Եվրահանձնաժողով
2025 թվականի փետրվարի 1-ից Եվրահանձնաժողովում ստեղծվել է նոր գլխավոր տնօրինություն՝ ընդլայնման և արևելյան հարևանության հարցերով զբաղվող (DG ENEST): Այս կառույցը պատասխանատու է լինելու Եվրամիությանն անդամակցելու թեկնածու և պոտենցիալ թեկնածու երկրների հետ ընդլայնման և անդամակցման շուրջ բանակցությունների համար։ Այն ներառում է նաև ԵՄ անդամ երկրներում և ընդլայնման գործընկերներում ընդլայնման առավելությունների վերաբերյալ հաղորդակցությունը։ Տարածաշրջանային համագործակցությունը և տարածաշրջանային…
Եվրահանձնաժողովը և Եվրամիության արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը Վրաստանին կոչ են արել հետաքննել հոկտեմբերի 26-ի խորհրդարանական ընտրություններում գրանցված խախտումները, բացահայտել և վերացնել դրանք: Այս մասին ասվում է Եվրահանձնաժողովի և Բորելի համատեղ հայտարարության մեջ։ Դրանում նշվում է, որ ԵՄ-ն ուշադիր հետևել է խորհրդարանական ընտրություններին նախորդող զարգացումներին, և Վրաստանի ժողովուրդը վերջին ամիսներին ցույց…
Եվրահանձնաժողովն Ուկրաինային մինչև 35 մլրդ եվրոյի վարկ կտրամադրի։ Այս մասին X-ում գրել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։ «Ռուսաստանի չդադարող հարձակումները նշանակում են, որ Ուկրաինային անհրաժեշտ է ԵՄ մշտական աջակցությունը։ Եվրահանձնաժողովն Ուկրաինային մինչև 35 մլրդ եվրոյի վարկ կտրամադրի G7-ի պարտավորությունների շրջանակում»,- X-ում գրել է է Ֆոն դեր Լեյենը։ Ֆոն դեր Լեյենի խոսքով՝ սա ԵՄ-ի…
Եվրահանձնաժողովը հաստատել է Ուկրաինային 4,2 մլրդ եվրոյի չափով բյուջետային օգնության նոր տրանշի հատկացումը։ Այս մասին հայտնել Է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը իր X-ում։ «Եվրահանձնաժողովը հաստատել է Ուկրաինայի համար 4,2 միլիարդ եվրոյի նոր տրանշը Ուկրաինայի համար հիմնադրամի շրջանակներում»,- գրել է նա։
Եվրահանձնաժողովն Ուկրաինային 500 մլն եվրո է ուղարկել միկրոֆինանսական աջակցության ծրագրի շրջանակներում։ Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով ԵՀ մամուլի ծառայությանը։ Սա 2022 թվականի համար նախատեսված երրորդ և վերջին տրանշն է։ Այս գումարի փոխանցումից հետո ռազմական գործողության սկզբից ուկրաինական կողմին տրամադրված օգնության ծավալը հասել է 7,5 միլիարդ եվրոյի։ «Հաջորդ տարի Ուկրաինան կստանա 18 միլիարդ եվրոյի…
Եվրահանձնաժողովը ներկայացրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 9-րդ փաթեթը, որի համաձայն՝ սև ցուցակում կներառվի ևս 200 մարդ և ձեռնարկություն, երեք բանկ, չորս հեռուստաալիք, ռազմարդյունաբերական ընկերություններ: Կսահմանափակվի անօդաչու թռչող սարքերի և դրանց բաղադրիչների ներկրումը և արտահանումը Ռուսաստան, ինչպես նաև ծովային ճանապարհով ռուսական նավթի մատակարարումը եվրոպական երկրներ: Պատժամիջոցները հաջորդ շաբաթ պետք է հաստատի ԵՄ խորհուրդը։ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա…
Եվրահանձնաժողովը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթի վերաբերյալ առաջարկների մասին կհայտարարի սեպտեմբերի 28-ին՝ գրում է Politico-ն՝ հղում անելով բարձրաստիճան աղբյուրներին։ Եվրահանձնաժողովը կառաջարկի ռուսական նավթի գնային շեմ սահմանել։ Միաժամանակ, Եվրոպան պատրաստվում է մեղմացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մի մասը՝ հանելով ռուսական պարարտանյութերի, ցեմենտի ու «այլ ապրանքների» փոխադրման արգելքը։
