Երևանի քաղաքապետարան

  • Երթևեկության փոփոխություն՝ Սեբաստիայի–Կուրղինյան փողոցների խաչմերուկում

    Երթևեկության փոփոխություն՝ Սեբաստիայի–Կուրղինյան փողոցների խաչմերուկում

    Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են՝ մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով սեպտեմբերի 4-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Սեբաստիայի-Կուրղինյան փողոցների խաչմերուկում: Մասնավորապես, Սեբաստիայի փողոցից դեպի Կուրղինյան փողոց նախկինում միայն աջ երթևեկությունը կփոխարինվի ուղիղ և աջ երթևեկության: Միաժամանակ նշված ճանապարհահատվածում կտեղադրվեն համապատասխան ճանապարհային նշաններ, ինչպես նաև կգծանշվի:  

  • Մայիսի 26-ից ժամանակավորապես կփակվի Դ․Անհաղթից դեպի Ազատության պողոտա ուղղությունը

    Մայիսի 26-ից ժամանակավորապես կփակվի Դ․Անհաղթից դեպի Ազատության պողոտա ուղղությունը

    Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են,որ Ազատության պողոտա-Դավիթ Անհաղթ (Լամբադա) տրանսպորտային հանգույցի նորոգման աշխատանքներով պայմանավորված՝ մայիսի 26-ից ժամանակավորապես կփակվի հանգույցի՝ Դ․Անհաղթից դեպի Ազատության պողոտա (դեպի նախկին Ռայկոմի) ուղղությունը: Հաջորդաբար փակվելու են Ազատության պողոտայի՝ (նախկին Ռայկոմից սկիզբ առնող) – Կոմիտասի պողոտա և Կոմիտասի պողոտայից դեպի Ազատության պողոտա (դեպի Հաղթանակ զբոսայգի) ուղղությունները: Ժամկետների վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: Հիշեցնենք, որ…

  • Մեր բոլոր ծրագրերն ունեն բնապահպանական բաղադրիչ. Երևանի քաղաքապետ

    Մեր բոլոր ծրագրերն ունեն բնապահպանական բաղադրիչ. Երևանի քաղաքապետ

    Շրջակա միջավայրի պահպանությանն ու կլիմայի փոփոխության մարտահրավերներին վերաբերող խնդիրներ են քննարկվել Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի ու Եվրոպայում, Կենտրոնական Ասիայում, Թուրքիայում և Իրանում Կլիմայի փոփոխության համաժողովի COP 26-ի հարցերով տարածաշրջանային դեսպան Դեյվիդ Մորանի հանդիպման ժամանակ: Քննարկմանը ներկա է գտնվել նաև Հայաստանում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Պատրիկ Գալագերը: Ներկայացնելով կլիմայի փոփոխությունների ազդեցության մեղմման ու…

  • Երևանի քաղաքապետարանը հրավիրում Է Դիանա Աբգարի անվան պուրակ՝ տոնելու Երեխաների իրավունքների պաշտպանության օրը

    Երևանի քաղաքապետարանը հրավիրում Է Դիանա Աբգարի անվան պուրակ՝ տոնելու Երեխաների իրավունքների պաշտպանության օրը

    Հունիսի 1-ին՝ 19:00-ին, Երևանի քաղաքապետարանը հրավիրում Է Դիանա Աբգարի անվան պուրակ՝ միասին տոնելու Երեխաների իրավունքների պաշտպանության օրը: Գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կկատարի ամենասիրված ու հայտնի մուլտֆիլմերի երաժշտական ստեղծագործությունները:

  • Ոչ սահմանված վայրում աղբ թափելու համար տուգանքների չափը կավելանա

    Ոչ սահմանված վայրում աղբ թափելու համար տուգանքների չափը կավելանա

    Երևանի քաղաքապետարանում մայիսի 16-ին տեղի ունեցած գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հանձնարարել է քայլեր ձեռնարկել ոչ սահմանված վայրում աղբ թափելու համար տուգանքների չափն էապես մեծացնելու համար: Անդրադառնալով վարչական շրջաններում յուրաքանչյուր շաբաթ կազմակերպվող շաբաթօրյակներին , Սարգսյանը նշել , որ դրանք պետք է նպատակին ծառայեն: Քաղաքապետ հանձնարարել է քննարկել հստակ միջոցառումներ, որպեսզի մաքրվող տարածքները նորից չաղտոտվեն:…

  • փոխքաղաքապետի գլխավորած պատվիրակությունը Լիոնում էր

    փոխքաղաքապետի գլխավորած պատվիրակությունը Լիոնում էր

    Մայիսի 2-5-ը Ֆրանսիայի Լիոն քաղաքում էր գտնվում Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանի գլխավորած պատվիրակությունը: Այցի ընթացքում երևանյան պատվիրակությունը մասնակցել է «Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի տարեկան ժողովին, ինչպես նաև «Ռոնի մասնագիտական կրթության ընկերություն» հիմնադրամում կազմակերպված միջազգային կոնֆերանսին: Երևանի քաղաքապետի առաջին տեղակալը, ի դեպ, մասնագիտական ուսումնական կենտրոնի հոգաբարձուների խորհրդի անդամ է: Ելույթի իր…

  • Տեղեկատվություն՝ նոր և առանձին երթուղիների ուղեգծերի փոփոխության մասին

    Տեղեկատվություն՝ նոր և առանձին երթուղիների ուղեգծերի փոփոխության մասին

    Երևանի քաղաքապետարանը տեղեկատվություն է ներկայացրել մայիսի 1-ից գործարկվող նոր և առանձին երթուղիների ուղեգծերի փոփոխության մասին. «Հարգելի՛ համաքաղաքացիներ, Մայիսի 1-ից Երևանի ներհամայնքային միկրոավտոբուսային հ. 46 և 74 երթուղիներին կփոխարինեն ավտոբուսային հհ. 7 և 74 երթուղիները, որոնք կսպասարկվեն «Ժոնգ տոնգ» մակնիշի միջին դասի նոր ավտոբուսներով: Հ. 23 և 41 ավտոբուսային երթուղիները ևս այսուհետ կսպասարկվեն «Ժոնգ տոնգ» մակնիշի…

  • Երևանի քաղաքապետի առաջին տեղակալը Անն Լույոյի հետ այցելել է Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոն

    Երևանի քաղաքապետի առաջին տեղակալը Անն Լույոյի հետ այցելել է Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոն

    Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյի հետ այցելել է Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոն: Այս մասին հայտնել է Երևանի քաղաքապետարանը։ «Այն հիմնվել է «Ռոն-Հայաստան-վերապատրաստում-փոխանակումներ» ասոցիացիայի և Ռոնի մասնագիտական կրթության ընկերության նախաձեռնությամբ, ինչպես նաև Ֆրանսիայի բազմաթիվ հանրային դերակատարների ու ՀՀ իշխանությունների աջակցությամբ: Լիոնի քաղաքապետարանն այսօր կենտրոնի գլխավոր գործընկերն…

  • Սկսվել է ապօրինի կերպով տեղադրված և տիրազուրկ արտաքին գովազդների ապամոնտաժումը

    Սկսվել է ապօրինի կերպով տեղադրված և տիրազուրկ արտաքին գովազդների ապամոնտաժումը

    Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության վարչությունը հայտնել է, որ ապրիլի 1-ից Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչությունը Երևանի վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի հետ համատեղ նախաձեռնել է Երևան համայնքի վարչական տարածքում ապօրինի կերպով տեղադրված, ինչպես նաև տիրազուրկ արտաքին գովազդների ապամոնտաժումը: Մարտի 26-ին 1 ժամով կանջատվի Երևանի հիմնական փողոցների և շենքերի արտաքին լուսավորությունը Երևանի մետրոպոլիտենի դրենաժային թունելը…

  • Քաղաքապետարանում քննարկվել են հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցությանը վերաբերող խնդիրներ

    Քաղաքապետարանում քննարկվել են հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցությանը վերաբերող խնդիրներ

    Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը հանդիպել է Ֆրանսիայի ԱԳՆ ֆրանսիական տարածքային միավորների արտաքին հարցերի վարչության պետի տեղակալ Քսավիե դ’ Արգոևիի հետ: Այս մասին հայտնել է Երևանի քաղաքապետարանը։ «Ընդգծելով հայ-ֆրանսիական հարաբերությունների բարձր մակարդակը, որն առկա է տարբեր բնագավառներում իրականացվող նախաձեռնություններում՝ Լևոն Հովհաննիսյանը նշել է, որ Երևանի քաղաքապետարանն ակտիվ ապակենտրոնացված համագործակցություն է իրականացնում Փարիզի, Մարսելի, Լիոնի,…

