դեսպանություն
Սիրիայում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունը վերսկսել է աշխատանքը
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը տեղեկացնում է, որ Սիրիայում՝ Դամասկոսում, ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունն այսօր վերսկսել է իր բնականոն աշխատանքը։ Դեսպանության հյուպատոսական բաժինն արդեն ընդունում է ՀՀ քաղաքացիներին և մատուցում ծառայություններ։ ԱԳՆ հաղորդագրության մեջ նշվում է, որ դեսպանության աշխատանքների վերականգնումը նախատեսված է ինչպես հյուպատոսական, այնպես էլ դիվանագիտական ծառայությունների ամբողջական ապահովման համար։ Բացի այդ, նախապես տրամադրված թեժ գիծը…
ԱՄՆ-ն աջակցում է ԵՄ դիտորդական առաքելությանը Հայաստանում․ դեսպանություն
Միացյալ Նահանգներն աջակցում է Եվրամիության դիտորդական առաքելությանը Հայաստանում: Այս մասին «Ազատությանը» հայտնել են ԱՄՆ դեսպանությունից՝ ըստ էության անպատասխան թողնելով հարցը։ «Ազատությունը», մասնավորապես, հետաքրքրվել է դեսպանությունից, թե հնարավո՞ր է, արդյոք՝ Միացյալ Նահանգները ևս միանա դիտորդական առաքելությանը՝ հաշվի առնելով, որ կան հավաստի տեղեկություններ ԵՄ առաքելության ընդլայնման վերաբերյալ։ Դեսպանատնից միայն նշել են, որ ողջունում են գործընկերների, այդ թվում՝…
Ադրբեջանը դեսպանություն է բացում Իսրայելում
Ադրբեջանը մտադիր է դեսպանատուն բացել Իսրայելում։ Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս Ադրբեջանը»։ Ադրբեջանի խորհրդարանում ներկայացվել է «Իսրայելում Ադրբեջանի դեսպանատան բացման մասին» օրինագիծը։ Իսրայելում Ադրբեջանի դեսպանատունը կգործի Թել Ավիվում։
ՀՀ-ն աշխարհի ամենաժողովրդավարական երկրներից մեկն է, այդ պատճառով Կանադան այստեղ դեսպանություն է բացում․ Պապոյան
Հայաստանն աշխարհի ամենաժողովրդավարական երկրներից մեկն է եւ հենց այդ ժողովրդավարությանը խրախուսելու համար Կանադան 2023-ին ՀՀ-ում բացելու է դեսպանություն: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 4-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՔՊ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պապոյանը: «Դրա միակ պատճառն այն չէ, որ Կանադայի արտաքին քաղաքականության մեջ է բան փոխվել: Հայաստանի նման պետություններում Կանադան դեսպանություն բացում է միայն հատուկ…
ԱՄՆ-ը հանձնառու է Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու գործին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն
Սեպտեմբերի 27-ին հիշում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության զոհերին և ցավակցում ու զորակցում ենք զոհվածների, վիրավորների ընտանիքներին։ Միացյալ Նահանգները հանձնառու է Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղություն հաստատելու գործին: Այդ մասին ասված է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության Ֆեյսբուքի էջում հրապարակված գրառման մեջ: ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին մոմ է վառում Գորիսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում։
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության պարզաբանումը կապված հավաքագրման հետ
Վերջերս ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության կայքում տեղադրվել էր «Հաղորդագրություն ԱՄՆ քաղաքացիների համար» վերտառությամբ հրապարակումը, որով դեսպանությունը փնտրում էր համայնքի հետ կապի կամավորներ: Դեսպանությունից պարզաբանում են՝ ամբողջ աշխարհում ԱՄՆ դեսպանությունները պարբերաբար հավաքագրում են համայնքի հետ կապի կամավորների, որոնք օգնում են տեղեկությունների փոխանցման և այլ երկրում բնակվող կամ ճանապարհորդող ԱՄՆ քաղաքացիներին անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու հարցում։ «Սա հյուպատոսական ծառայությունների…
Լիբանանի քաղաքացիները հուլիսի 5-ից ՀՀ սահմանին կարող են ստանալ մուտքի արտոնագիր
Լիբանանում Հայաստանի դեսպանությունից հայտնում են, որ սույն թվականի հուլիսի 5-ից Լիբանանի քաղաքացիները կարող են ՀՀ մուտքի արտոնագիր ստանալ ՀՀ սահմանին:
Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի միջոցառում՝ ֆրանսիական Լը Ռենսում
