Գրան պրի
Գրան Պրի․ Արոնյանը մեկնարկեց հաղթանակով
Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում մեկնարկել է Շախմատի Գրան Պրիի խաղարկության 3-րդ փուլը, որին մասնակցում է նաև ԱՄՆ-ն ներկայացնող հայազգի Լևոն Արոնյանը։ Արոնյանի առաջին մրցակիցը կրկին ԱՄՆ-ն ներկայացնող Հիկարու Նակամուրան էր։ Հայ շախմատիստը խաղում էր սպիտակ խաղաքարերով։ Արդյունքում՝ Արոնյանը կարողացավ հաղթանակի հասնել 65-րդ քայլում։ Նշենք, որ մրցաշարի մեկնարկային հատվածում մասնակիցների ընդգրկված են 4 խմբերում՝ յուրաքանչյուրում 4-ական մասնակից։…
Բեռլինի Գրան Պրի․ Արոնյա՞ն, թե՞ Նակամուրա․ հայտնի է չեմպիոնը
Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում ավարտվեց շախմատի Գրան Պրին, որին մասնակցում էր նաև ԱՄՆ դրոշի տակ հանդես եկող հայազգի շախմատիստ Լևոն Արոնյանը։ Նա դուրս էր եկել եզրափակիչ, որտեղ մրցեց կրկին ԱՄՆ-ն ներկայացնող Հիկարու Նակամուրայի հետ։ Դասական երկու պարտիաներում շախմատիստները կիսեցին միավորը ու մրցապայքարը տեղափոխվեց արագ շախմատի փուլ։ Այստեղ արդեն Արոնյանն ավելի թույլ գտնվեց ու պարտվեց 2-0 հաշվով։…
Բեռլինի Գրան պրի․ Արոնյանը կիսաեզրափակիչը մեկնարկեց հաղթանակով
Ավարտին է մոտենում Բեռլինի Գրան պրին, որին մասնակցում է նաև ԱՄՆ-ի դրոշի տակ հանդես եկող հայազգի Լևոն Արոնյանը։ Նա հասել է մինչև կիսաեզրափակիչ ու մրցում է Լենիեր Դոմինգես Պերեսի հետ։ Առաջին պարտիայում հայ շախմատիստը հաղթել է Դոմինգեսին։ Այսօր կայանալու է երկրորդ հանդիպումը։ Իսկ կիսաեզրափակչի մյուս զզույցը կազմում են Հիկարու Նակամուրան ու Ռիչարդ Ռապորտը։ Առաջին պարտիայում…
FIDE Գրան Պրի․ Արոնյանը խմբային փուլը մեկնարկեց հաղթանակով
Մեկնարկել է FIDE-ի Գրան Պրի շարքի առաջին մրցաշարը, որին մասնակցում է նաև հայազգի Լևոն Արոնյանը, ով ներկայացնում է Ամերիկայի Միացյալ Նահանգները։ Մրցաշարին մասնակցում են 16 շախմատիստներ, որոնք բաժանվել են 4 խմբի։ Արոնյանն ընդգրկված է C խմբում։ Այսպիսով, Արոնյանի առաջին մրցակիցը հնդիկ Սանտոշ Գուջրատի Վիդիտն էր։ Հայ շախմատիստը սպիտակներով հաղթանակ տոնեց ու խմբում առաջին տուրից հետո…
Լյուիս Հեմիլթոնը՝ տարվա լավագույն մարզիկ․ BBC
BBC-ն ամփոփելով սպորտային տարին՝ Mercedes-ի մրցարշավորդ Լյուիս Հեմիլթոնին ճանաչել է տարվա լավագույն մարզիկ։ Հեմիլթոնին այս տարի հաջողվեց հաղթել Թուրքիայի Գրան Պրիում ու կրկնել Միխայել Շումախերի պատմական արդյունքը՝ դառնալով «Ֆորմուլա 1»-ի աշխարհի 7-ակի չեմպիոն։ Նշենք, որ «Տարվա լավագույն մարզիկ» անվանակարգում երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է «Լիվերպուլի» ֆուտբոլիստ Ջորդան Հենդերսոնը։
Կամերային երգչախումբը բուլղարական փառատոնում Գրան պրիի արժանացել
Կամերային երաժշտության ազգային կենտրոնի Facebook-ի պաշտոնական էջում գրված է․ «Բուլղարական «Вместе в 21 веке» 15-րդ միջազգային փառատոնի շրջանակում Երևանի պետական կամերային երգչախումբը և կոմպոզիտոր Վիլլի Վայները արժանացել են մրցանակների: Այս տարի իրադարձությունն անցկացվել է առցանց ձևաչափով, մասնակցել են ավելի քան 39 երկրի ներկայացուցիչներ: Փառատոնի ամենաբարձր՝ Գրան պրի մրցանակին արժանացել է Երևանի պետական կամերային երգչախումբը և…
Հեմիլթոնը կորոնավիրուսով է վարակվել
