Եվրո-2020
Կամո Հովհաննիսյանը հավանաբար կմասնակցի Ֆինլանդիայի դեմ խաղին
Հայաստանի Ազգային հավաքականը այսօր՝ հոկտեմբերի 10-ին ուղևորվեց Լիխտենշտեյն՝ անցկացնելու Եվրո-2020-ի ընտրական փուլի 7-րդ տուրի հանդիպումը Լիխտենշտեյնի հավաքականի հետ: «Ժետիսուի» կազմում մկանային վնասվածք ստանալուց հետո հավաքականին միացած Կամո Հովհաննիսյանը վերջին պահին թիմի հետ չի մեկնել մրցավայր: Հովհաննիսյանը Լիխտենշտեյն չի մեկնել թռիչքի հետ կապված ծանրաբեռնվածությունից խուսափելու նպատակով: Մեր ընտրանին, նշենք, մրցավայր հասնելու համար չարթերային չվերթով մեկնել է…
Հայաստանի հավաքականը մեկնում է Լիխտենշտեյն (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Հայաստանի հավաքականը սկսում է իր ուղևորությունը դեպի Լիխտենշտեյն՝ մասնակցելու ԵՎՐՈ-2020-ի ընտրական փուլի հանդիպմանը: Այսօր՝ ժամը 17:00-ին, Հայաստանի հավաքականը կմեկնի Գերմանիա, որտեղից կշարժվի դեպի Շվեյցարիա, այնուհետև Լիխտենշտեյն։ Ներկայացնում ենք մեր հավաքականի լուսանկարները Զվարթնոց օդանավակայանից: Հիշեցնենք, որ մեր ընտրանին հոկտեմբերի 12-ին կմրցի Լիխտեյնշտեյնի հավաքականի հետ: Հոկտեմբերի 15-ին էլ կկայանա Ֆինլանդիա – Հայաստան հանդիպումը: Աղբյուրը ՝ armsport.am
Հայտնի է Լիխտենշտեյն-Հայաստան խաղի մրցավարի անունը
Եվրո-2020-ի ընտրական J խմբի 7-րդ տուրի Լիխտենշտեյն-Հայաստան խաղը կսպասարկի ռումինական մրցավարական անձնակազմը։ Հանդիպման մրցավարն է Իշտվան Կովաչը։ Նրան կօգնեն Ֆլորին Մարտինեսկուն և Միհայ Արտենեն։ 4-րդ պաշտոնյան է Մարինուս Ավրամը։ ՈւԵՖԱ-ի մրցավարների տեսուչն է Յան Վեգերեֆը (Նիդերլանդներ)։ Պատվիրակն ալբանացի Բույար Կասմին է։ Հիշեցնենք՝ Լիխտենշտեյն – Հայաստան հանդիպումը կկայանա Լիխտենշտեյնի Վադուց քաղաքում հոկտեմբերի 12-ին՝ ժամը 22։45-ին։ Այս…
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները ժամանեցին Ավանի ֆուտբոլի ակադեմիա (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Հայաստանի հավաքականը Եվրո 2020-ի ընտրական փուլի շրջանակներում հանդիպելու է «Լիխտենշտեյնի» և «Ֆինլանդիայի» հավաքականների հետ: Հայ ֆուտբոլիստները այսօր ժամանել են Ավանի ֆուտբոլի ակադեմիա՝ սկսելու մարզական հավաքը կարևորագույն հանդիպումներից առաջ: ՀՖՖ-ի ֆեյսբուքյան էջը լուսանկարներ է հրապարակել մեր ֆուտբոլիստների ժամանումից.
