դասընթաց
-
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարում է ՈՒԵՖԱ/ՀՖՖ Մարզչական C դիպլոմի և B արտոնագրի դասընթացների ընդունելության մեկնարկը: Դասընթացների մասնակցության համար հարկավոր է ծանոթանալ կազմակերպման և վարման ընթացակարգերին, ծրագրային բովանդակությանը և գնահատման չափանիշներին և ս․թ․ դեկտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 25-ը ընկած ժամանակահատվածում ՀՖՖ Մարզչական կրթության բաժնի coacheducation@ffa.am էլեկտրոնային հասցեին ուղարկել մասնակցի փաստաթղթային փաթեթը: ՀՖՖ/ՈՒԵՖԱ Մարզչական C դիպլոմի դասընթաց…
-
ՀՖՖ-ն հայտարարում է ընդունելություն ֆուտբոլի և ֆուտզալի մրցավարական դասընթացների համար։ Մրցավարական դասընթացներին կարող են մասնակցել նվազագույնը 1մ 75սմ հասակով, 18-25 տարեկան արական և իգական անձինք: Ուսուցումն անվճար է: Անհրաժեշտ փաստաթղթեր – անձնագրի պատճեն, զինգրքույկի պատճեն (պարտադիր է միայն զինվորական ծառայություն անցած անձանց համար), ատեստատի կամ դիպլոմի պատճեն, բժշկական տեղեկանք, 3×4 չափսի մեկ լուսանկար: Դիմումները կընդունվեն…
-
ՀՀ պաշտպանության նախարարության և ՆԱՏՕ-ի «Պաշտպանական կրթության զարգացման ծրագրի» 2019թ. համագործակցության պլանի համաձայն՝ նոյեմբերի 18-ից 21-ը ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային ֆակուլտետում ՆԱՏՕ-ի փորձագետների կողմից անցկացվել է ՀՀ ՊՆ ռազմական ուսումնական հաստատությունների ավագ դասախոսական և մեթոդական կազմի ներկայացուցիչների վերապատրաստման դասընթացի 3-րդ փուլը: Ամփոփվել են ծրագրի նախորդ փուլերի շրջանակում իրականացված աշխատանքները, ՀՀ ՊՆ…
-
Ստեփանակերտի «Վալլեքս Գարդեն» հյուրանոցային համալիրի կոնֆերենս դահլիճում այսօր՝ նոյեմբերի 6-ին, մեկնարկել են թեստաբանության դասընթացներ՝ հայտնի տեքստոլոգ, պրոֆեսոր, մանկավարժական գիտությունների դոկտոր, թեստաբան Վադիմ Ավանեսովի կողմից: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Արցախի Հանրապետության կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանն ասել է, որ Վադիմ Ավանեսովն ուսումնական տեքստերի քվանտավորման ծրագրի շրջանակներում դասընթացներով հանդես է գալիս մի շարք երկրներում, և…
-
Հայաստանում ԵԽ գրասենյակի կողմից իրականացվող «Մարդու իրավունքները և կանայք Հայաստանի զինված ուժերում» ծրագրի շրջանակներում Դիլիջանում անցկացվել է «Մարդու իրավունքները զինված ուժերում» խորագիրը կրող վերապատրաստման դասընթաց, որին մասնակցել են պաշտպանական գերատեսչության տարբեր ստորաբաժանումների զինծառայողներ: Տեղական և միջազգային փորձագետների կողմից ներկայացվել են դասախոսություններ զինված ուժերում կանանց իրավունքների պաշտպանության հոգեբանական և իրավական ասպեկտների, կանանց և տղամարդկանց համար հավասար…
-
Երևանում կայացել է Հայաստանում շինշիլաբուծության զարգացմանը նվիրված երկօրյա սեմինար-դասընթաց, որը կազմակերպվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության, «Հայաստանի շինշիլաբույծների ընկերակցություն» հիմնադրամի և «Վարդանյան Ֆըր Քամփընի» ընկերության համատեղ նախաձեռնությամբ: Դասընթացը վարել է ՌԴ Շինշիլաների փորձագետների ընկերակցության փորձագետ Վիտալի Մազուրովը։ Միջոցառմանը մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչներ, շինշիլաբուծությամբ զբաղվող սկսնակ և արդեն իսկ կայացած ֆերմերներ, այլ հյուրեր: Սեմինարի ընթացքում…
-
Արդարադատության նախարարի տեղակալ Քրիստիննե Գրիգորյանի և Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինիի մասնակցությամբ Երևանում այսօր մեկնարկել է «Աջակցություն ՀՀ արդարադատության նախարարությանը ԵՄ չափորոշիչներին համապատասխան իրավական մոտարկման հարցում» ծրագրի շրջանակում իրականացվող դասընթացը: Այն կօգնի Հայաստանում քաղաքականություն և օրենսդրություն մշակողներին` ներդաշնակեցնելու ազգային օրենսդրությունը ԵՄ օրենսդրությանը այնպես, որ նոր օրենսդրությունը կիրառելի լինի ամենօրյա պրակտիկայում: Դասընթացավարները կտրամադրեն…
-
ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում մեկնարկել է «Պետության ռազմական անվտանգություն» գերատեսչական ակադեմիական վերապատրաստման դասընթացը: Հանդիսավոր արարողությանը մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գ. Բալայանը, ՀՀ ԶՈՒ մարտական պատրաստության վարչության պետ – ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Ա. Մակարյանը, բարձրաստիճան զինվորականներ, ՊԱՀՀ-ի ղեկավար և պրոֆեսորադասախոսական կազմերը, դասընթացին ներգրավված սպայակազմը: «Պետության ռազմական անվտանգություն» ակադեմիական վերապատրաստման դասընթացի…
