեկուկես մետր հեռավորության վրա։ – Ամեն այցելուից հետո լոգախցիկը, հանդերձարանի պահարանը, նստարաններն ախտահանվում են 70-90% սպիրտով կամ քլորի հիմքով ախտահանիչ միջոցով՝…
Հակահամաճարակային նորմերի պահպանման պատկերն անհամեմատ բարելավվել է. ՍԱՏՄ
ՀՀ Կառավարությունը հայտնում է, որ արտակարգ դրության հաստատվելուց ի վեր սկսված դիտարկումների դիմանիկան ցույց է տալիս, որ պատկերն այժմ անհամեմատ ավելի բարելավվել է: Եթե ավելի վաղ շրջանում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները մեկ կազմակերպությունում արձանագրում էին մի քանի կոպիտ խախտում, ապա ներկայումս տնտեսվարողների մոտ հանդիպում է միայն մեկը, որն ավելի շատ թերացում է՝ ոչ…
Ինչպե՞ս են Վանաձորում պահպանվում անվտանգության կանոնները. ԱԱՏՄ
ՀՀ Կառավարությունը հայտնում է, որ այսօր առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի աշխատանքային խմբերի ուժեղացված վերահսկողական ստուգայցերն ընթացել են Վանաձորում, զուգահեռ՝ դրանք շարունակվել են ողջ հանրապետությունում։ «Պարետի սահմանած հակահամաճարակային անվտանգության նորմերի պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու նպատակով ԱԱՏՄ մասնագետները Վանաձորում դիտարկել են 84 տնտեսավարողի գործունեություն, այդ թվում՝ կարի խոշոր արտադրություններ՝ «Գլորիան»՝ մասնաճյուղերով», «Սարտոնը», ինչպես նաև առևտրի, սպասարկման…
Ի՞նչ պատկեր է արձանագրել ԱԱՏՄ-ն Գյումրիում (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ՀՀ Կառավարությունը հայտնում է, որ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ուժեղացված ստուգայցերն այսօր Գյումրիում արձանագրել են առավելապես թեթև խախտումներ՝ տեղում վերացման ենթակա։ 83 մշտադիտարկում՝ 1 օրում, Գյումրիում տնտեսավարողների կողմից անվտանգության կանոնների պահպանումը գնահատվում է բարվոք։ Արտադրություններ, բժշկական հաստատություններ, դեղատներ, վարսավիրանոցներ, խանութներ և ոչ միայն․ Գյումրիում դրանք այսօր կրկին ԱԱՏՄ Հյուսիսային տարածքային կենտրոնի խոշորացույցի ներքո էին։…
Ոչ աշխատանքային օրով ԱԱՏՄ-ն ուժեղացված ստուգայցեր է կատարել Նոր Նորքում
ՀՀ Կառավարությունը հայտնում է, որ այսօր առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի մասնագիտական թիմերն անակնկալ ուժեղացված ստուգայցերով դիտարկում են պարետի սահմանած անվտանգության կանոնների պահպանումը Նոր Նորք վարչական շրջանում։ «ԱԱՏՄ ղեկավար Հակոբ Ավագյանի հանձնարարությամբ` այսօր նաև դիտարկվում է, թե մինչ ուշ երեկո արդյոք տնտեսվարողները շարունակում են հետևել կանոններին, հետեւել կուտակումներին, թե ոչ։ Ուժեղացված ստուգայցերն ամենուր են և ամեն…
Կասեցումներ՝ Սպայկայի գրասենյակում և Դեուս Էքս ընկերությունում․ ԱԱՏՄ
ՀՀ Կառավարությունը հայտնում է, որ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի մասնագետները պարետատան որոշումները շրջանցելու փաստեր արձանագրած ընկերություններում այսօր իրականացրել են գործունեության ժամանակավոր կասեցման աշխատանքներ: Մասնավորապես, 24 ժամով կասեցվել է «Սպայկա» ՍՊԸ գրասենյակի, կորոնավիրուսի ռապիդ թեստերի առցանց վաճառքով զբաղվող «Դեուս Էքս» ընկերության, Էջմիածնի ՋՕԸ-ի, Չարենցավանի գործիքաշինական գործարանի և երեք տասնյակից ավելի տնտեսավարողների գործունեությունն ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ…
Սիսիանն ու Գորիսը խախտումների նվազման բարվոք պատկեր են գրանցում․ ԱԱՏՄ
ՀՀ Կառավարությունը հայտնում է, որ Սիսիանն ու Գորիսը ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ուժեղացված անակնկալ ստուգայցերի այսօրվա օրակարգում էին։ Համավարակի տարածման կանխարգելմանն ուղղված վերահսկողական աշխատանքներն ԱԱՏՄ արևելյան տարածքային կենտրոնի մասնագետներն այսօր շարունակել են Սյունիքի մարզում։ «Դիտարկումներն ընդգրկում են ԱԱՏՄ վերահսկողության լայն ոլորտներ՝ առևտրի և սպասարկման օբյեկտներ, բժշկական, ստոմատոլոգիական հաստատություններ, գեղեցկության կենտրոններ, արտադրություններ և այլն։ Այսօրվա…
Կայացվել է 4304 կազմակերպության գործունեության դադարեցման որոշում
ՀՀ Կառավարությունը ամփոփ ներկայացնում է պարետի կողմից սահմանված նորմերի խախտման դեպքերը։ 08.07.2020-ի դրությամբ կայացվել է 4304 կազմակերպության գործունեության դադարեցման որոշում: 08.07.2020-ի դրությամբ իրականացվել է 46168 ստուգում, որից միայն 905-ը՝ նշված օրը: Բոլոր ստուգվողներին տրամադրվել են խորհրդատվություն և խախտումների անհապաղ վերացման պարտադիր կատարման ցուցումներ։ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին ՀՀ…













