Գրիգոր Մինասյան

  • ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Գրիգոր Մինասյանին ՀՀ արդարադատության նախարար նշանակելու մասին: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի. Գրիգոր Մինասյանին նշանակել արդարադատության նախարար»,- ասված է նախագահի հրամանագրում: Ավելի վաղ հայտնել էինք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Գրիգոր…

    Գրիգոր Մինասյանը նշանակվել է ՀՀ արդարադատության նախարար
  • ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Գրիգոր Մինասյանին արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից ազատելու մասին։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Գրիգոր Մինասյանին ազատել արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից»,- նշված է որոշման մեջ:

    Գրիգոր Մինասյանն ազատվել է արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից
  • Արդարադատության փոխնախարար Գրիգոր Մինասյանը, Հայաստանի կառավարության պատվիրակության կազմում, ԱՄՆ-ում մասնակցել է հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության նիստին: Նիստի ավարտին Միացյալ Նահանգներն ու Հայաստանն ստորագրել են արդարադատության ոլորտին վերաբերող երկու համատեղ գործողությունների ծրագիր՝ հակակոռուպցիոն և իրավապահ բարեփոխումների վերաբերյալ։ Այդ մասին ասված է ՀՀ արդարադատության նախարարության Ֆեյսբուքի էջում: «Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության վերաբերյալ Ամերիկայի Միացյալ Նահանգների և Հայաստանի Հանրապետության կառավարությունները…

    Ստորագրվել է հակակոռուպցիոն և իրավապահ բարեփոխումների վերաբերյալ հայ-ամերիկյան համատեղ գործողությունների ծրագիր
  • Հայաստանի Հանրապետության արդարադատության փոխնախարար Գրիգոր Մինասյանն այսօր ԱԺ-ում՝ լրագրողների հետ զրույցում խոսեց սահմանադրության մասին։ Նա ասաց, որ սահմանադրական բարեփոխումները ծայրահեղ անհրաժեշտություն են։ Իսկ կառավարման համակարգի փոփոխության մասով Մինասյանն ասաց, որ յուրաքանչյուր անցում ցնցում է պետական համակարգի համար։ Նա կարծիք հայտնեց, որ Հայաստանի համար խորհրդարանական կառավարման ձևը լավ է։

    Սահմանադրական բարեփոխումները ծայրահեղ անհրաժեշտություն են․ Մինասյան
  • Freedom House հասարակական կազմակերպությունը մտահոգություն էր հայտնել՝ կապված ՀՀ քրեական օրենսգրքում ծանր վիրավորանքը քրեականացնող նոր դրույթի կիրառմամբ ՀՀ քաղաքացու նկատմամբ կայացված առաջին դատավճռի առթիվ: Մտահոգությանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ՀՀ արդարադատության փոխնախարար Գրիգոր Մինասյանը։ Նա ասաց, որ Հայաստանում կար ազատ խոսքի իրավունքի չարաշահման խնդիր և պետք էր դրան լուծում տալ։ Մինասյանն ընդգծեց, որ գործընկերների…

    Հայաստանում կար ազատ խոսքի իրավունքի չարաշահում․ փոխնախարար
  • Արդարադատության նոր փոխնախարարը՝ Գրիգոր Մինասյանը, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի եղբայրն է։ Մինասյանի նշանակման մասին հայտնի դարձավ այսօր։ Այս իրադարձությունը մեծ աղմուկ հանեց, քանի Միքայել Մինասյանի ու Նիկոլ Փաշինյանի ջրերը, մեղմ ասած, նույն առվով չեն հոսում։ Սակայն, բանն այն է, որ նույն առվով չեն հոսում նաև 2 եղբոր ջրերը։ Գրիգոր Մինասյանի գործունեությանը հետևողները գիտեն, որ…

    Արդարադատության նոր փոխնախարարը Միքայել Մինասյանի եղբայրն է․ ի՞նչ եզրակացնել այս նշանակումից
  • Իրավաբանական գիտությունների թեկնածու, Հայաստանի փաստաբանների պալատի անդամ Գրիգոր Մինասյանը նշանակվել է ՀՀ արդարդատության փոխնախարար։ Այս մասին տեղեկանում ենք e-gov.am կառավարական հատուկ կայքից։ Նշենք, որ Մինասյանը հանդիսանում է նաև AM իրավաբանական ծառայություններ մատուցող ընկերության կառավարող, ինչպես նաև «Լեքս Փարթներս» իրավաբանական ընկերության հիմնադիր։

    Փաշինյանը արդարադատության նոր փոխնախարար է նշանակել