Երանոս
Գավառի մոտ նոր երկրաշարժ. Երանոսում և Սարուխանում զգացվել է
2025 թվականի մայիսի 4-ին Գավառի մոտ տեղի ունեցած 1.8 մագնիտուդով երկրաշարժը Երանոսում և Սարուխանում զգացվել է 2 բալ ուժգնությամբ։
Բացահայտվել են քովիդի դեմ պատվաստման կեղծ հավաստագիր տալու դեպքեր (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Ոստիկանությունը բացահայտել է՝ կորոնավիրուսի դեմ պատվաստման փաստը վկայող կեղծ հավաստագիր տալու դեպքեր։ Նման քայլի է գնացել Երանոս գյուղի բուժամբուլատորիայի բուժքույրներից մեկը, ով գյուղի բնակիչներից մի քանիսին կեղծ հավաստագրեր է տվել այն դեպքում, երբ նրանք չեն պատվաստվել։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։ Բուժքույրը բերման է ենթարկվել ու տվել խոստովանական բացատրություն։
Երանոսում իրականացվում են կառուցապատման և բարեկարգման աշխատանքներ
Օգոստոսի 18-ին Երանոս համայնքի ղեկավար Սաշա Բավեյանից տեղեկացել ենք, որ Գեղարքունիքի մարզի Երանոս համայնքում բարերարներ Ռոբերտ Շահինյանը և Հենրիկ Գասպարյանը հերթական կարևոր ծրագրերն են իրականացնում։ Սուրբ Հովհաննես մատուռի հարակից տարածքում տեղադրվելու է 44 մետր բարձրությամբ խաչ` ի հիշատակ Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում նահատակված քաջ հայորդիների։ Նրանց ֆինանսական ներդրմամբ այդ տարածքն ամբողջովին բարեկարգվում է։ Սաշա Բավեյանը նշել…
Երանոսում կասֆալտապատվեն մի շարք փողոցներ. Գնել Սանոսյան
Հուլիսի 15-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը Facebook-ում գրառում է կատարել և հայտնում է, որ պատրաստվում է լավ լուր հայտնել մարզի բնակիչներին: Այնուհետ տեղեկացրել է, որ Երանոսում կասֆալտապատվեն մի շարք փողոցներ։ Գեղարքունիքի մարզի Երանոս համայնքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում նախատեսվում է մի շարք փողոցների ասֆալտապատում՝ 700 գծամետր երկարությամբ եւ 3500 քառակուսի մետր մակերեսով։…
Գեղարքունիքում կառուցվում և հիմնանորոգվում է 3 մանկապարտեզ (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել Facebook-ում: Տեսանյությում ներկայացվում է, որ Գեղարքունիքի մարզում հիմնանորոգվում է Վաղաշենի մանկապարտեզի շենքը. այստեղ կհաճախի 120 երեխա: Հիմնանորոգվում է Երանոս համայնքի մսուր մանկապարտեզը, ծրագրի շահառու է 130 երեխա: Ծովասարում կառուցվում է մանկապարտեզ։ Մասնակի վերանորոգվում է Լճաշեն համայնքի «Մանչուկ» մանկապարտեզը։ https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/321303705677993/?v=321303705677993
1,3 միլիարդ դրամ ներդրմամբ Գավառում դպրոց է վերակառուցում․ Փաշինյանը տեսանյութ է տարածել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում տեսանյութ է տեղադրել, որում խոսվում է Գավառի թիվ 2 հիմնական դպրոցի հիմնովին վերակառուցման և Երանոսից Լիճք ճանապարհահատվածի հիմնանորոգման մասին։ Դպրոցի դեպքում նշվում է, որ այն սեյսմակայուն է 9 բալ երկրաշարժի դեպքում։ Տեղադրվել են հակահրդեհային, ջերմամեկուսացման համակարգեր, ինչպես նաև արևային ջրատաքացուցիչներ։ Կառուցվել են թեքահարթակ ու վերելակ։ Դպրոցի կառուցումից (…
Գեղարքունիքի մարզպետն այցելել է Երանոս, Վարդենիս և Մեծ Մասրիկ համայնքներ
Օգոստոսի 8-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն աշխատանքային այց կատարեց Երանոս, Վարդենիս և Մեծ Մասրիկ համայնքներ: Երանոս համայնքի ղեկավարի ներկայացմամբ Երանոսում օգոստոսի առաջին օրերից մեկնարկել է միանգամից սուբվենցիոն երեք ծրագիր: Առաջին ծրագրով ասֆալտապատվում է 5-րդ փողոցի առաջին նրբանցքի և 11-րդ փողոցի մի հատվածը՝ շուրջ 650 մետր ընդհանուր երկարությամբ և 3000 մետր քառակուսի մակերեսով: Ծրագրի ընդհանուր արժեքը…