դավիթ ղազարյան
«Սպայկա»-ն պետությանը պատճառված վնասից վերականգնել է 1 միլիարդը․ ՊԵԿ նախագահի տեղակալ
Օգոստոսի 13-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Էդվարդ Հովհաննիսյանը հայտնել է, որ «Սպայկա» ընկերությունը պետությանը պատճառած շուրջ 10 միլիարդ դրամից (նախնական) բյուջե վերականգնվել է դեռևս միայն 1 միլիարդ դրամը։ «Քրեական գործով նախաքննությունը դեռևս շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում ընկերության՝ պետությանը պատճառած վնասի չափն ամբողջությամբ պարզելու ուղղությամբ: Այդ մասով գործողությունները նույնպես…
«Սպայկա»-ի տնօրենն ազատ արձակվեց
«Սպայկա» ՍՊ ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Ղազարյանն ազատ է արձակվել։ «Դավիթ Ղազարյանը ստորագրությամբ ազատ է արձակվել»,- Aysor.am-ին տեղեկացրեց Ղազարյանի փաստաբան Կարեն Սարդարյանը։ Նշենք, որ ՊԵԿ-ն այսօր հայտարարությամբ է հանդես եկել՝ նշելով, որ Դավիթ Ղազարյանին կալանքի տակ պահելու հիմքերը վերացել են։ «Սպայկա»-ի տնօրենը քրեական գործի շրջանակներում միասնական հաշվեհամարին վճարել է 1 միլիարդ ՀՀ դրամ գումար։ Նախաքննության…
«Սպայկա»-ի տնօրենին կալանքի տակ պահելու հիմքերը վերացել են. ՊԵԿ
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերացել են «Սպայկա» ՍՊ ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Ղազարյանին կալանքի տակ պահելու հիմքերը, ինչպես նաև այն, որ քրեական գործի շրջանակներում վերջինս միասնական հաշվեհամարին վճարել է 1.000.000.000 ՀՀ դրամ գումար, ուստի նախաքննության նկատմամբ դատավարական հսկողություն իրականացնող դատախազի կողմից որոշում է կայացվել խափանման միջոցը՝ կալանավորումը փոփոխելու մասին:…
«Սպայկա»-ի տնօրենը կմնա կալանքի տակ. դատարանը մերժեց պաշտպանների բողոքը
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Մհեր Արղամանյանի նախագահությամբ ապրիլի 30-ին որոշում կայացրեց մերժել «Սպայկա» ընկերության հիմնադիր-տնօրեն Դավիթ Ղազարյանին կալանավորելու որոշման դեմ պաշտպանական կողմի ներկայացրած բողոքն ու նրան գրավի դիմաց ազատ արձակելու վերաբերյալ պաշտպանական կողմի միջնորդությունը։ Լրագրողներին այս մասին հայտնեց Դավիթ Ղազարյանի փաստաբանական թիմի անդամ Արսեն Սարդարյանը։ Նա նաև նշեց, որ իրենց վստահորդի հետ քննարկելուց հետո…
Տեղի ունեցավ «Սպայկա» ընկերության սեփականատիրոջ կալանքը փոխելու հարցի քննարկումը
Ապրիլի 29-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում տեղի ունեցավ «Սպայկա» ընկերության սեփականատեր և տնօրեն Դավիթ Ղազարյանի պաշտպանների բողոքի քննությունը ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ: Որոշումը կհրապարակվի ապրիլի 30-ին: Նիստին մասնակցում էր նաև Դավիթ Ղազարյանը: Նախորդ նիստին Ղազարյանի պաշտպանները բողոքը ներկայացրել էին մասամբ: Այս նիստի ժամանակ մինչև ընդմիջումը, նրանք շարունակել են ներկայացնել բողոքի հիմնավորումները։ Պաշտպանները միջնորդել են…
«Սպայկա»-ի տնօրենին կալանավորելու որոշման դեմ ներկայացվել է վերաքննիչ բողոք
«Սպայկա» ընկերության հիմնադիր-տնօրեն Դավիթ Ղազարյանին կալանավորելու դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել: Այս մասին ասաց Դավիթ Ղազարյանի պաշտպան Կարեն Սարդարյանը: «Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշման դեմ վերաքննիչ բողոք են ներկայացրել: Բողոքը ներկայացվել է այսօր»,- ասաց Սարդարյանը: Հիշեցնենք, որ ապրիլի 8-ին Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը «Սպայկա» ՍՊԸ-ի հիմնադիր-տնօրեն Դավիթ…
«Սպայկա»-ն հայտարարություն է տարածել մթերումների առնչությամբ
«Սպայկա» ընկերությունը հայտարարություն է տարածել մթերումների առնչությամբ, որը հրապարակվել է ընկերության ֆեյսբուքյան էջում։ ««Սպայկա»-ն իր ողջ գործունեությունը, ընկերության հիմնադրման օրվանից, ուղղել է Հայաստանում տնտեսական արժեքներ ստեղծելուն, թույլ չի տվել ընկերությանը ներքաշել քաղաքական գործընթացների մեջ տարբեր շահարկումների միջոցով: Պետության անվտանգությունը մեզ համար եղել և մնում է կարևորագույն չափանիշ: Մենք ակտիվ կերպով համագործացում ենք կառավարության հետ՝ ներկայացնելով…
«Սպայկա»-ի աշխատակիցների բողոքի ակցիան ավարտվեց
