Դասախոսություններ
Սեպտեմբերի 5֊10֊ը կայանալիք STARMUS VI փառատոնի ծրագրի կարևոր բաղկացուցիչ մասն են կազմում 6-9 սեպտեմբեր «Բացահայտիր տիեզերքը և փոխիր աշխարհը» (Discover the Cosmos and Change the World) և 8-9 սեպտեմբեր «Տիեզերական տեխնոլոգիաները երեկ և վաղը» (Space Technologies yesterday and tomorrow) կոնֆերանսները։ Կոնֆերանսների ընթացքում բանախոսները, ովքեր գիտության ոլորտում կարևոր ներդրում ունեցող անհատներ են` աստղագետներ, ֆիզիկոսներ, տիեզերագնացներ, քիմիկոսներ,…
ԵՊՀ-ում այսօրվանից ուսումնական գործընթացը կազմակերպվելու է առկա և հեռավար/առցանց ձևերի միաժամանակյա զուգակցմամբ՝ հաշվի առնելով կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հետ կապված իրավիճակը: Ըստ ԵՊՀ ուսումնական գործընթացի կազմակերպական կարգը սահմանելու մասին հրամանի՝ մարտի 17-ից ԵՊՀ բոլոր կրթական ծրագրերով ուսումնական գործընթացն իրականացվելու է առկա և հեռավար ձևերի համադրությամբ. դասախոսություններն անցկացվելու են հեռավար եղանակով, իսկ գործնական պարապմունքները՝ հեռավար կամ առկա…
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նախաձեռնել է առցանց դասախոսությունների շարք, որի նպատակն է ստեղծված իրավիճակում հեռավար ուսուցման մեթոդի կիրառմամբ ուսուցման շարունակականություն ապահովել ուսանողների համար: Այդ շրջանակում Հանրապետության նախագահն այսօր առցանց դասախոսություններ է կարդացել Երևանի պետական համալսարանի մաթեմատիկայի և մեխանիկայի, ֆիզիկայի, ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի, ինչպես նաև արևելագիտության ֆակուլտետների մի խումբ ուսանողների համար: 45 րոպե տևողությամբ դասաժամերի…