գրոհայիններ

  • Նիգերիայում եկեղեցու վրա գրոհայինների հարձակման հետևանքով  50 մարդ է զոհվել

    Նիգերիայում եկեղեցու վրա գրոհայինների հարձակման հետևանքով 50 մարդ է զոհվել

    Կիրակի պատարագի ժամանակ Նիգերիայի հարավ-արևմուտքում գրոհայինները հարձակվել են կաթոլիկ եկեղեցու վրա, զոհվել է առնվազն 50 մարդ, ներառյալ կանայք ու երեխաներ: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով բժիշկներին: Դեպքը տեղի է ունեցել Օնդո նահանգում: Ոստիկանությունը հետաքննում է հարձակման պատճառը: Նահանգապետ Արակունրին Ակերեդոլուն, ով այցելել է հարձակման վայր և հիվանդանոցներ, տեղի ունեցածն անվանել է մեծ սպանդ:

  • Բեյրութում պայթյուն է տեղի ունեցել

    Բեյրութում պայթյուն է տեղի ունեցել

    Բեյրութի Թայունի շրջանում պայթյուն է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ին: Ըստ աղբյուրի՝ բանակը կրակում է մի շենքի վրա, որտեղ ենթադրաբար գրոհայիններ կարող են ապաստանել: Օգտագործվում է նաև ձեռքի նռնակ։ Նշենք, որ Շիա կուսակցությունների կողմնակիցները հինգշաբթի առավոտյան սկսել են հավաքվել Թայունիում ՝ պահանջելով հեռացնել 2020 թվականի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի գլխավոր դատավոր Թարեկ…

  • Աֆղանստանում պարետային ժամ է սահմանվել

    Աֆղանստանում պարետային ժամ է սահմանվել

    ՌԻԱ Նովոստի-ի հաղորդմամբ՝ Աֆղանստանի իշխանությունները 34 նահանգներից 31-ում գիշերային պարետային ժամ են սահմանել ՝ «Թալիբան» շարժման գործունեությունը զսպելու համար: Աֆղանստանի ՆԳՆ ներկայացուցիչը հաղորդել է, որ պարետային ժամը գործելու է տեղական ժամանակով 22: 00-ից մինչև 04: 00-ն: Հիեցնենք, որ վերջերս Աֆղանստանում կառավարական զորքերի և «Թալիբան» գրոհայինների միջև բախումներ են սկսվել։  

  • Աֆղանստանում Թալիբանները 45 ուղևորով ավտոբուս են առգրավել

    Աֆղանստանում Թալիբանները 45 ուղևորով ավտոբուս են առգրավել

    «Թալիբան» շարժման գրոհայինները Աֆղանստանում ավտոբուս են առգրավել, որում եել է 45 ուղևոր։ Այս մասին հայտնում է Shamshad News-ը։ Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել Հերաթ նահանգում՝ տեղի ժամանակով 07:00-ի կողմերը։ Այլ մանրամասներ չի ասվում։

  • Թուրքիան պետք է ԼՂ-ից դուրս բերի իր զինվորականներին և գրոհայիններին. Արա Այվազյան

    Թուրքիան պետք է ԼՂ-ից դուրս բերի իր զինվորականներին և գրոհայիններին. Արա Այվազյան

    ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը հայտնել է, որ Թուրքիան պետք է Լեռնային Ղարաբաղից դուրս բերի իր զինվորականներին և գրոհայիններին: «Թուրքիան պետք է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտուց ևՀարավային Կովկասից դուրս բերի իր զինված անձնակազմը և դրա հետ կապված ահաբեկչական խմբավորումները: Դեռևս հստակ ազդանշաններ չկան արտասահմանցի գրոհայինների, ահաբեկիչների դուրսբերման մասին: Կա հավաստի տեղեկություն գրոհայինների, ահաբեկիչների եւ…

  • Թուրքիան սիրիացի գրոհայինների է ուղարկում Ադրբեջան, փաստում են Reuters-ը և The Guardian-ը

    Թուրքիան սիրիացի գրոհայինների է ուղարկում Ադրբեջան, փաստում են Reuters-ը և The Guardian-ը

