դադարեցում
Google-ն դադարեցնում է Nest Protect-ի և Nest x Yale խելացի կողպեքի արտադրությունը
Google-ն հայտարարել է Nest Protect ծխի դետեկտորի և Nest x Yale խելացի կողպեքի արտադրության դադարեցման մասին՝ կենտրոնանալով երրորդ կողմերի ինտեգրացիաների վրա։
Փետրվարի 24-ից դպրոցները վերսկսում են բնականոն աշխատանքը. ԿԳՄՍՆ
ԿԳՄՍՆ հայտարարություն՝ փետրվարի 24-ից Հայաստանի դպրոցներում դասերը վերսկսվում են բնականոն հունով։ Իմացե՛ք դպրոցների փակման պատճառները և վերաբացման մանրամասները։
Տեղեկացեք, թե որ հասցեներում երկար ժամանակով լույս չի լինելու դեկտեմբերի 2-ին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 2-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Ժամը 10։00-16:00-ն ընկած ժամանակահատվածում կարգաբերական աշխատանքների իրականացման նպատակով Երևան քաղաքի 15-րդ թաղամասում 1 ժամով մաս-մաս կդադարեցվի էլեկտրաէներգիայի սնուցումը: Երևան քաղաք՝ 10։00-16:00 Սիսակյան փ. 18Ա շենք, 11։00-17:00 Վ. Փափազյան փ. 12, 16, 16Ա, 16Բ, 21-23/3…
Ադրբեջանական ուժերի կողմից այս շարունակական ագրեսիան պետք է անհապաղ դադարեցվի. Դեյվիդ Վալադաո
ԱՄՆ կոնգրեսական Դեյվիդ Վալադաոն խստորեն դատապարտել է Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակումը։ «Ադրբեջանական ուժերի կողմից այս շարունակական ագրեսիան անընդունելի է և պետք է անհապաղ դադարեցվի»,- շեշտել է կոնգրեսականը:
Դատախազությունը միջոցներ է ձեռնարկում Միքայել Մինասյանի նկատմամբ հայտարարված միջազգային հետախուզումը դադարեցնելու հիմքերը պարզելու ուղղությամբ
ՀՀ գլխավոր դատախազությունը պարզաբանում է տարածել Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի նկատմամբ հայտարարված միջազգային հետախուզումը Ինտերպոլի կողմից վերացված լինելու վերաբերյալ զանգվածային լրատվամիջոցների այսօրվա հրապարակումների կապակցությամբ: «ՀՀ ՊԵԿ քննչական վարչությունում քննվող քրեական գործով Միքայել Մինասյանը 2020 թ. մարտի 17-ին ներգրավվել է որպես մեղադրյալ, հետագայում նրա մեղադրանքը փոփոխվել է, և նա որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ…
Եվրոպայի երաշտը կհանգեցնի նավարկության դադարեցմանը
Եվրոպան ունի աղետալի վիճակ: ԵՄ-ի և Մեծ Բրիտանիայի տարածքների շուրջ 63%-ը կամ երաշտի մասին նախազգուշացումներ է ունեցել կամ ահազանգեր, ըստ անցած շաբաթ ԵՄ Եվրոպական երաշտի դիտակետի, և այդ թիվը տրվել է նախքան Մեծ Բրիտանիան հայտարարել է երաշտ 14 տարածքներից ութում: Ամեն օր նոր ահազանգեր են լինում: Մինչ լանդշաֆտը չորացած է, ջրի մակարդակը կտրուկ իջնում է:…
Ռուսաստանը Լեհաստանին ու Բուլղարիային գազ չի տրամադրի
Լեհաստանն ու Բուլղարիան դարձան առաջին երկրները, որոնց Ռուսաստանը հրաժարվեց գազ տրամադրել։ Պատճառը ռուսական պայմաններին չհամաձայնելն է։ Ռուսասանի նախագահ Վլադիմիր Պուտինը որոշ ժամանակ առաջ հայտարարեց, որ ՌԴ-ի կողմից ոչ բարեկամական դիտարկվող երկրները պետք է «Գազպրոմում» հաշիվ բացեն և այդպես կատարեն իրենց վճարումները, որոնք հետո դարձվելու են ռուբլի։ Լեհաստանն էլ, Բուլղարիան էլ չեն համաձայնել այս նոր մեխանիզմին։…
Coca-Cola-ն նույնպես դադարեցրեց գործունեությունը Ռուսաստանում
The Coca-Cola Company ընկերությունը նույնպես դադարեցրեց իր աշխատանքային գործունեությունը Ռուսաստանի Դաշնությունում։ Այս մասին տարածվել է պաշտոնական հաղորդագրությունում։ Սակայն հայտարարությունում չի ասվում կոնկրետ, թե «աշխատանքային դադարեցումը» ինչ է իրենից ենթադրում։ Նշվում է, որ ընկերությունում կհետևեն իրադրությանն ու համապատասխան գնահատական կտան դրանց զարգացումներին։
ՏՄՊՊՀ անդամ Էդգար Ճաղարյանի լիազորությունները դադարեցվել են
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամ Էդգար Ճաղարյանի լիազորությունները դադարեցվել են։ Դրա մասին արձանագրություն է ստորագրել Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԺ պաշտոնական կայքից։ «Հիմք ընդունելով հանձնաժողովի անդամի հրաժարականի մասին դիմումը և առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամ Էդգար…
