Դավիթ Անանյան
ԱՊՀ երկրների միջև էլեկտրոնային եղանակով տեղեկության փոխանակման արձանագրությունը վավերացվեց միաձայն
ՀՀ Ազգային ժողովը միաձայն վավերացրեց «Հարկային վարչարարություն իրականացնելու նպատակով ԱՊՀ մասնակից պետությունների միջև էլեկտրոնային եղանակով տեղեկություն փոխանակելու մասին» արձանագրությունը: Արձանագրությունը վավերացվեց 108 կողմ ձայնով: Այն հունվարի 22-ի խորհրդարանի նիստում ներկայացրել էր Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը: «Հարկային վարչարարություն իրականացնելու նպատակով ԱՊՀ մասնակից պետությունների միջև էլեկտրոնային եղանակով տեղեկատվություն փոխանակելու մասին» արձանագրության մշակումը պայմանավորված է ԱՊՀ…
ՊԵԿ նախաձեռնությամբ Երևանում միջազգային աշխատաժողով է մեկնարկել
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության, Ասիական զարգացման բանկի համատեղ նախաձեռնությամբ հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 1-ը Երևանում մեկնարկել է «Փաստացի սեփականատեր և հարցման հիման վրա տեղեկատվության փոխանակում» խորագրով միջազգային աշխատաժողով: Այս մասին հայտնում են ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։ Ողջունելով մասնակիցներին՝ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն ընդգծել է, որ Պետական եկամուտների…
Իմ պարգևավճարն է նվազել․ Դավիթ Անանյան
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանի պարգևավճարը նվազել է։ Այս մասին այսօր՝ կառավարության նիստից հետո, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ինքը Անանյանը՝ անդրադառնալով կառավարության անդամների աշխատավարձերի բարձրացման որոշումը: «Վարչապետի ու վարչապետի աշխատակազմի կողմից սահմանվել են պարգևավճարների առավելագույն չափեր։ Այդ կարգավորումների արդյունքում, օրինակ, իմ պարգևավճարը նվազել է»,-ասաց Անանյանը: Նրա խոսքով՝ ինքն անցած տարի 2 մլն էր…
Արարատյան մաքսատուն չի լինելու, Երևանում մաքսատուն չի լինելու. Դավիթ Անանյան
Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը պատասխանեց Գյումրիում կառուցվող ավտոմաքսատանը վերաբերող հարցին: «Մենք ավտոմաքսատուն չենք կառուցում, մենք կառուցում ենք արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնի մի հատվածը: Այդ կենտրոնից Հայաստանում պետք է լինի երկուսը՝ հյուսիսային, հարավային: Եթե պայմանական գիծ տանենք Երևանի վրայով, գծից ներքև կլինի հարավը, վերևում` հյուսիսը: Հարավի կենտրոնը լինելու է Սիսիանում,…
Երգիչներից մեկի նկատմամբ էլ քրեական գործ է հարուցվել. Դավիթ Անանյան
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը դարձյալ անդրադարձավ շոուբիզնեսի ներկայացուցիչներին հարկելու հարցին։ «Պետական եկամուտների կոմիտեն գրություն էր ուղարկել շոու բիզնեսի 9 ներկայացուցչի՝ հորդորելով հայտարարագրել եկամուտները: Այդ 9 ներկայացուցչից դեռևս մի քանիսն են հայտարարագրել իրենց եկամուտները, մի քանիսն էլ արտասահմանում են՝ խոստացել են վերադառնալուց հետո հայտարարագրել», – ասաց Դավիթ Անանյանը: Նա հավելեց, որ երգիչներից…
Փաշինյանը Անանյանին դժգոհություններ է ներկայացրել ՊԵԿ-ի գործառույթների վերաբերյալ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դժգոհություններ է հայտնել Պետական եկամուտների կոմիտեի գործառույթների վերաբերյալ։ Այս մասին հայտնել է կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը՝ լրագրողների հետ զրույցում։ «ՊԵԿ-ի գործառույթների վերաբերյալ վարչապետը ներկայացրել է մեզ որոշ ցանկություններ, վերապահումներ ու դժգոհություններ: Դժգոհություններն իմ անձով պայմանավորված չեն եղել: Կարծում եմ, որ ՊԵԿ-ն արդյունավետ է գործում, սակայն միշտ ավելի արդյունավետ գործելու տեղ կա,…
Դավիթ Անանյանը կմեկնի Ավստրիա
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը կգործուղվի Ավստրիա։ «Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝ 1. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանին 2019 թվականի հոկտեմբերի 28-ից 30-ը գործուղել Ավստրիայի Հանրապետություն (Վիեննա)՝ «Եկամտի միջնաժամկետ ռազմավարություն. եկամուտների մոբիլիզացման ռազմավարական մոտեցում՝ ի նպաստ տնտեսական աճի…
Դավիթ Անանյանին շնորհվել է Հարկային ծառայության պետական խորհրդականի դասային աստիճան