-
Մեկնարկել է զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների համար կազմակերպված «Գրիպի և շնչառական այլ վարակների վերաբերյալ» իրազեկման դասընթացը։ Ողջունելով ներկաներին՝ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նշել է. «չնայած ամեն տարի գրիպը լարվածության մեջ է պահում տարվա կեսից ավելին սեզոնի ժամանակ, ամեն դեպքում մեր համակարգը, լինելով թրծված և պատրաստված, տարեցտարի էլ ավելի լավ ձևով է դիմակայում դրան»։ Միաժամանակ նախարարը կարևորել…
-
Մարզչական ՊՐՈ արտոնագիր ունեցող մարզիչների թիվն ավելացավ ևս 7-ով: Ավարտվեց ՀՖՖ մարզչական ՊՐՈ արտոնագրի դասընթացը: Դեռևս հուլիսի 5-ին մեկնարկած դասընթացն առաջին անգամ անցկացվեց ՀՖՖ Տեխնիկական տնօրեն Խինես Մելենդեսի ղեկավարությամբ: Դասընթացի 18 ամիսների ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան խորացնել իրենց գիտելիքներն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են սպորտային հոգեբանությունը և բժշկությունը, տաղանդի բացահայտումը, ակումբներում խաղացողների զարգացման երկարաժամկետ ծրագրերը, բարոյականությունը…
-
Սեպտեմբերի 25-27-ն Արտակարգ իրավիճակների նախարարությունում Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (ՃՄՀԳ, JICA) փորձագիտական խմբի հետ համատեղ ընթանում էին «Աղետների ռիսկի կառավարման նպատակով ճգնաժամային հաղորդակցության և հանրային իրազեկման բարելավում» եռամյա տեխնիկական աջակցության ծրագրի դասընթացները: Դասընթացի հերթական ծրագիրը նախատեսված էր լրագրողների համար: ԶԼՄ-ները ներկայացնող տասնյակ լրագրողներ հնարավորություն ունեցան լսել JICA փորձագիտական խմբի փորձագետների դասախոսությունը, որը վերաբերում էր արտակարգ…
-
ԱԻՆ փրկարար ծառայության բնակչության պաշտպանության և աղետների հետևանքների վերացման կազմակերպման վարչության մասնագետները պետական մի շարք գերատեսչությունների (Սննդամթերքի անվտանգութուն, Շուկայի վերահսկողության, Կրթության, Բնապահպանության և ընդերքի, Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմիններ) աշխատակիցների համար անցկացրել են «Հրդեհային անվտանգության հիմունքներ» և «Ուժեղ երկրաշարժի դեպքում վարվելակերպի կանոնները» թեմաներով սեմինարներ: Դասընթացների ընթացքում առարկայորեն քննարկվել են մեր երկրին սպառնացող վտանգավոր բնական երևույթները,…
-
Սեպտեմբերի 13-ին` ժամը 16:00-ին, Ստեփանավանի մշակույթի և ժամանցի կենտրոնում կբացվի հայկական արհեստների ուսուցման և հուշանվերների պատրաստման դասընթացի մասնակիցների ցուցահանդեսը։ Ծրագիրն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և «Արգինա» մշակութային հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ: Ծրագրի շրջանակում իրականացվող կարպետագործության, կավագործության և նկարչության դասընթացներին մասնակցում են Լոռի Բերդ խոշորացված համայնքից և Ստեփանավան քաղաքից շուրջ 60…
-
ՀՀ պաշտպանության նախարարության և ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի համագործակցության շրջանակներում հունիսի 17-ից 28-ը ԱՄՆ Ռազմածովային ուժերի ասպիրանտուրայի Պաշտպանության ռեսուրսների կառավարման ինստիտուտի մասնագետների կողմից Երևանում ՀՀ ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ համապատասխան ստորաբաժանումների ներկայացուցիչների համար անցկացվել է «Բյուջետավորման հայեցակարգերի ներածություն. արդյունքային կատարողականության կառավարումը և բյուջեն» խորագրով երկշաբաթյա դասընթաց: Միջոցառման հիմնական նպատակն էր ունկնդիրներին ծանոթացնել բյուջեի ձևավորման, իրագործման…
-
Հունիսի 25-ին «Ազադ ֆարմասյութիքլզ» գիտահետազոտական կենտրոնում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Փրկարարական ուժերի վարչությունը (ՓՈՒՎ) և Աղետների բժշկության կենտրոնը համատեղ անցկացրեցին տեսագործնական դասընթաց: Դասընթացի նպատակն էր գիտելիքներով զինել «Ազադ ֆարմասյութիքլզ» ընկերության անձնակազմին՝ հրդեհային անվտանգության վարքականոնների, առաջին բուժօգնության սկզբունքների վերաբերյալ: Դասընթացի տեսական մասի ընթացքում ՓՈւՎ փրկարարական վարժանքների և փրկարարական մրցաշարերի կազմակերպման բաժնի պետ փ/ծ գնդապետ Մ.…