երգ
Հայաստանի պատվիրակի Մանկական Եվրատեսիլ 2024-ի երգն ու տեսահոլովակն արդեն հասանելի են
Հայաստանի պատվիրակ Լեոյի «Մանկական Եվրատեսիլ 2024»-ի երգն ու տեսահոլովակն արդեն հասանելի են։ «Cosmic friend» երգում մեր պատվիրակը պատմում է իր և այլմոլորակայինի արտասովոր ընկերության մասին: Լեոն խոսում է երաժշտության լեզվով և տիեզերքի բոլոր բնակիչներին միավորում է իր երգի շուրջ՝ պարելու, ուրախանալու և միասին լավ ժամանակ անցկացնելու։ Այս մասին գրում է Առաջին ալիքը:
Շակիրան նոր երգ կթողարկի նախկին ամուսնու մասին
Հունվարի սկզբին Շակիրան երգ թողարկեց Ժերար Պիկեի մասին: Ու թեև «վրեժի երգում» չի նշվում ֆուտբոլիստի անունը, սակայն համացանցի օգտատերերը վստահ են, որ խոսքը նրա մասին է։ Կարծում ենք, որ ամեն ինչ պարզ է այս տողերից. «Դու Ferrari-ին փոխարինեցիր Twingo-ով։ Քո Rolex-ը՝ Casio-ով»։ Ի դեպ, «53» թրեքն անհավանական հայտնի է դարձել։ Մի քանի օրում այս երգով…
Ալենա Ապինան դատի է տվել ՌԴ Առաջին ալիքին` 150 հազար ռուբլի պահանջով
Երգչուհի Ալենա Ապինան դատի է տվել ՌԴ Առաջին ալիքին՝ «Երեք ակորդ» հաղորդման ընթացքում իր «Հաշվապահ» երգը օգտագործելու համար. այն երգել է Ալբինա Ջանաբաևան: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հեռուստաալիքի կողմից երգի օգտագործման վրա արգելք էր դրվել դեռևս ամռանը, սակայն կազմակերպությունը դատարան պիտի մտնի: Դատավարության համաձայն՝ Ապինան 150 հազար ռուբլի կստանա. հեռուստաալիքը խոստացել է, որ…
Կարոտում եմ քեզ, Արցախ․ նոր երգ՝ Գայա Արզումանյանից (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Երգչուհի Գայա Արզումանյանը նոր երգ է ներկայացրել երաժշտասերների դատին․ «Կարոտում եմ քեզ, Արցախ»։ Մտահղացման հեղինակն ու պրոդյուսերը Արայիկ Գաբաջյանն է։ Երաժշտության հեղինակը՝ Աննա Հովերը։ Բառերը՝ Ավետ Բարսեղյանը։ Երգն արդեն հասանելի է Արզումանյանի Youtube-ի էջում։
«Համբուրիր ինձ անձրևի տակ»․ Աթենա Մանուկյանի նոր երգը (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Հունաստանաբնակ հայազգի երգչուհի Աթենա Մանուկյանը ներկայացրել է իր նոր՝ Kiss Me In The Rain երգն ու դրա տեսահոլովակը, որն արդեն հասանելի է Youtube-ում։ Երգի բառերի հեղինակը Մանուկյանն է, իսկ երաժշտությունը նա հեղինակել է DJ Paco-ի հետ միասին։ Տեսահոլովակի ռեժիսորը Քևին Քլաքն է։ Մանուկյանը նշել է, որ իր երգի ուղերձն այն է, որ սերը կարող է…
Գարիկ Պապոյան-Սոնա Ռուբենյան զույգն ու 3.33-ը համատեղ երգ են թողարկել (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Համացանցում է հայտնվել Գարիկ Պապոյանի, Սոնա Ռուբենյանի և 3.33-ի հեղինակած «Դատարկ» ստեղծագործությունը։ Երաժշտության և խոսքերի հեղինակը Պապոյանն է, իսկ ռեփի հեղինակը Ֆելիքս Խաչատրյանն է։
Այս տարվա Եվրատեսիլում Էստոնիան կներկայացնի Ստեֆան Հայրապետյանը (ՏԵՍԱՆՅՈւԹ)
«Եվրատեսիլ-2022» մրցույթում Էստոնիան ներկայացնելու է հայազգի Ստեֆան Հայրապետյանը։ Այս մասին հայտնում է Լիտվայում ՀՀ դեսպանությունը։ Նշվում է, որ Ստեֆանը «Mashtots Tartu – Tallinn» հայկական կիրակնօրյա դպրոցի շրջանավարտ է, ինչպես նաև՝ «Դվին» քառյակի երգիչ։ Հիշեցնենք, որ այս տարվա «Եվրատեսիլը» կկայանա Իտալիայում։