ԶՈւ լրահամալրումը և զորահամալրումը դադարեցվելու մասին պնդումները հերքվել են․ Դատախազություն
Ինչպես տեղեկացվել է ավելի վաղ՝ «Հայելի ակումբ»-ում ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողության ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանի ասուլիսի տեսաձայնագրությունը 2020թ. նոյեմբերի 19-ին ՀՀ գլխավոր դատախազի կողմից ուղարկվել էր ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու համար, հայտնում են ՀՀ դատախազության պաշտոնական կայքից։ Արդյունքում 2020թ. նոյեմբերի 21-ին ՀՀ քերական…
Բերձորում, Աղավնայում ու Սուսում տարհանումը դադարեցվել է
Արցախի Քաշաթաղի շրջանի Բերձոր, Աղավնո և Սուս համայնքներում տարհանումը դադարեցվել է: Այս բնակավայրերը կմնան հայկական: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին տեղեկացրել է Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավար Մուշեղ Ալավերդյանը: «Այս պահին առանց հստակեցնելու կարող եմ ասել, որ պայմանավորվածություններ են փոխվել, անվտանգության երաշխիքներ ենք ստացել: Իմ անմիջական պատասխանատվության ներքո այս բնակավայրերում իրականացվող տարհանումը դադարեցրել ենք և մնալու ենք…
Արցախի ԱԳՆ հայտարարությունը` կրակը դադարեցնելու քայլերը խափանելու թշնամու գործողությունների վերաբերյալ
Արցախի Հանրապետության ԱԳՆ հայտարարություն է տարածել` ռազմական գործողությունները դադարեցնելուն ուղղված խաղաղ նախաձեռնությունները խափանելու Ադրբեջանի և Թուրքիայի նպատակային գործողությունների վերաբերյալ: Հայտարարությունում ասվում է. «Հոկտեմբերի 23-ին՝ ողջ օրվա ընթացքում, ադրբեջանա-թուրքական զինված ուժերը հրթիռային և հրետանային կայանքներից հարվածներ են հասցրել Արցախի Հանրապետության մի շարք բնակավայրերի վրա: Նույն օրը երեկոյան ինտենսիվ հրթիռային հարձակման է ենթարկվել Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը: Արդյունքում…
ԱՄՆ դեսպանատունը՝ Պոմպեոյի հետ Մնացականյանի ու Բայրամովի հանդիպումների մասին
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը Facebook-ի իր պաշտոնական էջում գրում է․ «Պետքարտուղար Պոմպեոյի հանդիպումները Հայաստանի արտգործնախարար Մնացականյանի և Ադրբեջանի արտգործնախարար Բայրամովի հետ Այսօր մայրաքաղաք Վաշինգտոնում պետքարտուղար Պոմպեոն առանձին հանդիպումներ ունեցավ Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Պետքարտուղար Պոմպեոն ընդգծեց բռնությունները դադարեցնելու և քաղաքացիական անձանց պաշտպանելու անհրաժեշտությունը։ Պետքարտուղարը նաև շեշտեց հակամարտության կարգավորման նպատակով Հելսինկյան…
Կանադան ու Մեծ Բրիտանիան կոչ են արել անհապաղ դադարեցնել կրակը
Արցախա-ադրբեջանական սահմանին տիրող լարվածությանն անդրադարձ են արել Կանադայի ու Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարները։ Դոմինիկ Ռաաբը և Ֆրանսուա Շամպայնն իրենց անգանգստություն են հայտնել Լեռնային Ղարաբաղի շփման գծում խոշորամսշտաբ ռամական գործողությունների վերաբերյալ հաղորդագրություններով։ Նրանք կոչ են արել անհապաղ դադարեցնել կրակն ու վերականգնել բանակցությունները՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում։
Արայիկ Հարությունյանը մի շարք հրամանագրեր է ստորագրել
Արցախի հանրապետության նախագահի կայքից տեղեկանում ենք, որ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 15-ին ստորագրել է հրամանագիր Սամվել Ավանեսյանին Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարի պաշտոնից ազատելու մասին՝ իր դիմումի համաձայն։ Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմը։ Նախագահի մեկ այլ հրամանագրով` Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար է նշանակվել Միքայել…















