դեսպանություն

  • Կահիրեի աշտարակը ստացել է Հայաստանի դրոշի գույները

    Կահիրեի աշտարակը ստացել է Հայաստանի դրոշի գույները

    Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեի աշտարակի գույները լուսավորվել են Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով։ Այս մասին տեղեկանում ենք Եգիպտոսում ՀՀ դեսպանություն։ Սա տեղի է ունեցել երեկ՝ սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի Անկախության տոնի առթիվ։ Բացի լուսավորվելը, աշտարակի վրա գրվել է նաև Armenia 30։

  • Օտտավայում հանդիսավոր կերպով բարձրացվել է Հայաստանի դրոշը

    Օտտավայում հանդիսավոր կերպով բարձրացվել է Հայաստանի դրոշը

    Կանադայի Օտտավա քաղաքի քաղաքապետարանի դիմաց հանդիսավոր արարողությամբ բարձրացվել է Հայաստանի դրոշը։ Այս մասին տեղեկացնում են Կանադայում ՀՀ դեսպանությունից։ Նշվում է, որ այն արվել է Հայաստանի անկախության 30-ամյակի կապակցությամբ։ Ըստ աղբյուրի՝ Օտտավայի քաղաքապետ Ջիմ Վաթսոնն ու ՀՀ դեսպան Անահիտ Հարությունյանը ելույթներով են հանդես եկել։

  • Սիրիա-Հայաստան բարեկամության խմբի անդամներն այցելել են Սիրիայում ՀՀ դեսպանություն

    Սիրիա-Հայաստան բարեկամության խմբի անդամներն այցելել են Սիրիայում ՀՀ դեսպանություն

    Սեպտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետության Անկախության 30-ամյա հոբելյանի կապակցությամբ ՍԱՀ Ժողովրդական ժողովի (խորհրդարանի) Սիրիա-Հայաստան բարեկամության պատգամավորական խմբի անդամները՝ հայազգի պատգամավոր Լուսին Իսքենյանի գլխավորությամբ, այցելել են Սիրիայում ՀՀ դեսպանություն: Հանդիպման ընթացքում ՍԱՀ պատգամավորները ջերմորեն շնորհավորել են Հայաստանի Հանրապետության կառավարությանը, ժողովրդին և ՀՀ Ազգային ժողովի իրենց գործընկերներին՝ մաղթելով բարեկամ Հայաստանին հարատև խաղաղություն, իսկ եղբայրական հայ ժողովրդին՝ բարգավաճում և…

  • Տոկիոյում հայուհիները տարազներով ֆլեշմոբ են արել

    Տոկիոյում հայուհիները տարազներով ֆլեշմոբ են արել

    Հայաստանի Անկախության տոնից անմասն չի մնացել նաև Ճապոնիան։ Մայրաքաղաք Տոկիոյում մի շարք հայուհիներ հայկական տարազներով ֆլեշմոբ են իրականացվել՝ նվիրված անկախության 30-ամյակին։ Այս մասին տեղեկանում ենք Ճապոնիայում Հայաստանի դեպանությունից։ Նշվում է, որ ֆլեշմոբն իրականացվել է Ասակուսա պատմամշակութային թաղամասում։

  • Ուզում եմ առանձնահատուկ նշել հայ ժողովրդի ուժը․ ԱՄՆ դեսպանը շնորհավորել է Անկախության տոնը

    Ուզում եմ առանձնահատուկ նշել հայ ժողովրդի ուժը․ ԱՄՆ դեսպանը շնորհավորել է Անկախության տոնը

    Հայաստանի Հանրապետություն Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Լին Թրեյսին շնորհավորական ուղերձ է հղել՝ Հայաստանի անկախության 30-ամյա առթիվ։ Այս մասին տեղեկանում ենք ԱՄՆ դեսպանության Facebook-ի էջից։ «ԱՄՆ դեսպանության և ամերիկյան ժողովրդի անունից ջերմորեն շնորհավորում եմ հայ ժողովրդին Անկախության տոնի առթիվ։ Տոնելով Հայաստանի անկախության երեսնամյա հոբելյանը՝ ուզում եմ առանձնահատուկ նշել հայ ժողովրդի ուժը, տոկունությունը և ավելի լավ ապագա…