  • Անվտանգ երթևեկություն՝ նոր լուծումներով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    Անվտանգ երթևեկություն՝ նոր լուծումներով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    Ապրիլի 1-ից Երևանում գծանշումներ իրականացնելու, ինչպես նաև լուսացույցեր ու ճանապարհային նշաններ տեղադրելու գործառույթը կանցնի համայնքին: Այս մասին հայտնել է Երևանի քաղաքապետարանը։ Պատվաստումն անհրաժեշտություն է. Երևանի քաղաքապետարան (ՏԵՍԱՆՅՈՒԹ) Քննարկումների արդյունքում վարորդները վերադարձել են աշխատանքի. Երևանի քաղաքապետարան «Խնդրահարույց այս ոլորտը կանոնակարգելու համար Երևանի քաղաքապետարանը մի շարք քայլեր է ձեռնարկել՝ հաշվի առնելով վարորդների կողմից հաճախ բարձրացվող խնդիրները»,- ասվում…

  • Կներկրվեն ավտոբուսներ, կտեղադրվի 426 նոր վերելակ․ նախատեսվող ծրագրերը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    Կներկրվեն ավտոբուսներ, կտեղադրվի 426 նոր վերելակ․ նախատեսվող ծրագրերը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    Երևանի քաղաքապետարանը հայտնել է, որ 2022թ. Երևանում նախատեսվում են մի շարք ծրագրեր, մասնավորապես. Կներկրվեն 100 հատ 12-մետրանոց եվրոպական արտադրության ավտոբուսներ, որոնք ձեռք կբերվեն ՀՀ կառավարության և ՎԶԵԲ-ի աջակցությամբ, կտեղադրվի 426 նոր վերելակ՝ նախորդ տարվա 54-ի համեմատ, որի համար քաղաքային բյուջեից կհատկացվի շուրջ 3.2 մլրդ դրամ, ձեռք կբերվի ժամանակակից 10 նոր տրոլեյբուս, Երևանում որևէ ինքնակամ կառույց…

  • Իրականացվել են երեք ապօրինի շինությունների քանդման աշխատանքներ

    Իրականացվել են երեք ապօրինի շինությունների քանդման աշխատանքներ

    Երևանի քաղաքապետարանը հայտնել է, որ աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության, քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության աշխատակիցների և Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կողմից, Երևանի քաղաքապետի համապատասխան որոշումներով կազմակերպվել և իրականացվել են երեք ապօրինի շինությունների քանդման աշխատանքներ: «Դրանցից առաջինը գտնվել է Ավան վարչական շրջանի Քուչակ թաղամասի հհ․15 և 16 շենքերի միջանկյալ հատվածում, հաջորդը՝ Աճառյան…

  • Միջոցներ կձեռնարկվեն գերեզմանատներում ապօրինությունները կանխելու համար (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    Միջոցներ կձեռնարկվեն գերեզմանատներում ապօրինությունները կանխելու համար (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    Երևանի քաղաքապետարանը հայտնել է, որ Երևանի համայնքային 21 գերեզմանատները զբաղեցնում են մոտ 550 հեկտար տարածք: «Ներքին Չարբախի, Ավանի, Քանաքեռի և Շահումյան 1 գերեզմանատները համարվում են մասնակի փակ: Այստեղ նոր տեղեր չեն հատկացվում, հուղարկավորություն հնարավոր է միայն այն դեպքում, եթե տվյալ տարածքում արդեն իսկ կա հարազատի գերեզման: Քննարկումների արդյունքում վարորդները վերադարձել են աշխատանքի. Երևանի քաղաքապետարան 3…

  • Քննարկումների արդյունքում վարորդները վերադարձել են աշխատանքի. Երևանի քաղաքապետարան

    Քննարկումների արդյունքում վարորդները վերադարձել են աշխատանքի. Երևանի քաղաքապետարան

    Երևանի քաղաքապետարանը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է․ «Ամփոփելով Երևանի հանրային տրանսպորտի հետ կապված այսօրվա իրադարձությունների արդյունքները՝ հայտնում ենք. Քաղաքապետարանի ենթակայության տակ գործող տրանսպորտի վարորդների հետ համապատասխան ստորաբաժանումների քննարկումների արդյունքում վարորդները վերադարձել են աշխատանքի: Վարորդների աշխատանքային պայմանների շարունակական բարելավման խնդիրը քաղաքապետարանի օրակարգում են: Քաղաքային իշխանությունը արդեն գործուն քայլեր արել է և շարունակելու է անել այդ…