    «Այս քայլով Թուրքիան Մոսկվայի հետ մրցակցության երրորդ ճակատն է բացում` Սիրիայից և Լիբիայից հետո», – գրում է The Guardian-ը: Թուրքիան սիրիացի գրոհայինների է ուղարկում Ադրբեջան` աջակցելու Բաքվին հայերի դեմ սկսված բախումներում, հաղորդում է Reuters-ը: Այդ մասին հեղինակավոր գործակալությանն ասել են հենց իրենք` Ադրբեջան ուղևորվող զինյալները: Reuters-ին մասնավորապես հաջողվել է խոսել նրանցից երկուսի հետ, ովքեր անանուն…

  • Կոնգոյում գրոհայինների հարձակումներ են տեղի ունեցել․ կան տասնյակ զոհեր

    Կոնգոյում գրոհայինների հարձակումներ են տեղի ունեցել․ կան տասնյակ զոհեր

    Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության արևելքում գրոհայինների միաժամանակյա հարձակումներ են տեղի ունեցել, ինչի հետևանքով առնվազն 21 մարզդ է մահացե։ Այս մասին հաղորդում է Actualite հրատարակությունը: Ավելի վաղ հայտնի էր դարձել ԿԴՀ արևելքում՝ Բենիի տարածքում, գրոհայինների հարձակումների հետևանքով 36 զոհի մասին: Հրատարակության փոխանցմամբ՝ հարձակումը տեղի է ունեցել հինգշաբթի դարձյալ Բենիի տարածքում։ Ենթադրվում է, որ այն կատարել են ADF…

  • Էրդողանը պնդում է, որ քուրդ մարտիկները չեն հեռացել Սիրիայի հյուսիսից

    Էրդողանը պնդում է, որ քուրդ մարտիկները չեն հեռացել Սիրիայի հյուսիսից

    Քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ուժեր» կազմավորումները, որոնց Անկարան համարում է ահաբեկչական կազմակերպություն, դեռևս դուրս չեն բերել իրենց մարտիկներին Սիրիայի հյուսիսարևելյան հատվածից: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Անկարայում կայացած մամուլի ասուլիսում: «Մի կողմից մենք բանակցություններ վարեցինք ԱՄՆ-ի հետ, որոնց արդյուքում ահաբեկիչներին տրվեց 120 ժամ, որ հեռանան, բայց այդ համաձայնությունները իրականություն չեն դարձել: Ռուսաստանի…

  • Սիրիական բանակը դադարեցրել է ռազմական գործողություններն Իդլիբում

    Սիրիական բանակը դադարեցրել է ռազմական գործողություններն Իդլիբում

    Սիրիական բանակը դադարեցրել է ռազմական գործողությունները Իիդլիբ նահանգում: Այս մասին տեղեկացնում է Ռիա Նովոստին: Նշվում է, որ գրոհայինները դեռևս շարունակում են կրակել Համայի, Լաթաքիայի և Հալեպի շրջաններում:    

  • Սիրիայի զինուժը հարձակումներ է իրականացնում Համայում

    Սիրիայի զինուժը հարձակումներ է իրականացնում Համայում

    Սիրիայի Համա քաղաքում կառավարական զորքը հարձակողական օպերացիաներ է իրականացնում «Ջաբաթ Ալ- Նուսրա» զինված խմբավորման գրոհայինների դեմ: Կառավարական ուժերը գործի են դրել հրետանի, ռազմական ուղղաթիռներ և ինքնաթիռներ: Սիրիական զինված ուժերը ռազմական գործողություններ են սկսել Համայում և Իդլիբում այն բանից հետո, երբ «Ջաբաթ ալ-Նուսրայի» գրոհայինները խախտել են դեէսկալացիոն գոտուն առնչվող պայմանագիրը և հրթիռակոծել այդ գոտում գտնվող գյուղերը:…

  • Պակիստանի հինգաստղանի հյուրանոցում հրաձգություն է տեղի ունեցել․ գրոհայինները սպանվել են

