դիմակ
Դիմակ. Բրյունետի նոր երգն ու տեսահոլովակը
«Եվրատեսիլ 2023»-ում Հայաստանը ներկայացնող Բրյունետը (Էլեն Երեմյանը) նոր երգ ու տեսահոլովակ է ներկայացրել: Երգում օգտագործվել է Սայաթ-Նովայի «Էսօր իմ եարին տեսայ» բանաստեղծությունից տողեր և Կոմիտասի «Յար ջան, արի» երգից հատված:
Հս․ Կորեայի լրատվամիջոցները Կիմ Չեն Ինին առաջին անգամ ցույց են տվել դիմակով
Կորոնավիրուսի համավարակի սկզբից ի վեր առաջին անգամ Հյուսիսային Կորեայի ԶԼՄ-ները հրապարակել են կադրեր, որտեղ երկրի առաջնորդ Կիմ Չեն Ինը պատկերված է բժշկական դիմակով։ ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է հարավկորեական Yonhap գործակալությունը։ Հյուսիսային Կորեան մայիսի 12-ին հայտարարել է կորոնավիրուսի առաջին դեպքի հայտնաբերման մասին։ Երկրի պետական լրատվական գործակալությունը ստեղծված իրավիճակն անվանել է «խոշոր արտակարգ իրադարձություն»։…
Դիմակ կրելը բժշկական կազմակերպություններում և՛ բուժանձնակազմի, և՛ այցելուների համար ՊԱՐՏԱԴԻՐ է
ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնել է, որ դիմակ կրելը բժշկական կազմակերպություններում և՛ բուժանձնակազմի, և՛ այցելուների համար ՊԱՐՏԱԴԻՐ է։
Ո՞րն է սեզոնային գրիպի կանխարգելման լավագույն միջոցը
Հայաստանի Հանրապետության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային Կենտրոնը ներկայացրել է, թե ինչպես կանխարգելել սեզոնային գրիպը։ Դրա վերաբերյալ նկար է հրապարակվել ՀՎԿԱԿ-ի Facebook-ի էջում։ Նկարում նշվում է, որ պետք է կրել դիմակ, հաճախակի լվանալ ձեռքերն ու պատվաստել։ Նշենք նաև, որ նկարին կից գրված է, որ սեզոնային գրիպի կանխարգելման լավագույն միջոցը պատվաստումն է։
Կարո՞ղ է վերացվի բացօթյա տարածքներում դիմակ դնելու պահանջը․ մի նախարարը հարցրեց մյուս նախարարին
ՀՀ կառավարության ասյօրվա նիստում անդրադարձ եղավ դիմակների կրման պահանջին։ Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին հարց ուղղեց, թե արդյո՞ք հնարավոր է, որ կորոնավիրուսի հիվանդացության նվազմամբ և դրական դինամիկայով պայմանավորված՝ բացօթյա տարածքներում դիմակ դնելու պահանջը վերացվի։ Ինչին ի պատասխան Ավանեսյանը նշեց, որ հակահամաճարակային բոլոր միջոցառումներն ըստ իրավիճակի են կիրառվում և շատ ճկուն կերպով փոփոխվում…
Ոչ մի քաղաքացի անհիմն չի տուգանվելու․ փոխոստիկանապետ
Այսօրվանից արդեն պարտադիր է նաև բաց տարածքներում դիմակ կրելը։ Կանոնը խախտողներին սպասվում է 10 հազար դրամ տուգանք։ Այսօր ԱԺ-ում տուգանքների թեմային անդրադարձավ փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը։ Նա ասաց, որ ոչ մի քաղաքացի երբեք անհիմն չի տուգանվել և չի տուգանվելու։ Ֆիդանյանը նշեց, որ երբ նախորդ անգամ նույնպես պարտադիր էր դիմակ չդնելը, կանոնը խախտողներից շատերն են վճարել տուգանքները,…
Բաց տարածքներում դիմակ կրելը դառնում է պարտադիր
Նոյեմբերի 1-ից նաև բաց տարածքներում է դիմակ կրելը դառնում պարտադիր։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ առողջապահության նախարարությունից։ Արա Բաբլոյանի խոսքով՝ վարակի կանխարգելման ճանապարհը պատվաստումն է Քովիդից 1 ամսեկան երեխա է մահացել «ՀՀ առողջապահության նախարարի 2020 թվականի սեպտեմբերի 11-ի թիվ 23-Ն հրամանում կատարված փոփոխության համաձայն՝ կորոնավիրուսային հիվանդության տարածման ռիսկը նվազեցնելու նպատակով, նոյեմբերի 1-ից դիմակի կրումը պարտադիր…
Փաշինյանն անդրադարձավ՝ առանց դիմակի պաշտոնյաներով լուսանկարին
Կառավարության այսօրվա նիստի մեկնարկում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ հայտնի լուսանկարին, որտեղ նախագահականում Կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներն առանց դիմակի էին։ Փաշինյանը նշեց, որ քաղաքացիները հարսանիքներ էլ են անում, սուրճ խմելիս դիմակ կրո՞ւմ են։ Վարչապետն ասաց, որ էժան շահարկումներին պետք է չէ տրվել ու կրկին ընդգծեց, որ քովիդից մահերի պատասխանատվությունը հակապատվաստումային քարոզչություն իրականացնողներն են կրում։
