Դավիթ Խաժակյան

  • Երևանից պատվիրակություն է մեկնել Թբիլիսի

    Երևանից պատվիրակություն է մեկնել Թբիլիսի

    Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի հրավերով պաշտոնական այցով Վրաստանի մայրաքաղաք է այցելել Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը, ԲՀԿ խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանը և «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը: Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի պաշտոնական էջից։ Ուժեղ քամին Երևանում ու մարզերում վնասներ…

  • Եթե ՀՀ իշխանությունը հեղափոխության արդյունք է, դեռ չի նշանակում, թե պետք է համերաշխություն հայտներ փողոցներում գտնվող ղազախներին․ Խաժակյան

    Եթե ՀՀ իշխանությունը հեղափոխության արդյունք է, դեռ չի նշանակում, թե պետք է համերաշխություն հայտներ փողոցներում գտնվող ղազախներին․ Խաժակյան

    Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար, «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Դավիթ Խաժակյանը Facebook-ի իր էջում անդրադարձել է Ղազախստան ՀԱՊԿ խաղաղապահ զորակազմ ուղարկելու վերաբերյալ Հայաստանի դիրքորոշմանը։ Փաշինյանը ստիպված սովետի կագեբեական կոռումպացված, կրիմինալ ու հետադիմական համակարգից ազատվելու քայլի է դիմելու․ Այվազյան Բռնությունը չի կարող քաղաքական խնդիրների լուծման ճանապարհ լինել․ ՀՀ ԱԳՆ-ն՝ Ղազախստանում իրավիճակի մասին «Ինձ համար ընկալելի չեն…

  • Մեր շանսերը բարձր ենք գնահատում, միակ այլընտրանքի հնարավորությունը Լուսավոր Հայաստանն է․ Դավիթ Խաժակյան
  • Նոր Ընտրական օրենսգիրքը միտված է գործող իշխանության համար բարենպաստ և չհիմնավորված առավելություններ ստեղծելուն․ Դավիթ Խաժակյան

    Նոր Ընտրական օրենսգիրքը միտված է գործող իշխանության համար բարենպաստ և չհիմնավորված առավելություններ ստեղծելուն․ Դավիթ Խաժակյան

    Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար, «Լուսավոր Հայաստան» կուսակցության կառավարման խորհրդի անդամ Դավիթ Խաժակյանը Facebook-ում գրել է. «Նոր Ընտրական օրենսգրքի ջատագովները իբրև փորձում են ավելի ժողովրդավարական դարձնել փաստաթուղթը, իսկ իրականում անում են ճիշտ հակառակը։ Դրա վառ վկայությունն է հետընտրական շրջանում կոալիցիաների կազմման հնարավորությունը։ Գործող օրենսգիրքը 6-օրյա ժամկետում հնարավորություն է տալիս արգելապատնեշը հաղթահարած ԲՈԼՈՐ ուժերին բանակցելու և…

  • Խաժակյանը անդրադարձել է ԼՀԿ-ի դիմումը մերժելու ԿԸՀ-ի որոշմանը (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Խաժակյանը անդրադարձել է ԼՀԿ-ի դիմումը մերժելու ԿԸՀ-ի որոշմանը (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Ինչպես արդեն հայտնի էր դարձել ԿԸՀ-ն մերժել էր «Լուսավոր Հայաստան» խմբակցության դիմումը՝ պատգամավորական մանդատը վերականգնելու վերաբերյալ։ Այս հարցին անդրադարձել է կուսակցության անդամ Դավիթ Խաժակյանը՝ լրագրողների հետ ճեպազրույցում։ «Մեր խնդիրը ընդդիմադիր խմբակցությունները 1/3-րդի համամասնությունը վերականգնելն էր։ Դա կարող էր լինել և հավելյալ մանդատի տրամադրման ճանապարհով, և Բաբաջանյանին այս կամ այն կերպ մանդատը վայր դնել պարտավորեցնելու ճանապարհով,…

