դատական նիստերի դահլիճ
ԵՊՀ ուսանողները ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունու նստավայրում էին
Դատական իշխանության և մասնագիտական նրբությունների գործնական կիրառության նկատմամբ հետաքրքրությունը ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի և Լրագրություն մագիստրոսական ծրագրի դատաիրավական խմբի մի շարք ուսանողների, սեփական նախաձեռնությամբ, երեկ բերել էր Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունի նստավայր: Այս մասին հայտնում են Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունից։ Ուսանողներին դատական նիստերի դահլիճում հյուրընկալեց դատավոր…
Բակո Սահակյանը և Արկադի Ղուկասյանը ներկայացել են Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստին
Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը՝ կալանքն ազատությամբ փոխարինելու անձնական երաշխավորություն ներկայացրած Արցախի ներկա ու նախկին նախագահներ՝ Բակո Սահակյանը և Արկադի Ղուկասյանը ժամանել են Երևանի ընդհանուր իրավասության դատարան։ Ըստ տեղեկությունների՝ դատավոր Դավիթ Գրիգորյանը ներկայացրել է կողմերին նրանց իրավունքներն ու պարտականությունները։ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը պնդել են իրենց երաշխավորությունը Քոչարյանի ազատության համար: Նրանք ստորագրել են երաշխավորագրի տակ,…
Հրդեհի հետեւանքով այրվել է դատական նիստերի դահլիճի գույքը
Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի Սպիտակի նստավայրի նիստերի դահլիճում բռնկված հրդեհի հետեւանքով այրվել է նիստերի դահլիճի գույքը։ Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից՝ նշելով, որ հրդեհը մարվել է։ Ժամը 11:57-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի Սպիտակի նստավայրի նիստերի դահլիճում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից…