ԵԽ
Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը վտանգավոր շարունակություն և կրկնության սերմ է, ասում է կիպրացի Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Կոստաս Մավրիդեսը
Կիպրոսը ԵԽ-ում ներկայացնող Կոստաս Մավրիդեսը հայտարարել է, որ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը դրա շարունակությունն է և կրկնության վտանգավոր սերմ
ԵԽ-ն պահանջում է Ադրբեջանից դուրս բերել զորքերը Հայաստանի տարածքից
Եվրոպական խորհրդարանն ընդունել է բանաձև՝ պահանջելով Ադրբեջանից դուրս բերել զորքերը Հայաստանի ինքնիշխան տարածքից: Բանաձևն ընդունվել է 453 կողմ, 31 դեմ և 89 ձեռնպահ ձայներով: Փաստաթղթում խստորեն դատապարտվում են Ադրբեջանի իշխանությունների բռնաճնշումներն ընդդիմության, լրագրողների և ակտիվիստների դեմ: ԵԽ-ն կոչ է անում անհապաղ ազատ արձակել քաղբանտարկյալներին և դադարեցնել հետապնդումները: Եվրախորհրդարանը կոչ է անում ԵՄ-ին՝ Դադարեցնել ադրբեջանական գազից…
Ռուսաստանը, որպես ագրեսոր, պետք է հատուցի. ԵԽ-ի նոր որոշումը
Եվրախորհրդարանը երեքշաբթի ճնշող մեծամասնությամբ պաշտպանել է Ուկրաինային մինչև 35 միլիարդ եվրո վարկ տրամադրելու բեկումնային նախաձեռնությունը՝ օգտագործելով Ռուսաստանի Կենտրոնական բանկի անշարժացված ակտիվները՝ վճարումներն ապահովելու համար, հայտնում է Euronews-ը։ Ստրասբուրգում այս ծրագիրը ստացել է 518 կողմ, 56 դեմ, իսկ 61 եվրապատգամավորներ ձեռնպահ են մնացել։ «Այս քվեարկությամբ մենք շատ հստակ ազդանշան ենք ուղարկում, որ օգտագործում ենք ռուսական սառեցված…
ԵԽ-ն 2,8 միլիոն եվրո կհատկացնի Հայաստանում փախստականների խնդիրների լուծմանը
Ս․թ․ ապրլի 11-ին, հինգշաբթի, Եվրոպայի խորհուրդը կներկայացնի Հայաստան փախստականների ներհոսքին արձագանքելու Եվրոպայի խորհրդի միջոցառումների համալիր փաթեթը, որի ընդհանուր բյուջեն կազմում է 2․8 միլիոն եվրո։ Գործողությունների փաթեթը կազմվել է Եվրոպայի խորհրդի Միգրացիայի և փախստականների հարցերով Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչի 2023 թվականի հոկտեմբերի 11-ից 13-ի այցի արդյունքների հիման վրա, որի ընթացքում Հայաստանի իշխանությունների հետ համատեղ սահմանվեցին Հայաստանի…
ԵԽ-ն սկսել է դրամաշնորհային ծրագիր Արցախից բռնի տեղահանված հայերին ընդունած ՀՀ իշխանությունների համար
Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսը (Եվրախորհրդի մաս), ելնելով ղարաբաղցի հայերին աջակցելու իր հանձնառությունից, սկսել է դրամաշնորհային սխեմա՝ աջակցելու Հայաստանում Ղարաբաղից փախստականներին ընդունող տեղական իշխանություններին: Այս մասին ասվում է Եվրոպայի խորհրդի կայքում հրապարակված մամուլի հաղորդագրության մեջ: Ծրագիրն իրականացվում է Հայաստանի համար Եվրոպայի խորհրդի 2023-2026 թվականների գործողությունների ծրագրի շրջանակներում։ Հայաստանի տեղական իշխանությունները կարող են դիմել դրամաշնորհների՝ փախստականներին…
Առաջարկվում է դիտարկել ԵՄ-ին Հայաստանի անդամակցության թեկնածության հնարավորությունը. ԵԽ-ում բանաձև կդրվի քվեարկության
Եվրախորհրդարանի նիստում քվեարկության է դրվել բանաձև, որն առաջարկում է ավելի սերտացնել Հայաստանի և Եվրոպական միության միջև կապերը և ընդգծում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի անհրաժեշտությունը։ Այս մասին ասված է Եվրոպական խորհրդարանի կողմից հրապարակված բանաձևի նախագծում։ Եվրոպական ժողովրդական կուսակցության խմբակցության հեղինակած բանաձևը բոլոր խմբակցությունների համատեղ նախաձեռնությունն է։ Ըստ նախագծի՝ Եվրախորհրդարանի անդամ պատգամավորներն առաջարկում են…
Ադրբեջանի կառավարությունն իրավունք չունի անել այն, ինչ ուզում է. Թինի Քոքս
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Թինի Քոքսը կոչ է արել Բաքվին՝ հավատարիմ մնալ ստանձնած պարտավորություններին և բացել Լաչինի միջանցքը, որպեսզի Լեռնային Ղարաբաղի բնակչությանը հնարավոր լինի օգնություն հասցնել: «Բոլորն ընդունում են, որ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս է, սակայն դա Ադրբեջանի կառավարությանն իրավունք չի տալիս այդ մարդկանց հետ անել այն, ինչ ուզում է: Լաչինի միջանցքի արգելափակումը լուրջ…
