դատարան

  • Դատարանը քննում է Արմեն Գևորգյանին կալանավորելու մասին հարցը

    Դատարանը քննում է Արմեն Գևորգյանին կալանավորելու մասին հարցը

    Այս պահին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Նոր Նորքի նստավայրում ընթանում է Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը, հայտնում է 168.am-ը։ Նա մեղադրվում է Ռոբերտ Քոչարյանին օժանդակելու, արտակարգ դրության հրամանագիրը պատրաստելու և ՍԴ դատավորին զանգահարելու համար։ Դատարանը քննում է Արմեն Գևորգյանին կալանավորելու մասին հարցը: Հիշեցնենք, որ արդարադատության իրականացմանը խոչընդոտելու դեպքի առթիվ օգոստոսի 3-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում…

  • Դատարանը մերժել է Վաչագան Ղազարյանին գրավով ազատ արձակելու միջնորդությունը

    Դատարանը մերժել է Վաչագան Ղազարյանին գրավով ազատ արձակելու միջնորդությունը

    Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանին գրավով կալանքից ազատ արձակելու մասին նրա փաստաբանների միջնորդությունը, Aysor.am-ին տեղեկացրեց Ղազարյանի փաստաբան Արմեն Հարությունյանը։ Նրա խոսքով, այսօր ժամը 16։00-ին դատարանը քննելու է նախաքննական մարմնի միջնորդությունը Ղազարյանի խափանման միջոց կալանքի ժամկետը երկարաձգելու մասին։ Փաստաբանը դժվարացավ գնահատել դատարանի կայացրած որոշումը՝ նշելով,…

  • Մանվել Գրիգորյանն այսօր էլ դատարանում պնդել է, որ մեղավոր չէ

    Մանվել Գրիգորյանն այսօր էլ դատարանում պնդել է, որ մեղավոր չէ

    Երևանի ընդհանուր իրավասության դատարանը (Շենգավիթի նստավայր) հեռացել է խորհրդակցական սենյակ՝ ԱԺ պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի կալանքը երկարաձգելու մասին նախաքննական մարմնի ներկայացրած միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու։ Նիստերի դահլիճից դուրս գալուց հետո Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց, որ Գրիգորյանը առողջական թեթև խնդիր է ունեցել, կանչել են շտապօգնություն և համապատասխան բուժօգնություն ցուցաբերելուց հետո նա կարողացել…

  • Դատարանում Մանվել Գրիգորյանի ինքնազգացողությունը վատացել է

    Դատարանում Մանվել Գրիգորյանի ինքնազգացողությունը վատացել է

    Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանն այսօր քննում է գեներալ Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը եւս երկու ամսով երկարացնելու հարցը: Գրիգորյանի համար շտապօգնություն է հրավիրվել դատարան, քանի որ վերջինիս ինքնազգացողությունը վատացել է դատական նիստի ընթացքում։ Նիստը հետաձգվել է մեկ ժամով, իսկ Մանվել Գրիգորյանը շարունակում է մնալ դատարանի շենքում։ Շենքում է նաև Նազիկ Ամիրյանը՝ Գրիգորյանի կինը։

  • «Ցանկացած անձ պետք է զգուշավորություն ու նրբանկատություն ցուցաբերի իր այն հրապարակային ելույթներում, որոնք վերաբերում են դատավորներին», – դատավորների միություն

    «Ցանկացած անձ պետք է զգուշավորություն ու նրբանկատություն ցուցաբերի իր այն հրապարակային ելույթներում, որոնք վերաբերում են դատավորներին», – դատավորների միություն

    ՀՀ դատավորների միությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես, նշված է. «Վերջին օրերի ընթացքում հասարակության մի շարք անդամների կողմից զանգվածային լրատվության միջոցներով հնչող՝ դատական իշխանության հեղինակությունը նսեմացնող, դատավորների պատիվն ու արժանապատվությունն արատավորող արտահայտությունների կապակցությամբ ՀՀ դատավորների միությունը հանդես է գալիս հետևյալ հայտարարությամբ. Դատավորների անկախությունն ու անաչառությունը, արդարադատության իրականացմանը ցանկացած միջամտության և դատավորների նկատմամբ անհարգալից վերաբերմունքի…

  • Հարուցված քրեական գործերով վերականգնվել է 35 միլիոն 609 հազար 352 դրամ

    Հարուցված քրեական գործերով վերականգնվել է 35 միլիոն 609 հազար 352 դրամ

    «Արմենպրես»-ը գրում ՝ ՀՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչությունում կատարվել է 2018թ. հունվարի 1-ից նոյեմբերի 20-ն ընկած ժամանակահատվածում հանրակրթական, նախնական և միջին մասնագիտական, ինչպես նաև բարձրագույն ուսումնական հաստատությունների աշխատակիցների գործունեության ընթացքում առերևույթ կատարված հանցագործությունների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերի վերաբերյալ տարածքային ստորաբաժանումներից ստացված տեղեկատվության ուսումնասիրություն և ամփոփում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի  տեղեկատվության և հասարակայնության  հետ…

  • Առաջին ատյանի դատարաններում հերթապահություն է սահմանվել

    Առաջին ատյանի դատարաններում հերթապահություն է սահմանվել

    Ազգային ժողովի արտահերթ ընտրություններով պայմանավորված, դեկտեմբերի 8-ին և 9-ին Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի դատարաններում և Դատական դեպարտամենտի կենտրոնական մարմնում սահմանվել է հերթապահություն: Այս մասին  «Արմենպրես»-ին տեղեկացրել են Բարձրագույն դատական խորհրդից:

