Դիլիջան
Դիլիջանի հրդեհը մասամբ մեկուսացվել է, բայց առկա խնդիրներն անհանգստացնում են շատերին
Դիլիջանի «Կազաչի» հատվածում բռնկված հրդեհը մասամբ մեկուսացվել է, իսկ մյուս հատվածներում աշխատանքները շարունակվում են։
Օտարազգի քաղաքացու փրկությունը Դիլիջանի անտառում
Տավուշի փրկարարները Դիլիջանի անտառում հայտնաբերել են մոլորված օտարազգի քաղաքացուն՝ ապահովելով նրա անվտանգ վերադարձը քաղաք։
Դիլիջանում արդեն հաճախ կարելի է հանդիպել տարածքում զբոսնող կովկասյան ազնվացեղ եղջերուների
Դիլիջանում արդեն հաճախ կարելի է հանդիպել կովկասյան ազնվացեղ եղջերուների, որոնք բնակվում են «Դիլիջան» ազգային պարկի տարածքում: Այս մասին հայտնում է քաղաքի համայնքապետարանը՝ իր էջում հրապարակելով տեսանյութ և գրելով, որ, ինչպես երևում է տեսանյութում, բնակիչները մոտենում են, հիանում կենդանու գեղեցկությամբ, սակայն չեն խանգարում նրանց վայելել իրենց հանգիստը: «Դիլիջանի բնությունն ու մաքուր օդը բարենպաստ են եղջերուների վերաբնակեցման…
Ապարանի, Թալինի և Արագածի ճանապարհներին և Դիլիջանի ոլորաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Արագածոտնի մարզի Ապարանի, Թալինի և Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Դիլիջանի ոլորաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Վարդենյաց լեռնանցքում, Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում և Դիլիջանի ոլորաններում, Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանում,…
Այսօր ժամը 10։20-17։00-ը Դիլիջանի թունելը հոսանքազրկվելու է
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ նոյեմբերի 18-ին` ժամը 10։20-17։00-ը, Դիլիջանի թունելը հոսանքազրկվելու է պրոֆիլակտիկ աշխատանքների պատճառով։ Հարգելի՛ վարորդներ‚ հայցում ենք ձեր ներողամտությունը։
Դիլիջանի թունելը հոսանքազրկվելու է պրոֆիլակտիկ աշխատանքների պատճառով
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ նոյեմբերի 15-ին` ժամը 10։00-17։00-ը, Դիլիջանի թունելը հոսանքազրկվելու է պրոֆիլակտիկ աշխատանքների պատճառով։ Հարգելի՛ վարորդներ‚ հայցում ենք ձեր ներողամտությունը և հորդորում երթևեկելիս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները, նշված է հաղորդագրությունում:
Ժամը 14։25-ի դրությամբ Ծովագյուղից դեպի Դիլիջանի թունելի սկզբնամաս ձյուն է տեղում
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։25-ի դրությամբ, Ծովագյուղից դեպի Դիլիջանի թունելի սկզբնամաս ձյուն է տեղում։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:
Դիլիջանի ոլորաներում Օպելը 70 մետր գլորվել է ձորը
Սեպտեմբերի 30-ին, ժամը 11։13-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջանի ոլորաներում տեղի է ունեցել ավտովթար, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 88-րդ կմ-ին «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ․ Ղ․) դուրս է…
Անտառապահը Դիլիջանի ազգային պարկից ապօրինի հատել է 2 ուռենի
«Դիլիջան ազգային պարկի» «Շամախյան» տեղամասի անտառապահն իրեն վստահված պահաբաժնից 2 ուռենի է ապօրինի հատել: Օգոստոսի 7-ին, ժամը 11։30-ի սահմաններում, պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի ոստիկաններից մեկը Դիլիջան-Վանաձոր ճանապարհի հարակից անտառից բենզասղոցի ձայն լսելով՝ Դիլիջանի բաժին էր ահազանգել և խնդրել, որ օպերատիվ խումբ մոտենա: Բաժնի քրեական հետախույզներն ու պարեկները համատեղ միջոցառումներով րոպեներ անց պարզել են, նույն…