  • Փոփոխություններ՝ Իսպանիա մուտք գործելու ընթացակարգում

    Փոփոխություններ՝ Իսպանիա մուտք գործելու ընթացակարգում

    Սեպտեմբերի 18-ին Իսպանիայում ՀՀ դեսպանությունը Facebook-ի էջում հաղորդագրություն է տարածել, որում հայտնել է, որ որ ս․թ․ սեպտեմբերի 15-ին Իսպանիայում ուժի մեջ մտած նոր ընթացակարգի համաձայն՝ Հայաստանը հայտնվել է համաճարակաբանական տեսանկյունից ոչ ապահով երկրների ցանկում, ինչը նշանակում է, որ այսուհետ զբոսաշրջային նպատակով Իսպանիա ժամանող ՀՀ քաղաքացիները պարտավոր են ներկայացնել պատվաստված լինելու վերաբերյալ սերտիֆիկատ, ընդ որում՝ պատվաստանյութը պետք…

  • Մակունցը ԱՄՆ կոնգրեսականին ներկայացրել է Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը

    Մակունցը ԱՄՆ կոնգրեսականին ներկայացրել է Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը

    Երեկ՝ սեպտեմբերի 10-ին Ամերիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հեռավար հանդիպում է ունեցել Կոնգրեսի հայկական հարցերի հանձնախմբի համանախագահ կոնգրեսական Ջեքի Սփիրի հետ։ Այս մասին տեղեկանում ենք ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության Facebook-ի էջից։ ԱԳ նախարար Միրզոյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության դեսպանին Արարատ Միրզոյանը հանդիպել է Մինսկի խմբի ռուս համանախագահի հետ «Դեսպան Մակունցը ներկայացրեց Արցախի շուրջ…

  • Փարիզում բացվել է հայկական 4-րդ փառատոնը

    Փարիզում բացվել է հայկական 4-րդ փառատոնը

    Երեկ՝ սեպտեմբերի 6-ին, Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում բացվել է հայկական չորրորդ փառատոնը։ Այս մասին տեղեկանում ենք Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից։ Նշվում է, որ փառատոնը կազմակերպիչը Հայ Առաքելական Եկեղեցու Ֆրանսիայի թեմն է։ Ըստ աղբյուրի՝ փառատոնը բացել են Ֆրանսիայի թեմի առաջնորդ Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը, Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, Փարիզի 8-րդ շրջանի քաղաքապետ Ժանն Դ՛Օտսերը, Փարիզի 9-րդ շրջանի քաղաքապետ…

  • Մոսկվայում անցկացվել է «Ծիրան» հայկական փառատոնը

    Մոսկվայում անցկացվել է «Ծիրան» հայկական փառատոնը

    Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում երեկ՝ օգոստոսի 28-ին, Ժողովրդական տնտեսության ձեռքբերումների ցուցահանդեսի «Արմենիա» տաղավարում անցկացվել է «Ծիրան» անվանումը կրող բազմազգ փառատոնը, որի ժամանակ անցկացվել են մի շարք միջոցառումներ։ Այս մասին տեղեկանում ենք Ռուսաստանում Հայաստանի դեսպանության Facebook-ի էջից։ Միջոցառման մեծ թվով մարդիկ են մասնակցել՝ ամենատարբեր բնագավառներից, այդ թվում՝ սպորտային և մշակութային գործիչների, ինչպես նաև մասնակիցներ են եղել հայ…

  • Հայ-ամերիկյան համագործակցությունն արտակարգ իրավիճակների ոլորտում

    Հայ-ամերիկյան համագործակցությունն արտակարգ իրավիճակների ոլորտում

    Օգոստոսի 17-ին Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ հայ-ամերիկյան համագործակցության շրջանակներում այսօր ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրեն Արմեն Գասպարյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի Վտանգների նվազեցման գործակալության գրասենյակի ղեկավար Մարգո Շիլդսի, զանգվածային ոչնչացման զենքի տարածման կանխարգելման հայաստանյան ծրագրի ղեկավար Էլիզաբեթ Դուֆրեյնի և սպառնալիքների համատեղ նվազեցման ծրագրով աջակցող կապալառու Լորեն Բարդինի հետ: Հանդիպմանը մասնավորապես…

