Գրունտի արքա
Նադալը 12-րդ անգամ հաղթեց Ռոլան Գարոսում
Ավարտվեց թենիսի Ֆրանսիայի բաց առաջնությունը։ Տղամարդկանց մենախաղի եզրափակիչ խաղով ավարտվեց տարվա երկրորդ Grand Slam-ը։ «Գրունտի արքան»՝ Ռաֆայել Նադալը, շարունակում է իր աներևակայելի հաղթարշավը Փարիզի կորտերում։ Եզրափակչում 33-ամյա իսպանացին 6-3, 5-7, 6-1, 6-1 հաշվով չորս սեթում առավելության հասավ Դոմինիկ Տիմի նկատմամբ։ Ռաֆան 12-րդ անգամ հաղթեց «Ռոլան Գարոսում»։ Մեծ սաղավարտի մրցաշարերում իր հաղթանակների քանակը Նադալը հասցրեց 18-ի։…

