եվրահանգրվան
Չեխիայի մայրաքաղաքում երկու գնացքների բախումից զոհվել է 1, վիրավորվել՝ 35 մարդ
Երեքշաբթի օրը Պրահայի արևելքում գտնվող Չեսկի Բրոդ կայանի մոտակայքում բախվել են ուղևորատար և բեռնատար գնացքները, որի հետևանքով տեղում մահացել է ուղևորատար գնացքի վարորդը և վիրավորվել են տասնյակ ուղևորներ: Այս մասին հայտնում է Չեխիայի երկաթուղային անվտանգության տեսչությունը։ Հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ ուղևորատար գնացքը բախվել է բեռնատարին, որը կանգնած է եղել։
Հարյուրավոր բողոքներ Բելառուսի ընտրություններում՝ Լուկաշենկոյի մրցակիցներին արգելափակելու պատճառով
Բելառուսում բողոքի ցույցեր են օգոստոսի 9-ին կայանալիք նախագահական ընտրություններում ընդդիմադիր երկու հզոր ուժերի մասնակցությունը չթույլատրելու համար։ Բելառուսի ընտրական հանձնաժողովը մերժեց նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հիմնական մրցակիցների ՝ Վալերի Ցեպկալոյի և Վիկտոր Բաբարիկոյի դիմումները: Այդ որոշմանը հաջորդեցին բողոքի ցույցերը մայրաքաղաք Մինսկում, Գրոդնո, Գոմել և Բրեստ և այլ քաղաքներում: «Մենք կողմնակից ենք ազնիվ և արդար ընտրությունների անցկացմանը», –…
65 տարի առաջ այս օրը Նոբելյան 18 դափնեկիր-գիտնականներ դատապարտեցին միջուկային զենքի արտադրությունը
1955 թվականին Նոբելյան 18 դափնեկիր-գիտնականներ ստորագրեցին Մեյնոյի հռչակագիրը, որը հրապարակայնորեն դատապարտում էր միջուկային զենքի կիրառումը։ Մեկ տարվա ընթացքում 34 քիմիկոսներ և ֆիզիկոսներ, միացան գերմանական միջուկային տեխնոլոգիաների գիտնականներ Օտտո Հանին և Մաքս Բորնին՝ կոչ անելով դադարեցնել վտանգավոր ռադիոակտիվ ռումբերի օգտագործումը։
Գերմանիան ցանկանում է ավելացնել արգելափակումները փորձելով խուսափել կորոնավիրուսի երկրորդ ալիքից
Գերմանիայի կառավարությունը քննարկում է սահմանափակել ճանապարհորդությունը դեպի այն երկրներ, որտեղ կորոնավիրուսի դեպքերի անբացատրելի աճ է նկատվում: «Մենք ունենք բավարար միջոցներ համաճարակի երկրորդ մեծ ալիքը կանխելու համար, սակայն պետք է ցուցաբերենք չափազանց զգուշավորություն և կարևորենք վիրուսի առկայությունը», – հայտնել է Գերմանիայի հատուկ գործերի դաշնային նախարար Հելգե Բրաունը։
Apple-ը բողոքարկման արդյունքում ազատվել է 13 միլիարդ եվրո տուգանք վճարել Իռլանդիային
Apple-ը հայտնել է, որ ազատվում է 13 միլիարդ եվրո տուգանք վճարելուց Իռլանդիային, քանի որ հարուցված դատական գործի երկրորդ փուլը ևս հաղթել է։ ԵՄ Գերագույն դատարանը (GCEU) հայտարարել է, որ հանձնաժողովի կողմից ընդունված որոշումը ուժը կորցրած է ճանաչվել, քանի որ չի ապացուցվել Apple-ի մրցակցության կանոնների խախտումը։
Իսպանական հակաահաբեկչական գործողությունների արդյունքում երկու ալժիրցիներ են ձերբակալվել