Դիլիջանի թունելի էլեկտրամատակարարումը վերականգնվել է
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ հուլիսի 18-ին՝ ժամը 14։15-ի դրությամբ, Դիլիջանի թունելի էլեկտրամատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է։ Ավելի վաղ տեղեկացրել էինք՝ Դիլիջանի թունելը հոսանքազրկվելու է պրոֆիլակտիկ աշխատանքների պատճառով։
Դիլիջան ազգային պարկում խլուրդների անկելու վերաբերյալ ահազանգին ընթացք կտրվի
ֆեյսբուքյան խմբերում տեղեկություններ են տարածվում, որ «Դիլիջան» ազգային պարկի ամբողջ տարածքում մեծ քանակությամբ խլուրդներ են անկում։ ՇՄՆ-ից հայտնում են, որ ահազանգը գտնվում է նախարարության և «Դիլիջան» ազգային պարկի ուշադրության կենտրոնում, դրան կտրվի համատասխան ընթացք։ «Ահազանգի շուրջ Շրջակա միջավայրի նախարարության և «Դիլիջան» ազգային պարկի մասնագետներն այսօր խորհրդակցություն են անցկացրել։ Վաղը ազգային պարկի մասնագետները կայցելեն գրառումներում նշված…
Վաղը Հաղարծինում շչակ է գործարկվելու
Վաղը՝ հունվարի 18-ին, ժամը 12:00-ին, Դիլիջանի Հաղարծին բնակավայրում իրականացնելու է «Բնակչության ազդարարման, պատսպարման և տարահանման աշխատանքների իրականացումը» թեմայով վարժանք։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։ Նշվում է, որ գործարկվելու է նաև բնակավայրի շչակը։ Նախարարությունից բնակիչներին հորդորում են չանհանգստանալ։
Դիլիջանում մեկնարկել է ձմեռային առաջին զորակոչը
Այսօր՝ դեկտեմբերի 27-ին, Դիլիջան համայնքում մեկնարկել է 2021 թ. ձմեռային զորակոչը: Այդ մասին ասվում է Տավուշի մարզպետարանի Facebook-ի էջում: «Պարտադիր ժամկետային զինվորական ծառայության է մեկնել Դիլիջան համայնքի զորակոչիկների առաջին խումբը: Բարի ծառայություն…….»,- նշված է գրառման մեջ:
Դատախազությունը դիմել է Դիլիջան ազգային պարկին՝ պետության հողամասերը վերադարձնելու հարցով
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում Դիլիջանի համայնքապետարանից, «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ից և ՀՀ կադաստրի կոմիտեից պահանջված և ստացված փաստաթղթերի համադրությամբ ուսումնասիրվել են «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ կողմից ֆիզիկական կամ իրավաբանական անձանց հողամասերը կառուցապատման իրավունքով տրամադրելու վերաբերյալ կնքված պայմանագրերը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ դատախազության պաշտոնական կայքից։ Սոճիներ էին ապօրինի հատել. ոստիկանների բացահայտումը…
Դիլիջանում այրվել է ավտոտնակն ու ներսի Opel-ը
Այսօր՝ դեկտեմբերի 6-ին, ժամը 01:09-ին ահազանգ է ստացվել, որ Դիլիջանի Կալինինի փողոցի տներից մեկի բակում գտնվող ավտոտնակում հրդեհ է բռնկվել: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ-ի պաշտոնական կայքից։ Վթար Ալավերդի-Այրում ճանապարհին․ կա զոհ Ավտովթար Գորիս-Ստեփանակերտ ճանապարհին․ կա զոհ Նշվում է, որ դեպքի վայր է մեկնել փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ: Ըստ աղբյուրի՝ հրդեհը…