«Սպայկա» ՍՊԸ-ի հիմնադիր-տնօրեն Դավիթ Ղազարյանի կալանավորման դեմ բողոքի ակցիան, որը շարունակվում էր Կառավարության շենքի դիմաց, ավարտվեց: Ցուցարարներին մոտեցավ Հայաստանի Հանրապետության վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Նաիրի Սարգսյանը «Սպայկա» ընկերության աշխատակիցներին խնդրեց հստակեցնել վարչապետից իրենց ակնկալիքները՝ շեշտելով, որ վարչապետը բազմիցս ասել է, որ քրեական գործերի ընթացին երբեք չի խառնվելու, և, բնականաբար, այս գործը…
«Սպայկա»-ի տնօրենի պաշտպանները գրավի դիմաց նրան ազատ արձակելու միջնորդություն են ներկայացրել
«Սպայկա» ՍՊԸ-ի տնօրեն Դավիթ Ղազարյանի պաշտպանական խումբը կալանքը որպես խափանման միջոց վերացնելու համար գրավի միջնորդություն է ներկայացրել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Դավիթ Ղազարյանի պաշտպան Կարեն Սարդարյանը: «Գրավի միջնորդությունը ներկայացվել է, սակայն չափը չի նշվել: Դատարանն այն գումարը, որը խելամիտ կհամարի, կարող է կիրառել»,- նշեց փաստաբանը: Նրա խոսքով՝ Ղազարյանը դեռևս ցուցմունք չի տվել, նա…
«Սպայկա» ընկերության աշխատակիցները երկկողմանի փակել են Տիգրան Մեծի պողոտան
«Սպայկա» ընկերության աշխատակիցները բողոքի ակցիա են անում Երևանի ընդհանուր իրավասության դատարանի առջև։ Նրանք երկկողմանի փակել են Տիգրան Մեծի պողոտան։ Նրանք շրջափակել են ավտոմեքենան, որում գտնվում է «Սպայկա» ընկերության կալանավորված տնօրեն՝ Դավիթ Ղազարյանը։ Նրան այստեղից պետք է տեղափոխեն կալանավայր, սակայն ընկերության աշխատակիցները թույլ չեն տալիս։ Ոստիկանությունը փորձում է բացել երթևեկությունը։ Այնուամենայնիվ ոստիկաններին հաջողվեց տեղաշարժել ավտոմեքենան։ Աշխատակիցները…
«Սպայկա»-ի տնօրենը կալանավորվեց
Երևանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր որոշում կայացրեց կալանավորել «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանին։ «Սպայկա»-ի աշխատակիցներն այս պահին բողոքի ակցիա են իրականացնում դատարանի առաջ։ Հիշեցնենք, որ 2019թ. ապրիլի 4-ին Դավիթ Վենգերի Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով: Ըստ ՊԵԿ հաղորդագրության՝ «Սպայկա» ընկերությունը պետական բյուջե չի վճարել ընկերության կողմից իրականացված ձեռնարկատիրական գործունեության…
«Սպայկա»-ն ՊԵԿ-ի քայլերը դիտարկում է ոչ իրավաչափ
«Սպայկա» ընկերությունը ի պատասխան ՊԵԿ-ի հրապարակած տեղեկությանը հայտնում է. «Հասարակության ուշադրությունը ուզում ենք սևեռել այն փաստի վրա, որ ՊԵԿ-ը չճշտված, ենթադրական բնույթ կրող, ենթադրյալ հարկային պարտավորության վերաբերյալ ընկերության տնօրենի առարկություններին և խորացված ուսումնասիրություն իրականացնելու միջնորդությանը խոսում է սպառնալիքներով: Միայն նրա համար, որ ընկերության տնօրենը հլու-հնազանդ չի կատարում ներկայացված պահանջը, ՊԵԿ-ը փորձում է օգտագործել կալանք քրեաիրավական…
Դատարանը ավարտել է «Սպայկա»-ի տնօրենի կալանավորելու միջնորդության քննությունը
Դատարանը ավարտել է«Սպայկա»-ի տնօրեն Դավիթ Ղազարյանին կալանավորելու վերաբերյալ ՊԵԿ -ի միջնորդության քննությունը: Որոշումը կհրապարակվի ապրիլի 8-ին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ քննչական վարչության աշխատակիցների կողմից կոռուպցիոն բնույթի հանցագործությունների բացահայտման ուղղությամբ ձեռնարկված անհետաձգելի օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների արդյունքում բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով հարկերը չվճարելու դեպք: 2019թ. ապրիլի 4-ին Դավիթ Վենգերի Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի…
ՊԵԿ-ը «Սպայկա»-ի տնօրենին կալանավորելու միջնորդություն կներկայացնի դատարան
Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) այսօր «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանին կալանավորելու միջնորդություն է ներակայացնելու դատարան։ Հայտնել է Դավիթ Անանյանը՝ մանրամասնելով, որ բեռնափոխադրումներով զբաղվող խոշոր այս ընկերությունը վերջին չորս տարվա ընթացքում պետությանը 7 միլիարդ դրամի վնաս է հասցրել: ՊԵԿ նախագահի փոխանցմամբ` երեկ Դավիթ Ղազարյանը հրավիրվել է Պետական եկամուտների կոմիտեի քննչական մարմին, նրան մեղադրանք է առաջադրվել. «Սպայկա»-ի…