Ըստ կատալոնյան ոստիկանության, զույգը, որ 2017 թվականից գտնվում էր հետախուզման մեջ, գործում էր միասին և պլանավորում հարվածել պայթուցիկ նյութերով կատալոնական երկրորդ խոշոր քաղաքին՝ Բարսելոնային։ Ոստիկանությանը հետաքննության արդյունքում հաջողվել է պարզել այն տարածքները, որտեղ նախատեսվում էր իրականացվել ահաբեկչությունը և կանխել գործողությունները։
Դիմակներն ու պաշտպանիչ հագուստները պարտադիր կլինեն Անգլիայի խանութներում
Անգլիայում հուլիսի 24-ից խանութներում և սուպերմարկետներում դիմակ կրելը պարտադիր է դառնում։ Ովքեր կխախտեն այս օրենքը, պարտավոր կլինեն վճարել 100 ֆունտ ստերլինգ։ Հասարակական տրանսպորտում այս օրենքը պարտադիր էր դեռ հուլիսի 15-ից։ Օրենքը չի տարածվում մինչև 11 տարեկան երեխաների և հաշմանդամություն ունեցող անձանց վրա։
Ֆարնսիայի ազգային տոնի 100-րդ տարելիցը՝ Բաստիլի օրը լուսանկարներով
Հուլիսի 14-ին Ֆրանսիան նշում է Բաստիլի օրը կամ Ֆեյթ Նացիոնը։ 1789 թ.-ին Բաստիլի բանտում տեղի ունեցածն ազդարարաում է ֆրանսիական հեղափոխության սկիզբը։ Այս օրը Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզն անցկացնում է իր հայտնի զորահանդեսը, որը կոչվում է Défilé militaire, ինչպես նաև հրավառության ցուցադրությունները։ Այս տարի՝ համաճարակի պատճառով, Ֆրանսիան տոնում է այս կարևոր օրը՝ պարգևատրելով իր բուժաշխատողներին։ Աղբյուր՝ euronews
RAF-ի ինքնաթիռները նետվել են օգնելու Ryanair-ի թռիչքին ռումբից
RAF-ի ինքնաթիռները նետվել են օգնելու Ryanair-ի թռիչքին, քանի որ նրա լոգարանում հայտնաբերվել էր ռումբ։ Երկուշաբթի օրը Կրակովից դեպի Դուբլին չվերթ իրականացնող ինքնաթիռը շեղել է ուղղությունը դեպի Լոնդոնի Ստանստեդ օդանավակայան, որտեղից երկու Typhoon կործանիչներով բոլոր ուղևորներն անվտանգ դուրս են բերվել։ «Ryanair-ը ներողություն է խնդրում այս դեպքից տուժածներից՝ պատճառված հետաձգման և անհարմարության համար»,-ասված է Ryanair-ի հայտարարությունում։
Հյուսիսային Մակեդոնիան առաջին անգամ պատրաստվում է ընտրություններին անվանափոխումից հետո
Չորեքշաբթի օրը Հյուսիսային Մակեդոնիայում, որի անվանափոխությունը տեղի է ունեցել անցած տարի, տեղի կունենան առաջին խորհրդարանական ընտրությունները։ Ընտրությունները կանցկացվեն երկու մեծ կոալիցիաների միջև՝ Սոցիալ Դեմոկրատների կոալիցիայի Մոզեմի, «Մենք կարող ենք» և Պահպանողական Օբնովայի, «Վերականգնում»։ Նրանք երկուսն էլ հետապնդում են նույն նպատակը՝ անդամակցություն Եվրամիությանը։
Լեհաստանի նախագահական ընտություններում Դուդան ձայների քանակով գերազանցում է Տրասկովսկիին
