Երկիր
Վերջին հետազոտությունը ցույց է տալիս, որ Երկրի ջուրը, հավանաբար, ձևավորվել է նրա կառուցվածքային նյութերում առկա ջրածնից՝ կասկածի տակ դնելով արտերկրային ծագման տեսությունները։
Կան ավելի քան 10,400 կենդանի տեսակներ, որոնք եզակի են փետուրներով, ինչը նրանց տարբերում է բոլոր մյուս կենդանիներից: Թռչուններն ավելի շատ նման են սողուններին, քան կաթնասուններին։ Նրանք ունեն չորս խցիկ սիրտ (ինչպես կաթնասունները), թևերի ձևափոխված առջևի վերջույթներ (հատկանիշ, որը կիսում են չղջիկները), կոշտ կեղևով ձու և լավ տեսողություն, ինչը նրանց հիմնական առավելությունն է։ Նրանց հոտառությունը զարգացած…
Այսօր՝ մարտի 20-ին՝ Երևանի ժամանակով 19։33-ին, Արեգակը երկնքի հարավային կիսագնդից կանցնի հյուսիսային կիսագունդ, ինչն էլ աստղագիտական գարնան սկիզբն է: Այդ պահին Արեգակը գտնվում է Երկրի հասարակածի հարթության մեջ: Այս մասին ասվում է Բյուրականի աստղադիտարանի Facebook-յան էջում։ BuildUp | Հայաստանում մտածողների նոր սերունդ Կառավարությունը գիտության ֆինանսավորումն ավելացրել է 85 տոկոսով․ փոխվարչապետ «Այս օրը կոչվում է գարնանային…
Երկրին աստղակերպ է մոտենում, որը չափերով գերազանցում է Գիզայի մեծն բուրգը (Քեփոսի բուրգ)։ Այս մասին են վկայում NASA-ի տվյալները։ Նշվում է, որ նա մեր մոլորակին կմոտենա 2019-ի օգոստոսի վերջին։ Հստակեցվում է, որ աստղակերպի տրամագիծը 160 մետր է, ինչը 20 մետրով ավելին է, քան Քեոփսի բուրգը։ NASA-ի տվյալների համաձայն՝ օգոստոսի 28-ին աստղակերպը Երկրին 40 անգամ ավելի…
Հնդկական «Չանդրայան-2» լուսնային առաքելությունը Երկիր մոլորակի նոր լուսանկարներ է հրապարակել: Լուսանկարներն արվել են լուսնային մոդուլի կորպուսին ամրացված տեսախցիկներից մեկի կողմից: Այս մասին հայտնում է popmech.ru-ն: Ինչպես նշվում է՝ նկարներն արվել են օգոստոսի 3-ին: Մոտ ապագայում պլանավորվում է, որ այն մանևր կկատարի դեպի Լուսին թռիչքի հետագիծ դուրս գալու համար, որից հետո կհայտնվի ուղեծրի վրա: Նշենք, որ…
Օգոստոսի 6-ին Երկրի վրա հզոր մագնիսական փոթորիկ է գրանցվել: Այն եղել է առաջին աստիճանի, իսկ հետևանքները զգացվում են ողջ օրվա ընթացքում: Մարդիկ տարբեր կերպ են արձագանքումայս երևույթին. ոմանց մոտ ինքնազգացողությունը և տրամադրությունը վատանում են, ոմանք դառնում են նյարդային, ունենում են անքնություն: Մագնիսական փոթորկի ժամանակ նույնիսկ առողջ մարդը կարող է ունենալ տրամադրության անկում, կարող են նաև…
Երկրից Լուսնի հեռանալու պատճառով մեր մոլորակի պտույտները դանդաղում են, ինչը հանգեցնում է ավելի ուժգին և հաճախակի երկրաշարժերի։ Այս մասին հայտարարել է NASA-ի Ռեակտիվ շարժման լաբորատորիայի գիտաշխատող Մեթյու Ֆանկը։ Այս մասին հայտնում է Naked Science-ը։ «Լուսնի ձգողականությունը Երկրի վրա ստեղծում է մակընթացային ալիքները, որոնք փորձում են պտտվել նույն արագությամբ, ինչ մոլորակի մնացած հատվածը։ Երկիրը շարժվում է…
