դիմակ
Ի՞նչ իմաստ ունի ՀՀ վերադարձածների համար պահպանվող երկշաբաթյա կարանտինը․ Բորիս Նավասարդյան
Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Հարցին, թե ինչ իմաստ ունի ամսի 25-ից ամենուրեք դիմակներ կրելը, որևէ տեղից որևէ ողջամիտ բացատրություն չլսեցի: Հիմա տալիս եմ ևս մեկը` ի՞նչ իմաստ ունի Հայաստան վերադարձողների համար պահպանվող երկշաբաթյա կարանտինը: Երբ մեզ թվում էր, որ մենք դեռ կարող ենք տեղայնացնել (լոկալիզացնել) վարակի տարածումը, իսկ…
Ի դեպ. Xiaomi-ին առաջարկում է «խելացի» պաշտպանիչ դիմակներ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Այս օրերին շատերս մտածում ենք, թե ինչպես առավելագույնս պաշտպանվել տարածված վարակից և տարածումը հասցնել նվազագույնին: Այս իրավիճակի համար հայտնի ընկերությունն իր արտադրության տարբերակն է առաջարկել մի քանի տարի առաջ և սկսեց արտադրել սմարթ դիմակներ։ Xiaomi ընկերությունը մշակել է «խելացի» պաշտպանիչ դիմակ՝ օդը վարակներից ֆիլտրացնող համակարգով՝ ներառյալ թագավարակը (Covid-19)։ Ըստ ընկերության հրապարակած տեղեկության, Xiaomi պաշտպանիչ դիմակներն…
Բաց վայրերում դիմակներ կրելը կդառնա պարտադիր․ պարետ Ավինյան
ՀՀ փոխվարչապետ, ՀՀ-ում արտակարգ դրության պայմաններում պարետ Տիգրան Ավինյանը ԱԺ հատուկ նիստում խոսեց դիմակներ կրելու պարտադրանքի մտցման մասին։ «Մայիսի 25-ից պարտադիր է դառնում ոչ միայն հանրային փակ, այլ հանրային բաց վայրերում դիմակների կրումը»: Ավինյանը հավելեց, որ կանոնը խախտողները տուգանվելու են ոստիկանության կողմից։ Պարետը նշեց, որ պարտադիր չէ՝ դիմակները լինեն եռաշերտ, կարող են լինել նաև տանը…
Թրամփը հայտնել է` դիմակ չկրելու պատճառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատճառաբանել է, թե ինչու դիմակ չի կրում: Թրամփը հայտնել է, որ դիմակ չի կրում, քանի որ ոչ մեկի չի մոտենում: «Աշխատակիցներն ինձնից և միմյանցից որոշակի հեռավորություն են պահպանում»,- հայտարարել է Թրամփը: Չնայած այս հանգամանքին Սպիտակ տան աշխատակիցներին այսօրվանից հրահանգել են աշխատավայրում դիմակներ կրել, քանի որ Սպիտակ տանը արդեն մի քանի հոգի…
Համաճարակի հարցը հանրային օրակարգում առաջնային հարցերից պետք է լինի․ Դավիթ Ֆիդանյան
Պատմաբան Դավիթ Ֆիդանյանը Facebook-ի էջում գրառում է կատարել։ Պատմաբանը ընդգծել է, որ ինքը, իհարկե, հասկանում է, որ համաճարակի իրողությունը սկսում է հանրային դաշտում սովորական երևույթ ընկալվել արդեն, և անգամ այս երկու օրը գրեթե չխոսվեց այդ համատեքստում տեղի ունեցողի վերաբերյալ: «Սակայն համաճարակի հարցը հանրային օրակարգում առաջնային հարցերից պետք է լինի՝ այն էլ այսպիսի վիճակագրության պարագայում: Առողջապահության…
Թրամփը լրագրողներին հայտնել է՝ դիմակ կկրի Արիզոնայում Honeywell գործարան այցելելիս
Reuters լրատվական գործակալությունը հայտնում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է Արիզոնայում Honeywell դիմակներ արտադրող գործարան այցելելիս դիմակ կրել՝ որպես կորոնավիրուսի դեմ նախազգուշական միջոց, եթե դրա կարիքը զգացվի։ ԱՄՆ Նախագահը, չնայած դաշնային ղեկավարության այն կոչին, որ ամերիկացիները հասարակական վայրերում պետք է դիմակ կրեն, հրաժարվել էր վերջին շրջանում դիմակ կրել։ Նա նշել էր, որ դիմակ կունենա…
Չինաստանից Հայաստան է տեղափոխվել սարքավորումների հերթական խմբաքանակը. Պարետ
ՀՀ փախվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը Facebook-ի իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրառում կատարել։ Պարետը նշել է, որ ապրիլի 15-ին պարետատան կազմակերպած արդեն երկրորդ հատուկ չվերթով Չինաստանից Հայաստան է տեղափոխվել նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարի համար անհրաժեշտ բժշկական պարագաների և սարքավորումների հերթական խմբաքանակը: «Ապրիլի 15-ին պարետատան կազմակերպած արդեն երկրորդ հատուկ չվերթով Չինաստանից Հայաստան է…
Ռոնալդուն Պորտուգալիայի ու Իտալիայի դրոշներով դիմակներ է կրում
Թուրինի «Յուվենտուսի» ու Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Facebook-ի էջում գրառում է կատարել և լուսանկար հրապարակել։ Լուսանկարում ֆոտբոլիստը Պորտուգալիայի ու Իտալիայի դրոշներով դիմակներ է կրում։ «Մեր աշխարհի համար այս դժվարին պահին կարևոր է միավորվել ու աջակցել միմյանց։ Եկեք բոլորս անենք այն, ինչ կարող ենք, որպեսզի օգնենք»,- գրել է ֆուտբոլիստը։ https://www.facebook.com/Cristiano/posts/10158267184312164?__xts__[0]=68.ARCoERbjKxwpw_ADyddanPL6QrjGy9-XFQ_2XelAkf866VsxJPCFEhWauwA0wDwxTmtk1H1TYGo48K4naEb3WtRB2KJan3bODO2YpxdF4WbgkFfdcZZypJ8vvEf_buljdOg3AQf2Sm4dAH2oP0hdo2pRE40kvRN07bvM6KAS1FiwRLocztq91pXdpe79F7Rrz5igwqb88eSTygI2YSjglZkTnjBlD-dX9aqk_kQ4y09kt1ZXHBm2Hbexlz8L0BTOPh7spFMQU41rKqVHJWCfhFCD4m3GvRreCb_kPIsg_GN3X9fTy0byVeH5ZG0xbhh-BlourojEw_n2PClvnA&__tn__=-R
Ձեռքերս անընդհատ ախտահանում եմ, այդ թվում այս ակցիայից առաջ էլ, ընթացքում էլ, հետո էլ․Աննա Հակոբյան
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել․ «Այսօր ՀՀ առողջապահության նախարարության հետ համատեղ կազմակերպված իրազեկման ակցիայի շրջանակներում Երևանի փողոցներով, խանութներով եմ շրջել և մարդկանց բաժանել ՀՀ առողջապահության նախարարության պատրաստած հուշաթերթիկները։ Համացանցում առկա մտահոգության վերաբերյալ տեղեկացնում եմ՝ Ես երկու անգամ Կորոնավիրուսի թեստ եմ անցել․ թեստը եղել է բացասական, հետևաբար, ես չէի կարող…
Արցախի քաղաքացիների մոտ կա ալկոգելի մասով մտահոգություն․Արայիկ Հարությունյան(ՏԵՍԱՆՅՈւԹ)
Facebook-ի ուղիղ եթերում Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանը հայտարարել է․ «Պարենային անվտանգության մասին անհոգ եղեք, սննդի խնդիր Արցախում չկա»: Արայիկ Հարությունյանը նշել է, որ քաղաքացիների շրջանում կա ալկոգելի մասով մտահոգություն, դեղատներում դեֆիցիտ կա: Սակայն, ուզում եմ ասել, որ Արցախում արտադրվում է ալկոգել: Ասկերանի և Ստեփանակերտի գինու գործարաններում կա համապատասխան հումքը և ինչքան պետք է՝…
ՌԴ-ն արգելել է բժշկական ապրանքների արտահանումը
Ռուսաստանի Դաշնությունը ժամանակավորապես արգելել է երկրից բժշկական ապրանքների արտահանումը: Այս մասին ինֆորմացիա է տարածել ՌԴ կառավարության կայքը և ներկայացրել համպատասխան հրամանագիրը: Խոսքը պաշտպանիչ դիմակների,որոշ ախտահանող և հակավիրուսային միջոցներին և նմանատիպ ապրանքների մասին է։ Տեղեկությունների համաձայն, այս արգելքը չի վերաբերում մարդասիրական օգնությանը, ինչպես նաև քաղաքացիների կողմից մեկանգամյա և անձնական օգտագործման ապրանքները երկրից դուրս բերելուն: Փաստաթղթում նշված…











