դիլիջան ազգային պարկ
Դիլիջան ազգային պարկում ծառահատումներ են իրականացվել
Դիլիջան ազգային պարկում ծառահատումներ են իրականացվել: Ահազանգում է Բնապահպանի տուն հ/կ-ն: «Հենց այսօր, Հաղարծին վանքի վերևը, ֆերմայի մոտ, ճամփի կողքին։ Ու այսպիսի ծառահատումներ Դիլիջան ազգային պարկում շատ են ու շարունակում են շատանալ։ Չնայած այսպես կոչված բարեփոխումներին ու նրան, որ հին անտառապահերն ու անտառապետերը դեռ գումար են ստանում` պահպանության համար։ Սա հաղորդում է հանցագործության մասին»։
Անհետացած համարվող կենդանին վերադարձվում է բնություն
Շրջակա միջավայրի նախարարությունը լուսանկարներ է հրապարակել «Դիլիջան» ազգային պարկի՝ «Կովկասյան ազնվացեղ եղջերուների բազմացման կենտրոն»-ից։ Նշենք, որ այս հոկտեմբերը կենտրոնում նշանավորվեց անչափ կարևոր իրադարձությամբ՝ բնություն բաց թողնվեց եղջերուների առաջին խմբաքանակը՝ 3 առանձնյակ։ Արդյունքում բնության մեջ անհետացած համարվող կենդանին վերադարձել է իր բնական ապրելավայր: Առաջիկա տարիներին նախատեսվում է տարեկան 5-10 առանձնյակի ազատ արձակում բնություն։
Forbes-ը Կովկասի բնության հրաշալիքների ցանկում ներառել է Խոսրովի անտառը և Դիլիջան ազգային պարկը
Forbes-ը «Կովկասի բնության հրաշալիքների» ցանկում ներառել է «Խոսրովի անտառ» պետական արգելոցը և «Դիլիջան» ազգային պարկը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը: «Forbes ամսագիրը հոդված է հրապարակել եվրասիական Կովկասի հինգ հիասքանչ բնական հրաշալիքների մասին, որոնք պետք է այցելել։ Արջի քոթոթի սպանության առթիվ Շրջակա միջավայրի նախարարությունը դիմել է ոստիկանություն Օգտագործված դիմակը կամ ձեռնոցը չնախատեսված վայրերում…
Վարչապետը կերակրում է եղջերուներին․ նա այցելել է Կովկասյան ազնվացեղ եղջերուների բազմացման կենտրոն (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Վարչապետն այցելել է «Դիլիջան» ազգային պարկում՝ Պարզ լճի ճանապարհին գտնվող «Կովկասյան ազնվացեղ եղջերուների բազմացման կենտրոն»։ ՀՀ վարչապետի տիկինը Facebook-ի իր էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ Նիկոլ Փաշինյանը կերակրում է եղջերուներին։ ««Դիլիջան» ազգային պարկում՝ Պարզ լճի ճանապարհին գտնվող «Կովկասյան ազնվացեղ եղջերուների բազմացման կենտրոն» կարող են այցելել բոլոր ցանկացողները, մուտքը մեկ անձի համար՝ 300 դրամ, իսկ մինչև…
Դատախազությունը դիմել է Դիլիջան ազգային պարկին՝ պետության հողամասերը վերադարձնելու հարցով
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում Դիլիջանի համայնքապետարանից, «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ից և ՀՀ կադաստրի կոմիտեից պահանջված և ստացված փաստաթղթերի համադրությամբ ուսումնասիրվել են «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ կողմից ֆիզիկական կամ իրավաբանական անձանց հողամասերը կառուցապատման իրավունքով տրամադրելու վերաբերյալ կնքված պայմանագրերը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ դատախազության պաշտոնական կայքից։ Սոճիներ էին ապօրինի հատել. ոստիկանների բացահայտումը…
Բացահայտվել են Փարաքարի ու Դիլիջան ազգային պարկի պաշտոնյաների կողմից հափշտակման դեպքեր
ՀՀ ազգային անվտանգության ծառայության համապատասխան ստորաբաժանումների կողմից ձեռնարկված արդյունավետ օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումների արդյունքում ձեռք են բերվել բավարար փաստական տվյալներ առ այն, որ Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ղեկավարը մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, մեկ միասնական դիտավորությամբ, ապօրինի, անհատույց շահադիտական դրդումներով, վատնման եղանակով, հափշտակել է համայնքի՝ առանձնապես խոշոր չափերի՝ 12.935.000 ՀՀ դրամի դրամական միջոցները, հայտնում են…
Չարաշահումներ` Դիլիջանի համայնքապետարանի և «Դիլիջան ազգային պարկի» պաշտոնյաների կողմից
«hetq.am» կայքի «Ում թիրախում են հայտնվել «Դիլիջան» ազգային պարկի անտառները. Մաս 1» վերտառությամբ հրապարակման հիման վրա Տավուշի մարզի դատախազությունում իրականացվել է պետական շահերի պաշտպանության հարցադրումներով բազմածավալ ուսումնասիրություն, հայտնում են ՀՀ դատախազության պաշտոնական կայքից։ Ըստ աղբյուրի՝ այդ շրջանակներում տվյալներ են ձեռք բերվել, որ ՀՀ Դիլիջան համայնքի Պարզ Լճի փողոց 24 հասցեում հանգստի կազմակերպման և սպասարկման ծառայությունների…
«Դիլիջանի ազգային պարկի» հատված 257 ծառ է հայտանբերվել․ հարուցվել է քրգործ
