Երևանի քաղաքապետարան
Երևանում նոր 18-մետրանոց ավտոբուսներ կգործեն
Երևանում 18-մետրանոց 250 ավտոբուսի մուտքը կարևոր քայլ է հանրային տրանսպորտի զարգացման համար։
Դեկտեմբերի 24-ից Պարոնյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն
Դեկտեմբերի 24-ից Պարոնյան – Ռուսթավելիի խաչմերուկում կարգելվի ձախ շրջադարձը՝ խցանումները նվազեցնելու նպատակով։
Երևանի քաղաքապետարանը և Yandex Armenia-ն համագործակցում են տրանսպորտային բարեփոխումների համար
Երևանի քաղաքապետարանը և «Yandex Armenia»-ն ստորագրել են հուշագիր՝ տրանսպորտային համակարգի բարելավման նպատակով։ Նախագիծը ներառում է վերլուծական տվյալների տրամադրում։
Հանրային տրանսպորտում վճարումների խախտումների արձանագրություններ
Երևանի քաղաքապետարանը հայտնել է, որ օգոստոսի 19-ից դեկտեմբերի 15-ը հանրային տրանսպորտում արձանագրվել է 1370 խախտում՝ կապված վճարումների չկատարման հետ։
Հայաստանում գործարկվել է հուզական աջակցության թեժ գիծ
Հայաստանում գործարկվել է հուզական աջակցության թեժ գիծ՝ 0800 00 900 հեռախոսահամարով, որը տրամադրում է հոգեբանական աջակցություն և ուղղորդում այլ ծառայությունների։
Օդի և փողոցների մաքրության համար Երևանի ավագանին նոր որոշում կընդունի
Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ դեռևս 2023թ. Երևանի ավագանին լրացումներ է կատարել՝ շինարարական հրապարակները պատշաճ կերպով ձևավորելու ավագանու որոշման մեջ: Համաձայն որոշման՝ կառուցապատողները պարտավոր են շինարարական օբյեկտները ծածկել փոշեկլանիչ ցանցերով․․․
Երևեկության սահմանափակում Դավթաշենի կամրջի վրա
Երևան քաղաքի Դավթաշենի կամրջի՝ Վաղարշյան փողոցից դեպի Սասնա Ծռերի փողոցի ուղղությամբ, վերջին դեֆորմացիոն կարի նորոգման աշխատանքներով պայմանավորված՝ նոյեմբերի 15-16-ը ներառյալ փակ են լինելու երթևեկելի երկու ուղղության 3-րդ գոտիները: Երևան քաղաքի Դավթաշենի կամրջի երթևեկելի հատվածներում սահմանափակումներ…
Հերթական թերի ռեֆորմը․ Երևանի տրանսպորտային քաղաքականությունը շարունակում է ձախողվել
Երևանի քաղաքային իշխանությունները կրկին ցույց են տալիս անհամակարգված և արձագանքային մոտեցում քաղաքականության մշակման հարցում, հատկապես՝ հանրային տրանսպորտի ոլորտում։ Փետրվարի 11-ին կայացած Երևանի ավագանու նիստը վեր հանեց տրանսպորտի ուղեվարձի արդեն իսկ վիճահարույց բարեփոխման նոր փոփոխությունները։ Անցած մեկ տարվա ընթացքում իրականացված բազմաթիվ փոփոխությունները փաստում են, որ այս «բարեփոխումը» չունի հստակ ռազմավարություն և երկարաժամկետ կայուն լուծում։ Վերջին փոփոխությունները…
Շառլ Ազնավուրի արձանի բացումը նախատեսված է 2025 թվականի մայիսի 22-ին
Երևանի քաղաքապետարանը հայտնել է, որ մեծանուն արվեստագետ և շանսոնյե Շառլ Ազնավուրի արձանի պատրաստման աշխատանքները կավարտվեն 2025 թվականին, իսկ արձանի բացման արարողությունը նախատեսված է մայիսի 22-ին։ Այս ամսաթիվը պատահական չէ, քանի որ այն համընկնում է Ազնավուրի ծննդյան 100-ամյակի տոնակատարությունների ավարտին։ Արձանի պատրաստման պայմանագիրը արդեն կնքված է, իսկ համապատասխան ֆինանսավորումն ապահովվել է 2024 թվականի բյուջեով։ Արձանի տեղադրման…
Երևանի նոր տրոլեյբուսները կփոխեն ուղևորափոխադրումների որակը և հարմարավետությունը
Երևանի հանրային տրանսպորտային համակարգում զգալի փոփոխություններ են նախատեսվում նոր ներկրված տրոլեյբուսների շահագործման շրջանակում։ Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ պատրաստված որոշման նախագծով կփոփոխվեն որոշ երթուղիներ՝ նպատակ ունենալով բարձրացնել ուղևորափոխադրումների որակը և նվազեցնել երթուղային սպասման միջակայքերը։ Նոր տրանսպորտային ծրագիրը ներառում է համար 2Ա և 10Ա երթուղիների վերակազմակերպում։ Համար 2Ա երթուղին միավորվելու է համար 2 երթուղու հետ, որի գիծը երկարացվելու…
Երթևեկության փոփոխություն Դավիթ Անհաղթ – Ուլնեցի խաչմերուկում՝ նոյեմբերի 30-ից
Երևանի տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով նոյեմբերի 30-ից Դավիթ Անհաղթ – Ուլնեցի փողոցների խաչմերուկում կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ։ Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։ Փոփոխությունների մանրամասները Երթևեկության նոր ուղղություններ. Ուլնեցի փողոցում, Բաբայան փողոցից եկող ուղղությամբ, նախկին «միայն աջ» և «ուղիղ և ձախ» թույլատրված երթևեկության փոխարեն կկիրառվեն հետևյալ տարբերակները․ «Ուղիղ և աջ» «Ուղիղ և ձախ» Աջ…
Երևանի 20 հեկտար տնկարանը կխթանի քաղաքային կանաչապատումը
Երևանի քաղաքապետարանը նշանակալի քայլ է կատարել քաղաքային կանաչապատման ոլորտում՝ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ծրագրի շրջանակներում ընդլայնելով տնկարանը՝ 2 հա-ից հասցնելով 20 հա։ Ծրագրի շրջանակներում տարածքը մաքրվել է քարերից, տատասկներից և հին տնկարանից մնացած անպիտան նյութերից, ինչը թույլ է տալիս ստեղծել բարձրորակ հիմք ապագա ծառատնկման համար։ Այս պահին նոր տարածքում տնկվում է շուրջ 15 հազար…
Երևանի քաղաքապետարանի ջրցան մեքենաները կշրջեն մայրաքաղաքի վարչական շրջաններում
Վարդավառի տոնին նվիրված՝ «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի ջրցան մեքենաներն անցել են Հանրապետության հրապարակով և կշրջեն նաև մայրաքաղաքի վարչական շրջաններում։ Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության վարչությունից:
Մայրաքաղաքի երթուղային ցանցը կհամալրվի 30 նոր ավտոբուսով․ Երևանի քաղաքապետարան
«30 նոր ավտոբուս կհամալրի մայրաքաղաքի երթուղային ցանցը»։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից հավելելով․ «44 հասցեներում կտեղադրվեն «Հետիոտնային կանչ» ռեժիմով լուսացույցներ, մայրաքաղաքը ընթացիկ տարում կունենա 100 նոր կանգառասրահներ»:
Հունվարի 12-ին Երևանում ծնվել է 54 երեխա
Երևանի քաղաքապետարանից հայտնում են՝ հունվարի 12-ին մայրաքաղաքում ծնվել է 54 երեխա:













