Եվրոպա լիգա
Բարսան պետք է միշտ պայքարի Չեմպիոնների Լիգայում․ Չավի
Կատալոնական «Բարսելոնան» Չեմպիոնների Լիգայի 6-րդ տուրում 0-3 հաշվով պարտվեց «Բավարիային» ու դուրս մնաց ՉԼ-ի հետագա պայքարից։ Խաղից հետո արդյունքներն ամփոփել է «Բարսայի» գլխավոր մարզիչ Չավին։ Նա նշել է, որ մյունխենյան ակումբն ամբողջովին իշխում էր խաղադաշտում ու դա է իրականությունը։ Չավին ընդգծել է, որ «Բարսելոնան» այն ակումբն է, որը պետք է միշտ պայքարի Չեմպիոնների Լիգայում, ոչ…
Դոնարուման այսօր առաջին անգամ կխաղա Չեմպիոնների Լիգայում
Այսօր ՊՍԺ-ն Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի շրջանակներում մրցելու է «Մանչեսթեր Սիթիի» հետ։ Ֆրանսիական ակումբի դարպասը պաշտպանելու է Ջանլուիջի Դոնարուման, ում համար սա առաջին հանդիպումն է լինելու Չեմպիոնների Լիգայում։ Այս մասին հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։ Նշվում է, որ «Միլանի» կազմում Դոնարուման միայն Եվրոպա Լիգայում է խաղացել։
Լեգենդար Ջերարդը Ալաշկերտին կոչել է՝ ուժեղ թիմ
Այսօր՝ Երևանի ժամանակով 23:00-ին, մեկնարկելու է «Ալաշկերտ» – «Ռենջերս» դիմակայության առաջին հանդիպումը։ Հայկական ակումբի մրցակցի գլխավոր մարզիչ Սթիվեն Ջերարդը նախախաղային ասուլիսի ժամանակ խոսել է նաև «Ալաշկերտի» մասին։ «Պետք է մտածենք վաղվա խաղի մասին, որում մրցելու ենք իսկապես ուժեղ թիմի դեմ։ Պետք է մտածենք այս խաղում դրական արդյունքի հասնելու համար։ Մենք ևս ուժեղ թիմ ունենք, ու…
Եվրոպա Լիգա․ Ալաշկերտը վերջին նախախաղային մարզումն անցկացրեց Գլազգոյում
Հայաստանի առաջնության չեմպիոն «Ալաշկերտն» իր վերջին նախախաղային մարզումն է անցկացրել Գլազգոյի «Այբրոքս» մարզադաշտում։ Այս մասին տեղեկանում ենք ակումբի Facebook-ի էջից։ Հիշեցնենք, որ Եվրոպա Լիգայի որակավորման փուլի փլեյ-օֆի շրջանակներում հայկական ակումբը մրցելու է Գլագոյի «Ռենջերսի» հետ, որը մարզում է լեգենդար Սթիվեն Ջերարդը։ Սա դիմակայության առաջին հանդիպումն է ու այն սկսվելու է Երևանի ժամանակով 23:00-ին։ Դիմակայությունում հաղթելու…
Ալաշկերտը մեկնել է Գլազգո
Հայկական «Ալաշկերտը» Եվրոպա Լիգայի որակավորման փուլի փլեյ-օֆֆում մրցելու է Սթիվեն Ջերարդի «Գլազգո Ռեյնջերսի» հետ։ Շոտլանդիայի չեմպիոնի հետ «Ալաշկերտն» իր առաջին հանդիպումը կանցկացնի դրսում՝ «Այրբոքս» մարզադաշտում։ Հայաստանի չեմպիոնի Facebook-ի էջից տեղեկանում ենք, որ «Ալաշկերտն» արդեն մեկնել է Գլազգո։ Խաղը մեկնարկելու է Երևանի ժամանակով 23:00-ին։
Ալաշկերտից կրած պարտությունից հետո Կայրաթի մարզիչը հրաժարական տվեց
Երեկ «Կայրաթը» Երևանում շատ համառ պայքարում 3-2 հաշվով զիջեց հայկական «Ալաշկերտին» ու լքեց պայքարը Եվրոպա Լիգայում։ Արդյունքները խաղից հետո ամփոփել է ղազախական ակումբի գլխավոր մարզիչ Կիրիլ Կեկերը։ Նա նշել է, որ իրենց չհաջողվեց հասնել համապատասխան արդյունքի ու այդ պատճառով ինքը հրաժարական է տալիս մարզչի պաշտոնից։ Հիշեցնենք, որ «Ալաշկերտը» հաղթելով տեղափոխվեց Եվրոպա Լիգայի որակավորվան 4-րդ փուլ,…
