Երևանում է
Արտակ Բեգլարյանը Երևանում է
Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ արդեն Երևանում է՝ «հայրենազուրկ ու սրտաբեկ, բայց չկոտրված»: Բեգլարյանը լուսանկար է հրապարակել Եռաբլուրից: ԼՂ նախկին պետնախարարը խոստացել է անցյալի ու ապագայի վերաբերյալ իր կարծիքն ու մոտեցումները ներկայացնել առաջիկայում:
Մեկնարկում է Եվրոպայի առաջնությունը․ Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահը Երևանում է
Երևանում կայանալիք բռնցքամարտի Եվրոպայի առաջնությանը հետևելու համար երեկ Հայաստան է ժամանել բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի (IBA) նախագահ Ումար Կրեմյովը։ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից հայտնում են, որ բռնցքամարտի միջազգային կառույցի նախագահին օդանավակայանում դիմավորել է Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը: «Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը կկայանա մայիսի 22-30-ը: Այն կընդունի ԿարենԴեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը: Բացման պաշտոնական արարողությունը կկայանա այսօր՝ մայիսի 22-ին:…
ՌԴ փոխվարչապետը ժամանել է Երևան
Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն այս պահին Երևանում է։ Sputnik Արմենիայի տեղեկություններով` նրան դիմավորել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Փոխվարչապետներն օդանավակայանից ուղևորվել են ՀՀ կառավարության շենք, որտեղ կկայանա Օվերչուկի հանդիպումը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Այսօր երեկոյան Օվերչուկը կմեկնի Երևանից։ Մինչ Երևան ժամանելը ՌԴ փոխվարչապետը Բաքվում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Պաշտոնական հաղորդագրության համաձայն` նրանք…