դիմակ
Միջազգային փորձը դպրոցահասակների շրջանում դիմակների արդյունավետության վերաբերյալ
Ուսումնական տարվա մեկնարկին զուգահեռ, երբ մեր երկիրը դեռևս գտնվում է կորոնավիրուսային հիվանդության համաճարակի ընթացքում, բոլորիս առանցքային նպատակը պետք է լինի երեխաների պաշտպանությունն ու այդ ճանապարհով նաև մեր ծնողների, տատիկ-պապիկների առողջության պահպանումը։ Կորոնավիրուսային հիվանդության տարածմանը զուգահեռ շրջանառվում էր վարկած, թե երեխաները, ի տարբերություն չափահասների, հիվանդության փոխանցող չեն հանդիսանում, սակայն իրականացված նոր ուսումնասիրությունները կասկածի տակ են դնում…
Դպրոցներում դիմակ կրելու պարտադրանքի ապօրինի լինելու մասին որոշում չկա․ հերքում
Սոցիալական ցանցերում և որոշ լրատվամիջոցներով տարածվում է տեղեկատվություն առ այն, թե «Դպրոցում դիմակակրության պահանջի և մյուս սահմանափակումների ԱՊՕՐԻՆԻ ԼԻՆԵԼՆ այլևս հաստատված է ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՄԱՄԲ» և, որ «Սկսած սեպտեմբեր 15-ից դպրոցներում կիրառվող սահմանափակումները ապօրինի են և ոչ ոք իրավասու չէ այդ կարգը երեխաներին և ուսուցիչներին պարտադրել», հայտնում են ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնական կայքից։ «Հարկ է նշել,…
ՄԻՊ-ի արտահերթ զեկույցը՝ եթերում դիմակ կրելու պահանջի վերաբերյալ
Եթերի ժամանակ դիմակ կրելուն վերաբերող կարգավորումների ուսումնասիրությունը Մարդու իրավունքների պաշտպանին թույլ է տալիս եզրահանգել, որ օրենսդրական տեխնիկայի տեսանկյունից սահմանված են բարդ կամ հստակության բավարար աստիճան չունեցող ձևակերպումներ, որոնք լրագրողական մասնագիտական հանրության շրջանում կարող էին առաջացնել և առաջացրել են անորոշություններ, հայտնում են ՀՀ ՄԻՊ պաշտոնական կայքից։ Այս մասին Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրել է «Եթերի ժամանակ տաղավարում…
Կառավարությունը հարկային արտոնություն տրամադրեց դիմակ արտադրողներին
Այսօր Կառավարությունը հերթական նիստին հարկային արտոնություն տրամադրեց դիմակների արտադրությամբ զբաղվող «ԲԱԱՄ ՎԵՆՏՉՐ ԿԱՊԻՏԱԼ» ՍՊԸ-ին: Նախագծով ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում 2020 թվականի սեպտեմբերի 5-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ներմուծվող ապրանքների մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը հետաձգվեց ներմուծման հայտարարագրման օրվանից հաշված 3 տարի ժամկետով: Հայտնի է, որ…
Թուրքիայում հասարակական վայրերում պարտադիր դիմակ կրելու ռեժիմը վերականգնվել է
Թուրքիայի իշխանությունները կորոնավիրուսի հետ կապված նոր որոշում են ընդունել: Հայտնի է, որ իշխանությունները հասարակական վայրերում պարտադիր դիմակ կրելու ռեժիմը վերականգնել են: «Այս որոշումը կայացվել է նախկինում ընդունված միջոցառումները՝ հատկապես սոցիալական հեռավորությունը չպահպանելու պատճառով: Դրա հետևանքով աճել է կորոնավիրուսի տարածումը»,-նշել են նախարարությունում: Հայտնի է, որ քաղաքացիները պետք է դիմակ կրեն հասարակական վայրերում, փողոցներում, տրանսպորտում, զբոսայգիներում և…
