Երևանի քաղաքապետարան
Երթևեկության կանոնների կոպիտ խախտում կատարած ավտոբուսի վարորդը հեռացվել է աշխատանքից
Երևանի Սարալանջի փողոցով, որը միակողմանի երթևեկելի է, հանդիպակաց ուղղությամբ ուղևորներ տեղափոխած ավտոբուսի վարորդը հեռացվել է աշխատանքից, տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջից։ «Սիրելի համաքաղաքացիներ,Երեկ համացանցում տարածված տեսանյութում ճանապարհային երթևեկության կանոնների կոպիտ խախտում թույլ տված ավտոբուսի վարորդը «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի տնօրենի հրամանով հեռացվել է աշխատանքից», – ասված է տեղեկատվության մեջ: Նկատենք, որ համացանցում այդ մասին հայտնված…
Կարապի լճի սահադաշտն արդեն բաց է
Սահադաշտի 14-րդ տարեշրջանի մեկնարկն ազդարարեցին Երևանի Իրինա Ռոդնինայի գեղասահքի մարզադպրոցի սաները, հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ Չմշկասահքի, ձմեռային մարզաձևերի և ակտիվ հանգստի սիրահարների համար սահադաշտը կաշխատի ամեն օր՝ առավոտյան ժամը 11:00-ից մինչ 22:00-ը, բացառությամբ ժամը 15:30-18:00-ը տևող տեխնիկական ընդմիջման: Սահելու մեկ ժամվա արժեքն անփոփոխ է. սեփական չմուշկներով՝ 500 դրամ, չմուշկի վարձույթի դեպքում՝ 1000 դրամ: Սկսնակներին այստեղ…
Ավագանին ընդունեց մայրաքաղաքի զարգացման հնգամյա ծրագրի նախագիծը
Երևան քաղաքի ավագանին 28 կողմ, 10 դեմ և 12 ձեռնպահ ձայների համամասնությամբ հաստատեց Երևանի զարգացման 2019-2023 թվականների հնգամյա ծրագրի նախագիծը: Երևանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանն ասաց, որ Երևանի զարգացման 2019-2023 թվականների հնգամյա ծրագրի նախագիծը մշակվել է հաշվի առնելով սեպտեմբերի 23-ին անցկացված Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները: Երևանի զարգացման 2019-2023 թվականների հնգամյա ծրագրի հիմնական նպատակն է՝ նախանշել քաղաքային տնտեսության զարգացման ուղղությունները՝ հաշվի…
Տոն օրերին բուժհաստատություններում կսահմանվի հերթապահություն
Դեկտեմբերի 29-ից հունվարի 7-ը ներառյալ Երևանի քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատություններում կսահմանվի հերթապահություն: Քաղաքապետարանից հայտնում են, որ տոնական օրերին պոլիկլինիկաներում ժամը 11:00-ից մինչև 15:00-ն կհերթապահեն մանկաբույժ և թերապևտ: Ստացիոնար բուժհաստատություններում՝ հիվանդանոցներում, հերթապահությունը սահմանված կլինի ժամանակացույցով:
Երևանում փոքր և միջին բիզնեսը զերծ կմնա դրույքաչափերի բարձրացումից
Մայրաքաղաքում մինչև 58.3 միլիոն դրամ տարեկան շրջանառություն ունեցող բոլոր փոքր և միջին կազմակերպությունները կազատվեն «Երևան համայնքում տեղական տուրքերի 2019 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագծում տեղ գտած ավելացումներից: Այս մասին ավագանու նիստի ժամանակ հայտարարեց քաղաքապետ Հայկ Մարությանը՝ հավելելով, որ հունվարի 15-ին կամ 20-ին հարցի հետ կապված լրացուցիչ արտահերթ նիստ կգումարվի: «Շատ լավ գիտեք, որ որոշ…
Քաղաքապետարանը կարող է միակողմանի լուծել պայմանագիրը «Սանիթեք»-ի հետ
«Սանիթեք» ընկերության հետ կնքած պայմանագիրը քաղաքապետարանին բավական ամուր իրավական հիմքեր է տալիս պայմանագիրը միակողմանի լուծելու համար: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ նշեց «Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության նախագահ՝ Բաբկեն Պիպոյանը: «Քաղաքապետարանը պետք է հետևողական աշխատանք տանի, մի քանի օր չկատարած աշխատանքները ֆիքսի և ժամկետ տա, իսկ չկատարելու դեպքում՝ միակողմանի լուծի պայմանագիրը: Դատարան գնացողը Երևանի…
Աղբահանության վճարը հավաքագրելու գործառույթը ամբողջությամբ անցնում է Երևանի վարչական շրջանի ղեկավարների աշխատակազմին
Երևանի ավագանու արտահերթ նիստի ժամանակ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Զավեն Առաքելյանը նշեց, որ մինչ այս պահը այդ գործառույթը իրականացնում էր մրցութային կարգով ընդգրկված օպերատորների միջոցով և բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների կողմից: «Ակնկալվում է , որ սույն որոշմամբ կբարձրանա գումարների քաղման արդյունավետությունը»,- ասաց Առաքելյանը: «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը նշեց, որ նախկինում կար ակնհայտ անվստահություն…
Գլխավոր տոնածառի լույսերը կվառվեն ժամը 19.30-ին
Երևանի քաղաքապետարանը հիշեցնում է, որ այսօր՝ դեկտեմբերի 21-ին ժամը 19:30-ին, Հանրապետության հրապարակում տեղի կունենա ամանորյա համերգ-ներկայացում, որի ընթացքում հանդիսավոր կերպով կվառվեն գլխավոր ու նոր տոնածառի լույսերը: Երևանի քաղաքապետարանը բոլորին սիրով հրավիրում է մասնակցելու տոնական միջոցառմանը: Միջոցառման նախապատրաստման ընթացքում հարակից որոշ փողոցների երթևեկությունը ժամանակավորապես կդադարեցվի:
Ե՞րբ կվառվեն նոր գլխավոր տոնածառի լույսերը
Հանրապետության նոր գլխավոր տոնածառի լույսերը կվառվեն դեկտեմբերի 21-ին, ժամը 19:30-ին: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից: «Երևանի քաղաքապետարանը սիրով հրավիրում է բոլոր-բոլորին բարձր տրամադրությամբ ու մեծ հույսերով Հանրապետության հրապարակում միասին վառելու գլխավոր ու նոր տոնածառի լույսերը։ Հանդիպում ենք, վայելելու Ամանորի տոնական ներկայացում և համերգ հայտնի արտիստների մասնակցությամբ»,- նշված է հաղորդագրության մեջ։ Երկրի գլխավոր տոնածառի տեղադրման…
Կարգադրվել է չնախատեսված վայրերից հեռացնել քարոզչական պաստառները
Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հանձնարարել է անհապաղ հեռացնել չնախատեսված վայրերում փակցված կամ կախված նախընտրական քարոզչական պաստառները: «Բոլոր պատասխանատուներին և վարչական շրջանների ղեկավարներին խնդրում եմ՝ անհապաղ հեռացնել բոլոր այն պաստառները, որոնք փակցված են ապօրինի, չթույլատրված վայրերում, և կապ չունի, թե դա որ կուսակցությանն է: Մենք այս առումով ապակուսակցական մարմին ենք և պետք…













