Դեղաչափ
Քովիդի դեմ խթանիչ դեղաչափով պատվաստվելու սխեման (ԼՈւՍԱՆԿԱՐ)
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հրապարակել է կորոնավիրուսի դեմ խթանիչ (բուստեր) դեղաչափով պատվաստման սխեման։ Ավանեսյանն այն հրապարակել է Facebook-ի իր էջում՝ լուսանկարի տեսքով։ Հիշեցնենք, որ 18 տարեկան ու դրանից բարձր տարիքի մարդիկ կարող են քովիդի դեմ ամբողջական պատվաստվելուց հետո 6 ամիս անց ստանալ նաև խթանիչ պատվաստանյութ, որը մարդուն կդարձնի ավելի պաշտպանված։ Հիշեցնենք նաև, որ…
100-ավոր քաղաքացիներ արդեն ստացել են քովիդի դեմ 3-րդ դեղաչափը
Հայաստանի Հանրապետությունում արդեն շուրջ 800 հոգի ստացել է երրորդ խթանիչ դեղաչափը։ Այս մասին այսօր Կառավարության նիստին ասաց նախարար Անահիտ Ավանեսյանը։ Նրա խոսքով՝ քովիդի դեմ առաջին դեղաչափը ստացել է 943 377 քաղաքացի, իսկ երկրորդ դեղաչափը՝ 711 864 քաղաքացի։ Նախարար Ավանեսյանը չմոռացավ նաև շնորհակալություն հայտնել բուժաշխատողներին, ովքեր պայքարում են ժողովրդի առողջության և կյանքի համար։
ՀՀ-ում ամբողջական պատվաստվածների թիվը մոտենում է 700 հազարին
Հայաստանի Հանրապետությունում շարունակվում է կորոնավիրուսի դեմ պատվաստումային գործընթացը։ Այսպիսով, 2021 թվականի դեկտեմբերի 26-ի դրությամբ՝ ՀՀ-ում իրականացվել է ընդհանուր 1626738 պատվաստում, որից 934028-ը՝ առաջին դեղաչափ, իսկ 692082-ը՝ երկրորդ դեղաչափ։ Ընդհանուր պատվաստումների թվի մեջ ներառված են նաև երրորդ՝ խթանիչ (բուստեր) դեղաչափ ստացածների թիվը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ առողջապահության պաշտոնական կայքից։ Հիշեցնենք, որ Հայաստանում քովիդի դեմ պատվաստվելն…
50 հազար դեղաչափ Moderna` Լիտվայից Հայաստանին
Լիտվայի կառավարությունը հայտարարել է, որ Հայաստանին կտրամադրի 50 հազար դեղաչափ Moderna պատվաստանյութ։ Այս մասին պաշտոնական հայտարարություն է տարածվել։ Նշվում է, որ պատվաստանյութերը Հայաստանում կլինեն մինչև հոկտեմբերի 4-ը։ Պաշտոնական հաղորդագրությունում ասվում է, որ Հայաստանն առաջին ու դեռ միակ երկիրն է, ում Լիտվան Moderna է նվիրաբերվում։ Մինչ այս Լիտվայի կառավարության որոշմամբ Հայաստանին արդեն իսկ տրամադրվել էր 200…
Անձը լիարժեք պատվաստված է, եթե կորոնավիրուսի դեմ ստացել է 2 դեղաչափ պատվաստում
ՀՀ առողջապահության նախարարությունը սեպտեմբերի 29-ին հայտարարություն է տարածել, որում մասնավորապես նշված է. «Հաշվի առնելով համացանցում և սոցիալական հարթակներում տարածվող մահերի պատճառների մասին չստուգված լուրերը` առողջապահության նախարարությունը կրկին հայտարարում է. Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստման հետ պատճառահետևանքային կապ ունեցող մահվան դեպքեր չեն գրանցվել: Հարկ է ընդգծել, որ «պատվաստումից հետո» չի նշանակում «պատվաստման արդյունքում և…
Իսրայելում կտրվի նաև կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի 3-րդ դեղաչափը
Իսրայելը առաջին պետություններից էր, որը մեկնարկեց քաղաքացիների՝ կորոնավիրուսի դեմ մասսայական պատվաստման գործընթաց։ Այն մեկնարկել է նախորդ տարվա դեկտեմբերի 20-ից։ Մինչ այս Իսրայելում արդեն 5,3 միլիոն մարդ ստացել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի երկու դեղաչափ։ Սակայն, այդ երկրում որոշել են նաև 60-ից բարձր տարիքի մարդկանց տալ երրորդ դեղաչափը։ Նման որոշում է կայացվել, որովհետև հիվանդացության օրական դեպքերի աճ…
Մեսսին կորոնավիրուսի դեմ պատվաստանյութեր է գնել Հարավային Ամերիկայի ֆուտբոլիստների համար
«Բարսելոնայի» աստղ Լիոնել Մեսսին Հարավային Ամերիկայի ֆուտբոլիստների համար կորոնավիրուսի դեմ 50 հազար դեղաչափ պատվաստանյութ է գնել։ Այս մասին հայտնում է The Guardian-ը։ Նշվում է, որ դրանց մի մասը բաժանվել է Արգենտինայի առաջին դիվիզիոնում հանդես եկող 26 ակումբի։ Ըստ աղբյուրի՝ Մեսսին նաև պայմանագիր է կնքել չինական Sinovac ընկերության հետ, իսկ հանդիպմանը ներկա է եղել նաև Ուրուգվայի…
Ավստրալիայում մեկնարկեցին պատվաստումները․ երկրի վարչապետն 1-ինն է պատվաստվել
Ավստրալիայում մեկնարկել է կորոնավիրուսի դեմ պատվաստման գործընթացը։ Կիրակի օրն իրենց բաժին պատվաստանյութն են ստացել Ավտսրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնն ու Առողջապահության նախարար Գրեգ Հանթը։ Նրանցից առաջինը պատվաստվել է Մորիսոնը։ Պաշտոնյաները ստացել են Pfizer/BioNTech ընկերության պատվաստանյութը։ Ավելի վաղ հայտնի էր դարձել Ավստրալիա պատվաստանյութի 142 000 դեղաչափի մատակարարման մասին։