Թուրքիայում դիմակ կրելը պարտադիր է դարձել բոլոր հանրային վայրերում
Interfax-ի հաղորդմամբ՝ Թուրքիայի բոլոր նահանգներում պարտադիր է դարձել դիմակ կրելը բոլոր հանրային վայրերում՝ կապված կորոնավիրուսի դեպքերի աճի հետ։ Մարդիկ, ովքեր կխախտեն կանոնը վարչական պատասխանատվության կենթարկվեն։ Թուրքիայի առողջապահության նախարարության խորհրդատվական խորհուրդը և երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թուրքիայի 81 նահանգներ են ուղարկել շրջաբերականներ, համաձայն որոնց` երկրի քաղաքացիները և հյուրերը պարտավոր են բոլոր հանրային վայրերում, այդ թվում՝…
ՀՀ վարչական դատարանը վարույթ է ընդունել ԲՀԿ-ՀՅԴ-Հայրենիք կուսակցությունների դիմումը
ԲՀԿ կուսակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը գրառում է կատարել Facebook-ում: Պատգամավորը հայտնում է, որ ՀՀ վարչական դատարանը վարույթ է ընդունել ԲՀԿ-ՀՅԴ-Հայրենիք կուսակցությունների դիմումը: «ՀՀ վարչական դատարանը վարույթ է ընդունել Բարգավաճ Հայաստան-ՀՅԴ-Հայրենիք կուսակցությունների համատեղ դիմումը, որով վիճարկվում է ՀՀ պարետի կողմից քաղաքացիների վրա դրված դիմակի կրման պարտադիր պահանջի օրինականությունը: Եվս մեկ անգամ վերահաստատում եմ, որ բոլոր հնարավոր…
ԱՄՆ-ում դիմակ չկրելու համար 2 կին ծեծկռտուք են կազմակերպել ինքնաթիռում (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ԱՄՆ-ում՝ չվերթներից մեկի ժամանակ, ծեծկռտուք է սկսվել անմիջապես ինքնաթիռում, երբ ուղևորներից մեկը հրաժարվել է դիմակ կրել։ Ծեծկռտուքի մասնակից են դարձել 2 կանայք, որոնք, ըստ տեսանյութում երևացող կադրերի, սկսում են միմյանց բռունցքներով ուժեղ հարվածներ տեղալ, այնուհետև նրանցից մեկն ընկնում է մյուսի վրա։ Խնդիրն այն է եղել, որ նրանցից մեկը հրաժարվել է պահպանել American Airlines ընկերության կանոններն…
Անվտանգության ի՞նչ կանոններ է սահմանել պարետը կրթության հաստատություններում
ՀՀ առողջապահության և աշխատանքի տեսչական մարմինը գրառում է կատարել Facebook-ում: Տեսչական մարմինը ներկայացրել է պարետի սահմանած անվտանգության կանոնները, որոնք պետք է պահպանվեն կրթական հաստատություններում: «Անվտանգության ի՞նչ կանոններ են սահմանվել ոչ ֆորմալ և շարունակական կրթության հաստատություններում՝ ՀՀ պարետի 2020 թ. օգոստոսի 18-ի N 253-Ն որոշմամբ։ Աշխատանքի ընդհանուր կազմակերպման համար, մասնավորապես, սահմանվել է․ Անհրաժեշտ է բացառել մարդկային…
ԱՀ նախագահը խիստ նկատողություն է տվել 2 նախարարների և վարչակազմի ղեկավարի
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նկատողություն է տվել ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար Միքայել Վիրաբյանին, ԱՀ ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարար Սամվել Շահրամանյանին և ԱՀ Մարտունու շրջանի վարչակազմի ղեկավար Արարատ Մելքումյանին փակ տարածքում դիմակ չդնելու համար։ Այս մասին նախագահը Facebook-ի իր էջում գրառում է կատարել։ «Քիչ առաջ խիստ նկատողություն եմ տվել ԱՀ…