Սլովակիայի ու Խորվաթիայի դեմ խաղերում Ուելսի կազմում կխաղան նաև Բեյլն ու Ռեմսին
Ուելսի ֆուտբոլային ասոցիացիան հրապարակել է հավաքականի հայտացուցակը Եվրո-2020-ի ընտրական փուլի առաջիկա խաղերի համար: 11 ամսվա մեջ առաջին անգամ հավաքական է հրավիրվել «Յուվենտուսի» կիսապաշտպան Աարոն Ռեմսին: Հոկտեմբերի 10-ին Ուելսը կխաղա Սլովակիայի, իսկ հոկտեմբերի 13-ին՝ Խորվաթիայի դեմ: Հավաքականում հանդես կգա նաև «Ռեալի» կիսապաշտպան Գարեթ Բեյլը: Դարպասապահներ. Ուեյն Հենեսի, Դենի Ուորդ, Ադամ Դևիս, Պաշտպաններ. Քրիս Գանտեր, Էշլի Ուիլյամս,…
Շևչենկոն կարող է գլխավորել Միլանը
Իտալական «Միլանի» ղեկավարությունը դժգոհ է ներկայումս ակումբի ղեկին գտնվող Մարկո Ջամպաոլոյի ծառայություններից։ Մարզչի գլխավորությամբ թիմը պարտվել է Ա Սերիայի 6 տուրերից 4-ում ու այս պահին գտնվում է 16-րդ հորիզոնականում։ Սա ղեկավարությանը ստիպել է նոր մարզչի թեկնածուներ փնտրել։ Արդյունքում՝ «Միլանի» ուշադրության կենտրոնում է հայտնվել թիմի լեգենդ Անդրեյ Շևչենկոն, ով այժմ մարզում է Ուկրաինայի ազգային հավաքականը։ Այս…
Ռեալը չի ցանկանում, որ Մոդրիչը ընդունի Խորվաթիայի հավաքականի հրավերը
«Ռեալ»-ի մարզչական շտաբը պնդում է, որ կիսապաշտպան Լուկա Մոդրիչը մերժի Խորվաթիայի հավաքականի հրավերը՝ Եվրո-2020-ի ընտրական փուլի խաղերի համար: Ինչպես փոխանցում է Marca-ն, «արքայական» ակումբում զգուշանում են, որ 34-ամյա խաղացողը կրկին կարող է վնասվածք ստանալ ազգային թիմի կազմում: Հիշեցնենք, որ խորվաթ ֆուտբոլիստը մկանային վնասվածքի պատճառով բաց է թողել երկու շաբաթ: Հոկտեմբերին Խորվաթիայի ընտրանին կխաղա Հունգարիայի և…
Լիխտենշտեյն – Հայաստան հանդիպման տոմսերի մասին տեղեկատվություն
Հոկտեմբերի 12-ին` Լիխտեյնշտեյնի մայրաքաղաք Վադուցում գտնվող «Ռեյնպարկ» մարզադաշտում, կկայանա Եվրոպայի 2020 թ. առաջնության ընտրական փուլի J խմբի յոթերորդ տուրի Լիխտեյնշտեյն-Հայաստան հանդիպումը: Լիխտեյնշտեյնի ֆուտբոլի ասոցիացիան արդեն հրապարակել է տոմսերի վաճառքի հետ կապված բոլոր մանրամասները: Հայաստանի հավաքականի երկրպագուները կարող են ձեռք բերել տոմսերը խաղի օրը՝ մարզադաշտի հարևանությամբ գտնվող տոմսարկղից՝ ժամը 14։00-ից մինչև 19։30 (տեղական ժամանակով)։ Հայկական կողմին…
Հայտնի է՝ երբ Մանուել Նոյերը կավարտի միջազգային կարիերան. Sport Bild
Գերմանիայի հավաքականում կարիերան ավարտելու մասին է մտածում «Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը։ Մանուել Նոյերի համար հավաքականի կազմում վերջին մրցաշարը կարող է դառնալ Եվրո-2020-ը: Այս մասին հաղորդում է Sport Bild-ը: 33-ամյա դարպասապահը Գերմանիայի հավաքականում հանդես է գալիս 2009 թվականից: Նա երեք աշխարհի առաջնության ու երկու Եվրոպայի առաջնությունում եղել է հավաքականի հիմնական դարպասապահը: Հիշեցնենք, որ վերջերս լայն քննարկումների…
Ինձ ընդհանրապես չեն զարմացնում Ռոնալդուի հաջողությունները․ Մոուրինյո
«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն անդրադարձել է ԵՎՐՈ-2020-ի որակավորման փուլի Լիտվայի դեմ խաղում (5-1) Կրիշտիանու Ռոնալդուի հեղինակած պոկերին: Այս մասին հայտնում է Record-ը։ «Ես զարմացած չեմ։ 34 տարեկանում Ռոնալդուն համարվում աշխարհի լավագույն ֆուտբոլիստը ու հանդես է գալիս մեծ ամբիցիաներ ունեցող թոփ թիմում։ Ինձ ընդհանրապես չի զարմացնում նրա խաղը, քանի որ նա միշտ մտածում…