ԼՂ և Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելություն ուղարկելն անհրաժեշտություն է. վարչապետի ելույթը ԵԽ-ում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում ընթացող Եվրոպայի խորհրդի 4-րդ գագաթնաժողովում հանդես է եկել ելույթով: Վարչապետը, մասնավորապես, նշել է. «Տիկնայք և պարոնայք, Մենք մեր օրինակով ենք տեսել, որ պատերազմը ժողովրդավարության ամենամեծ սպառնալիքն է: Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը Հայաստանում ժողովրդավարության պակասի արդարացում էր երկար ժամանակ: 2018 թվականին մեր թավշյա հեղափոխությունը Հայաստանին ժողովրդավարական մեծ առաջընթաց բերեց, բայց 2020…
Խստորեն դատապարտվել է Ադրբեջանի հարձակումը Հայաստանի վրա. Եղոյանը՝ Եվրախորհրդարանի զեկույցի մասին
Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը երեկ հաստատել է ԵԽ զեկույցները Հայաստանի և Ադրբեջանի մասին: Այս մասին ԱԺ նիստում ասաց ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը: «Զեկույցներում խստորեն դատապարտվել է Ադրբեջանի հարձակումը Հայաստանի վրա անցած տարվա սեպտեմբերին, կոչ է արվել անհապաղ զորքերը դուրս բերել Հայաստանի օկուպացված տարածքներից, մատնանշվել է Ադրբեջանում մարդու իրավունքների…
ԵԽ բանաձևում դատապարտվել է ԼՂ-ում հայկական մշակութային արժեքների ոչնչացման Ադրբեջանի քաղաքականությունը
Եվրոպական խորհրդարանն ընդունել է «Մշակույթի համար նոր եվրոպական օրակարգի և միջազգային մշակութային հարաբերությունների համար ԵՄ նոր ռազմավարության իրականացում» բանաձևը։ Բանաձևում անդրադարձ է կատարվում հակամարտային գոտիներում մշակութային արժեքների պաշտպանության հարցերին և դատապարտվում է վերջին հակամարտությունների ժամանակ պատմական, գեղարվեստական և մշակութային ժառանգության նպատակաուղղված ոչնչացումը։ Եվրոպական խորհրդարանի անվտանգային ու պաշտպանական հարցերով ենթակոմիտեի նախագահ Նատալի Լուազոյի (Ֆրանսիա) ստորագրած և…
Եվրախորհրդարանը խստորեն դատապարտեց Լաչինի միջանցքի շրջափակումը պահանջեց անհապաղ վերականգնել տեղաշարժի ազատությունը
Եվրոպական խորհրդարանի (ԵԽ)՝ հունվարի 16-ից 19-ի լիագումար նստաշրջանի ընթացքում՝ հունվարի 18-ին կայացած քվեարկությամբ, ընդունվեց «Ընդհանուր արտաքին ու անվտանգային քաղաքականության իրականացում. 2022թ. տարեկան զեկույց» (CFSP) բանաձևը։ CFSP-ն արտաքին քաղաքական հարցերով ԵԽ տարեկան հիմնական զեկույցն է և դրանում որևէ ձևակերպման համաձայնեցում ու ընդունում ձևավորում է ԵԽ միասնական քաղաքական գիծը: Զեկուցողը Եվրոպական խորհրդարանի Արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահ Դեյվիդ…
ԵԽ պատգամավորները եկել են Հայաստան
Եվրոպական խորհրդարանի պատգամավորներն իրենց օբյեկտիվ հայտարարություններով և քայլերով նպաստում են տարածաշրջանում կայունության պահպանմանը՝ ասել է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ Պետեր վան Դալենի, Ֆաբիո Մասիմո Կաստալդոյի և Լարս Պատրիկ Բերգի հետ նոյեմբերի 1-ի հանդիպման ժամանակ: Պետեր վան Դալենը նշել է, որ իրենք Հայաստան են եկել որպես Հայաստանի ընկերներ…
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը ժամանել է ԱԳՆ
Հայաստանում գտնվող Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչը ժամանել է ՀՀ արտաքին գործերի նախարարություն, որտեղ նրան դիմավորել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը Ֆեյսբուքի էջով:
ԵԽ Գլխավոր քարտուղարը կժամանի Հայաստան
Հունիսի 16-17-ը պաշտոնական այցով Երևան կժամանի Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը: Հունիսի 17-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի ԱԳ նախարարի և ԵԽ Գլխավոր քարտուղարի հանդիպումը: Այցի շրջանակներում նախատեսված են նաև հանդիպումներ ՀՀ նախագահի, ՀՀ վարչապետի, Ամենայն Հայոց Կաթողիկոսի, ՀՀ ԱԺ նախագահի տեղակալի և Արդարադատության նախարարի հետ:
Ընդգծվել է բազմակողմ հարթակներում Հայաստանի և Իսպանիայի միջև փոխշահավետ համագործակցության խորացման կարևորությունը
ՀՄայիսի 20-ին Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ԵԽ 132֊րդ նախարարական նստաշրջանի շրջանակներում Թուրինում հանդիպում է ունեցել Իսպանիայի ԱԳ նախարար Խոսե Մանուել Ալբարես Բուենոյի հետ։ Ընդգծելով, որ այս տարի լրանում է Հայաստանի ու Իսպանիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը՝ երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները անդրադարձ են կատարել բարեկամական և ընդհանուր արժեքների վրա հիմված հարաբերությունների զարգացմանը,…