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն Դեր Լայենը հայտարարել է, որ Եվրոպայի այն էներգետիկ ընկերությունները, որոնք կհամաձայնեն ռուսական պահանջներին ու կվճարեն գազի համար ռուբլիով, ապա կխախտեն Ուկրաինա ռուսական ներխուժման պատճառով սահմանված պատժամիջոցները։ Լայենն այս մասին ասել է երեկ։ Նա նշել է, որ ԵՄ-ի դիրքորոշումը շատ պարզ է․ եթե ռուբլիով վճարումը նախատեսված չէ պայմանագրով, ապա իրենց պատժամիջոցների խախտում…
Թուրքիան շարունակում է իր ռազմավարական նպատակը համարել Եվրամիությանն անդամակցելը և կառույցից հստակ քայլեր է ակնկալում ԵՄ լիիրավ անդամակցության համար: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը՝ Անկարայում հավատարմագրված դեսպանների հետ հանդիպմանը: «Ուկրաինայի շուրջ վերջին իրադարձությունները հստակ ցույց տվեցին Թուրքիայի կարևորությունը ՆԱՏՕ-ում։ Եվրամիությանն անդամակցությունը մնում է Թուրքիայի ռազմավարական նպատակը։ Պատերազմի բացասական գլոբալ հետևանքները ցույց տվեցին…
Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա Ֆոն Դեր Լայենը հայտարարել է, որ Եվրոպական Միությունը պատրաստ է ռուսական գազի մատակարարման դադարեցմանը։ Նա նշել է, որ ԵՄ-ն քայլեր է ձեռնարկել, որոնք թույլ են տալու չեզոքացնել ռուսական կողմից գազի մատակարարումների մասնակի կամ ամբողջական հնարավոր դադարեցումը։ Ֆոն Դեր Լայենը ասել է նաև, որ պաշտոնական Բրյուսելն ու Եվրամության անդամ պետությունները պետք է հետևություններ…
Եվրահանձնաժողովը հավանություն է տվել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի նախաձեռնությանը Շենգենյան համաձայնագրի բարենորոգման և նոր կառույցի՝ Շենգենյան գոտու խորհրդի ստեղծման վերաբերյալ՝ միգրացիոն ռիսկերի ավելի արդյունավետ կառավարման համար: Փետրվարի 3-ին այդ մասին հայտարարել է ներքին գործերի եվրակոմիսար Իլվա Յոհանսոնը՝ ժամանելով Լիլ՝ Եվրամիության նեքին գործերի նախարարների ոչ ֆորմալ հանդիպմանը: Նրա հայտարարությունը հեռարձակել է Եվրահանձնաժողովի առցանց մամուլի ծառայությունը։ Ներկայումս…
Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեի հետ միասին հայտարարության ընթացքում ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը խոսեց նաև հայ գերիների մասին։ Նա ասաց, որ հայկական կողմի համար առաջնահերթ գերակայություն է Ադրբեջանում պահվող հայ գերիների առանց նախապայմանների անհապաղ վերադարձը։ Գրիգորյանն ընգծեց նաև, որ այն ամրագրված է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ։
Reuters-ի հաղորդմամբ՝ Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելը խոստովանել է, որ գիշերները չի կարողանում հանգիստ քնել Անկարայում տեղի ունեցած միջադեպի պատճառով: Հիշեցնենք, որ Միշելը Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ Թուրքիայում հանդիպել էր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Սակայն եռակողմ հանդիպման սենյակում, որտեղ նաև արարողակարգային տեսանկարահանում և լուսանկարահանում պետք է տեղի ունենար, տեղադրված էր միայն երկու աթոռ,…
Վերջերս մի աղմկահարույց դեպք տեղի ունեցավ Անկարայում՝ կապված Եվրոպական Միության ղեկավարության կողմից Թուրքիայի մայրաքաղաք այցի հետ։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին համապատասխան աթոռ չէր տրամադրվել ու արդյունքում ստացվել էր այնպես, որ ԵՄ պաշտնոյան, ըստ արարողակարգի, ավելի ցածր դիվանագիտական աստիճանով անձի համար նախատեսված տեղում էր նստել։ Այս դեպքից…