Չելսին ու Վիլյառելը վիճարկեցին UEFA-ի սուպերգավաթը (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Չեմպիոնների Լիգայի հաղթող «Չելսին» ու Եվրոպա Լիգայի հաղթող «Վիլյառելը» երեկ գիշերը վիճարկեցին UEFA-ի սուպերգավաթը։ Խաղի հաշիվը բացվեց 27-րդ րոպեին․ անգլիական ակումբի կազմում գոլի հեղինակ դարձավ Հակիմ Զիեշը։ Առաջին կեսում այլ գոլեր չեղան։ Երկրորդ կեսում արդեն հերթը իսպանական ակումբինն էր։ 73-րդ րոպեին Մորենոյին հաջողվեց հավասարեցնել հաշվիվը։ Մինչև խաղի ավարտ այլ գոլեր չգրանցվեցին ու հանդիպումը տեղափոխվեց լրացուցիչ…
Եվրոպա Լիգա․ Ալաշկերտը մեկնել է Ղազախստան՝ Կայրաթի հետ հանդիպման
Չեմպիոնների Լիգայից դուրս մնացած «Ալաշկերտը» իր պայքարը շարունակում է Եվրոպա Լիգայում։ Այստեղ հայկական ակումբի մրցակիցը լինելու է ղազախական «Կայրաթը», որի կազմում է հանդես գալիս նաև Կամո Հովհաննիսյանը։ «Ալաշկերտն» արդեն մեկնել է Ալմաթի, որտեղ էլ անցկացնելու է առաջին խաղը։ Նշենք, որ հանդիպումը մեկնարկելու է օգոստոսի 5-ին՝ Երևանի ժամանակով 18:00-ին։
ՉԼ-ից դուրս մնացած Ալաշկերտը պայքարը կշարունակի Եվրոպա Լիգայում
Հայկական «Ալաշկերտը», որը երեկ պարտվեց «Շերիֆին» նաև դրսում ու դուրս մնաց Չեմպիոնների Լիգայից, պայքարը կշարունակի Եվրոպա Լիգայի որակավորման 3-րդ փուլում։ Այնտեղ «Ալաշկերտի» մրցակիցը կլինի Կամո Հովհաննիսյանը «Կայրաթը»։ Առաջին հանդիպումը կկայանա ղազախական ակումբի հարկի տակ՝ օգոստոսի 5-ին։ Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 20:00-ին։
Վիլյառելը ԵԼ-ի գավաթը նվաճելով ռեկորդակիր դարձրեց համանուն քաղաքին
Իսպանիայի Վիլյառեալ քաղաքը ներկայացնող համանուն թիմը երեկ գիշերը հաղթեց «Մանչեսթեր Յունայթեդին» ու նվաճեց Եվրոպա Լիգայի գավաթը։ Սրանով այդ քաղաքը յուրահատուկ ռեկորդ սահմանեց։ Այնտեղ ապրում է ընդամենը 51 հազար մարդ ու սա պատմության մեջ ամենաքիչ բնակչություն ունեցող վայրն է, որի ներկայացրած ակումբը կարողանում է եվրագավաթ նվաճել։ Նախորդ ռեկորդակիչը Բելգիայի Մեխելեն քաղաքն էր՝ 87 հազար բնակչությամբ։ Հիշեցնենք,…
Եվրոպա Լիգա․ Ռոման կիսաեզրափակիչում է (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Երեկ՝ Եվրոպա Լիգայի 1/4-րդ եզրափակչի շրջանակներում միմյանց հետ երկխաղանոց դիմակայությունն ավարտեցին «Ռոման» ու «Այաքսը»։ Առաջին խաղից հետո իտալական ակումբը նպաստավոր վիճակում էր, քանի որ առաջին խաղում մրցակցի դաշտում հաղթել էր 2-1 հաշվով։ Հանդիպման առաջին կեսն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքի։ Երկրորդ կեսի սկզբում խաղը սրվեց, երբ 49-րդ րոպեին «Այաքսի» կազմում գոլի հեղինակ դարձավ Բրայան Ռոբին։ Ու չնայած…