Պարետի որոշմամբ այսուհետ տաղավարում միայնակ աշխատող հաղորդավարը կարող է դիմակ չկրել. Հովհաննես Մովսիսյան
ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Հովհաննես Մովսիսյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել։ «Հարգելի ԶԼՄ գործընկերներ Պարետի որոշմամբ այսուհետ տաղավարում միայնակ աշխատող հաղորդավարը կարող է դիմակ չկրել»,- ասված է գրառման մեջ։ https://www.facebook.com/hovhannes.movsisyan/posts/10223081329645468
Այսուհետ դիմակի կրումը որոշ վայրերում պարտադիր չէ. ՀՄՏԿ
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը գրառում է կատարել Facebook-ում: Կենտրոնը հայտնում է, որ պարետատունը արտակարգ դրության որոշ սահմանափակումներ մեղմացրել է: «Այսուհետ դիմակի կրումը պարտադիր չէ անձնական օգտագործման մեքենաներում, գյուղական և քաղաքային բնակելի վայրերից դուրս՝ բացօթյա հանգստինպատակով նախատեսված վայրերում, հանգստյան գոտիներում և լողափներում, սարերում, անտառներում և նմանատիպ բացօթյա տարածքներում, սակայն խոսքը չի վերաբերում պատմամշակութային վայրեր այցելություններին, ուխտագնացություններին,…
Հանվելու է անձնական մեքենաներում դիմակ կրելու պահանջը․ նոր փոփոխություններ
ՀՀ փոխվարչապետ, ՀՀ-ում արտակարգ դրության պայմաններում պարետ Տիգրան Ավինյանը այսօր ԱԺ-ում իր ելույթի ժամանակ խոսեց դիմակների կրման վերաբերյալ որոշ պարտադրանքների հանման ու հնարավոր հանման մասին։ «Հանվելու է անձնական ավտոմեքենաներում դիմակ կրելու պարտադիր պահանջը, սակայն պահպանվելու են հանրային տրանսպորտում և տաքսիներում դիմակների կրման կանոնը։ Վերանայվելու են որոշ հանրային տարածքներում դիմակ կրելու կանոնը, օրինակ՝ բնության գրկում, անտառում…
Այսօր, առավել, քան երբևէ, կարևոր է չկորցնել զգոնությունը․ Բաթոյան
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Օգոստոսի 7-14-ը ամբողջ աշխարհում կլինի դիմակ կրելու շաբաթ: Ես կրում եմ դիմակ՝ այդպիսով աջակցելով մեր միասնական ջանքերին, որոնք ուղղված են համաճարակի հաղթահարմանը: Այսօր, առավել, քան երբևէ, կարևոր է չկորցնել զգոնությունը և շարունակել հոգալ միմյանց առողջության մասին»: https://www.facebook.com/zaruhibatoyan/posts/3319832481406371?__cft__[0]=AZV45a305UbBRq1y0hSHUCN4n9sMsbaIfv4esD4XqjTSTLyHXU_tDKUE4ag3EUTXzTDyK7Jhxt6DYNZgjiwIlblN-AB61LBOdtE__hX_qtEQbA27LqMtCSnP7Ckrf_TxcN9qeZtIh7qZ4zfEIQKdc8e_jWb82of1TJQDuQjq6LnvGw&__tn__=%2CO%2CP-R
Հավանական է, որ դիմակ չկրելու համար տուգանքների չեղարկման գնա Կառավարությունը
Երբ որևէ բանական անհատ կամ ուժ կազմակերպի տուգանքների դեմ արշավ, դիմակներ չկրելու համար տուգանքների չեղարկման որոշում կկայացնի Կառավարությունը, ինչը տրամաբանական ռեակցիա է գործող իշխանությունների կողից։ Իհարկե, դա կարող են սկսել «ընդդիմադիր» ներկայացող հանցագործները, որպեսզի խափանվի անարդար տուգանվածների նմանատիպ արշավը՝ պաշտպանելով «դիմակահանդեսից» մեծամասամբ անտեղի կազմված արձանագրությունները: Հենց ամենասկզբից, իսկ օրերս ավելի տարածված՝ արձանագրություն կազմող լիազորված գերատեսչության…