Ռոնալդուն ջախջախեց Լիտվային. նա դարձավ պոկերի հեղինակ (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Երեկ՝ սեպտեմբերի 10-ին, եվրո-2020-ի որակավորման փուլի B խմբում կայացավ Լիտվա – Պորտուգալիա հանդիպումը: Հանդիպման ընթացքում գրանցվեց 6 գոլ: Նախ 11 մետրանոցից 7-րդ րոպեին Կրիշտիանու Ռոնալդուն բացեց հաշիվը, իսկ 28-րդ րոպեին լիտվացի Վիտաուտաս Անդրյուշկյավիչյուսը գոլով հավասարեցրեց այն: Առաջին խաղակեսում այլևս գոլեր չգրանցվեցին: 2-րդ կեսի հերոսը Ռոնալդուն էր. 61, 65 և 76-րդ րոպեներին Կրիշտիանուն դարձավ գոլերի հեղինակ…
Գոլ 1-ին րոպեին, 2 11-մետրանոց, 2 դուբլ, 8 գնդակ դարպասում և ոչ միայն․ Անգլիա – Կոսովո (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Երեկ՝ սեպտեմբերի 10-ին, Եվրո-2020-ի որակավորման փուլի A խմբում կայացավ Անգլիա – Կոսովո Հանդիպումը։ Գոլառատ այս մրցավեճի ժամանակ առաջինը հաջողության հասան Կոսովոյի ֆուտբոլիստները։ Խաղի հենց առաջին րոպեին Անգլիայի պաշտպանի սխալից օգտվեց Կոսովոն և Վալեն Բերիշան բացեց հանդիպման հաշիվը։ Գոլից հետո Կոսովոյի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդի դեմքի արտահայտությունը չփոխվեց, երևի մարզիչը հասկանում էր, որ սա բարկացնելու է…
Եվրո-2020. Գերմանիան կիսում է առաջին տեղը․ Հոլանդիան 3-րդն է (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Երեկ՝ սեպտեմբերի 9-ին, Եվրո-2020-ի որակավորման փուլի C խմբում խաղեր անցկացրեցին Հյուսիսային Իռլանդիա – Գերմանիա և Էստոնիա – Հոլանդիա հանդիպումները։ Հանդիպումների ֆավորիտները խնդիրներ չունեցան։ Հոլանդիան հաղթեց 0-4 խոշոր հաշվով, իսկ Գերմանիան իր հերթին առանց առանձնակի լարվածության 0-2 չոր հաշվով պարտության մատնեց հյուսիսիռլանդացիներին։ Հոլանդացիների կազմում դուբլ գրանցեց Բաբելը, իսկ Դեպայն ու Վիյնալդումը գոլով աչքի ընկան մեկ անգամ։…
Արթուր Աբրահամը շնորհավորել է հայ ֆուտբոլիստներին
Եվրո-2020-ի որակավորման փուլի շրջանակներում Բոսնիա և Հերցեգովինայի նկատմամբ Հայաստանի հավաքականի տարած հաղթանակից հետո հայ ֆուտբոլիստներին շնորհավորել է պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի բազմակի չեմպիոն Արթուր Աբրահամը։ «Շնորհավոր մեր տղաներին։ Ապրեք։ Միշտ այսպիսի հաղթանակներ», – իր Facebook-յան էջում գրել է Աբրահամը։ https://www.facebook.com/arthurabraham/posts/2552428464821106?__xts__%5B0%5D=68.ARBI915G5VBNhfQwtbhRl7Uqnv0xpHHqlFW7J-QFZ0t9DzrVY9CtoMUcCJI6IrUODVOEPnU9qblCl_wS882hD0bFTWgsHahqmSGdEumKGFdMDv9YPJ7k3veqnDl5K7MYkYsKsj0keQ7JxLPjr4c70dbKawlh8t3AlQpr50zHgTUpHMqGfd1DISnxIdzmM57Z2Jetl_JzoTGyl_iGLnYRhKqw11zEDRKfYYhEafQZE3kxI1gdUdSPvjLUhoDejkRlUyyBgvrDNzm48AW3wdgu6aEVc5ApP2RfdjwCxWTd5-JBywu6nLWLY1XKFRiupG2_ilsBjEtQuOQmHW9ks8AIG0zPpD-T-j9Z7CoP4pDoRKa4MZFezWOlIqEGgBXA-Jf1cOkCIRHvQGH4QKNPLqKGFcEZnBxUG44CbjGV6PfL7Wuyguo8carmOhgrOOTjbwSS5Rb0CiLeR3I7S1uFVEyQYgoeQ-9VA0JBctQMFXpybONTVly6BswUnzI2VI8wuA&__tn__=-R
Ինչպիսի խաղ․ Արսենալի անդրադարձը Մխիթարյանին
Երեկ՝ սեպտեմբերի 8-ին, Հայաստանը 4-2 հաշվով սեփական հարկի տակ հաղթանակ տոնեց Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականի նկատմամբ։ Հանդիպումն անց կացվեց Եվրո-2020-ի որակավորման փուլի շրջանակներում։ Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանն ու բոսնիացիների պաշտպան Սեադ Կոլաշինացը մասնակցել են հանդիպմանը։ Նրանց 2-ի տրանսֆերային իրավունքը պատկանում է Լոնդոնի «Արսենալին», որն իր Twitter-յան էջում մեկնաբանել է նրանց խաղը։ «Ինչպիսի խաղ այս…















