դպրոցներ

  • Հեռավար ուսուցման կենտրոնը պատրաստել է հեռավար կրթության վերաբերյալ համառոտ ուղեցույց

    Հեռավար ուսուցման կենտրոնը պատրաստել է հեռավար կրթության վերաբերյալ համառոտ ուղեցույց

    ՀՀ ԿԳՄՍ նախարարության Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը մշակել է համառոտ ուղեցույց՝ «Հեռավար ուսուցման կազմակերպումը», հեռավար կրթությունն ավելի արդյունավետ և համակարգված կազմակերպելու նպատակով: Այն կարող եք ներբեռնել այս հղմամբ։ Մանկավարժներին աջակցելու և ուղղորդելու նպատակով նոյեմբերի 10-ին Հեռավար ուսուցման կենտրոնի մասնագետները առցանց կպատասխանեն նշյալ ուղեցույցի վերաբերյալ առաջացած հարցերին՝ նաև քննարկելով բոլոր կետերը:

  • Քողարկող ցանցեր՝ հանրակրթական դպրոցներից առաջնագծին

    Քողարկող ցանցեր՝ հանրակրթական դպրոցներից առաջնագծին

    Չնայած աշնանային արձակուրդին՝ այս օրերին հանրակրթական ուսումնական հաստատություններում եռուզեռ է. ուսուցիչները, աշակերտներն ու ծնողները դասասենյակներն ու միջանցքները վերածել են արհեստանոցների և անցել առաջնագծի համար քողարկող ցանցեր պատրաստելու կարևոր գործին, հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ պաշտոնական կայքից։ Համավարակի պայմաններում աշխատանքները կազմակերպվում են փոքեր խմբերով և հերթափոխով՝ չափուձև են անում, կտրում կտորներն ու հյուսում ցանցերը։ Աշխատանքը ժամանակատար է,…

  • Կորոնավիրուսի պատճառով դպրոցական արձակուրդները կմեկնարկեն հոկտեմբերի 15-ից

    Կորոնավիրուսի պատճառով դպրոցական արձակուրդները կմեկնարկեն հոկտեմբերի 15-ից

    ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը գրառում է կատարել -ում, որում ասվում է. «Կորոնավիրուսի պատճառով դպրոցական արձակուրդներն ավելի շուտ կմեկնարկեն (հոկտեմբերի 15-ից): Հիմք ընդունելով ՀՀ առողջապահության նախարարի` ուսումնական հաստատություններում կրթական գործընթացը դադարեցնելու մասին այսօր ստացված գրությունը, – Հաշվի առնելով` կորոնավիրուսային նոր հիվանդության` այսօր հրապարակված վարակակիրների թվի ռեկորդային վտանգավոր աճը (1058 դեպք կամ 36.8%), առողջապահական համակարգը հիմնականում ռազմաճակատին…

  • Ապատեղեկատվություն են տարածում, թե դպրոցները փակվում են․ ԿԳՄՍ նախարար

    Ապատեղեկատվություն են տարածում, թե դպրոցները փակվում են․ ԿԳՄՍ նախարար

    Որոշ դպրոցներում ապատեղեկատվություն են տարածում, թե դպրոցները փակվում են: Նման բան չկա ու հիմք չկա նման որոշման համար: Դրա անհրաժեշտության դեպքում մենք որոշում կկայացնենք: Այս մասին Facebook-ի իր ջում գրել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։ «Ռազմական դրության պայմաններում խուճապ տարածելու համար շատ հնարավոր է, որ որոշ դպրոցների տնօրեններ ուղղակի դուրս հրավիրվեն իրենց կաբինետներից: Մենք անպայման…

  • Եկեք համախմբենք կրթական համայնքը պայքարի այս երկրորդ ճակատը դիմագրավելու համար

    Եկեք համախմբենք կրթական համայնքը պայքարի այս երկրորդ ճակատը դիմագրավելու համար

    ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը Facebook-ի իր էջում գրել է, որ երկրին ռազմական դրության վտանգներից բացի, շարունակում է սպառնալ նաև համավարակը։ Գրառումը ներկայացնում ենք ստորև․ «Սիրելի ուսուցիչներ, այսօր մեր երկրին ռազմական դրության վտանգներից բացի շարունակում է սպառնալ նաև համավարակը։ Նոր դեպքերի թիվն օրեցօր աճում է։ Սա նշանակում է, որ տարեսկզբից օրուգիշեր պայքարող մեր բժիշկները, առողջապահական համակարգը…