Mercedes-ի ավտոարշավորդ Լյուիս Հեմիլթոնը վարակվել է կորոնավիրուսով։ Այս մասին հայտնում է «Ֆորմուլա-1»-ի մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ Հեմիլթոնը բաց կթողնի դեկտեմբերի 3-ից 6-ը նախատեսված Սահիրի Գրան Պրին։
Չեղարկվել է գեղասահքի Ֆրանսիայի Գրան Պրին
Չեղարկվել է գեղասահքի Գրան Պրիի ֆրանսիական փուլը։ Այս մասին տեղեկացնում են Գեղասահքի միջազգային միության պաշտոնական կայքից։ Մրցաշարը պետք է անցակցվել նոյեմբերի 13-ից 15-ը՝ Ֆրանսիայի Գրենոբլ քաղաքում։ Չեղարկման պատճառը տվյալ վայրում կորոնավիրուսային համաճարակով պայմանավորված իրավիճակն է։ Գրենոբլում հոկտեմբերի 14-ից պարետային ժամ է մտցված։
Հեմիլթոնը բրիտանական Գրան պրիի որակավորման փուլում գերազանցել է բոլորին
Կայացել է Ֆորմուլա 1-ի բրիտանական Գրան պրիի որակավորման փուլի։ Մրցարշարվում լավագույնը եղել է «Մերսեդեսի» վարորդ Լյուիս Հեմիլթոնը՝ 1.24.303 արդյունքով։ Նրան նախորդել են Վալտերի Բոտասն ու Մաքս Վերստապենը։ Լավագույն հնգյակում են հայտնվել նաև Չարլզ Լեկլերն ու Լանդո Նորիսը։
Ֆորմուլա 1-ի` Իսպանիայում կայանալիք Գրան-պրին կարող է չեղարկվել
Ֆորմուլա 1-ի և Միջազգային ավտոմոբիլային ֆեդերացիայի ղեկավարությունները շարունակում են հետևել Կատալոնիայում հակահամաճարակային իրավիճակին։ Իսպանիայի Գրան-պրին անցկացվելու է օգոստոսի 14-16-ը։ Սակայն վերջին օրերին Իսպանիայում կորոնավիրուսի նոր բռնկումներ կան։ Կատալոնիայի այն շրջանը, որտեղ գտնվում է ավտոդրոմը, վարակի նոր բռնկման կենտրոններից է և Իսպանիայում կայանալիք Գրան-պրին կարող է չեղարկվել։
Չեղարկվեց Ֆորմուլա 1-ի Ֆրանսիայի Գրան Պրին
Հայտնի դարձավ, որ հետաձգվել է նաև «Ֆորմուլա 1»-ի Ֆրանսիայի Գրան Պրին։ Մրցաշարի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ այն պլանավորված էր հունվարի 26-ից 28-ը, սակայն կորոնավիրուսի համաճարակի հետևանքով չեղարկվել է։ Ավելի վաղ չեղարկվել էին նաև մրցաձևի մի շարք այլ Գրան Պրիներ։
Հայ ձյուդոիստը Թել-Ավիվի Գրան Պրիում դուրս է եկել 1/4-րդ եզրափակիչ
Թել-Ավիվում ընթանում է Ձյուդոյի Գրան Պրին, որին մասնակցում է նաև հայազգի Ֆերդինանդ Կարապետյանը։ Հայ մարզիկը կարողացել է արդեն դուրս գալ 1/4-րդ եզրափակիչ։ Նա 1/16-ում հաղթել է Մարկո Մադալոնիին, իսկ 1/8-ում ժամանակից շուտ առավելության հասել Ալիբեկ Սերիկիի նկատմամբ։
Ալբոնը՝ տարվա մրցարշավորդ
FIA-ն հայտարարվել է 2019 թվականի լավագույն մրցարշավորդի անունը։ Այս նոմինացիայում հաղթել է «Ռեդ Բուլի» վարորդ Ալեքսանդր Ալբոնը, ով Ֆորմուլա 1-ում իր դեբյուտը նշեց այս մրցաշրջանում։ Ալբոնն մեկնարկել է «Տորո Ռոսսո»-ում։ Հետագայում Պյեռ Գասլիի գրանցած վատ արդյունքների հաշվին վարորդը բարձրացավ 8-րդ հորիզոնական ընդհանուր հաշվարկում։ Ալբոնի լավագույն արդյունքը Ճապոնիայի Գրան պրիի 4-րդ հորիզոնականն է։
Ռոսբերգը մեկնաբանել է Հեմիլթոնի հնարավոր տեղափոխությունը «Ֆեռարի»
2016 թվականի աշխարհի չեմպիոն Նիկո Ռոսբերգը ամփոփել է Աբու-Դաբիի Գրան-պրիի արդյունքները և խոսել 2021 թվականին Լուիս Հեմիլթոնի «Ֆեռարի» տեղեափոխվելու վերաբերյալ շշուկների մասին։ «Հեմիլթոնը անհավանական մրցարշավ անցկացրեց, որը, հնարավոր է, լավագույնն էր մեր տեսած Լուիսներից։ Նա հիանալի պահեց տեմպը և հրաշալի հանդես եկավ ողջ ուիքենդի ընթացքում։ Դա շրջանի արժանի ավարտ էր։ Կտեղափոխվի՞ Լուիսը «Ֆեռարի», ով գիտե։…