«Շուշի»․ Շուշան Պետրոսյանը ներկայացրել է իր նոր աշխատանքը (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ՀՀԿ նախկին պատգամավոր, հայտնի երգչուհի Շուշան Պետրոսյանը ներկայացրել է «Շուշի» ստեղծագործությունը։ Դրա տեսահոլովակն արդեն հրապարակվել է Youtube-ում։ Երգի բառերի ու երաժշտության հեղինակը Աննա Հովերն է, իսկ տեսահոլովակի ռեժիսորը՝ Վահե Յանը։
«Երդում»․ Խորեն Լևոնյանը նոր տեսահոլովակ է հրապարակել (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Հայտնի դերասան Խորեն Լևոնյանը հրապարակել է «Երդում» երգի տեսահոլովակը։ Այն հասանելի է Լևոնյանի Youtube-յան ալիքում։ Տեսահոլովակի ռեժիսորը Պետրոս Հովհաննիսյանն է, ստեղծագործության հեղինակներն են Խորեն Լևոնյանը, Տիգրան Աթայանը և Իշխան Ղարիբյանը։
Տրտունջք․ Մարալ Այվազը կատարել է Դուրյանի բանաստեղծության հիման վրա գրված երգը (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Պոլսահայ երգչուհի Մարալ Այվազը կատարել է հայ բանաստեղծ Պետրոս Դուրյանի «Տրտունջք» ստեղծագործության հիման վրա գրված Նորայր Տէմիրճի երգը։ Երգը հրապարակվել է Դուրյանի 170-ամյակի առթիվ։ Մարալ Այվազի կատարումն արդեն հասանելի է նրա Youtube-ի էջում։
Մահացել է Հայաստանի ամենատարեց ուսուցիչը
Կյանքին հրաժեշտ է տվել Հայաստանի ամենատարեց մանկավարժ, երաժշտագետ Մարիամ Տոնյանը։ Այս մասին տեղեկանում ենք Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի Facebook-ի էջից։ Նշենք, որ Տոնյանը ծնվել է 1919 թվականին՝ Թիֆլիսում։ Նա դասավանդում էր Չայկովսկու դպրոցում 1939 թվականից, այսինքն՝ շուրջ 82 տարի։ Հավելենք, որ Տոնյանը 2019 թվականին երախտագիտության մեդալի է արժանացել։
Ռուբեն Մաթևոսյանը 80 տարեկան է
Այսօր Ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթևոսյանը տոնում է իր 80-ամյակը։ Սրա կապակությամբ ԿԳՄՍ նախարարությունը շնորհավորական ուղերձ է հղել։ Մահացել է բանաստեղծ Ռազմիկ Դավոյանը Հայկական ֆիլմը մրցանակի է արժանացել Հնդկաստանում Հայ երգարվեստի, ժողովրդական երգ-երաժշտության անզուգական վարպետ Ռուբեն Մաթևոսյանն արժանիորեն վայելում է ժողովրդի անհուն սերն ու հարգանքը: Մեծանուն արվեստագետ, պրոֆեսոր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթևոսյանի կատարմամբ ամեն երգ…
Սիբիլը թուրքական հեռուստաալիքի եթերում հայկական երգեր է կատարել
Երգչուհի Սիբիլը, ով ապրում և ստեղծագործում է Ստամբուլում, հյուր է գնացել թուրքական Arti հեռուստաընկերությանը, որտեղ թուրք երգչուհի Յասեմին Գյոկսուի հետ միասին կատարել են հայկական «Բինգյոլ» ստեղծագործությունը։ Սիբիլը հյուր է եղել ամանորյա հաղորդման շրջանակներում։ Նա նաև կատարել է հեռուստաալիքի եթերում կատարել է Շիրազի խոսքերի հիման վրա գրված «Նամակ» երգը։
Garden of Eden. Մնջոյանը ներկայացրել է իր նոր երգը (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Երգչուհի Մաշա Մնջոյանը երաժշտասերներին է ներկայացրել իր նոր ստեղծագործությունը, որը կոչվում է «Դրախտային այգի» (Garden of Eden)։ Այն արդեն իսկ հասանելի է Youtube-ում։
Ադելը բաժանվելուց հետո նիհարել է 45 կիլոգրամ
Ամերիկյան երգարվեստի աստղերից Ադելը կարճ ժամանակում տասնյակ կիլոգրամներ է կորցրել։ Այս մասին գրել է Cosmo-ն՝ նշելով, թե կոնկրետ ինչերին է հետևել Ադելը, որ նման արդյունքի է հասել։ Նշվում է, որ նիհարելու գործընթացը սկսվել է Սայմոն Կանեկիից բաժանվելուց հետո, որի ընթացքում նա անցել է կարանտինով և կորցրել 45 կիլոգրամ քաշ։ Աղբյուրը նշում է, որ Ադելը այդ…