Լեհաստանի գործող նախագահ Անջեյ Դուդան կիրակի օրը կայացած նախագահական ընտրություններում հաղթել է Ռաֆալ Տռասկովսկուն։ Ազգային ընտրական հանձնաժողովից հայտնում են, որ Ա․Դուդան հավաքել է ձայների 51,2% -ը: Ընտրությունների գլխավոր խնդիրներից մեկը Եվրամիության հետ երկրի լարված հարաբերություններն էր, որը կապված էր ԼԳՊՏ համայնքին տրվող իրավունքների հետ։
Մեծ Բրիտանիան 790 միլիոն եվրո կծախսի ԵՄ սահմանային հսկողության նոր համակարգերի համար
Բրիտանիայի կառավարությունը հայտարարել է Brexit-ի սահմանային նոր ենթակառուցվածքի համար մոտ 800 միլիոն եվրո ֆինանսավորելու մասին, որն իրականացվելու է հունվարից հետո։ Կաբինետի գրասենյակի նախարար Մայքլ Գովն ասել է, որ 705 միլիոն ֆունտ ստեռլինգ (788 միլիոն եվրո) ներդրումը կապահովի, որ սահմանները պատրաստ լինեն «լիակատար անկախության, ․․․երբ Մեծ Բրիտանիան հետ վերցնի վերահսկողությունը 2021 թվականի հունվարի 1-ին», – հրապարակված…
COVID-19 ճանապարհորդություն. հսկայական խցանումներ Խորվաթիա մեկնելիս
Չնայած COVID-19 պանդեմիային, որը գրեթե ստիպում է դադարեցնել տուրիստական արդյունաբերությունը, Խորվաթիան իր սահմանի երկայնքով տեսնում է երթևեկության երկար հերթեր: Շաբաթ օրը Իստրիայում՝ Սլովենիայի հետ երկրի սահմանին, վարորդներին ստիպել են երեք ժամ սպասել, որպեսզի թույլատրեն երկիր մուտք գործել: Նույն օրը Խորվաթիան հայտնել է իր ամենաբարձր քանակությամբ նոր վարակների թվի մասին – 24 ժամվա ընթացքում 140 մարդ։…
Խորվաթիայի իշխող կուսակցությունը ներկայացնող պահպանողականները հաղթում են խորհրդարանական ընտրություններում
Խորվաթիայի Պահպանողական դեմոկրատական միություն (HDZ) կուսակցությունը կիրակի օրը կայացած ընտրություններում հաղթանակ տոնեց՝ զբաղեցնելով խորհրդարանի 151 տեղից 66-ը։ Կուսակցությունը մեծամասնության չի գրավել և պետք է ստեղծվի կոալիցիոն կառավարություն աջակողմյան կուսակցության հետ։ Ընդդիմությունը ներկայացնող Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը (SDP) զբաղեցրել է 41 տեղ, իսկ դրա առաջնորդ Դավոր Բեռնարդիչը խոստովանել է պարտությունն ու հայտնել հրաժարական տալու մասին։ Ազգային «Հայրենիք» շարժումը՝…
Քաղաքական ու տնտեսական ինստիտուտների մայրաքաղաքներից դուրս տեղակայումն անհրաժեշտությունն է
Կորոնավիրուսն ապացուցում է քաղաքական ու տնտեսական ինստիտուտների՝ մայրաքաղաքներից դուրս տեղակայելու անհրաժեշտությունը։ Այս մասին խոսել են Ալիքս Սարի Կամարգոն՝ Կատալոնիայի նախագահի միջազգային հարցերով նախկին խորհրդականն ու Վիկտոր Սոլեն՝ քաղաքագետ, Եվրախորհրդարանի պատգամավոր Կառլես Պուչդեմոնի օգնականը։ Ըստ նրանց՝ մի տեղում կենտրոնացումը առաջացնում է ռեգիոնալ աղքատություն, որը հնարավոր չէ լուծել միայն դրամաշնորհներով և սուբսիդիաներով։ Ընդհակառակը՝ Գերմանիայի և Նիդեռլանդների օրինակները…