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին շնորհվել է ՀՀ հարկային ծառայության պետական խորհրդականի դասային աստիճան: «Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 137-րդ հոդվածի, ինչպես նաև «Հարկային ծառայության մասին» օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ մասի և «Հանրային ծառայության մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Սանասարի Անանյանին շնորհել…
ԱԺ-ն միաձայն կողմ քվեարկեց դեբետային մնացորդները հարկատուներին վերդարձնելու ՊԵԿ նախագծին
Այսօր Ազգային ժողովը արտահերթ նիստի ընթացքում կողմ քվեարկեց ՊԵԿ նախագծին, որը թույլ կտա կառավարությանը 56 միլիարդ դրամ վերադարձնել այն տնտեսվարողներին, որոնց պարտք էր։ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը նշեց, որ այսպես թե այնպես, սրանք տնտեսվարողների գումարներն էին, որ պետք է վերադարձվեին նրանց։ Հիմա դրա մի մասը կիրականացվի պարզեցված ընթացակարգով։ Մինչև 5 մլն գերավճարները կվերադարձվեն առանց ստուգումների։…
ՊԵԿ-ն առաջարկում է վերադարձնել հարկատուների դեբետային մնացորդները․ քննարկում ԱԺ-ում
Այսօր խորհրդարանն արտահերթ նիստում քննարկում է ՊԵԿ-ի կողմից նախաձեռնված փոփոխությունը: Ըստ նախագծի՝ հարկատուների դեբետային մնացորդները (պետության պարտքը) վերադարձվելու է նրանց։ Օրենքը քննարկվելու է արագացված կարգով, որպեսզի գումարներն արագ վերադարձվեն տնտեսվարողներին։ Մինչև 5 մլն գերավճարները կվերադարձվեն առանց ստուգումների։ 5-40 մլն դրամները կվերադարձվեն պարզեցված ընթացակարգով։ Դրանից մեծ գումարները կլինեն ստուգումների միջոցով։ Այս ամենը կվերաբերի մոտ 9000 տնտեսվարողի։…
Վարչապետի հետ քննարկել ենք առօրյա, սովորական գործերը․ Դավիթ Անանյանը անդրադարձել է հրաժարականներին
Այդ հարցերը կխնդրեմ, որ մեր արդեն նախկին գործընկերներին ուղղեք։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ մեկնաբանելով Արթուր Վանեցյանի և Վալերիկ Օսիպյանի պաշտոնանկությունները։ Մաղթում եմ բոլորին անսասան հավատարմություն սպայի պատվին ու արժանապատվությանը․ Օսիպյան «Կարծում եմ, որ նրանք իրենց պաշտոնից հեռանալուց հետո են որոշակի մեկնաբանություններ տվել և այդ մեկնաբանությունը տալու պահին այլևս…
Դավիթ Անանյանը կմեկնի Ուզբեկստան
ՀՀ վարչապետի որոշմամբ՝ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը կգործուղվի Ուզբեկստան։ «Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝ 1. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանին 2019 թվականի հոկտեմբերի 2-ից 4-ը գործուղել Ուզբեկստանի Հանրապետություն (Տաշքենդ)՝ Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի 70-րդ նիստին մասնակցելու նպատակով:…
Քննարկվել է Գյումրիի ավտոմաքսատան շինարարական աշխատանքների ընթացքը
Հայաստանի հյուսիս-արևմուտքում` Շիրակի մարզում հատկապես առանձնակի կարևորություն կստանա արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնի գործարկումը: Իսկ մինչ այդ, Գյումրիում` կառույցի համար նախատեսված տարածքում, որտեղ առաջնային տեղափոխվելու է ավտոմեքենաների մաքսային ձևակերպումներին առնչվող գործառույթն, այսօր մեծ թափով շինարարություն է ընթանում: Ամբողջ գործընթացը Պետական եկամուտների կոմիկտեի նախագահի ամենօրյա հսկողության ներքո է: Դավիթ Անանյանն աշխատանքային հերթական այցն է կատարել Գյումրի:…
ՊԵԿ-ի հորդորներին չարձագանքած շոու-բիզնեսի ներկայացուցիչները կենթարկվեն պատասխանատվության. Անանյան
Շոու-բիզնեսի 3-5 ներկայացուցիչներ արձագանքել են Պետական եկամուտների կոչին և հայտարարագրել իրենց եկամուտները: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը: «Շոու-բիզնեսի 9 հայտնի ներկայացուցիչների ներկայացվել է նամակ, որտեղ նշված են այն միջոցառումները, որոնց իրենք մասնակցել են և, երևի թե, եկամուտ են ստացել: Բայց մեր տեղեկատվական բազայում առկա ինֆորմացիայի հիման վրա…
ՊԵԿ նախագահի հրամանը՝ միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու համար
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը նոր հրաման է ստորագրել, որով հաստատել է միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու, անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու, ինչպես նաև անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ արտոնագրի ձևերը։ Հրամանով հաստատվել է նաև միկրոձեռնարկատիրության սուբյեկտի իրացման շրջանառության վերաբերյալ հաշվետվության ձևը։ Հրամանն ուժի մեջ է մտնում 2020 թվականի…