Միջին աշխատավարձով ամենաշատը բենզին կարող են գնել Լյուքսեմբուրգի բնակիչները, ամենաքիչը՝ Ուկրաինայի: Այս մասին փաստում են ուսումնասիրությունները՝ պատրաստված РИА Новости լրատվական գործակալության համար: Բենզինի գինը որոշվում է տարբեր հանգամանքներով, այդ թվում՝ հարկային ռեժիմով: Նշվում է նաև, որ բենզինի հասանելիությունը սպառողների համար կախված է ոչ միայն գնից, այլև բնակչության աշխատավարձերից: Լյուքսեմբուրգում, օրինակ, միջին աշխատավարձ ստացող բնակիչը կարող…
Երկրի վրա տաքացման տեմպերը վերջին երկու հազար տարվա ընթացքում տակավին երբեք այսքան բարձր չեն եղել, իսկ ջերմաստիճանի աճը չի ընդգրկել այդպիսի ընդարձակ շջաններ ամբողջ աշխարհում, ինչպես այժմ: Այս եզրակացությանն են հանգել Բեռնի համալսարանի գիտնականները, որոնք իրենց հետազոտությունների արդյունքները հրապարակել են Nature և Nature Geoscience հանդեսներում: Հրապարակված հաշվետվության մեջ նշված է, որ մոլորակի պատմության մեջ մեկ…
Արկտիկայում հրդեհների պատճառով Երկրի մթնոլորտում հայտնված ածխաթթու գազի ծավալը հունիսի սկզբին հասել է 50 մլն տոննայի։ Դա ավելին է, քան СО2-ի արկտիկական բոլոր հրդեհների հանրագումարային արտանետումները, որոնք տեղի են ունեցել 2010-2018 թվականներին։ Այս մասին տեղեկացնում է Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը (ՀՕԿ): Ինչպես Ժնևում կայացած ճեպազրույցում ասել է ՀՕԿ ներկայացուցիչ Քլեր Նյուլիսը, արտասովոր շոգ և չոր եղանակը…
Երեկ՝ հուլիսի 2-ին, տեղի ունեցած Արևի խավարման լուսանկարներն ու տեսանյութերն արդեն ողողել են համացանցը: Խավարումը տեսանելի է եղել Երկրի արևմտյան կիսագնդի բնակիչների համար։ Այն տևել է 4 րոպե 33 վայրկյան։ Երևույթն առավել հստակ տեսանելի է եղել Արգենտինայում, Չիլիում և Խաղաղ օվկիանոսի հարավարևելյան մասում։ Տեսանյութում արագացված կադրերով տեսնում ենք, թե ինչպես է երկինքը մթնում Արևի խավարման…
Աստղագետներն արդեն չորրորդ անգամ է՝ նկատում են աստղակերպի՝ Երկրի հետ դրա հավանական բախման պահը: Չորս դեպքն էլ տեղի է ունեցել վերջին 11 տարիների ընթացքում: Հաղորդում է Futurism-ը: 4 մետրանոց աստղակերպը հայտնաբերվել է Երկրի մթնոլորտ մտնելուց հետո: Քարն այրվել է՝ այդպես էլ չհասնելով մոլորակի մակերևույթ: Աստղագետները նկատել են մեքենայի մեծության աստղակերպը Պուերտո Ռիկոյի մայրաքաղաք Սան Խուան…
ՆԱՍԱ-ն հաստատել է լուրերն այն մասին, որ հետազոտողները Մարսի վրա մեթան են հայտնաբերել, որը սովորաբար վկայում է կենդանի օրգանիզմների առկայության մասին: Այս մասին ասվում է գործակալության պաշտոնական կայքում: Curiosity մարսագնացն արձանագրել է չափումների ժամանակ մեթանի ամենամեծ քանակությունը։ Գերատեսչությունում հիշեցրել են, որ մեթանը կարող է առաջանալ քարերի և ջրի փոխազդեցության արդյունքում։
Քուվեյթում գրանցվել է 63°C առավելագույն ջերմաստիճան: Այն նոր համաշխարհային ռեկորդ և աննախադեպ է Երկիր մոլորակի համար։ Արդեն 5 մարդ է զոհվել շոգից, ինչից հետո տեղի իշխանությունը հորդորել է դուրս չգալ բաց արևի տակ և խմել չափից շատ ջուր։ Այս մասին հաղորդում է Քուվեյթի Էլ Կաբաս լրատվականը: Օդի ջերմաստիճանի նախորդ ռեկորդը գրանցվել է 1913 թվականի հուլիսի…