16 վարորդ դիմակ չի կրել․ տեսչական մարմին
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը COVID-19-ի հակահամաճարակային կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողությունը սեպտեմբերի 23-ին իրականացրել է Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում։ Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարը շնորհավորել է ՀՀ Անկախության տոնը Միրզոյանի Ֆրանսիայի ԱԳ նախարարի հետ հանդիպմանն ընդգծել է հայ գերիների հայրենադարձման կարևորությունը (ՏԵՍԱՆՅՈւԹ) ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի տրանսպորտային մասնագետները, ՀՀ պարեկային ծառայողներն ու Առողջապահական և…
ՍԱՏՄ տեսուչները շրջայց են կատարել Կենտրոն վարչական շրջանի իրացման ցանցում
Սեպտեմբերի 2-ին ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հաղորդագրություն է տարածել, որում հայտնել է, որ շարունակում է խստացված վերահսկողությունը՝ միտված կորոնավարակի կանխարգելման համար սահմանված նորմերի պահպանմանը: ՍԱՏՄ Երևանի կենտրոնի տեսուչները շրջայց են կատարել Կենտրոն վարչական շրջանի իրացման ցանցում։ «Նկատվել են որոշ թերություններ, կապված հաճախորդների կողմից դիմակ չդնելու հետ, որոնք արագ տեղում շտկվել են: Տնտեսավարողները զգուշացվել են, սակայն…
Երկաթուղին խստացրել է հակահամաճարակային սահմանափակումները
Հարավկովկասյան երկաթուղին խստացնում է երկաթուղային կայաններում, միջազգային գնացքներում և քաղաքամերձ էլեկտրագնացքներում հակահամաճարակային սահմանափակումները։ Այս մասին տեղեկանում ենք ընկերության պաշտոնական կայքից։ Նշվում է, որ երկաթուղային կայարանների տարածք ու գնացքներ մուտքը թույլատրվելու է միայն այն քաղաքացիներին, ովքեր կրում են պաշտպանիչ դիմակ։ Հայտարարությունն ամբողջությամբ՝ այստեղ։
Վրաստանում խստացվեցին հակահամաճարակային սահմանափակումները
Վրաստանում վերջին շրջանում սրվել է կորոնավիրուսային իրավիճակը։ Միայն այսօր մեր հարևան երկրում արձանագրվել է շուրջ 5700 նոր դեպք։ Համաճարակային իրավիճակի վատթարացումից ելնելով Վրաստանի իշխանությունները որոշել խստացնել հակահամաճարակային սահմանափակումները։ Դրանք ուժի մեջ են մտնում այսօրվանից։ Օրինակ՝ պստացված սահմանափակումներով՝ այդ երկրում գտնվողները պետք է պարտադիր դիմակ կրեն նաև բաց տարածքներում, եթե տվյալ վայրում մարդկանց թիվը 5 կամ…
Համոզված եմ, որ առանց պարտադրանքի էլ կարող ենք կրել դիմակ փակ տեղերում․ Ավանեսյան
Հունաստանում փակ տարածքներում դիմակ են կրում, չնայած, որ պատվաստման լավ ցուցանիշ ունեն ու հիվանդացությունն էլ կառավարելիի շրջանակներում է։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը։ «Առանց ստիպելու, մարդիկ հոգալով իրենց առողջության մասին և դրսևորելով հարգանք շրջապատի նկատմամբ հանգիստ կրում են դիմակ», – նշել է պաշտոնյան: Նա համոզվածություն է հայտնել,…
Ինչ է հայտնի COVID-19-ի Դելտա շտամի մասին․ ԱՆ անդրադարձը
Հուլիսի 16-ին ՀՀ առողջապահության նախարարությունը հաղորդագրություն է տարածել և հայտնում է, կորորոնավիրուսային հիվանդության «Դելտա» շտամն աշխարհում մտահոգության առիթ է, քանի որ դրա վարակելիությունը բարձր է: COVID-19-ի այս շտամն արդեն իսկ շրջանառվում է մի շարք երկրներում։ «Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հետևում է «Դելտա» շտամի աշխարհով մեկ արագ տարածման միտումներին: Ներկայումս կորոնավիրուսային հիվանդության «Դելտա» շտամով վարակման դեպքեր…
ԱՄՆ-ում ստեղծել են կորոնավիրուս ախտորոշող դիմակ
ԱՄՆ-ի Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի գիտնականները դիմակ են ստեղծել, որը կարողանում է ախտորոշել՝ այն կրողը վարակված է կորոնավիրուսով, թե՝ ոչ։ Այս մասին տեղեկանում ենք ինստիտուտի պաշտոնական կայքից։ Նշվում է, որ դիմակին կցված է հատուկ տվիչ, որը կարողանում է տվյալներ գրանցվել մարդու առողջական վիճակի մասին։ 1,5 ժամը բավականը ախտորոշման համար։















