դիմում
Տիգրան Կարապետյանը պատգամավորի մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել
Պատգամավորի մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել ՀՀ Աժ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Կարապետյանը : Այդ մասին նա հետևյալ գրառումն է կատարել Facebook-ի իր էջում․ «Հարգելի Սյունեցիներ Ազգային ժողովի պատգամավորի մանդատից հրաժարվելու դիմում եմ ներկայացրել: Մանդատ ինձ տվել էիք Դուք՝ Ձեր վստահության քվեով և Ձեր իսկ պահանջով, ես այն վայր եմ դնում: Շարունակում եմ հավատալ,…
Լոռու մարզպետը հրաժարականի դիմում է ներկայացրել
Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը հրաժարականի դիմում է ներկայացրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Իր Facebook-ի էջում նա գրել է. «Սիրելի՛ լոռեցիներ, այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին եմ ներկայացրել Լոռու մարզպետի պաշտոնից հրաժարականի դիմում։ Հրաժարականս պայմանավորված է քաղաքական թիմի որոշմամբ, որը ես անվերապահորեն, առանց երկմտելու ընդունել եմ։ Վերջին երկուսուկես տարին իմ կյանքի, թերևս, ամենապատասխանատու ժամանակաշրջանն եմ համարում,…
Ադրբեջանը ՄԻԵԴ-ին տրամադրեց տեղեկատվություն Ադրբեջանում պահվող մի շարք գերիների վերաբերյալ
Այսօր Ադրբեջանը ՄԻԵԴ-ին առաջին անգամ տրամադրեց մանրամասն տեղեկատվություն Ադրբեջանում պահվող մի շարք ռազմագերիների և քաղաքացիական անձանց վերաբերյալ։ Այս մասին հայտնում է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի Facebook-ի էջը։ «ՀՀ կառավարության դիմումի հիման վրա այսօր Ադրբեջանը ՄԻԵԴ-ին առաջին անգամ տրամադրեց մանրամասն տեղեկատվություն Ադրբեջանում պահվող մի շարք ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց վերաբերյալ: ՄԻԵԴ-ը սահմանել է ժամկետ՝ մինչեւ դեկտեմբերի 11-ը,…
Տիգրան Խաչատրյանը էկոնոմիկայի նախարարի պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել
Աննա Օհանյանը գրառում է կատարել Facebook-ում, որում ասվում է. «Հարգելի գործընկերներ Տիգրան Խաչատրյանը նախօրեին ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել: Նախարարը շարունակում է կատարել իր պարտականությունները մինչև համապատասխան որոշման ընդունումը»: https://www.facebook.com/Anuly/posts/10225226604717934
ՄԻԵԴ է ներկայացվել Ադրբեջանի նկատմամբ հրատապ միջոց կիրառելու դիմում
ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի Facebook-ի էջում գրված է․ «Այսօր ՄԻԵԴ է ներկայացվել Ադրբեջանի նկատմամբ հրատապ միջոց կիրառելու դիմում, որով պահանջվել է քայլեր ձեռնարկել ապահովելու նոյեմբերի 11-ին Գորիս-Շուշի ճանապարահատվածում անհայտ կորած 10 քաղաքացիների կյանքի իրավունքը և զերծ մնալ նրանց նկատմամբ անմարդկային վերաբերմունքից»: https://www.facebook.com/ECHRARM/posts/200723754894495?__cft__%5B0%5D=AZUW-gADKePzCOlmJbK-Vt1uf8KZ2lp10H2glpOrvCBsycqsHfz4cJtxMcZmkosGBIpVTsMkhCgBcVS6UDFbUaPIiGU3dirIv3X4pg3a3rmnXS7tH_5HF2IXPzn4v13hnX2P4QOjreIiaGd7rtGhRRFy&__tn__=%2CO%2CP-R
Գլխավոր դատախազությունը դիմել է ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչություններին և միջազգային կազմակերպություններին
ՀՀ գլխավոր դատախազությունն արդեն տեղեկացրել է, որ Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից մի շարք միջազգային պայմանագրերի պահանջների խախտմամբ ՀՀ-ի և Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ագրեսիվ պատերազմի, դրա շրջանակներում պատերազմ վարելու արգելված մեթոդներ կիրառելու, համակարգված, կանխամտածված և նպատակաուղղված կերպով մարդկային և գույքային կորուստներ պատճառելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերի շրջանակներում կալանավորվել են Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացիներ,…
Ամփոփվել են դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողովի աշխատանքները
ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդում ամփոփվել են 2020թ. ամառային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողովի աշխատանքի արդյունքները, հայտնում են ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։ Նշվում է, որ կորոնավիրուսային համաճարակը չի խաթարել բողոքարկման գործընթացը. հանձնաժողովն ստացել է 164 դիմում-բողոք` 20%-ով ավել 2019 թ. ամառային զորակոչի համեմատ: Հանձնաժողովի աշխատանքը կենտրոնացել է զորակոչի գործընթացում իրականացվող բժշկական…
