դատավճիռ
Ճապոնիայում 2 մարդու մահապատժի են ենթարկել
Ճապոնիայում 2 մարդու մահապատժի են ենթարկել: Դատապարտյալների մահվան մասին դատավճիռներն արդարադատության նախարար Տակասի Յամասիտայի հրամանով ի կատար են ածվել այսօր վաղ առավոտյան: Մահապատիժն իրականացվել է կախաղանի միջոցով, մահապատժի ենթարկվածների անունները չեն հրապարակվում: 2018 թվականի ընթացքում Ճապոնիայում կախաղան է բարձրացվել 15 մարդ, ավելի շատ թվով դատապարտյալներ դեռ սպասում են մահապատժի իրագործմանը:

