դիմումներ
Արամ Վարդևանյանը ջղաձգվում է դատարանում
Սահմանադրական դատարանն այսօր շարունակում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյուքնները վիճարկող «Հայաստան», «Պատիվ ունեմ» դաշինքների և «Զարթոնք», «Հայոց հայրենիք» կուսակցությունների դիմումների քննությունը։ Այսօր դատական նիստի ընթացքում «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը իր եզրափակիչ խոսքում հայտարարեց, թե Նիկոլ Փաշինյանը հրաժարական տալուց հետո իրավունք չուներ պաշտոնավարել։ Վարդևանյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարումը հակասում է Հայաստանի Մայր օրենքին։ Թերևս ծիծաղելի…
ՍԴ-ն շարունակում է քննել արտահերթի արդյունքների բողոքարկման դիմումները (ՈւՂԻՂ ԵԹԵՐ)
Սահմանադրական դատարանը 5-րդ օրն անընդմեջ շարունակում է քննել 4 քաղաքական ուժերի՝ արտահերթ ընտրությունների արդյունքները բողոքարկող դիմումները։
Հրայր Թովմասյանի միջնորդությունը մերժվեց․ նախագահը չի հրավիրվի ՍԴ
Սահմանադրական դատարանում շարունակվում է արտահերթ ընտրությունների արդյունքները բողոքարկող 4 դիմումների քննությունը։ Երեկ ՍԴ անդամ Հրայր Թովմասյանը միջնորդություն էր ներկայացրել, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը որպես վկա հրավիրվի Սահմանադրական դատարան և պարզաբանի, թե ինչպես է որոշել հունիսի 20-ը նշանակել, որպես արտահերթ ընտրությունների օր, որը նախապես հայտարարվել էր վարչապետի կողմից։ Այս միջնորդությունն այսօր մերժվեց։ Հաշվի է առնվել…
Որոտան գյուղում առերևույթ ընտրակաշառք տալու և ստանալու դեպքի առթիվ քրգործ է հարուցվել
Հուլիսի 9-ին ՀՀ գլխավոր դատախազությունը հաղորդագրություն է տարածել, որում հայտնում է, որ Որոտան գյուղում առերևույթ ընտրակաշառք տալու և ստանալու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։ Հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է․ «ՀՀ գլխավոր դատախազության կողմից իրականացվող ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների նախընտրական շրջանում ԶԼՄ մշտադիտարկման արդյունքում վեր է հանվել և դատախազի ցուցումով փաստերն ստուգելու նպատակով ՀՀ ոստիկանության…
Զարթոնքը ՍԴ է հանձնել ընտրության արդյունքները վիճարկելու վերաբերյալ դիմումը
Հուլիսի 2-ին «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում հայտնել է, որ ժամը 15:20-ին Սահմանադրական դատարանին հանձնել է ընտրության արդյունքները վիճարկելու վերաբերյալ դիմումը: Հայտարարության մեջ մասնավորապես ասված է․ «Դիմումի համաձայն խախտվել են ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված ընտրական իրավունքի հիմնական սկզբունքները՝ ազատությունը և հավասարությունը: Ատելության խոսք, բռնության կոչեր, վարչական ռեսուրսի կիրառում և այլ խախտումներ, որոնք ազդել…
Ընտրական իրավունքներին առնչվող բողոքների դեպքում ինչպե՞ս դիմել ՄԻՊ-ին
Ընտրական իրավունքներին առնչվող բողոքները, այդ թվում` ահազանգերը Մարդու իրավունքների պաշտպանին կարելի է ուղղել թեժ գծի 116 կամ (096) 116 100 հեռախոսահամարներով` 24/7 սկզբունով: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ ՄԻՊ Թաթոյանը՝ կից տեսանյութ հրապարակելով: «Թեժ գիծը միաժամանակ ընդունում է 3 զանգ, մուտքային զանգերը ձայնագրվում են, պաշտպանված են: Կարելի է դիմել նաև WhatsApp, Viber…
ՄԻԵԴ-ը քննության է ընդունել Հայաստանի և Ադրբեջանի բողոքները
ՌԻԱ-Նովոստի-ի հաղորդմամբ՝ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը քննության է ընդունել Հայաստանի և Ադրբեջանի բողոքները` մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ միմյանց ուղղված մեղադրանքներով: Այլ մանրամասներ դեռևս չեն հաղորդվում:
Մայրության նպաստը տրվում է միանվագ՝ շուրջ 156,500 դրամի չափով
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հայտնում է, որ շարունակում է չաշխատող անձին տրվող մայրության նպաստի տրամադրման գործընթացը։ Մայրության նպաստը տրվում է միանվագ՝ շուրջ 156,500 դրամի չափով։ Անհրաժեշտ փաստաթղթերը՝ անձնագիրը կամ նույնականացման քարտը, ՀԾՀ, անաշխատունակության թերթիկն ու դիմումը պետք է ներկայացնել Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն։ Գումարն ստանալու համար վերոնշյալ փաստաթղթերը պետք է ներկայացնել անաշխատունակության թերթիկում…
