դատական համակարգ
Կառավարությունը դատական իշխանության նկատմամբ որդեգրել է հավասարակշռված մոտեցում. Ռուստամ Բադասյան
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը սեպտեմբերի 27-ին մասնակցել է «Դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությունը` հանրային վստահության բարձրացման լույսի ներքո» խորագրով քաղաքացիական հասարակություն-Կառավարություն համաժողովին: Այն կազմակերպվել էր Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից՝ ՀՀ արդարադատության նախարարության և Հանրային խորհրդի պետաիրավական հարցերի հանձնաժողովի հետ համատեղ: Նախարար Բադասյանը, ողջունելով համաժողովի մասնակիցներին, կարևորել է նման ձևաչափով քննարկումների կազմակերպումը և ընդգծել,…
Դատական համակարգում դժգոհության ալիք է հասունանում. «Ժողովուրդ»
Դատական համակարգում դժգոհության ալիք է հասունանում: Բանն այն է, որ հեղափոխությունից հետո ինչպես իրավապահ համակարգը, այնպես էլ դատական համակարգը խիստ ծանրաբեռնված ռեժիմով է աշխատում: Այդ պատճառով Երևան քաղաքում գործունեություն ծավալող դատավորների շրջանում քննարկումներ են սկսվել՝ եթե շարունակեն աշխատել այս ծանրաբեռնված ռեժիմով, ապա դիմում են գրելու, որ իրենց տեղափոխեն մարզեր: Այս մասին գրում է ««Ժողովուրդ» օրաթերթը:…
Իշխանություննուները ԲԴԽ անդամի փնտրտուքի մեջ են․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ Բարձրագուն դատական խորհրդի 2 անդամի տեղը դեռևս շարունակում է թափուր մնալ: ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը և դատական համակարգը հայտնվել են դժվար կացության առաջ: «Իմ քայլը» շատերին առաջարկել է դառնալ ԲԴԽ անդամ, հրաժարվել են, նույն վիճակն է նաև դատական համակարգում: Բանն այն է, որ, Դատական օրենսգրքի համաձայն, պետք է ԲԴԽ թեկնածուին…
Հեղափոխությունը ՀՀ-ում իրականացրել է ՀՀ քաղաքացին, այլ ոչ թե ինչ-որ խումբ
«Ռեստարտ» ուսանողական-քաղաքացիական նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իմ համար մի քանի բան հստակ է։ Հեղափոխությունը ՀՀ-ում իրականացրել է ՀՀ քաղաքացին, այլ ոչ թե ինչ-որ խումբ, կամ քաղաքական ուժ։ Քաղհասարակությունն է ժողովրդավարական պետություն ունենալու գլխավոր նախադրյալներից մեկը։ Ինչ տնտեսությունն էլ լինի, ինչ եկամուտներ էլ լինեն․ եթե քաղաքացին հիասթափված է, նեղսրտած ու խաբված,…
Քոչարյանական թիմն այլևս պատրանք չունի Հայաստանի դատական ատյաններում ցանկալի արդյունքի հասնելու. Վասակ Դարբինյան
Լրագրող Վասակ Դարբինյանը Facebook-ի էջում գրել է. «Հիմա արդեն ակնհայտ է՝ քոչարյանական թիմն այլևս պատրանք չունի Հայաստանի դատական ատյաններում ցանկալի արդյունքի հասնելու, որքան էլ միջոցներ շռայլի կամ ապավինի դատական համակարգի արատներին ու խոցելիությանը: Միակ պատրանքը, թե կարող են ինչ-որ կերպ օգնել ամբաստանյալին՝ միջազգային ատյաններում «արդարություն» աղերսելն է, բարեհաճություն մուրալը, ինչ գնով էլ դա լինի՝ քյաշ…
Թուրքիայում ժողովրդի վստահությունը դատական համակարգի նկատմամբ 38 տոկոս է. Օքթայ
