դեղորայք
Ստատիններ. Հրաշք դեղամիջո՞ց, թե՞ գերագնահատված հաբ
Ստատինները՝ խոլեստերինի իջեցման համար նախատեսված դեղամիջոցների մի խումբ, լայնորեն օգտագործվում են սրտային հիվանդությունների կանխարգելման համար և համարվում են այդ գործընթացի անկյունաքարերից մեկը, համաձայն NutritionFacts.org-ի։ Սակայն, ինչպես ցանկացած դեղամիջոցի դեպքում, ստատիններն ունեն ինչպես դրական ազդեցություններ, այնպես էլ ռիսկեր, որոնք անհրաժեշտ է մանրակրկիտ գնահատել: Ստատիններն արդյունավետորեն նվազեցնում են ցածր խտության լիպոպրոտեինային (ՑԽԼ) խոլեստերինը, որը հայտնի է որպես…
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն ՀՀ առողջապահության նախարարության տրամադրած դեղորայք և այլ պարագաներ է տեղափոխել Արցախ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի բեռնատարը Հայաստանից ՀՀ առողջապահության նախարարության տրամադրած դեղորայք և այլ պարագաներ է տեղափոխել Արցախի բուժհաստատությունների համար։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրեց ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։ «Բեռը չի պատկանում ԿԽՄԿ-ին։ Մենք միայն ապահովել ենք անվտանգ փոխադրումը»,– ասել է նա՝ հավելելով, որ բեռը տրամադրել է ՀՀ առողջապահության նախարարությունը։ Ադրբեջանը 2022թ. դեկտեմբերի 12-ից…
ԿԽՄԿ-ն Հայաստանից մոտ 10 տոննա բեռ է հասցրել Արցախ` մանկական սնունդ, դեղորայք և սննդամթերք
15 օր է՝ փակ է Արցախը Հայաստանի և արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը: Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մեկ բեռնատար երեկ Հայաստանից մոտ 10 տոննա բեռ է հասցրել Արցախ, «Լուրերին» տեղեկացրել է կառույցի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին: Տեղափոխված մանկական սնունդը, դեղորայքը և սննդամթերքը հատկացվելու են առողջապահական հաստատություններին՝ հետագա բաշխման համար:…
Ներկա պահին առաջին բուժօգնության դեղերի և բժշկական պարագաների պակաս չկա. Արցախի առողջապահության նախարարություն
Արցախի առողջապահության նախարարության կողմից հատկացվել են Արցախի առողջապահության նախարարության ենթակա բժշկական հիմնարկներին և շրջանային բուժմիավորումներին 2020 թ․ դեկտեմբեր ամսվա և 2023 թ․ հունվար-փետրվար ամիսների համար կյանքին վտանգ սպառնացող դեղամիջոցները. բրոնխիալ ասթմայի դեղամիջոցներ. շաքարային և ոչ շաքարային դիաբետի դեղամիջոցներ. սրտի իշեմիկ հիվանդության դեղամիջոցներ. հոգեկան հիվանդության դեղամիջոցներ. էպիլեպսիայի դեղամիջոցներ. խրոնիկ երիկամային անբավարարության դեղամիջոց. պարբերական հիվանդության դեղամիջոց. չարորակ…
Փորձում ենք անել հնարավորը Արցախում ծանր վիճակում գտնվող պացիենտների վիճակը ստաբիլ պահելու համար. Ավանեսյան
Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը պատասխանեց այն հարցին, թե ինչ աշխատանքներ են տարվում Արցախում անհետաձգելի բժշկական օգնության կարիք ունեցող մարդկանց օգնություն ցուցաբերելու ուղղությամբ: «Մենք անմիջական կապի մեջ ենք ինչպես հիվանդանոցի, այնպես էլ առողջապահության նախարարության հետ: Համատեղ ուժերով փորձում ենք անել հնարավորը ծանր վիճակում գտնվող պացիենտների վիճակը ստաբիլ պահելու, և…
Մաքսանենգության դեպք վրաց-հայկական սահմանին
Ըստ տեղեկության՝ քննությամբ պարզվել է, որ ապօրինի նյութական օգուտ ստանալու նպատակով մեղադրյալը վրաց-հայկական Սադախլոյի անցակետով Վրաստանից Հայաստանի Հանրապետություն՝ մաքսային հսկողությունից գաղտնի, իր հսկողության տակ գտնվող MERCEDES-BENZ մակնիշի ավտոմեքենայով հատուկ կազմակերպված թաքստոցում փորձել է վաճառքի նպատակով տեղափոխել առանձնապես խոշոր չափի դեղորայք և համակարգչային տեխնիկա՝ ընդհանուր 26 հազար 644 լարի (մոտ 8 882 դոլար) մաքսային արժեքով: «Վրաստանի…
Մեկ բացիկ, մեկ կյանք. Պատիվ ՀԿ-ի ակցիան
Մեկ շաբաթ առաջ պատմել էինք «Պատիվ» սոցիալական աջակցման հասարակական կազմակերպության նախաձեռնած «Գիրքը վերածենք փողի» ակցիայի մասին։ Գրքերից ստացված գումարը կազմել էր 145. 000 դրամ։ Սակայն նախաձեռնության ղեկավար Արմենուհի Վարդանյանը, և իր թիմը որոշել էին՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամին անպայման փոխանցել 500. 000 դրամ։ «Մենք որոշեցինք ևս մեկ ակցիա կազմակերպել և մեր աջառ դրեցինք կոնկրետ նպատակ»,- պատմեց…
Նիդերլանդներից ժամանեց դեղորայքի հերթական խմբաքանակը․ ՀՀ դեսպան
Նիդերլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը Facebook-ի իր էջում լուսանկար է հրապարակել, որին կից գրել է․ «Նիդերլանդներից ժամանեց շտապ պահանջարկ ունեցող դեղորայքի հերթական խմբաքանակը»։ https://www.facebook.com/tbalayan/posts/10158731497339839