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ուսումնասիրվել են «Դիլիջանի ազգային պարկ» ՊՈԱԿ-ի անտառածածկ տարածքներում իրականացված ստուգման արդյունքների վերաբերյալ փաստաթղթերը, որի արդյունքում պարզվել են ապօրինի բազմզաթիվ ծառահատումների դեպքեր, որոնք կատարվել են պաշտոնատար անձանց կողմից ծառայության նկատմամբ անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունքի հետևանքով իրենց պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու արդյունքում: Մասնավորապես ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական…
Ապօրինի ծառահատման կոծկման դեպքը հանգեցրել է պաշտոնազրկման
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կենսաբազմազանության վերահսկողության վարչության՝ կենդանական աշխարհի վերահսկողության բաժնի պետ գրել է. «Ես՝ Արթուր Բեգլարյանս, 2000 թվականից աշխատել եմ բնապահպանական վերահսկողության ոլորտում, իսկ 2017 թվականից՝ ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կենսաբազմազանության վերահսկողության վարչությունում՝ որպես կենդանական աշխարհի վերահսկողության բաժնի պետ։ Աշխատանքային գործունեության ընթացքում ինձ հայտնի են դարձել Տեսչական մարմնի ղեկավար Վ․…
Կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունք համար մեղադրանք է առաջադրվել «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենի
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունք դրսևորելու դեպքի առթիվ: Մեղադրանք է առաջադրվել «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենին: 2019թ. դեկտեմբերի 1-ին՝ ժամը 14:50-ի սահմաններում, Երևան քաղաքի բնակչուհուց ահազանգ է ստացվել՝ «Գետափ» ռեստորանային համալիրի բակում գլխի շրջանում հրազենային վնասվածքով շուն հայտնաբերելու վերաբերյալ: Դեպքի առթիվ ՀՀ…
Կոռուպցիոն չարաշահումներ՝ «Հայանտառ» և «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ների անտառապահների կողմից
Տավուշի մարզում շարունակվում է ապօրինի անտառահատման և այդ ոլորտում կոռուպցիոն հանցագործությունների դեմ քրեաիրավական պայքարը: 2019թ. հոկտեմբերի 24-ին ոստիկանության Իջևանի բաժնի ՔՀԲ ծառայողներն օպերատիվ տեղեկություններն իրացնելիս ԲԸՏՄ Տավուշի տարածքային բաժնի աշխատակիցների հետ «Հայանտառ» ՊՈԱԿ «Իջևանի անտառտնտեսություն» մասնաճյուղի Իջևանի անտառպետության պահաբաժնում հայտնաբերել են փայտածուխ պատրաստելու համար նախատեսված երկաթյա տարաներ՝ լցված փայտանյութով, 202 հատ փայտածուխի լցված պարկ և…
Դիպլոմ կեղծելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով նախաքննությունն ավարտվել է
ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ավարտվել է ինստիտուտի դիպլոմը կեղծելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. մեղադրանք է առաջադրվել «Դիլիջան» ազգային պարկ «ՊՈԱԿ-ի պահպանության բաժնի պետ-տնօրենի տեղակալին: Տեղեկություններ են ստացվել այն մասին, որ ՀՀ բնապահպանության նախարարության «Դիլիջան» ազգային պարկ «ՊՈԱԿ-ի պահպանության բաժնի պետ-տնօրենի տեղակալը` ծնված 1968 թվականին, 2019թ. փետրվար ամսին կադրերի բաժին ներկայացնելով Հայկական…
ՔԿ-ն վարույթ է ընդունել ինստիտուտի դիպլոմն առերևույթ կեղծելու դեպքի առթիվ հարուցված քրգործը
ՀՀ քննչական կոմիտեն ապրիլի 11-ին վարույթ է ընդունվել ինստիտուտի դիպլոմն առերևույթ կեղծելու դեպքի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում հարուցված քրեական գործը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։ Նախնական տվյալներով՝ ՀՀ բնապահպանության նախարարության «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի ինժեները, 2019թ. փետրվար ամսին կադրերի բաժին ներկայացնելով Հայկական գյուղատնտեսական ինստիտուտը 1993թ. «գյուղատնտեսության…
«Դիլիջան» ազգային պարկն արշավորդների համար առաջիկայում կունենա արահետների քարտեզ
2017 թվականին «Դիլիջան» ազգային պարկի տարածքում տրվեց «Տրանսկովկասյան արահետ»-ի արահետի հայաստանյան հատվածի կառուցման մեկնարկը: Հրաշալի այս նախաձեռնությունը հնարավորություն է տալիս այցելել «Դիլիջան» ազգային պարկի տեսարժան վայրերը, մշակութային և բնության հուշարձանները, զբոսաշրջիկներն իրենք կարող են ընտրել մեկ կամ բազմօրյա քայլարշավային ուղիներ: Ներկայում իրականացվել է արահետի դիլիջանյան հատվածի քարտեզագրման աշխատանքը, ինչը լավ նվեր է արշավորդների համար: Աշխատանքներն…
Հայտնաբերվել է «Դիլիջան» ազգային պարկում ծառեր հատած քաղաքացին
Դեկտեմբերի 26-ին Տավուշի մարզի դատախազությունից ոստիկանության Դիլիջանի բաժին են ստացվել «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի կողմից դեկտեմբերի 10-ին կազմված անտառախախտման արձանագրությունը, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Տավուշի տարածքային բաժնի կողմից կազմված կից հաշվարկը, որ «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Հաղարծին տեղամաս» մասնաճյուղի 2-րդ պահաբաժնի տարածքից ապօրինի հատել են 15 հատ տարբեր տեսակի և…