Թուրքիայի մեջլիսում ընդունված զարգացման 11-րդ ծրագրի բյուջեի հարցերով զբաղվող հանձնաժողովի վերջին նիստի ընթացքում քննարկվել է ժողովրդի կողմից դատական համակարգի նկատմամբ վստահության թեման: Ինչպես հաղորդում է թուրքական Demokrathaber-ը, Հանրապետաժողովրդական կուսակցության պատգամավոր Ջահիդ Արըն նշել է, որ ժողովրդի վստահությունը դատական համակարգի նկատմամբ մոտ 20 տոկոս է: Փոխնախագահ Ֆուաթ Օքթայը, հակադարձելով Արըին, հայտնել է, որ ժողովրդի վստահությունը ոչ…
Այն մտահոգությունները, որ մենք հայտնել ենք, հայտնել է Վենետիկի հանձնաժողովը. Մարուքյան
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը Միացյալ Նահանգների Գերագույն դատարանի մոտից Facebook-ի ուղիղի եթերի միջոցով անդրադարձել է Հայաստանում ծավալված վերջին քննարկումներին՝ կապված Վենետիկի հանձնաժողովի վերջին եզրակացությունների հետ: «Այս հրաշալի պատմական շատ կարևոր կառույցի մոտ որոշեցի մի քանի մտորումներ ներկայացնել՝ կապված Հայաստանում ընթացող վերջին անիմաստ հերթական քննարկման վերաբերյալ: Խոսքը գնում է Վենետիկի հանձնաժողովի արձանագրության ,հանձնաժողովի արձանագրությունից…
Առաջարկում եմ այրել Վենետիկի հանձնաժողովի նախագահին. Նաիրա Զոհրաբյան
ՀՀ ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել և առաջարկել Ջորդանո Բրունոյի նման այրել Վենետիկի հանձնաժողովի նախագահին. «Առաջարկում եմ այրել Ջիանի Բուքիքիոյին Ջորդանո Բրունոյից հետո նա կլինի կրակին հանձնված երկրորդ իտալացին. Երեկվանից հայ քաղաքական իսթեբլիշմենթը ցնցակաթվածի մեջ է։ Պատկերացնո՞ւմ եք, Վենետիկի հանձնաժողովը համարձակություն է ունեցել երկրում ստեղծված դատաիրավական բեսպրեդելի շուրջ իր տեսակետը…
Իշխանավորների համար ավելի ընդունելի են պալատների միջանցքներում ինքնադրսևորվելու փորձ ունեցող նախկինները. Վարդան Հարությունյան
Իրավապաշտպան, հասարակական գործիչ Վարդան Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ՀՔԾ աշխատակից Վազգեն Ավետիսյանի մասին Լևոն Բարսեղյանի գրառմանը: Ներկայացնում ենք Վարդան Հարությունյանի գրառումը. «Կարդացի Լևոն Բարսեղյանի՝ երկարության պատճառով կարդալու չտրամադրող, բայց կարդալու անհրաժեշտություն պահանջող պատմությունը։ Մեկ նախադասությամբ միտքը սա է․ եթե ցանկանում ենք առաջ գնալ, եթե ցանկանում ենք հաջողել, եթե ցանկանում ենք խուսափել տեղապտույտից, ապա…
Վահե Գրիգորյանն ինքնակոչ է. Գևորգ Պետրոսյան
ԱԺ ԲՀԿ պատգամավոր, իրավագիտության թեկնածու, դոցենտ Գևորգ Պետրոսյանը «Հայաստանի Սահմանադրությունը. կարմիր և կանաչ գծեր» կոնֆերանսում իր ելույթի ժամանակ ասել է, որ եթե իշխանությունները շահագրգռված են դատական անկախ համակարգի ստեղծմամբ, պետք է հրաժարվեն սահմանազատիչ գծերից և ղեկավարվեն մասնագիտական հատկանիշներով։ Պատգամավորը հարց է տվել. իսկ ո՞վ է ապացուցել, որ դատավորներն անլեգալ են։ «Այդ տերմինի տակ ես հասկանում…
Քոչարյանական ու նաև կրեմլյան ճնշումները չեզոքացնելու ժողովրդական մեկ եղանակ կա. Նարեկ Այվազյան
