դատական գործ

  • Հրապարակվել է Փաշինյանի ազգականի գործով դատավճիռը

    Հրապարակվել է Փաշինյանի ազգականի գործով դատավճիռը

    Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զոյա Զաքինյանը հունիսի 14–ին փաստաթուղթ կեղծելու մեջ մեղադրվող Նիկոլ Փաշինյանի ազգականի՝ Մամիկոն Հովհաննիսյանի գործով դատավճիռ է կայացրել։ Ինչպես տեղեկանում ենք դատական տեղեկատվական համակարգից, Մամիկոն Հովհաննիսյանը մեղավոր է ճանաչվել 2019թ փետրվարի 19-ին իրավաբանական փաստ հաստատող՝ իրավունք վերապահող ակնհայտ կեղծ պաշտոնական փաստաթուղթ օգտագործելու համար և դատապարտվել 200.000 դրամ տուգանքի։ Մինչ գործով…

  • Դատախազության հայտարարությունը՝ Քոչարյանի պաշտպանական խմբի վերաբերյալ

    Դատախազության հայտարարությունը՝ Քոչարյանի պաշտպանական խմբի վերաբերյալ

    «Ռ. Քոչարյանը և մյուսները» քրեական գործով մեղարդյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը, հավատարիմ մնալով ի սկզբանե որդեգրած գործելաոճին՝ շարունակում է դատաքննության գործընթացից դուրս տարբեր ձևաչափերով նշված քրեական գործին առնչվող նյութերի փաստական հանգամանքների աղճատման, բուն քննության դատավարական ընթացակարգերն ու իրավակարգավորումները յուրովի մեկնաբանությունների ենթարկելու, այդ համատեքստում իրենց դատավարական հակառակորդների գործողությունների իրավաչափության վերաբերյալ հանրային խեղաթյուրված կարծիք ձևավորելու փորձերը: Նման…

  • Ինտերպոլի նախկին տնօրենն ընդունել է կաշառակերության մեղքը

    Ինտերպոլի նախկին տնօրենն ընդունել է կաշառակերության մեղքը

    Ինտերպոլի նախկին տնօրեն Մեն Հունվեյը, որը ձերբակալվել էր Չինաստանում կոռուպցիայի մեղադրանքով, ընդունել է մեղքը։ Այս մասին տեղեկացնում են չինական ԶԼՄ-ները։ Մասնավորապես, նա խոստովանել է, որ մոտ 2 մլն դոլար կաշառք է վերցրել։ Ավելի ուշ Տյանցզինի դատարանը կհրապարակի դատավճիռը։ Մեն Հունվեյը, որն Ինտերպոլի առաջին չինացի տնօրենն է, անհետացել էր Ֆրանսիայից Չինաստան մեկնելու ժամանակ անցած տարվա սեպտեմբերին։…

  • Դատարանն անսպասելի հեռացավ` Քոչարյանի և մյուսների գործով որոշում կայացնելու

    Դատարանն անսպասելի հեռացավ` Քոչարյանի և մյուսների գործով որոշում կայացնելու

    Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Վերաքննիչ քրեական դատանում այսօր շարունակվել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով պետական մեղադրողների և տուժողների իրավահաջորդների բողոքների քննությունը: Նշենք, որ նրանք բողոքարկում են ընդհանուր իրավասության դատարանի որոշումները՝ Ռոբերտ Քոչարյանի կալանքը փոխելու, գործի վարույթը կասեցնելու և Սահմանադրական դատարան ուղարկելու մասին: Այսօր բողոքների դեմ փաստարկներ են ներկայացրել Սեյրան Օհանյանի և…

  • «Թաքնված խաչ» ֆիլմի ռեժիսորները դատի կտան թուրքական ազգայնական թերթին

    «Թաքնված խաչ» ֆիլմի ռեժիսորները դատի կտան թուրքական ազգայնական թերթին

    Մուսուլմանացված հայերի մասին նկարահանված «Թաքցված խաչ» ֆիլմի ռեժիսորները դատի կտան ֆիլմը թիրախավորած թուրքական ազգայնամոլական Yeni Akit թերթին։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը: Լրագրող-ուսումնասիրողներ Ալթան Սանջարի ու Սերհաթ Թեմելի նկարահանած ֆիլմը պատմում է Դիարբեքիրի Էղիլ շրջանի մուսուլմանացված հայերի մասին: «Թաքցված խաչի» շնորհանդեսը տեղի էր ունեցել հունիսի 16-ին Դիարբեքիրումի քաղաքապետարանում: Ազգայնամոլական թերթի հոդվածում ֆիլմը նկարահանողներին տրվել է…