  • Ուրուգվայը դեսպանություն կբացի Հայաստանում

    Ուրուգվայը դեսպանություն կբացի Հայաստանում

    Քիչ առաջ կայացավ Հայաստանի և Ուրագվայի ԱԳՆ ղեկավարների համատեղ մամուլի ասուլիսը։ Դրա ընթացքում Ուրուգվայի արտգործնախարար Ֆրանսիսկո Բուստիժոն հայտարարեց, որ Ուրուգվայը Հայաստանում դեսպանություն կբացի։ Բուստիժոն ասաց, որ երկու երկրները կապված են միմյանց հետ խոր բարեկամական հարաբերություններով։ Նա ասաց, որ կողմերը մտադիր են հարաբերությունները խորացնել գիտության, տեխնոլոգիաների, առողջապահության և մշակույթի ոլորտներում։

  • Իրանում քննարկվել է ՀՀ-ում դեղագործության ոլորտում ներդրումային ծրագրեր իրականացնելու հարցը

    Իրանում քննարկվել է ՀՀ-ում դեղագործության ոլորտում ներդրումային ծրագրեր իրականացնելու հարցը

    Հուլիսի 31-ին Իրանում ՀՀ-ի դեսպանությունը  հաղորդագրություն է տարածել, որում հայտնել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության սոցիալական ապահովության ներդրումների ընկերության հրավերով հուլիսի 27-ից 29-ը Թեհրանում էր գտնվում ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանի գլխավորած պատվիրակությունը: Իրանում բացվել է առաջին նորարարական միջուկային կենտրոնը Իրանը Հայաստանին ու Ադրբեջանին կոչ է արել տարածաշրջանային խաղաղություն հաստատել «Այցի շրջանակներում հայկական պատվիրակությունը ծանոթացել է…

  • Տարբեր երկրների ռազմական կցորդները հյուրընկալվել են ՀՀ ՊՆ-ում

    Տարբեր երկրների ռազմական կցորդները հյուրընկալվել են ՀՀ ՊՆ-ում

    Հուլիսի 28-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության գլխավոր վարչության պետ Լևոն Այվազյանն ընդունել է Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դեսպանությունների ռազմական կցորդներին: Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։ Դուրս գալ ՀԱՊԿ-ից, դիմել ՄԱԿ ԱԽ․ սկսվել է ստորագրահավաք Ֆրանսիայի մտահոգությունը Հայաստանի սահմաններն են․ դեսպան «Հանդիպման ընթացքում կցորդներին ներկայացվել է տեղեկատվություն հուլիսի 28-ի…

  • Չվերթներ կիրականացվեն Լիոնից դեպի Երևան

    Չվերթներ կիրականացվեն Լիոնից դեպի Երևան

    Սկսած այսօրվանից՝ հուլիսի 22-ից, ուղիղ ոչ կանոնավոր չվերթներ են իրականացվելու Լիոնից դեպի Երևան։ Այս մասին տեղեկանում ենք Ֆրանսիայում ՀՀ դեսպանության Facebook-ի պաշտոնական էջից։ Նշվում է, որ չվերթները լինելու է շաբաթական մեկ անգամ հաճախականությամբ։ Տոմսեր կարող եք ձեռք բերել Facebook-յան Travel AviaDrom էջից։

  • ԱՄՆ դեսպանությունը մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանին գրանցվող միջադեպերով

    ԱՄՆ դեսպանությունը մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանին գրանցվող միջադեպերով

    Հուլիսի 20-ին հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի հետ կապված հաղորդագրություն է տարածել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը։ Դեսպանությունը մտահոգություն է հայտնում Հայաստանի և Ադրբեջանի սահմանի երկայնքով գրանցվող միջադեպերի կապակցությամբ․ «Միացյալ Նահանգները մտահոգված է Հայաստանի և Ադրբեջանի սահմանի երկայնքով գրանցվող միջադեպերով, հատկապես՝ Երասխ/Սադարակ հատվածի վերջին դեպքերով: Մենք երկու կողմին կոչ ենք անում արագ և խաղաղ կերպով թուլացնել լարվածությունը և առարկայական…