եպհ ռեկտոր
Մեղադրանք է առաջադրվել ԵՊՀ նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանին
«Հայկական ժամանակ»-ի փոխանցմամբ՝ ԵՊՀ նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանին մեղադրանք է առաջադրվել: ԵՊՀ ռեկտորի պաշտոնը Արամ Սիմոնյանը զբաղեցրել է ավելի քան տասը տարի: Աղբյուրի հաղորդմամբ՝ նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի (յուրացնելը կամ վատնելը) 3-րդ մասի 1-ին կետով: Սիմոնյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը: Տեղեկությունը ՀԺ-ի հետ զրույցում հաստատել են…
Հրապարակվել է Մայր բուհի ռեկտորի թափուր պաշտոնի մասին հայտարարությունը
Երևանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի որոշմամբ Մայր բուհի ռեկտորի թափուր պաշտոնի համար անցկացվող մրցույթը տեղի կունենա մարտի 23-ին: Այս մասին հայտնում են ԵՊՀ-ից: Ռեկտորի թափուր պաշտոնի հավակնորդի պարտադիր պահանջը՝ դոկտորի գիտական աստիճանն է և պրոֆեսորի գիտական կոչումը: Համաձայն հայտարարության՝ մրցույթին մասնակցելու համար դիմումները պետք է ներկայացնել 2020թ. փետրվարի 12-ից մինչև մարտի 7-ը՝ ժամը 16:00-18:00-ն (բացի…
Հայտնի է՝ երբ է տեղի ունենալու ԵՊՀ ռեկտորի ընտրությունը
ԵՊՀ ռեկտորի ընտրությունը տեղի կունենա մարտի 23-ին: Այս մասին որոշում կայացվեց այսօր՝ հունվարի 31-ին, ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստում: ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Գևորգ Մուրադյանը սկզբում առաջարկեց մրցույթն անցկացնել մարտի 27-ին: «Կանոնակարգը նախատեսում է մրցույթը նշանակել առնվազն 40 օր հետո: Բայց դրանից առաջ պետք է հայտարարություն տրվի, ես ուզում եմ 5 օր նախատեսենք դրա համար, որ…
ԵՊՀ ռեկտորը հայտնել է՝ ինչու է բերման ենթարկվել ՈՒԽ նախագահը
Ոստիկանները ԵՊՀ ՈՒԽ նախագահ Դավիթ Ափոյանին խնդրել են գա, ցուցմունք տա, նա դիմադրել է, որից հետո ոստիկանները նրան բերման են ենթարկել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը։ Գեղամ Գևորգյանը անդրադարձավ նաև լուրերին, թե ինքը տեսանյութ է ցույց տվել, որից հետո Ափոյանին բերման են ենթարկել․ «Ես Դավիթ Ափոյանին տեսանյութ ցույց չեմ…
Դասադուլ անող ուսանողների՝ նոյեմբերի բացակայությունները չեն հաշվվի
ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը խոստացավ, որ ինքը ցուցում կտա, որ նոյեմբերի բացակայությունները չհաշվեն: Այս մասին նա հայտարարեց այսօր՝ դեկտեմբերի 2-ին, ուսանողների հետ հանդիպման ժամանակ։ «Ավարտվե՞ց հարցը, բայց դա չի վերաբերում հոկտեմբեր, սեպտեմբեր, դեկտեմբեր ամիսներին»,-ասաց նա: Հանդիպման վարողը շեշտեց, որ դա վերաբերում է բողոքի ակցիաներին իսկապես մասնակցողներին, որովհետև եղել են ուսանողներ, որոնք մնացել են…
Դատարանը պարտավորեցրել է ԵՊՀ ռեկտորի ժ/պ-ին փոխանցել ԵՊՀ արհեստակցական կազմակերպության անդամավճարները
ԵՊՀ արհեստակցական կազմակերպության նախագահ Արմեն Ավետիսյանը Facebook-ի իր էջում գրել է. «Հարգելի համալսարանականներ, այն բանից հետո, երբ ԵՊՀ Արհեստակցական կազմակերպությունը հուլիս ամսին արգելել էր ԵՊՀ ռեկտորի ժ/պ-ին աշխատանքից ազատել թվով 29 աշխատողի, նա օգոստոս ամսից ապօրինաբար չէր փոխանցում ԵՊՀ արհեստակցական կազմակերպության անդամ հանդիսացող աշխատողների անդամավճարները (աշխատավարձի մեկ տոկոսը) տարբեր անհիմն պատճառաբանություններով, բացահայտորեն խոչընդոտելով ԵՊՀ արհեստակցական…
Էլի առարկաներ կան, որ կառավարության որոշմամբ են պարտադիր դարձնել․ ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար
Իմ գալու նպատակը 2 ֆակուլտետների ուսանողների և՛ պրոֆեսորներին լսելը, և՛ հասկանալն էր, թե ինչ պահանջ ունեն, ինչու ունեն և պահանջները ներկայացման ձևերի շուրջ պայմանավորվեցինք։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 6-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար ԳԵղամ Գևորգյանը՝ խոսելով հայ բանասիորության ֆակուլտետի դեկանի և պրոֆեսորների հետ հանդիպման մասին։ Նշենք, որ այսօր ԵՊՀ հայ…
ԵՊՀ ռեկտորի ամենահավանական թեկնծուն և նրա փեսայի ներդրումները համալսարանում
«Էվոկա» բանկի բաժնետերերի խորհրդի նախագահի տեղակալ և «Հյուր սերվիս» ընկերության բաժնետեր Գեղամ Գևորգյանը Հայաստանի մայր բուհի՝ Երևանի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնակատարն է ու ռեկտորի ամենահավանական թեկնածուն: Այս մասին գրում է «Ժամանակ» օրաթերթը։ Գևորգյանը խոշոր գիտնական է և ունի ակադեմիկոսի կոչում: Նա հենց այնպես օդի մեջ չի ստացել այդ կոչումը, այլ հայ գիտության մեջ ունեցած իր…