  • Քոչարյանի գործով բողոքների քննությունն ընթանում է լարված մթնոլորտում

    Քոչարյանի գործով բողոքների քննությունն ընթանում է լարված մթնոլորտում

    ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով բողոքների քննությունը։ Այն ընթանում է լարված մթնոլորտում: Նիստը մեկնարկել է ժ. 09։15-ին, սակայն դեռ չեն անցել բողոքների քննությանը։ Մեղադրողներից Գևորգ Բաղդասարյանը նշեց, որ այդպես շարունակել չի լինի: «Դատավարության բոլոր մասնակիցներին առաջարկում եմ չմոռանալ, թե ինչի համար ենք մասնակցում այս դատավարությանը»,- ասաց…

  • Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց

    Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց

    Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով վերաքննիչ բողոքի քննության ժամանակ այսօր պաշտպան Հովհաննես Խուդոյանը կրկին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց դատարանին այն հիմքով, որ երեկվա նիստին դատարանը չի պարզաբանել պաշտպաններին իրենց իրավուքներն ու պարտականությունները։ Փոխարենը պաշտպանների հարցադրումներին պատասխանել է հռետորական հարցերով ու ոչ կոնկրետ արտահայտություններով։ Բացի դրանից՝ դատավորը թույլ չի տվել պաշտպաններին ավարտել իրենց հարցերն ու խոսքը։ Այդ…

  • Քոչարյանի գործով ցանկացած դատավոր հասկանում է՝ ինչ կլինի, եթե դատական ակտը դուր չգա գործադիրին. Ալումյան

    Քոչարյանի գործով ցանկացած դատավոր հասկանում է՝ ինչ կլինի, եթե դատական ակտը դուր չգա գործադիրին. Ալումյան

    Ցանկացած դատավոր, որը գործ է ունենում Ռոբերտ Քոչարյանի գործի հետ, հասկանում է, թե ինչ տեղի կունենա, եթե այդ դատական ակտը դուր չգա այսօրվա գործադիր կամ օրենսդիր իշխանությանը։ Այս մասին այսօր՝ հունիսի 17–ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ, փաստաբան Հայ Ալումյանը։ «Բոլորիս համար հասկանալի է, թե ինչ վիճակում է…

  • Հայկ Սարգսյանը դատի է տվել լրատվամիջոցին

    Հայկ Սարգսյանը դատի է տվել լրատվամիջոցին

    ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ «Իրավունք Մեդիա» ՍՊԸ–ի։ Այս մասին տեղեկանում ենք դատական տեղեկատվական համակարգից։ Հայկ Սարգսյանը դատարան է դիմել զրպարտության եւ վիրավորանքի միջոցով պատվին, արժանապատվությանը եւ բարի համբավին հասցված վնասի հատուցման պահանջով։ NEWS.am-ի հետ զրույցում Հայկ Սարգսյանի ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Հայրապետյանը նշեց, որ դատական հայցի հիմքում «Իրավունք»…

  • Պուտինը ՆԳՆ երկու գեներալի պաշտոնանկ է արել Գոլունովի գործից հետո

    Պուտինը ՆԳՆ երկու գեներալի պաշտոնանկ է արել Գոլունովի գործից հետո

    Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը լրագրող Իվան Գոլունովի գործից հետո պաշտոնանկ է արել ՆԳՆ-ի երկու գեներալների՝ հանցագործության մեջ նրա մասնակցությունը վկայող ապացույցների բացակայության պատճառով: Այս մասին գրում է gazeta.ru-ն: Որոշումը հրապարակվել է Կրեմլի կայքում: Պաշտոններից ազատվել են Մոսկվայի ՆԳՆ գլխավոր վարչության քրեակատարողական վարչության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Յուրի Դևյատկինը և ՆԳՆ Արևմտյան վարչական շրջանի Ներքին գործերի վարչության…