«Էլեկտրիկ Երևան» ՀԿ-ի հիմնադիր Նարեկ Այվազյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քոչարյանին Քլոյանը հարցնում է, թե ինչու չեն բացահատել մարդասպաններին, խուլիգաններին, կողոպտիչներին: Նա պատասխանում է, թե դատարանների վրա ոչ մի ճնշում չի բանեցրել և տեղափոխում պատասխանը այնտեղ, որտեղ իրեն իբր թե պաշտպանված է զգում՝ սպառնալով դատավորին ակնարկներով: Նախ նրա ասածները կատարյալ սուտ են, քանզի Մարտի…
ՀՀ գլխավոր դատախազը ԵԽ պատվիրակության հետ քննարկել է Հայաստանում դատաիրավական ոլորտի բարեփոխումները
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Իրավունքի գերակայության և մարդու իրավունքների հարցերով գլխավոր տնօրեն Քրիստոս Ջիակումոպուլոսի գլխավորած բարձրաստիճան պատվիրակությանը: Ողջունելով պատվիրակության անդամներին՝ ՀՀ գլխավոր դատախազը բարձր է գնահատել Եվրոպայի խորհրդի համապատասխան կառույցների հետ ձևավորված համագործակցության բազմամյա փորձն ու արդյունքները: Արթուր Դավթյանը կարևորել է պատվիրակության՝ հատկապես ներկայիս շրջափուլում Հայաստան այցելելու հանգամանքը՝ հաշվի առնելով…
Հեղափոխական ազգային իշխանության կառավարման ժամանակահատվածի ամենամեծ պետական ճգնաժամը. Ռոմանովը՝ Հայաստանի մասին
Ռուս բլոգեր Ալեքսեյ Ռոմանովը Հայաստանից հերթական տեսանյութն է հրապարակել, որտեղ քննարկում է մեր երկրում դատաիրավական համակարգի շուրջ ստեղծված իրավիճակը: Ստեղծված իրավիճակը նա բնութագրում է որպես «հեղափոխական ազգային իշխանության կառավարման ժամանակահատվածի ամենամեծ պետական ճգնաժամը»: «Այն նույն ժամանակ, երբ Ռուսաստանն ու Ուկրաինան ուշադիր հետևում էին Ուկրաինայի նախագահի երդմնակալության արարողությանը, Հայաստանում դատարաններ էին շրջափակվում»,- ասել է ռուս բլոգերը:…
Թոսունյանների ընտանիքը պատրաստ է վկայություն տալ Դավիթ Գրիգորյանի և Վահագն Հարությունյանի դեմ
Դատական համակարգի բարեփոխման հրամանայակը, որը հնչեց վերջերս ՀՀ կառավարության ղեկավարի կողմից, դատավորների դեմ կոնկրետ գործերով հանցագործության մասին հաղորդումներ տալու կոչերը ոգևորել են բազմաթիվ քաղաքացիների: Անգամ նրանք են ակտիվացել, ովքեր անարդար վճիռների վերանայման հույսը վաղուց կորցրել են: Վերջինների թվում է Քաջարանի բնակիչ Գևորգ Թոսունյանը: Նա, նրա հայրը և երկու եղբայրները երկար ժամանակ քրեական հետապնդման են ենթարկվել…
Դատավորների ընդհանուր ժողովը դատապարտում է դատավորների հանդեպ ցանկացած անհարգալից դրսևորում
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրում շուրջ 5 ժամ ընթանում էր դատավորների ընդհանուր ժողովը։ Նշենք, որ դատավորների ընդհանուր ժողովին մասնակցող դատավորների թիվը ընթացքում ավելացել է՝ հասնելով 170-ի։ Արտահերթ նիստը հրավիրվել է ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանի հրամանով։ Վերջինս էլ ընթերցեց ընդհանուր ժողովի կողմից ընդունված հայտարարությունը։ «Դատավորների ընդհանուր ժողովը ևս կարևորում է դատական համակարգում…