  • Քոչարյանը կկալանավորվի

    Քոչարյանը կկալանավորվի

    Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ կկալանավորվի. քիչ առաջ դատավոր Ռուբեն Մխիթարյանը մերժեց փաստաբանների վերաքննիչ բողոքները և ըստ էության, բավարարեց վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը՝ Քոչարյանին կալանավորելու մասին՝ փոխանցում է aysor.am-ը։ Նիստերի դահլիճից դուրս գալով՝ փաստաբան Հայկ Ալումյանը ասաց, որ Վերաքննիչ դատարանը որոշեց ուժի մեջ թողնել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը։ Մեր հարցին,…

  • «ԱԱԾ ղեկավարը ավելի լավ վարչապետ կլիներ, քան Նիկոլ Փաշինյանը», – Արմեն Փաշինյան

    «ԱԱԾ ղեկավարը ավելի լավ վարչապետ կլիներ, քան Նիկոլ Փաշինյանը», – Արմեն Փաշինյան

    Aysor.am-ը գրում է. Գաղտնալսման հրապարակված երկրորդ մասից ես հասկացա, որ ԱԱԾ ղեկավարն ավելի պետականամետ է, քան՝ Նիկոլ Փաշինյանը, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։ «Գաղտնալսման երկրորդ մասը զրկեց այս իշխանություններին իրենց կողմից շահարկված այն թեզից, որ Հայաստանում այլևս չկա քաղաքական կոռուպցիա և դատարաններն անկախ են», – ասաց Արմեն Աշոտյանը։ Նա ընդգծեց՝ ձայնագրությունից…

  • Դատարանը հեռացավ Քոչորյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշում կայացնելու

    Դատարանը հեռացավ Քոչորյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշում կայացնելու

    Վերաքննիչ քրեական դատարանը քիչ առաջ հեռացավ խորհդակցական սենյակ, որպեսզի կայացնի Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը: Լրագրողների հետ զրույցում Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանն ասաց, որ դատարանը որոշումը կհրապարակի դեկտեմբերի 7-ին՝ ժամը 16:00-ին: Հիշեցնենք, որ դատարանն արդեն 5 օր է՝ քննում էր պաշտպանների ներկայացրած բողոքը: Մանրամասները՝ քիչ անց:

  • Սամվել Մայրապետյանի փաստաբանը դատարանի որոշումը համարում է անհիմն

    Սամվել Մայրապետյանի փաստաբանը դատարանի որոշումը համարում է անհիմն

    Սամվել Մայրապետյանի փաստաբանը դատարանի որոշումը համարում է անհիմն.

  • Դատարանը չեղարկել է Պետրոսյանի և Ստեպանենկոյի ամուսնությունը

    Դատարանը չեղարկել է Պետրոսյանի և Ստեպանենկոյի ամուսնությունը

    Մոսկվայի Խամոնիչևսկի շրջանային դատարանում հայտնի երգիծաբաններ Եվգենի Պետրոսյանի ու Ելենա Ստեպանենկոյի ամուսնությունը չեղարկել է: Պետրոսյանի փաստաբանը նշել է, որ Ստեպանենկոն ամեն կերպ փորձում էր ձգձգել գործընթացը, սակայն ի վերջո դատարանը որոշում է կայացրել: Փաստաբանի խոսքով՝ Պետրոսյանն այս պահից  «պաշտոնապես ազատ տղա» է: Աղբյուր՝ aysor.am

  • Վճռաբեկ դատարանը բավարարել է ՀՀ գլխավոր դատախազի վճռաբեկ բողոքը մասնակի

    Վճռաբեկ դատարանը բավարարել է ՀՀ գլխավոր դատախազի վճռաբեկ բողոքը մասնակի

    ՀՀ Վճռաբեկ դատարանը քիչ առաջ կայացրած որոշմամբ մերժեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքը, իսկ ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի վճռաբեկ բողոքը բավարարեց մասնակի: Այսպիսով, Վճռաբեկ դատարանը որոշեց բեկանել Քոչարյանի վերաբերյալ Վերաքննիչ դատարանի օգոստոսի 13-ի որոշումը և գործն ուղարկել նույն՝ Վերաքննիչ դատարան նոր քննության: Որոշումը կարդաց նախագահող դատավոր Լիլիթ Թադևոսյանը: Հ.Գ. Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազությունը օգոստոսի…

  • Ապամոնտաժման գործը հասավ դատարան

    Ապամոնտաժման գործը հասավ դատարան

    Ժամեր առաջ ապամոնտաժված շինության սեփականատերը դիմել է դատարան՝ քաղաքապետի որոշումն անվավեր ճանաչելու պահանջով։ Հ.Գ. Հիշեցնենք, որ շինության ապամոնտաժումը կայացվել էր քաղաքապետ Հայկ Մարության որոշմամբ:

  • Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարանում չարաշահումներ են հայտնաբերվել

    Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարանում չարաշահումներ են հայտնաբերվել

    2018 թվականի նոյեմբերի 6-ին ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժին օպերատիվ տեղեկություններ է ստացվել այն մասին, որ «Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպության պաշտոնատար անձինք թանգարանի հաստիքացուցակում պարբերաբար ընդգրկել  են անձանց, ովքեր աշխատանքի չեն հաճախել և նրանց անվամբ դուրս գրված աշխատավարձի գումարները յուրացվել են։ Նույն օրը թանգարանի աշխատակիցներից ոստիկանության Տարոնի բաժնում…