Դուգլաս Լյուիս
Ասթոն Վիլայի կիսապաշտպանը՝ Արսենալի ուշադրության կենտրոնում
«Ասթոն Վիլայի» ֆուտբոլիստ Դուգլաս Լյուիսի ծառայություններով հետաքրքրված է մեկ այլ անգլիական ակումբ՝ «Արսենալը»։ Այս մասին հայտնում է Football Insider-ը։ Նշվում է, որ «Արսենալը» փորձելու է կիսապաշտպանին գնել արդեն այս ամռանը։ Ըստ աղբյուրի՝ բրազիլացու ծառայություններով հետաքրքրվում են նաև մի շարք այլ անգլիական ակումբներ։