  • Պարգևավճարների վերաբերյալ փաստաթղթեր չեն թաքցվել. Խոսնակ

    Պարգևավճարների վերաբերյալ փաստաթղթեր չեն թաքցվել. Խոսնակ

    Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը գրառում է կատարել Facebook-ում: Խոսնակը հերքել է Երևանի ավագանու անդամ Դավիթ Խաժակյանի տարածած այն տեղեկատվությունը, համաձայն որի քաղաքապետարանի պաշտոնական կայքում չի հրապարակվել Մարությանի կարգադրությունը, որով հունիսին 6,7 մլն դրամի պարգևատրում է տրվել: «Պարգեւավճարների վերաբերյալ փաստաթղթեր ՉԵՆ ԹԱՔՑՎԵԼ Ավագանու անդամ Դավիթ Խաժակյանը իր կարճատեւ, բայց հագեցած քաղաքական կարիերայի ընթացքում առնվազն…

  • Պաշտոնական կայքում չի հրապարակվել Մարությանի կարգադրությունը, որով հունիսին 6,7 մլն դրամի պարգևատրում է տրվել

    Պաշտոնական կայքում չի հրապարակվել Մարությանի կարգադրությունը, որով հունիսին 6,7 մլն դրամի պարգևատրում է տրվել

    Երևանի ավագանու անդամ Դավիթ Խաժակյանը գրառում է կատարել Facebook-ում: Խաժակյանը ներկայացրել է փաստաթղթեր և հայտնում է, որ Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում չի հրապարակվել Մարությանի կարգադրությունը, որով հունիսին 6,7 մլն դրամի պարգևատրում է տրվել: «Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը 2019թ.-ի տարեսկզբին հայտնում էր պաշտոնական տվյալների կեղծման մասին. Կարապետյանի տարածած հաղորդագրության մեջ ասված էր…

  • Մեկ ժամ առաջ ստացա ծանուցում ներկայանալու ոստիկանություն. Դավիթ Խաժակյան

    Մեկ ժամ առաջ ստացա ծանուցում ներկայանալու ոստիկանություն. Դավիթ Խաժակյան

    Երևանի քաղաքապետարանի ավագանու անդամ Դավիթ Խաժակյանը գրառում է կատարել Facebook-ում: Նա հայտնում է, որ մեկ ժամ առաջ ստացել է ծանուցում ներկայանալու ոստիկանություն: «Հարգելի ԶԼՄ ներկայացուցիչներ, մեկ ժամ առաջ ստացա ծանուցում ներկայանալու ոստիկանության քրեական գործերի գլխավոր վարչություն (6-րդ վարչություն, Նալբանդյան 130) հարուցված քրեական գործի շրջանակներում ցուցմունք տալու: Ժամը 14:30 հրավիրում եմ վարչության դիմաց ասուլիսի, որտեղ հնարավորություն…

  • Դավիթ Խաժակյանը մրցութային հանձնաժողովի կազմի հարցում քաղաքապետին կողմնակալության մեջ է մեղադրում

    Դավիթ Խաժակյանը մրցութային հանձնաժողովի կազմի հարցում քաղաքապետին կողմնակալության մեջ է մեղադրում

    Դավիթ Խաժակյանը, անդրադառնալով կանաչապատման ՀՈԱԿ-ի տնօրենի նշանակման խնդրին, ֆեյսբուքուն գրառել է՝ «Այժմ քաղաքապետարանի դահլիճներից մեկում ընթանում է կանաչապատման ՀՈԱԿի տնօրենի մրցույթ: Այս պաշտոնի շուրջ ստեղծված իրավիճակի մասին մամուլում շատ է խոսվել: Այն անգամ վիճարկվել է դատական կարգով: Այժմ այն ընթանում է նախարարի 16 օր առաջ ուժի մեջ մտած հրամանով, որով նախատեսվում է մրցութային հանձնաժողովում ունենալ…

  • Հայկ Մարությանը Խաժակյանին և Մարուքյանին առաջարկում է հերքել կեղծ պնդումները․ խոսնակ