Ապրիլի 23-ին Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունը մասնակցեց փարիզամերձ Լը Ռենսի (Le Raincy) քաղաքում գտնվող «Դպրոցասեր» կրթական հաստատության բակում տեղակայված Խաչքարի առջև Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի միջոցառմանը, որը կազմակերպել էր Լը Ռենսիի քաղաքապետարանը՝ «Դպրոցասեր»-ի բարեկամներ տիկնանց միության ասոցիացիայի և տեղի համայնքային կառույցների հետ համատեղ: Այս մասին տեղեկանում ենք Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունից։ Իսրայելում կայացել է Հայոց ցեղասպանության 107-րդ…
Հայաստանի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Իրանի նախագահին
Այսօր՝ ապրիլի 25-ին, Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արսեն Ավագյանը իր հավատարմագրերը հանձնեց Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիին։ Այս մասին տեղեկանում ենք Իրանում ՀՀ դեսպանության Facebook-ի պաշտոնական էջից։ Իսրայելում կայացել է Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին նվիրված արարողություն (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ) Միրզոյանը և Բայրամովը համաձայնության են եկել սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովի կառուցվածքի շուրջ «Ողջունելով…
Ռուսաստանը կոչ է արել ԱՄՆ-ին հրաժարվել շրջափակման և պատժամիջոցների քաղաքականությունից
Մոսկվան կոչ է անում Վաշինգտոնին արտաքին քաղաքական ուղղության մեջ հրաժարվել շրջափակման և պատժամիջոցների քաղաքականությունից։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ում ՌԴ դեսպանությունն իր թվիթերյան էջում։ Դեսպանության մեկնաբանությունը նվիրված է միգրացիայի խնդիրների շուրջ ապրիլի 21-ին ԱՄՆ-ի և Կուբայի միջև կայանալիք բարձր մակարդակի երկխոսության մասին հաղորդագրություններին։ «Երկխոսությունը միշտ ավելի լավ է, քան դրա բացակայությունը։ Ժամանակն է, որ ԱՄՆ-ը…
Հայոց Ցեղասպանության տարելիցին նվիրված համերգ՝ Վերսալի պալատում
Ֆրանսիայում Հայոց Ցեղասպանության 107-րդ տարելիցի կապակցությամբ տեղի կունենա հիշատակի համերգ։ Այս մասին տեղեկանում ենք Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության Facebook-ի պաշտոնական էջից։ Նշվում է, որ համերգը տեղի է ունենալու Վերսալի պալատում՝ ապրիլի 13-ին։ Մեկնարկը նախատեսված է 19:00-ին։ Ծրագրում ընդգրկված են գործեր Գրիգոր Նարեկացուց, Սայաթ-Նովայից, Կոմիտասից, Արամ Խաչատուրյանից, Առնո Բաբաջանյանից, Ծովինար Հովհաննիսյանից, Մելիք Մավիսակալյանից, Սպենդարյանից, Մակար Եկմալյանից և…
ԱՄՆ դեսպան Մակունցը ԼՂ-ում իրավիճակը քննարկել է ամերիկացի համանախագահի հետ
Երեկ՝ մարտի 25-ին Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետությա դեսպան Մակունցը քննարկում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Էնդրյու Շոֆերի հետ։ Այս մասին տեղեկանում ենք ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության Facebook-ի էջից։ Խաբեբաներ, մարդասպաններ, դևեր․ Թանկյանը խոսել է ադրբեջանական սադրանքից Ադրբեջանը կրկին դիմել է ագրեսիվ գործողությունների․ Արցախի ՊՆ Նշվում է, որ քննարկել են Լեռնային Ղարաբաղում լարվածության աճն…
Զենքի լաբորատորիաների մասին Կրեմլի պնդումները անհեթեթ են․ ԱՄՆ Պետդեպ
ԱՄՆ պետդեպի խոսնակ Նեդ Փրայսն անդրադարձել է Ռուսաստանի կողմից հայտարարություններին, թե Ուկրաինայում գործում են օտարերկրյա կամ տեղական քիմիական և կենսաբանական զենքի լաբորատորիաներ։ Այս մասին տեղեկանում ենք Հայաստանում ԱՄՆ դեսպանության Facebook-ի էջից։ Փրայսը նշել է, որ այդ պնդումները ենթադրյալ լաբորատորիաների մասին բացարձակ անհեթեթ են։ Խոսնակը ընդգծել է, որ նման ապատեղեկատվություններ տարածելու միջոցով Ռուսաստանը փորձում է արդարացնել…
Այս տարվա Եվրատեսիլում Էստոնիան կներկայացնի Ստեֆան Հայրապետյանը (ՏԵՍԱՆՅՈւԹ)
«Եվրատեսիլ-2022» մրցույթում Էստոնիան ներկայացնելու է հայազգի Ստեֆան Հայրապետյանը։ Այս մասին հայտնում է Լիտվայում ՀՀ դեսպանությունը։ Նշվում է, որ Ստեֆանը «Mashtots Tartu – Tallinn» հայկական կիրակնօրյա դպրոցի շրջանավարտ է, ինչպես նաև՝ «Դվին» քառյակի երգիչ։ Հիշեցնենք, որ այս տարվա «Եվրատեսիլը» կկայանա Իտալիայում։
Հայաստանն ու Գերմանիան 30 տարի է ունեն դիվանագիտական հարաբերություններ
Հայաստանն ու Գերմանիան նշում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը։ Այս մասին գրում է Գերմանիայում ՀՀ դեսպանությունը։ Նշվում է, որ 2 ժողովուրդների միջև բարեկամությունը վերջին 30 տարիների ընթացքում ընդլայնվել է փոխադարձ վստահության և հարգանքի ոգով։ Ըստ աղբյուրի՝ այս երեք տասնամյակների ընթացքում իրականացվել են բազմաթիվ համատեղ ծրագրեր ու նախաձեռնություններ, որոնք նշանավորել են այդ տարիները։