Այս ամսվա արցախցիներին տրամադրվող աջակցության դիմումների ընդունման վերջնաժամկետն այսօր է
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից տեղեկացնում են, որ այս ամսվա համար արցախցիներին տրամադրվող 68,000 դրամ աջակցության դիմումների ընդունման վերջնաժամկետն այսօր է: Հիշեցնենք, որ միջոցառման շահառուներն են Արցախում հաշվառված կամ փաստացի բնակված ինչպես չափահաս, այնպես էլ անչափահաս քաղաքացիները (բացառությամբ՝ 18-63 տարեկան, հաշմանդամություն չունեցող արական սեռի անձանց)։ Շահառուները պետք է դիմում ներկայացնեն էլեկտրոնային եղանակով՝ օոliոe.ssa.am կայքէջում:
Զոհված զինծառայողների հարազատների դիմումներից 3-ով հարուցվել են քրգործեր․ Դատախազություն
Գլխավոր դատախազությունում ամփոփվել են 2020թ.-ի ընթացքում ՀՀ դատախազությանը հասցեագրված դիմումների, բողոքների, դրանց ընթացք տալու և սահմանված ընթացակարգով կազմակերպվող քաղաքացիների ընդունելության աշխատանքների արդյունքները: ՀՀ դատախազությունը 2020 թվականին քաղաքացիներից ստացել է 10435 դիմում-բողոք՝ 1427-ով պակաս 2019թ.-ի համեմատ: 1011 դիմում-բողոքի ընթացք է տրվել, արդյունքում հարուցվել է 159 քրեական գործ: Ներկայացված դիմում-բողոքներին Դատախազությունն կողմից տրվել է 2862 իրավական անհրաժեշտ…
ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարությունը հայտարարություն է տարածել
Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարությունը տեղեկացնում է, որ ս. թ. փետրվարի 1-ից գերատեսչությանը վերաբերող հարցերի և դիմումներ ներկայացնելու համար այսուհետ անհրաժեշտ է այցելել Ստեփանակերտ քաղաքի Կնունյանցների 1 հասցեում գտնվող մասնաշենքի առաջին հարկում գործող դիմումների բաժին: Մանրամասն հարցերի համար կարող եք զանգահարել 047 94 54 43 հեռախոսահամարով:
Եվրոդատարան ներկայացրած դիմումներով պաշտպանվում են 80 անձանց իրավունքները․ Զեյնալյան
Իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը Facebook-ի իր էջում գրել է․ «27.09.2020թ. վաղ առավոտյան Ադրբեջանի կողմից Արցախի դեմ նախաձեռնված լայնամասշտաբ պատերազմի ընթացքում գերության մեջ հայտնված զինվորական ծառայողի և ձերբակալված քաղաքացիական անձանց իրավունքների պաշտպանության գործով Եվրոպական դատարանը 15.12.2020թ, 16.12.2020թ, 21.12.2020թ, 22.12.2020, 30.12.2020 բավարարել է մեր դիմումները և որոշել է կիրառել հրատապ միջոց ևս 23 անձի նկատմամբ: Նշված անձինք են՝…
Տեղեկատվություն անհայտ կորած անձանց ընտանիքների համար
Արցախի տեղեկատվական շտաբը գրել է. «Տեղեկատվություն անհայտ կորած անձանց ընտանիքների համար: Դեկտեմբերի 31-ից հունվարի 7-ը այցելուների ընդունելությունը կկազմակերպվի ամեն օր՝ ժ․ 10:00-ից 14:00-ը ժամանակահատվածում։ Տվյալ օրերին հեռախոսազանգերը կընդունվեն ամեն օր՝ 10:00-ից 16:00-ը հետևյալ հեռախոսահամարներով՝ 098 255 273; 077 082 027։ Խնդրում ենք հաշվի առնել, որ մենք զբաղվում ենք գերեվարված զինծառայողների և անհայտ կորած քաղաքացիական անձանց…
ՊՆ-ն հերքում է մի խումբ բարձրաստիճան սպաների կողմից ազատման դիմումներ գրելու մասին տեղեկությունը
«Արմենպրես»-ի հետ զրույցում Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը հերքել է մի խումբ բարձրաստիճան սպաների կողմից ազատման դիմումներ գրելու մասին տեղեկությունը: «Այդ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը»,- նշել է Ստեփանյանը: Մինչ այս ՊՆ-ն հերքել էր նաև ՀՀ ԶՈՒ երրորդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի կողմից ազատման դիմում գրելու մասին տեղեկությունը:
Մեկնարկել է քոլեջներ հեռակա ուսուցման դիմում-հայտերի ընդունման գործընթացը
Մեկնարկել է միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ հեռակա ուսուցմամբ ընդունելության դիմում-հայտերի ընդունման գործընթացը, որն այս տարի անցկացվում է առցանց՝ dimord.emis.am հարթակում։ Հեռակա ուսուցման մրցույթին մասնակցելու համար դիմորդի դիմում-հայտը և փաստաթղթերն էլեկտրոնային եղանակով ընդունվում են կրթության կառավարման տեղեկատվական համակարգով` մինչև նոյեմբերի 25-ը ներառյալ, ժամը 18:00: Դիմորդները դիմում-հայտերը կրթության կառավարման տեղեկատվական համակարգում կարող են փոփոխել՝ մինչև գործերի ընդունման…