Արայիկ Հարությունյանը հանդիպել է ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի հետ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը և փոխնախարար Գրիշա Թամրազյանն հունիսի 3-ին այցելել են համալսարան և ԵՊՀ ղեկավարության հետ քննարկել համալսարանի 100-ամյակին նվիրված միջոցառումների վերաբերյալ հարցեր: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին և փոխնախարարին դիմավորեցին ԵՊՀ պրոռեկտորներ Մենուա Սողոմոնյանը և Արսեն Բաբաջանյանը, ապա նրանց ուղեկցեցին ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի աշխատասենյակ, որտեղ քննարկվեցին…
Ես քաղաքականությունով չեմ զբաղվել, չեմ էլ զբաղվելու. Գեղամ Գևորգյան
Մայիսի 30-ին ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստում ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար ընտրված Գեղամ Գևորգյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ մամուլում իր մասին գրված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը: «Իմ ցանկությունը միշտ եղել է զբաղվել գիտությամբ, ես քաղաքականությունով չեմ զբաղվել, չեմ էլ զբաղվելու», – ասաց նա: Անդրադառնալով այն զրույցներին, որ ինքը անցած տարի դուռ է փակել ԿԳ նախարար…
Արամ Սիմոնյանը վաղուց պետք է գնար. Արայիկ Հարությունյան
Մամուլում լուրեր են տարածվել, որ կրթության և գիտության նախարարությունը ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնում իր թեկնածուն ունի՝ Գեղամ Գևորգյանը: Մայիսի 30-ին լրագրողները հարց են ուղղել ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանին, ինչին ի պատասխան նախարարն ասել է. «Էսօր խորհրդի նիստ է, խորհրդի նիստի ժամանակ թեկնածուներ կառաջադրվեն: Տեսել եք, որ այս խորհրդի նիստերի մասին և ռեկտորների ընտրության մասին…
Գեղամ Գևորգյանը՝ ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար
Այսօր տեղի է ունեցել ԵՊՀ Հոգաբարձուների խորհրդի նիստը: Օրակարգում կար երկու հարց. մայիսի 23-ին հրաժարական տված ռեկտոր Արամ Սիմոնյանի հրաժարականի ընդունումն ու ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի նշանակումը: Նիստի ընթացքում առաջարկեցին իրավաբանական գիտությունների դոկտոր, Քաղաքացիական դատավարության ամբիոնի վարիչ Վահե Հովհաննիսյանըիև ԵՊՀ նախկին պրոռեկտոր Գեղամ Գևորգյանի թեկնածությունները: Արդյունքում՝ ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար ընտրվեց նախկին պրոռեկտոր Գեղամ Գևորգյանը: Հոգաբարձուների…
Արամ Սիմոնյանի հեռացումից զատ չի նկատվում որևէ պլան՝ կապված կադրային քաղաքականության և բուհի առողջացման հետ. Ռեստարտ
Restarttimes.am-ը գրում է. Օրերս ԵՊՀ նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանը հայտարարեց իր հրաժարականի մասին։ Չեմ ցանկանում խորասուզվել հրաժարականի պատճառների, դերակատարների, այդ որոշման կայացման հիմքերի և այլնի մեջ․ միայն ցանկանում եմ հիշեցնել, որ ԵՊՀ-ի հետ կապված բացասական երևույթների միակ կրողը պարոն Սիմոնյանը չէ։ Այո, նախկին ռեկտորը կանգնած էր կուսակցականացված համակարգի վերևում, բայց այդ համակարգի գոյությունն ու ի…
Ինքս շնորհավորել եմ մայիսի 16-ին. Արայիկ Հարությունյանը ԵՊՀ ռեկտորի հրաժարականի մասին
Մայիսի 24-ին լրագրողների հետ զրույցում ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը, անդրադառնալով ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հրաժարականին, ասաց. «Ես ցավում եմ, որ Արամ Սիմոնյանն այդ որոշումը շուտ չընդունեց և մի քանի տարով հետ գցեց ԵՊՀ-ն: էն հետընթացը, որ կար ԵՊՀ-ում, ակներև է, և կարծում եմ` մի քիչ էլ խղճի խայթ է ունեցել, որովհետև ակնհայտ է, որ…
Նույնիսկ Հոգաբարձուների խորհրդի նախագահը չշնորհավորեց. ռեկտորը պարզաբանել է հրաժարականի պատճառները
ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն այսօր տեղի ունեցած գիտխորհրդի նիստի ավարտին հայտարարեց, որ հրաժարական է տալիս: ԵՊՀ ռեկտորն իր ելույթում նշեց. «Հարգելի՛ գործընկերներ, այս աշխարհում ամեն ինչ ունի սկիզբ և վերջ։ Եվ այս խոսքերն իմ հայրը մահանալուց առաջ ինձ ասաց: Այսօր ես կրկնում եմ՝ ամեն ինչ ունի սկիզբ և վերջ։ Համալսարանի շուրջ ստեղծված լարվածությունը չի թուլանում,…