    Պակիստանի հինգաստղանի հյուրանոցում հրաձգություն է տեղի ունեցել․ գրոհայինները սպանվել են

    BBC-ի փոխացմամբ՝ Պակիստանի Zaver Pearl-Continental հինգաստղանի հյուրանոցում մի քանի ժամ հրաձգություն է տեղի ունեցել, որի հեղինակները սպանվել են անվտանգության աշխատակիցների կողմից։ Ինչպես նաև հաղորդվում է, որ զոհվել է առնվազն մեկ պահակ։ Ահաբեկչական հարձակման պատասխանատվությունն իր վրա է վերցրել «Բելուջիստանի ազատագրման բանակ» անջատողական խմբավորումը: Խմբավորման անդամների խոսքով՝ որպես թիրախ ընտրվել է հենց այդ հյուրանոցը, քանի որ…

  • Թուրքիան թող իմանա, որ ամեն թիզ հող հետ ենք վերցնելու գրոհայիններից․ Սիրիայի փոխարտգործնախարար

    Թուրքիան թող իմանա, որ ամեն թիզ հող հետ ենք վերցնելու գրոհայիններից․ Սիրիայի փոխարտգործնախարար

    Սիրիայի փոխարտգործնախարար Ֆեյսալ ալ-Միկդադը հայտարարել է, որ Թուրքիան պետք է իմանա, որ սիրիական բանակը ամեն թիզ հողը հետ է վերցնելու և թույլ չի տալու, որպեսզի Իդլիբը մնա գրոհայինների վերահսկողության ներքո: Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։ Ֆեյսալ ալ-Միքդադը նաև ասել է, որ իրենց համար անընդունելի է, որ Սիրիայի տարածքների մի հատվածը մնա Թուրքիայի աջակցությունը վայելող գրոհայինների…

  • Աֆղանստանում գրոհայինների հարձակման հետևանքով մոտ 50 զինվորական է սպանվել

    Աֆղանստանում գրոհայինների հարձակման հետևանքով մոտ 50 զինվորական է սպանվել

    Bloomberg գործակալությունը հայտնում է, որ Աֆղանստանի Բադղիս նահանգ մոտ 500 գրոհային է ներխուժել, ինչի հետևանքով Աֆղանստանի կառավարական ուժերը կորցրել են 50 աֆղան զինվորական: Նշվում է, որ «Թալիբան» արմատական շարժման գրոհայինները գրավել են Բալա Մուրգաբ շրջանում գտնվող մի քանի դիտակետ: Աֆղանստանի պաշտպանության փոխնախարարն այցելել է բախումների վայր` զինվորներին աջակցելու համար: Ռազմական գործողություններն ինտենսիվ փուլում են, թալիբների…

  • Ստավրոպոլի երկրամասում ԻՊ-ի գրոհայիններ են ոչնչացվել

    Ստավրոպոլի երկրամասում ԻՊ-ի գրոհայիններ են ոչնչացվել

    ՌԴ Ստավրոպոլի երկրամասում ոչնչացվել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման երկու գրոհայիններ: Նշվում է, որ Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները գործողությունն իրականացրել են այն բանից հետո, երբ ահազանգ են ստացել նրանց տեղաշարժի մասին: Իրավապահները փորձել են կանգնեցնել գրոհայինների մեքենան, սակայն մեքենայում գտնվողները կրակ են բացել: Փոխհրաձգության ժամանակ գրոհայինները ոչնչացվել են: Հայտնում է ТАСС-ը:

  • Սիրիայի բանակը հարվածներ է հասցրել Իդլիբում

    Սիրիայի բանակը հարվածներ է հասցրել Իդլիբում

    Սիրիական արաբական բանակը հզոր հարվածներ է հասցրել Իդլիբի հարավային հատվածում` «Հայաթ Թահիր աշ Շամ» խմբավորման դիրքերին. հայտնում է Регнум-ը: Նշվում է, որ Սիրիայի բանակը նաև հարվածներ է հասցրել նահանգի հյուսիս-արևելքում: Իդլիբը գրոհայինների վերջին պատվարն է: