Դեկտեմբերի 31
Դեկտեմբերի 31-ին Երևանի մետրոպոլիտենի աշխատանքները կսկսվեն ժամը 07:00-ից և կավարտվեն հունվարի 1-ին՝ ժամը 03:00-ին
Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենից տեղեկացնում են, որ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ մետրոպոլիտենն աշխատանքներն իրականացնելու է արտակարգ ռեժիմով: Մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն որոշակի ժամային փոփոխություններ: Միայն դեկտեմբերի 31-ին մետրոպոլիտենի աշխատանքները կսկսվեն ժամը 07:00-ից և կավարտվեն 2023 թվականի հունվարի 1-ին՝ ժամը 03:00-ին:
Քերոբյանը զարմանք է արտահայտել՝ Հայ առաքելական եկեղեցու առաջարկի հետ կապված
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այսօր ԱԺ-ում անդրադարձավ Հայ առաքելական եկեղեցու այն առաջարկին, որ որպես ոչ աշխատանքային օրեր պահպանվեն նաև հունվարի 5-ը՝ որպես Սուրբ ծննդյան Ճրագալույցի տոնական օր, և հունվարի 7-ը` որպես մեռելոց հիշատակի օր։ Քերոբյանը զարմանք հայտնեց ու հռետորական հարց ուղղեց, թե ինչո՞ւ Հայ առաքելական եկեղեցին չի առաջարկում դեկտեմբերի 31-ը և հունվարի 1-ը դարձնել…