դասընթաց
Հունիսի 18-ին ստուգարք-թեստավորմամբ ավարտվել են սպայական պաշտոնների նշանակված զինծառայողների ռազմամասնագիտական գիտելիքները հարստացնելու նպատակով ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանում անցկացված կրտսեր սպայակազմի վերապատրաստման մեկշաբաթյա դասընթացները: Լավագույն արդյունք ցուցաբերած զինծառայողները խրախուսվել են պատվոգրերով: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։
Ս. թ. հունիսի 5-11-ը ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո գործող Արևմտյան և Կենտրոնական Ասիայի ոչ նյութական մշակութային ժառանգության տարածաշրջանային հետազոտությունների Թեհրանի կենտրոնի և ՀՀ ԱԳՆ Հայաստանի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձաժողովի հետ համատեղ Երևանում գտնվող «Մետաքսի ճանապարհ» հյուրանոցում տեղի կունենա «Համայնքների ոչ նյութական մշակութային ժառանգության գույքագրում» թեմայով դասընթաց։ Հայաստանի Հանրապետությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003 թվականի «Ոչ նյութական…
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում մայիսի 23-ին ամփոփվել է ՆԱՏՕ-ի ուսումնական խմբի կողմից անցկացված «Խաղաղապահ գործողությունների իրավական ասպեկտները» թեմայով դասընթացը: Քառօրյա դասընթացի շրջանակում ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության խաղաղապահ դասակի զինծառայողներին են ներկայացվել խաղաղապահ առաքելությունների իրավական ասպեկտները, գործիքակազմը, կիրառվող կանոնակարգերը, քաղաքացիական կառույցների և անձանց հետ հաղորդակցության և համագործակցության առանձնահատկությունները: Դասընթացի մասնակիցներն այցելել են նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի…
Մայիսի 14-ին Արտակարգ իրավիճակների նախարարության և Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (ՃՄՀԳ, JICA) փորձագիտական խմբի հետ համատեղ «Աղետների ռիսկի կառավարման նպատակով ճգնաժամային հաղորդակցության և հանրային իրազեկման բարելավում» եռամյա տեխնիկական աջակցության ծրագրի շրջանակներում անցկացվեց դասընթաց-սեմինար՝ «Ռիսկերի վերաբերյալ հաղորդակցություն, ճգնաժամային հաղորդակցություն» թեմայով: Դասընթաց-սեմինարի նպատակն էր բարձրացնել աղետների վերաբերյալ հանրության և լրատվամիջոցների իրազեկվածությունը, ԱԻՆ պաշտոնյաների կարողությունները և նպաստել տեղեկատվության…
Ապրիլի 30-ից մայիսի 2-ը ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում ՆԱՏՕ-ի Բրունսումի միացյալ ուժերի հրամանատարության ուսումնական խումբը դասընթաց է անցկացրել ՌՈ խաղաղապահ դասակում ընդգրկված զինծառայողների համար: Տեսական դասընթացի շրջանակում ՌՈ խաղաղապահ դասակի զինծառայողներն ուսումնասիրել են խաղաղապահ առաքելությունների տարրերը, գործիքակազմը, քաղաքացիական կառույցների հետ հաղորդակցության և համագործակցության առանձնահատկությունները: Դասընթացի մասնակիցներն այցելել են նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Հայոց…