Առողջապահության նախարարությունը ներկայացրել է կորոնավիրուսի կանխարգելման և բուժման ծախսերի հաշվետվությունը
Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային համավարակի (COVID-19) կանխարգելման, վերահսկման, բուժման և այլ համալիր միջոցառումների շրջանակներում առողջապահության նախարարության կողմից իրականացված փաստացի ծախսերի մասով կից տրամադրվում է տեղեկատվություն` 2020 թվականի մարտից մինչև հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածի համար: Աղյուսակում ներառված են բացառապես առողջապահության նախարարության կողմից կատարված ծախսերը, քանի որ ծախսեր եղել են նաև այլ գերատեսչությունների կողմից։ Համավարակով պայմանավորված՝ ծախսերը կրում…
Երկրի համար ծանր այս իրավիճակում նման համախմբվածույթունը հսկայական նշանակություն ունի
Այսօր Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայության ՊՈԱԿ-ների աշխատակազմերը, արվեստի ու մշակույթի միությունների անդամները, անհատները Նկարիչների միության հյուրընկալությամբ Միության շենքում նախաձեռնել էին Արցախ ուղարկվող իրերի, նյութերի, սննդի (ապաստարաններում գտնվող հայրենակիցների համար), հագուստեղենի մեծ հավաք, որի համար ուզում եմ նրանց շնորհակալություն հայտնել: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։ «Երկրի համար…
Աշխարհում որևէ երեխա և երիտասարդ չպետք է մնա մենակ իր հիվանդության հետ. Աննա Հակոբյան
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Facebook-ի իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրառում կատարել։ «Աշխարհում որևէ երեխա և երիտասարդ չպետք է մնա մենակ իր հիվանդության հետ։ Սարսափելի է, երբ քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող անձինք մնում են մենակ իրենց խնդրի հետ՝ առանց օգնության՝ լինի դա ֆինանսական, թե հոգեբանական։ «City of smile/Ժպիտների քաղաք» հիմնադրամն աջակցում…
Լիբանան կուղևորվի հումանիտար աջակցությամբ բեռնված հայկական երրորդ ինքնաթիռը
Քիչ անց Լիբանան կուղևորվի հումանիտար աջակցությամբ բեռնված հայկական երրորդ ինքնաթիռը: Այս մասին իր Facebook-ի էջում գրել է ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը: «Քիչ անց Լիբանան կուղևորվի հումանիտար աջակցությամբ բեռնված հայկական երրորդ ինքնաթիռը: Հայաստանն ու Արցախը երեք թռիչքների արդյունքում Լիբանանին են տրամադրելու ավելի քան 36 տոննա առաջին անհրաժեշտության ապրանքներ, սննդամթերք ու դեղորայք: Առաջին երկու թռիչքների միջոցով հայրենիք…
Պատրաստ ենք լիբանանահայ մեր բոլոր հայրենակիցներին ընդունելու մեր օջախներում․ ԱՀ նախագահ
Արցախի նախագահի լրատվության ծառայությունից հայտնում են, որ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյաննօգոստոսի 10-ին հրավիրել է լիբանանահայությանը ցուցաբերվող աջակցությանը նվիրված աշխատանքային խորհրդակցություն։ Նախագահ Հարությունյանը նշել է, որ Բեյրութում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ Լիբանանի հայկական համայնքին նյութական օգնություն ցուցաբերելու աշխատանքները կազմակերպելու և համակարգելու նպատակով ստեղծվել է աշխատանքային խումբ՝ ԱՀ նախագահի գլխավոր խորհրդական-հատուկ հանձնարարություններով դեսպան Ռուդիկ Հյուսնունցի գլխավորությամբ։ Նախագահը հիշեցրել…
Հայաստանի սրտից և Արցախի ժողովրդից՝ Լիբանանին. Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել: Վարչապետը նշել է, որ այսօր ուղարկած աջակցությունը Լիբանանի Հանրապետությանը և հայ համայնքին չի ավարտվում: «Հայաստանի սրտից և Արցախի ժողովրդից՝ Լիբանանին: Երկու ինքնաթիռ արդեն ուղարկվել է Լիբանան՝ տանելով մարդասիրական առաջին անհրաժեշտության օգնություն: Այսքանով, սական, մեր աջակցությունը Լիբանանի Հանրապետությանը և հայ համայնքին չի ավարտվում: Խաղաղություն եղբայրական Լիբանանին»,-…
Արցախի ժողովրդից Լիբանանին. ևս մեկ ինքնաթիռ մեկնեց Բեյրութ (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)
Օգոստոսի 9-ին ևս մեկ ինքնաթիռ է մեկնել Բեյրութ` մարդասաիրական օգնություն հասցնելու: «Արցախի ժողովրդից Լիբանանին. ևս մեկ ինքնաթիռ մեկնեց Բեյրութ»,- հայտնում են ՀՀ Կառավարությունից: Ուղարկվող տուփերի վրա գրված է՝ «Արցախի ժողովրդից Լիբանանին»: Երեկ տեղի է ունեցել Հայաստանից Լիբանան մարդասիրական օգնություն տեղափոխող ինքնաթիռի առաջին չվերթը, որով դեղորայք և բժշկական պարագաներ են ուղարկվել Լիբանանի ժողովրդին: Եվս մեկ հատուկ…