  • Քոչարյանի գործով դատական նիստը հետաձգվեց

    Քոչարյանի գործով դատական նիստը հետաձգվեց

    ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի վերաբերյալ գործով Գլխավոր դատախազության ինչպես նաև տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Վահե Գրիգորյանի և տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքների քննությունը հետաձգվեց մինչև հունիսի 14-ը: Դատարանը նման որոշում կայացրեց՝ կողմերին հնարավորություն տալով ծանոթանալ գործում ավելացած հատորներին, ինչպես նաև դատավոր Արմեն Դանիելյանին ներկայացված միջնորդությանը:…

  • Անլրջացնում ենք գործընթացը․ Արթուր Դավթյանը՝ Քոչարյանի պաշտպաններին

    Անլրջացնում ենք գործընթացը․ Արթուր Դավթյանը՝ Քոչարյանի պաշտպաններին

    Վերաքննիչ քրեական դատարանում այսօր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով ընթացող դատական նիստը նախագահող դատավոր Արմեն Դանիելյանին Քոչարյանի պաշտպանների ներկայացրած բացարկի միջնորդությանը մեղադրող կողմը և տուժողի պաշտպան Սեդա Սաֆարյանը չմիացան: Երկրորդ նախագահի պաշտպաններն իբրև դատավորին ինքնաբացարկ ներկայացնելու հիմք նշում էին այն, որ երկու վերաքննիչ բողոք մակագրվել է նույն դատավորին: Նրանք բարձրացրեցին դատարանի օրինականության…

  • Ասանժի գործով դատը կարող է տարիներ տևել

    Ասանժի գործով դատը կարող է տարիներ տևել

    WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի արտահանձնման գործով դատավարությունը կարող է տարիներ տևել: Այս մասին հայտարարել է WikiLeaks-ի գլխավոր խմբագիր Քրիստին Հրաֆնսոնը: «Մենք առաջին դատավճռին սպասում ենք մի քանի շաբաթվա կամ ամսվա ընթացքում, դա կլինի կողմերի հայտարարությունների փոխանակում: Պայքարը կարող է երկար տևել, նույնիսկ մի քանի տարի… եթե գործն անցնի ամբողջ դատական համակարգը»,-ասել է Հրաֆնսոնը հունիսի 11-ին…

  • Ջոնսոնը խուսափել է քրեական հետապնդումից Brexit-ի մասին իր հայտարարությունների առնչությամբ

    Ջոնսոնը խուսափել է քրեական հետապնդումից Brexit-ի մասին իր հայտարարությունների առնչությամբ

    Բրիտանական դատարանը չեղարկել է որոշումը, որով պարտավորում էր Մեծ Բրիտանիայի ԱԳ նախկին նախարար Բորիս Ջոնսոնին ներկայանալ դատական լսումներին ԵՄ կազմից երկրի դուրս գալու շուրջ հանրաքվեի նախօրեին ոչ հավաստի տեղեկատվություն տարածելու մեղադրանքներին պատասխանելու համար։ Այս մասին հաղորդում է Sky News-ը: Լոնդոնի Բարձր դատարանը չեղարկել է Վեստմինստերի դատարանի վճիռը, համաձայն որի՝ բրիտանացի քաղաքական գործիչը պետք է ներկայանար…

  • Apple-ին դատի են տալիս հավելվածների երկու ստեղծողներ

    Apple-ին դատի են տալիս հավելվածների երկու ստեղծողներ

    Apple-ին դատի են տալիս հավելվածների երկու ստեղծողներ։ Մեկը ստեղծել է հավելված նորածինների անունների ընտրության, մյուսը՝ բասկետբոլի մարզումների կազմակերպման համար։ Սակայն հայցը Դաշնային դատարան այնպիսին է, որ նրան կարող է միանալ ցանկացած մշակող ԱՄՆ-ից, որը երբևէ վաճառել է իր հավելվածները App Store-ում։ Այս մասին տեղեկացնում է Verge-ը։ Ընդ որում՝ մոնոպոլիայի գոյությունն ինքնին անվիճելի հարց է։ Apple…