Արարատ Միրզոյանի հայտարարությունը Արսեն Ջուլֆալակյանի հրաժարականի դիմումի մասին
ՀՀ Ազգային ժողովի կայքից տեղեկանում ենք, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը սեպտեմբերի 9-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին…
ՄԻԵԴ-ը Գուրգեն Մարգարյանի սպանությունը չվերագրեց Ադրբեջանին
ՄԻԵԴ դիմումատուների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը գրառում է կատարել Facebook-ում, որում մասնավորապես ասվում է. «2020 թվականի մայիսի 26-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Մակուչյանը և Մինասյանն ընդդեմ Ադրբեջանի և Հունգարիայի գործով կայացրեց վճիռ՝ կապված Ռամիլ Սաֆարովի՝ Հունգարիայից Ադրբեջան տեղափոխման իրավաչափության, հետագա ներման ու հերոսացման հետ: Եվրոպական դատարանը գտավ, որ դաժան հանցագործին ներում շնորհելով Ադրբեջանը խախտել է…
ՀՀ վարչական դատարանը վարույթ է ընդունել ԲՀԿ-ՀՅԴ-Հայրենիք կուսակցությունների դիմումը
ԲՀԿ կուսակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը գրառում է կատարել Facebook-ում: Պատգամավորը հայտնում է, որ ՀՀ վարչական դատարանը վարույթ է ընդունել ԲՀԿ-ՀՅԴ-Հայրենիք կուսակցությունների դիմումը: «ՀՀ վարչական դատարանը վարույթ է ընդունել Բարգավաճ Հայաստան-ՀՅԴ-Հայրենիք կուսակցությունների համատեղ դիմումը, որով վիճարկվում է ՀՀ պարետի կողմից քաղաքացիների վրա դրված դիմակի կրման պարտադիր պահանջի օրինականությունը: Եվս մեկ անգամ վերահաստատում եմ, որ բոլոր հնարավոր…
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալն ազատվել է պաշտոնից՝ սեփական դիմումի համաձայն
Վարդան Մելիքյանը Facebook-ի իր էջում տեղեկացրել է, որ ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալի պաշտոնից ազատման դիմում է գրել։ «Սեփական դիմումի համաձայն ազատվել եմ շրջակա միջավայրի նախարարի տեղակալի պաշտոնից։ Շնորհակալ եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նախարար Էրիկ Գրիգորյանին վստահության համար, Հայաստանի Հանրապետությանը ծառայելու հնարավորության համար։ Շնորհակալ եմ նախարարներ Էրիկ Գրիգորյանին և Ռոմանոս Պետրոսյանին, շրջակա միջավայրի նախարարության…
Արսեն Թորոսյանը չի ներկայացրել հրաժարականի դիմում և չի էլ պատրաստվում. ԱՆ խոսնակ
ՀՀ առողջապահության նախարարությամ մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը գրառում է կատարել Facebook-ում: Խոսնակը հերքում է ԱՆ նախարար Արսեն Թորոսյանի հրաժարական տալու մասին լուրերը: «Երեկ ողջ օրը լծված եմ եղել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հրաժարականի մասին լուրերը հերքելով: Բայց, արի ու տես, որ լրատվամիջոցների որոշ շրջանակ չի հանգստանում և մեկը մյուսի հետևից ավելի «կատարելագործված» ստեր է տարածում:…
ՄԻՊ-ը բուհերի ընդունելության առնչվող հարցերով ստացել է 104 դիմում-բողոք
ՀՀ մարդու իրավունքների պաշտոպանի Facebook-ի պաշտոնական էջում գրված է․ «Մարդու իրավունքների պաշտպանը հուլիսի 21-ից մինչև հուլիսի 31-ն ընկած ժամանակահատվածում բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելությանն առնչվող հարցերով ստացել է թվով 55 անձից կոլեկտիվ և 49 անհատական դիմում-բողոք: Պաշտպանի աշխատակազմն իրականացրել է նաև դիմորդների և նրանց ծնողների բողոքների ակցիաների մշտադիտարկում: Պաշտպանը հանդիպում է ունեցել մի խումբ դիմորդների և…
ՄԻԵԴ-ը բավարարել է Գագիկ Խաչատրյանի դիմումը․ փաստաբանական թիմ
Գագիկ Խաչատրյանի փաստաբանները հայտարարություն են տարածել, որում ասվում է․ «Հուլիսի 21-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) հրապարակել է իր որոշումը, որով բավարարել է ՀՀ ֆինանանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի դիմումը։ ՄԻԵԴ-ը պահանջել է ՀՀ կառավարությունից ապահովել Խաչատրյանի առողջական վիճակին համարժեք անհապաղ բուժում քաղաքացիական հիվանդանոցում, ներառյալ արտասահմանյան բժիշկների կողմից։ 64-ամյա Գագիկ Խաչատրյանը, ով ապօրինի կարգով կալանքի…