  • Արցախի բոլոր ուսումնական հաստատությունները անորոշ ժամանակով փակվում են

    Արցախի բոլոր ուսումնական հաստատությունները անորոշ ժամանակով փակվում են

    Արցախի Հանրապետության Գերագույն Գլխավոր հրամանատար Արայիկ Հարությունյանը հանձնարարեց հայտարարել Արցախում ուսումնական հաստատությունների՝ անորոշ ժամանակով փակվելու մասին։ Այս մասին Facebook- իր էջում գրել է ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը։ «Արցախի Հանրապետության Գերագույն Գլխավոր հրամանատար Արայիկ Հարությունյանը հանձնարարեց հայտարարել Արցախում ուսումնական հաստատությունների՝ անորոշ ժամանակով փակվելու մասին։ Սիրելի՛ հայրենակիցներ խուճապի չմատնվեք, այս ամենը ձեր իսկ ապահովության համար է…

  • Աշակերտական ֆորում՝ կրթության հիմնախնդիրների և զարգացման հեռանկարների շուրջ

    Աշակերտական ֆորում՝ կրթության հիմնախնդիրների և զարգացման հեռանկարների շուրջ

    ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտնում է, որ «Հայաստանի Հանրապետության կրթության 2021-2025 թվականների զարգացման ռազմավարության» մշակման աշխատանքների շրջանակում ՀՀ Սյունիքի, Տավուշի և Լոռու մարզերի քաղաքային և գյուղական համայնքների ավագ և միջնակարգ դպրոցների 100-ից ավելի աշակերտների հետ կազմակերպվել են քննարկումներ՝ «Հայաստանի Հանրապետությունում կրթության հեռանկարներն ու հիմնախնդիրները» խորագրով: Նշվում է, որ կառուցողական և բովանդակալից քննարկումների արդյունքում…

  • Վերսկսվել է մարզադպրոցների ուսումնամարզական գործընթացը

    Վերսկսվել է մարզադպրոցների ուսումնամարզական գործընթացը

    Մանկապատանեկան մարզադպրոցներում սանիտարահիգիենիկ կանոնների խստորեն պահպանմամբ սեպտեմբերի 15-ից վերսկսվել է ուսումնամարզական գործընթացը, հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ պաշտոնական կայքից։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական է ուղարկել իր ենթակայության տակ գտնվող 26 մարզադպրոցներ` տեղեկացնելով, որ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 11-ի N 1514-Ն որոշման 13-րդ կետը` վերջիններս կարող են վերսկսել ուսումնամարզական…

  • Այսօր մեր փոքրիկներին հյուր էի գնացել. Արայիկ Հարությունյան

    Այսօր մեր փոքրիկներին հյուր էի գնացել. Արայիկ Հարությունյան

    Այսօր մեր փոքրիկներին հյուր էի գնացել: Դպրոցները լավ պատրաստված էին: Եվ ուրախացա, երբ իմացա, որ այսօր դպրոց է հաճախել աշակերտների 97 տոկոսը: Այս մասին Facebook-ի իր էջում գրառում է կատարել ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը: «Մենք շարունակում ենք հավաքել առաջարկներ դասապրոցեսի կազմակերպման վերաբերյալ և լավագույն փորձը փոխանցել մեր գործընկերներին»,- գրել է նախարարը։ https://www.facebook.com/arayik.harutyunyan/posts/10158675775358501

  • Հանրակրթական ուսումնական հաստատությունները կգործեն հատուկ պայմաններով (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Հանրակրթական ուսումնական հաստատությունները կգործեն հատուկ պայմաններով (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Սեպտեմբերի 15-ից մեկնարկում է ուսումնական տարին: Երևանի քաղաքապետարանի Facebook-ի էջը հայտնում է, որ կորոնավիրուսային հիվանդության պայմաններում հանրակրթական ուսումնական հաստատությունները կգործեն հատուկ պայմաններով: Բոլորը պետք է դպրոց գնան դիմակով՝ առաջին դասարանցիներից, մինչև բարձր դասարանցիներ: Իսկ գծանշումները կօգնեն պահպանել սոցիալական հեռավորությունը: https://www.facebook.com/YerevanCityHall/videos/341509110380176