    Հայկ Մարությանը Խաժակյանին և Մարուքյանին առաջարկում է հերքել կեղծ պնդումները․ խոսնակ

    Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Հայկ Մարությանն առաջարկում է հերքել կեղծ պնդումները կամ փաստեր ներկայացնել: 2019-ի վերջին ամիսներին քաղաքապետարանի աշխատանքի հետ կապված ապատեղեկատվության հեղեղը հիշում ենք: Հատկապես սեպտեմբերի վերջից՝ աղբահանության խնդրի սկզբունքային լուծումից հետո տարբեր գործիչներ ու որոշակի լրատվամիջոցներ ապատեղեկատվության ու բամբասանքների արշավ էին սկսել քաղաքապետի ու քաղաքապետարանի գործունեության…

  • Դավիթ Խաժակյանը փաստաթուղթ է ներկայացրել ՀՔԾ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    Դավիթ Խաժակյանը փաստաթուղթ է ներկայացրել ՀՔԾ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    Դեկտեմբերի 28-ին Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ՀՔԾ ներկայացրեց այն փաստաթուղթը, որն ըստ նրա՝ տարվա նոր բացահայտումն է լինելու: Նա նշեց, որ ասվածը վերաբերում է պաշտոնեական լիազորությունների անցմանն ու ինքնիրավչությանը: Առավել մանրամասն՝ տեսանյութում:

  • Դավիթ Խաժակյանը հրավիրվել է ՀՔԾ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    Դավիթ Խաժակյանը հրավիրվել է ՀՔԾ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ տեղեկացրեց, որ հրավիրվել է ՀՔԾ՝ բացատրություն տալու իր ներկայացրած հաղորդման մասով, ըստ որի՝ Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել պաշտոնեական կեղծիք և պաշտոնեական լիազորությունների անցում: «Այսօր զանգ ստացա Հատուկ քննչական ծառայությունից և վաղը հրավիրվեցի ՀՔԾ՝ ներկայացնելու բացատրություն, որովհետև ուսումնասիրվում են գործեր պաշտոնական լիազորություններն անցնելու և պաշտոնեական…

  • Խաժակյանը վերահաստատեց, որ մնալու է Ավագանիում

    Խաժակյանը վերահաստատեց, որ մնալու է Ավագանիում

    Երևանի ավագանու անդամ Դավիթ Խաժակյանը նիստի ընթացքում հայտնեց, որ շարունակելու է իր գործունեությունը ավագանիում։ ««Լույս» խմբակցության իմ գործընկերները և ես քննարկում էինք իրականացրել նաև հրապարակային ֆորմատով: Ցանկանում եմ ներողություն խնդրել իմ գործընկերներից բոլոր այն ձևակերպումների համար, որոնք կարող էին տարաձայնության պատճառ հանդիսանալ», – Ասաց Խաժակյանը։

  • Կառուցապատողներից կան ընկերություններ, որոնք իրենց վարկային միջոցներից են նվեր արել քաղաքապետարանին․ Դավիթ Խաժակյան

    Կառուցապատողներից կան ընկերություններ, որոնք իրենց վարկային միջոցներից են նվեր արել քաղաքապետարանին․ Դավիթ Խաժակյան

    Մարդիկ, որոնք միլիոնավոր ներդրումներ են կատարել քաղաքապետարանում, վախ ունեն այդ ներդրումների համար։ Ինչպես է ստացվում, որ բոլոր նվիրատվություն կատարողները քաղաքապետարանի պաշտոնեական լիազորությունների հետ առնչություն են ունեցել։ Այս մասին այսօր «Ազատություն TV»-ի «Ֆեյսբուքյան ասուլիս»-ի ժամանակ ասաց Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը՝ անդրադառնալով քաղաքապետարանին «ԿամԱԶ»–ներ նվիրելուն։ «Ինչո՞ւ նրանք մի կազմակերպություն ցույց չեն տալիս, որը գոնե…