Դեսպանահավաք
Նիկոլ Փաշինյանը նախատել է դեսպաններին․ «Իրավունք»
Մամուլում տարածված տեղեկությունների համաձայն՝ վերջերս տեղի ունեցած «դեսպանահավաքի» ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախատել է տարբեր երկրներում հավատարմագրված ՀՀ դեսպաններին, թե՝ ոչինչ չեք անում մեր տնտեսության համար՝ ո՛չ ներդրումներ եք բերում, ո՛չ առևտրաշրջանառությունն ու տնտեսական կապերն եք զարգացնում, ձեզ ինչո՞ւ ենք պահում՝ այդքան փող ծախսում: Սակայն պարզվում է՝ դեսպաններն այսքանով չեն «պրծել», այսօր ԱԺ տարածաշրջանային…
Բակո Սահակյանն ընդունել է դեսպանահավաքի մասնակիցներին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 2-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կենտրոնական ապարատի, դիվանագիտական կորպուսի և հյուպատոսական հիմնարկների ղեկավար կազմի ներկայացուցիչներին` ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի գլխավորությամբ: Անդրադարձ է կատարվել երկու հայկական հանրապետությունների արտաքին քաղաքականությանը և այս ասպարեզում փոխգործակցությանը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը և տարածաշրջանային գործընթացներին: Երկրի ղեկավարը գոհունակությամբ նշել է, որ նման այցելությունները…
ՀՀ դեսպանները այցելել են Արցախի զորամասերից մեկը
Աշխատանքային այցով Արցախում գտնվող արտերկրում Հայաստանի Հանրապետության դեսպաններն ու դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարները, ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանի գլխավորությամբ, սեպտեմբերի 1-ին այցելել են հյուսիսային ուղղությամբ գործող զորամասերից մեկի մշտական տեղակայման վայր: Ինչպես հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը, դեսպաններն ու դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարները շրջայց են կատարել զորամասում, շփվել հրամանատարության ու ժամկետային զինծառայողների հետ, ծանոթացել նրանց…
ԱԳ նախարարը՝ դեսպանահավաքի և դիվանագետների բերած ներդրումների մասին
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը Գյումրիում ՀՀ մարզպետների և համայնքային ղեկավարների հետ հանդիպման արդյունքներով ճեպազրույց է ունեցել լրագրողների հետ: «Արտաքին ծառայությունն աշխատում է բազմաթիվ ուղղություններով՝ անվտանգության օրակարգից սկսած, մեր ամենագերակա խնդրից՝ Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման հարցից սկսած, վերջացրած մարդկային շփումների, մշակութային, կրթական, տնտեսական, մարզային և բոլոր այլ ուղղություններով: Եվ մենք շատ ինքնավստահ ընդլայնում ենք այդ շրջանակը:…
Նիկոլ Փաշինյանը նախատել է դեսպաններին. «Հրապարակ»
«Նախօրեին դեսպանահավաքի ժամանակ Նիկոլ Փաշինյանը off the record ռեժիմում նախատել է դեսպաններին, թե՝ ոչինչ չեք անում մեր տնտեսության համար՝ ո՛չ ներդրումներ եք բերում, ո՛չ առևտրաշրջանառությունն ու տնտեսական կապերն եք զարգացնում դեսպանընկալ երկրների հետ, ձեզ ինչո՞ւ ենք պահում՝ այդքան փող ծախսում։ Անորոշ դժգոհություններ են հնչել, սակայն ներկաների տպավորությամբ՝ վարչապետի զայրույթն առավելապես ուղղված է եղել ԱՄՆ-ում ՀՀ…