  • Վրաստանի դպրոցներում սկսվել են ստուգումները․ 81 դպրոց չի բավարարել պահանջները

    Վրաստանի դպրոցներում սկսվել են ստուգումները․ 81 դպրոց չի բավարարել պահանջները

    Վրաստանում մինչև նոր ուսումնական տարվա մեկնարկը՝ սեպտեմբերի 15-ը, պետք է ավարտվեն դպրոցներում ստուգումները՝ կորոնավիրուսային համաճարակի սահմանված կանոնների պահպանման ուղղությամբ։ Վրաստանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ գործունեության իրավունք են ստանում այն կրթական հաստատությունները, որոնք լիովին բավարարում են հակահամաճարակային կանոնների պահանջներին: «Մինչ օրս ստուգվել է շուրջ 1500 դպրոց, որից թույլտվություն ենք տվել միայն 614 դպրոցի: 81 դպրոց…

  • Առաջին կիսամյակում պլանավորել ենք երկու մեծ դադար․ ԿԳՄՍ փոխնախարար

    ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը Facebook-ի իր էջում անդրադարձել է դպրոցականների արձակուրդներին․ «ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել են հանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված եւ հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2020-2021 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանները, որում սահմանվել են նաև դպրոցականների արձակուրդների օրերը: Առաջին կիսամյակում պլանավորել ենք երկու մեծ դադար՝ չնախատեսված իրավիճակներից հնարավորինս խուսափելու և ուսումնական գործընթացը կազմակերպելու…

  • Գախարիան հայտնել է, թե երբ կվերաբացվեն դպրոցները Վրաստանում

    Գախարիան հայտնել է, թե երբ կվերաբացվեն դպրոցները Վրաստանում

    Վրաստանում դպրոցները կվերաբացվեն սեպտեմբերի 15-ին։ Այս մասին կառավարության նիստի ժամանակ հայտարարել է Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան։ Նա ասել է, որ սա լրացուցիչ ճնշում է շարժունակության առումով ու հանձնարարել է համապատասխան մարմիններին ավելի խստացնել դիմակներ կրելու ու սոցիալական հեռավորություն պահպանելու կանոնների վերահսկողությունը։

  • Արցախում ուսուցման գործընթացը կվերսկսվի սեպտեմբերի 14-ից՝ 6-օրյա աշխատանքային ռեժիմով

    Արցախի տեղեկատվական շտաբը հայտարարություն է տարածել համավարակի պայմաններում ուսուցման գործընթացը կազմակերպելու մասին, որում նշվում է․ Հանրակրթական դպրոցներում, նախակրթարաններում ու մանկապարտեզներում կենդանի ուսուցման գործընթացը կվերսկսվի ս.թ. սեպտեմբերի 14-ից՝ առկա ուսուցման ձևաչափով: Երաժշտական, արվեստի դպրոցներում, մանկապատանեկան ստեղծագործական կենտրոններում կենդանի ուսուցման գործընթացը կվերսկսվի ս.թ. սեպտեմբերի 1-ից: Նախնական մասնագիտական /արհեստագործական/ և միջին մասնագիտական կրթական հաստատություններում ուսումնական գործընթացը կվերսկսվի սեպտեմբերի…

  • Որոշակի տոկոսով դիմակներ և ախտահանիչ միջոցներ կտրամադրենք դպրոցներին․ նախարար

    Որոշակի տոկոսով դիմակներ և ախտահանիչ միջոցներ կտրամադրենք դպրոցներին․ նախարար

    «Ազատության» Facebook-ի ասուլիսի ընթացքում ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը նշել է, որ պետությունը ջանքեր է գործադրելու, որոշ քանակությամբ դիմակներ տրամադրելու, եթե օրինակ երեխայի դիմակը վնասվել կամ կորցրել է. մենք որոշակի տոկոսով դիմակներ կտրամադրենք, ինչպես նաև ախտահանիչ միջոցներ: Այն հարցին, թե հնարավոր է` համաճարակից ելնելով, այնպիսի իրավիճակ ստեղծվի, որ վերադառնանք հեռավար ուսուցման, նախարարը պատասխանել է. «Մեզ համար ամենաանցանկալի…